Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/446

Այս էջը սրբագրված չէ

Պատկերազարդումը տես 256–257 էջե–րի միջև՝ ներդիրում, աղյուսակ XIV։ Գրկ․ Հարությունյան Վ․, Դվի–նի V–VII դդ․ ճարտարապետական հուշար–ձանները, Ե․, 1950։ Ղաֆադարյան Կ․ Գ․, Դվին քաղաքը և նրա պեղումները, հ․ 1, Ե․, 1952։ Տ և ր–Ղ եվոնդյան Ա․, Դվին քաղաքի ժամանակագրությունը․ 9–11 դդ․, «Տեղեկագիր ՏՍՍՌ ԳԱ, հաս․ գիա․», 1957, № 10։ Քալանթարյան Ա․ Ա․, Դվինի նյութական մշակույթը IV–VI դդ․, Ե․, 1970։ Քոչարյան Գ․, Դվինի հելլենիս–տական դարաշրջանի խեցեղենը, «ԼՏԳ», 1974, №5։ Ջանփոլադյան Տ․ Մ․, Դվինի միջնադարյան ապակին IX–XIII դդ․, Ե․, 1974։ Шахназарян А․, Двин, Е․, 1940; Шелков ников Б․, Художест–венная керамика двинских раскопок, «Из–вестия Армфана», 1940, № 4–5; Т о к а р- с к и й Н․, Архитектура древней Армении, Е․, 1946․ Կ․ Ղաֆադարյան ԴՎԻՆ (ն․ Ներքին Դվին, մինչև 1950-ը՝ Դվին հայկական), գյուղ Տայկական ԱՍՏ Արւոաշասփ շրջանում, շրջկենտրոնից 7 կս հյուսիս–արևելք։ Կոլտնտեսությունն զբաղվում է այգեգործությամբ, պտղաբու–ծությամբ, բանջարաբոստանային կուլ–տուրաների մշակությամբ, անասնապա–հությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, ակումբ, գրադարան, բուժկայան, կինո, կենցաղսպասարկման օբյեկտներ, կա–րամելի արտադրամաս; Բնակիչների նախ–նիները եկել են Խոյից, 1829-ին։ Գյուղի մոտ է գտնվում Դվին հնավայրը։ «ԴՎԻՆ», տեսակավոր կոնյակ։ Մշակվում է 1945-ից, Երևանի կոնյակի գործարանում։ Թնդությունը՝ 50 ծավ․ % , շաքարայնու–թյունը՝ 0,7%։ Մուգ ոսկեգույն է, ունի ներդաշնակ Փայլ, վանիլի նուրբ երանգ։ Պատրաստվում է ավելի քան 10 տարվա հնացրած կոնյակի սպիրտներից։ Տամա– միութենական և միջազգային մրցույթնե–րում ու համտեսներում արժանացել է 7 ոսկե և 2 արծաթե մեդալի։

ԴՎԻՆԻ ԺՈՂՈՎՆԵՐ, գումարվել են Դվի– ՞սուս, щщьдшцшъ ս աշխարհիկ կարևոր խնդիրներ քննարկելու, կանոնակարգե–լու ևամար։ Մասնակցել են թե հոգևորա–կաններ և թե աշխարհականներ։ Առաջին ժողովը հրավիրվել է 506-ին, նեստորա–կանության հետ առնչվող հարցերը քննե–լու նպատակով։ Քանի որ 484-ին Պարսից քրիստոնեական եկեղեցին պաշտոնապես ընդունել էր նեստորականություն, Իրանի հականեստորական հոգևորականները պատգամավորություն են ուղարկել Դվինի ժողով և խնդրել Տայոց եկեղեցու (որպես Իրանի և հպատակ երկրների քրիստոնեու–թյան խոշորագույն կենտրոնի) աջակցու–թյունն ընդդեմ նեստորականության։ ժո–ղովում Տայոց կաթողիկոսի հռչակած թղթում շեշտվել է հայերի, հույների, վրա–ցիների և աղվանների համաձայնությունը դավանության հարցում, որով մերժվել է նեստորականությունը, իբրև Քաղկեդոնի ժողովի որոշումներով ուժ ստացած աղանդ։ Սակայն նեստորականությունը, խրա–խուսվելով Իրանի պետ․ քաղաքականու–թյամբ, շարունակել է թաՓանցել Տայաս– աան։ Տայոց եկեղեցին 554-ին ստիպված է եղել գումար ել Դվինի երկրորդ ժողովը, ուր ընդունվել է «Ուխտ միաբանության Տայոց աշխարհիս» գրությունը և մերժ– վել նեստորականությունն ու քաղկեդո–նականությունը։ ժողովում ընդունվել են նաև եկեղեցական կանոններ, որոնք օրի– նադրել են վերացնելու հոգևորականու–թյան հարբեցողությունը, կնամոլությու–նը, առևտրով, վաշխառությամբ զբաղվե–լը և զանազան չարաշահումներ՝ եկեղե–ցական հասույթների տնօրինման, արա–րողությունների կատարման ժամանակ։ Արգելվել է աղանդավորներին օթևան տալը ևն։ 609-ին, Վրաց եկեղեցին Տայոց եկեղե–ցուց անջատվելու առիթով, կայացել է Դվինի երրորդ ժողովը, ուր մերժվել է քաղկեդոնական դավանանքը, որոշվել Տա–յոց, Աղվանից, Սյունյաց եկեղեցական աթոռների աստիճանները։ Տայոց եկե–ղեցու առաջնորդը հռչակվել է պատրիարք, Աղվանից եկեղեցու առաջնորդը՝ արքե–պիսկոպոս, Սյունիքինը՝ մետրոպոլիտ։ 645-իև, չորրորդ ժողովում, սաևմանվել է 12 կանոն՝ եկեղեցականների նյութական ապահովության, բարոյական կատարե–լագործման, պարտականությունների, ժա–ռանգության, ինչպես նաև գերեվարվածի, կնոջ կամ տղամարդու ամուսնության վե–րաբերյալ։ Արգելվել է եպիսկոպոսնե–րին՝ հաւիշտակելու միմյանց թևմհրը, ազատներին՝ բռնանալու վանքերի, տկա–րանոցների վրա։ Արգելվել է նաև վանա–կան, եկեղեցական կալվածների սահման–ները փոփոխելը։ 640-ական թթ․, Տայաստան կատարած արաբական արշավանքների ժամանակ, Բյուզանդիան ջանում էր իր կողմը գրա–վել ևայերին։ Կոստանդինոս III կայսրը և պատրիարքը նամակ ուղարկեցին Տայոց կաթողիկոսին և Թեոդորոս Ռշտունի իշ–խանին՝ հորդորելով նրանց ընդունելու քաղկեդոնական դավանանք, որը կնշա–նակեր հրաժարվել հայոց լեզվից, մատե–նագրությունից, նախարարների ինքնա–վար իրավունքներից։ Նամակին պատաս–խանելու համար անհրաժեշտ եղավ Դվի– նում հրավիրել նոր (հինգերորդ) ժողով, որին, ըստ պատմիչ Աեբևոսի, մասնակ–ցում էին Տայոց բոլոր նախարարներն ու եպիսկոպոսները։ ժողովում մերժվեց դա–վանական միության առաջարկը, կազմվեց դավանաբանական ձեռնարկ, որտեղ հիմ–նավորվում էին Տայոց միաբնակ եկեղե–ցու սկզբունքները։ Ստեղծվեց հավատի ձեռնարկ, ար պարզաբանվում էր Տայոց դավանանքը և նրա տարբերությունը քաղ–կեդոնական երկաբնակ վարդապետու–թյունից։ Դվինի վերջին՝ վեցերորդ ժողովը, կա–յացել է 720-ին։ Նպատակն Էր՝ վերացնել եկեղեցականների կատարած զեղծումները ամրապնդել ծիսական և սովորութային4 ավանդաբար սրբագործված կարգը։ Ըն–դունված 32 կանոններով արգելվել է ևոգևորականների, աշխարհականների հարբեցողությունը, սահմանվել պսակա–դրության, հարսանիքի և կրոնական միջո–ցառումների (ժամերգություն, պահեցողու–թյուն, ջրօրհնեք, աղոթք, մկրտություն, պատարագ) արարողակարգը, պատվիր–վել, որ կիրակին պահպանվի մինչև երե–կո ևն։ Վերջին՝ 32-րդ կանոնով խստիվ արգելվել է օթևան տալ կամ որևէ ձևով հաղորդակցվել պավլիկյան աղանդավոր– ների հետ։ Խախտողները ենթարկվելու էին ծանր խոշտանգումների։ Գրկ․ Ս և բ և ո ս, Պաամութիւն, Ե․, 1939, էջ 119–131; Գիրք թղթոց, Թ․, 1901։ Կանոնա–գիրք հայոց, հ․ 1–2, Ե․, 1964–71; О ր մ ա ն– յան Մ․, Ազգապատում, հ․ 1, ԿՊ, 1912, էջ 502-509, 546-55, 642-43, 712-27, 828–34։ Վ․ Վարդանյան

ԳՎՆԻԿ, Դ ու ն ի կ, գյուղ Արևմտյան Տայաստանում, էրզրումի վիլայեթի հա–մանուն գավառում։ 1909-ին ուներ 80 տուն հայ բն․։ Զբաղվում էին երկրագործու–թյամբ, անասնապահությամբ և արհեստ–ներով։ Գյուղում կա եկեղեցի (Ս․ Աստ–վածածին) և երկսեռ վարժարան։ Դ–ի հս–արլ․ մասում գտնվող ևին գերեզմա– նատանը՝ գետնի տակ, 1880-ին գտնվել են 12,5 Վ մեծությամբ որմները անվնաս մնացած հինավուրց մատուռ և զանազան խաչարձաններ՝ արձանագրություններով։ Բնակիչները տեղահանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մի մասը զոհ–վել է, մյուսը տարագրվել օտար երկրներ։

ԴՎՆԻԿ, գյուղ Արևմտյան Տայաստանում, Բիթլիսի վիլայեթի Տարոն գավառում։ 1909-ին ուներ 30 տուն հայ բն․։ Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապա–հությամբ; Բնակիչները տեղահանվել և զոհվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամա–նակ։ Ա․ Դվորժակ

ԴՎՈՐԺԱԿ (Dvorak) Անտոնին (8․9․18Հ1, գ․ ՝Ննլագոզեես, Պրագայի մոտ–1․5․ 1904, Պրագա), չեխ կոմպոզիտոր, չեխա–կան դասական երաժշտության և ազգա–յին սիմֆոնիայի հիմնադիրներից։ 1854– 1857-ին սովորել է Զլոնիցեում, Ա․ Լիմա–նի մոտ (երաժշտության տեսություն, ալտ, դաշնամուր, երգեհոն), 1857–58-ին՝ Պրա–գայի երգեհոնի դպրոցում։ 1860–62-ին նվագել է Պրագայի կամերային նվագա–խմբերից մեկում, 1862-ից՝ «ժամանա–կավոր թատրոնում»։ Արգասավոր է Դ–ի ներդրումը չեխական գործիքային և հատ–կապես սիմֆոնիկ երաժշտության բնագա–վառում՝ հանրահռչակ 16 «Սլավոնական պարերը» (1-ին շարք, 1878, 2-րդ շարք, 1886-87), 9 սիմֆոնիա (1865, 1865, 1873, 1874, 1875, 1880, 1884-85, 1889, 1893), 4 նախերգանք («Իմ հայրենիքը», 1883 ևն), 5 սիմֆոնիկ պոեմ («Ոսկե ճախարակը», 1896, «Աղավնյակ», 1896 ևն), 3 կոնցերտ (դաշնամուրի, 1876, ջութակի, 1879, թավ–ջութակի, 1895) ևն։ Այս երկերում նա ստեղ–ծել է գունագեղ ժող․ ժանրային տեսարան–ներ, բանաստեղծական շնչով հագեցած բնության պատկերներ, հերոսական, քնա–րական ֆանտաստիկ կերպարներ։ Գլուխ–գործոցը հերոսական–դրամատիկական բնույթի վերջին՝ «Նոր աշխարհից» (IX)