Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/448

Այս էջը սրբագրված չէ

Դրախտահավն ր․ 7․ թիկնոցակիր, 2․ կարմիր, 3․ արքայական, 4․ մեծ ման շրջանում արուները ցուցադրում են իրենց փետրավորման ողջ գեղեցկու - թյունը, թռչկոտում ճյուղից ճյուղ, յուրա–հատուկ դիրք գրավում։ Գնում են 1–2 ձու։ Նստակյաց են, սնվում են սերմե–րով, պտուղներով, միջատներով, մանր անողնաշարավոր կենդանիներով։ Փե–տուրներն օգտագործվում են զարդարան–քի համար։

ԴՐԱԽՏԱՅԻՆ ԹՌՉՈՒՆ (լատ․ Apus), հա–մաստեղություն երկնքի հարավային կի–սագնդում։ Առավել պայծառ աստղերը 4-րդ աստղային մեծության են։

ԴՐԱՒՏԱՊԱՆՆԵՐ (Emberizidae), ճընճ– ղուկազգիների կարգի թռչունների ըն–տանիք։ Մարմնի երկարությունը 10– 20 սմ է։ Կտուցը կարճ է* կոնաձև։ Վերնա– կտուցի և ենթակտուցի ծայրերը ներս են թեքված։ Ապրում են բաց տարածություն–ներում, թփուտներում, հազվադեպ՝ ան–տառներում։ Տայտնի է 65 սևռի 282 տե–սակ, որից 3 սեռի 34 տեսակ հանդիպում են ՍՍՏՄ–ում, 10-ը՝ նաև ՏՍՍՏ–ում (Արա–րատյան հարթավայրից մինչև լեռնային շրջանները)։ Օգտակար են, սնվում են մոլախոտերի սևրմերով, վնասատու մի–ջատներով։

ԴՐԱԽՏԱՎԱՐԴ, հորտենզիա (Hyd–rangea), քարբեկազգիների ընտանիքի բույսերի ցեղ։ Ամևնատարածված տե– Դրախտա–վարդ․ ճյուղը ծաղիկներով սակը խոշորատերև Դ․ (H․ mac- rophylla) է, որը օգտագործվում է դեկո–րատիվ պարտեզագործության մեջ։ Առա–ջացնում է վահանաձև ծաղկաբույլեր, որոնց կենտրոնում տեղադրված են մանր, երկսեռ, իսկ եզրերին՝ խոշոր և անպտուղ ծաղիկներ։ Աճեցվում է ջերմատներում, ււենյակային պայմաններում։ Բազմաց–վում է կանաչ կտրոններով։ Ծաղկում է ապրիլ–մայիս ամիսներին, ծաղիկները սպիտակ են, վարդագույն, կարմրավուն կամ երկնագույն։ Կան նաև այլ տեսակ–ներ, օրինակ, հուրանավոր Դ․ (H․ paniculata), ծառանման Դ․ (H․ arborescens), որոնք նույնպես դեկո–րատիվ նշանակություն ունեն։ ՏԱՍՏ–ում Գ․ որպես թաղարային բույս աճեցվում է ջերմոցներում։

ԴՐԱԽՏԻԿ (ն․ Թոխլուջա), գետ Տայկական ՍՍՏ–ում, Սևանա լճի ավազանում։ Երկա–րությունը 10 կմ Է, ավազանը՝ 38,8 կմ2։ Սկիզբ է առնում Արեգունի լեռնաշղթայի հվ․ լանջերից, 2380 մ բարձրությունից և թափվում Սևանա լիճը։ Գևտի միջին տա–րեկան ծախսը 0,18 մ3յվրկ Է։ Մայիս– հունիսին լինում են վարարումներ, սնու–ցումը խառն Է։ Դ–ի ավազանում շատ են սելավները և սողանքները։

ԴՐԱԿԱՆ ԹՎԵՐ, զրոյից մեծ իրական թվեր։ Տես Թիվ։

ԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ, տվյալ հասարա–կությունում պետության սահմանած իրա– վանորմեր։ Դ․ ի–ից պետք է տարբերել հասարակության տարբեր դասակարգե–րի առաջ քաշած օրինագծևրը, իրավական հայացքներն ու պահանջները, որոնք պե–տության օրենսդրական իշխանության բարձրագույն կամ իրավասու մարմին–ները գործող իրավանորմեր չեն ճանա–չում։ Բուրժ․ իրավաբանները Դ․ ի–ին հակադրում են բնական իրավունքը և գտնում, թե իրավական նորմերը գոյու–թյուն ունեն պետության ակտևրից ան–կախ։ Իրականում իրավունքի բոլոր նոր–մերը Դ․ ի–ի նորմեր են;

ԴՐԱԿՈՆ (Apdxcov) (ծն․ և մահ․ թթ․ աևհտ․), աթևնացի օրենսդիր, արքոնտ։ Մ․ թ․ ա․ մոտ 621-ին կազմևլ է օրենքնե–րի ժողովածու (տես Դրակոնյան օրենք–ներ)։

ԴՐԱԿՈՆՅԱՆ ԼԵՌՆԵՐ (բուրերեն՝ Dra–kensberg), լեռներ Աֆրիկայի հարավ–արե– վելքում։ Բարձրությունը՝ մինչև 3482 մ (Տաբանա Նտլևնյանա լեռ);

ԴՐԱԿՈՆՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐ, աթենական իրավունքի առաջին համակարգումը, կազմել է Դրակոնը մ․ թ․ ա․ մոտ 621-ին, սովորութային իրավունքի նորմերից։ Դ․ о-ի քրեական իրավանորմերը աչքի են ըն–կել պատժամիջոցների բացառիկ դաժա–նությամբ․ մահապատիժ է սահմանվել ոչ միայն սպանության, գողության կամ հըր– կիզման, այլև զանցանքի համար։ Արյան վրեժի իրավունքը Դ․ о-ով սահմանափակ–վել Է։ Օչ կանխամտածված սպանության համար նախատեսվել է արտաքսում կամ թույլատրվել երկու կողմերի հարազատնե–րի՜ ևաշտեցում։ Սպանություն կատարողի նկատմամբ կամայական հաշվևհարդարը արգելվել Է՝ առանձին բացառություննե–րով։ Սպանությունը, եթե կատարվել է գույքը ետ խլելու կամ ինքնապաշտպա–նության միջոցին, հանցագործություն չի համարվել։

ԴՐԱՒՄ, 1․ ժամանակակից Տունաստանի դրամական միավոր (բաժանվում է 100 լևպտայի)։ 2․ Տին Տունաստանի արծաթե դրամական միավոր։ 3․ Գործածությունից դուրս եկած դեղագործական կշռի միավոր, որը հավասար է 3,732 գ։ ԴՐԱՄ (<հուն․ брссхцт^), ընդհանրական համարժեքի դեր կատարող հատուկ ապ–րանք, մյուս բոլոր ապրանքների արժե– ձև։ Դ,, որպես համընդհանուր միջնորդ, փոխանակության պատմական զարգաց–ման արգասիք Է։ Ապրանքների փոխանա–կությունը սկզբնապես պարզ, պատահա–կան բնույթ է կրել։ Երկու աղեղը անմիջա–կանորեն փոխանակվել է մեկ կացնով։ Այստևղ էլ ևենց թաքնված են Դ–ի ծագման սաղմերը։ Բերված օրինակում աղեղը կատարում է ակտիվ դեր և գտնվում է հա–րաբերական ձևում, իսկ կացինը՝ պասսիվ, գտնվում է համարժեքային ձևում և ար–տահայտում առաջին ապրանքի արժե–քը։ Տարաբերական ձևում գտնվող ապ–րանքի արժեքը պարզ համարժեքով հնա–րավոր է արտահայտել փոխանակային մեկ հարաբերության մեջ միայն։ Պարզ կամ պատահական այդ արժեձևը անբա–վարար էր փոխանակության առավել զար–գացած աստիճանների համար։ Աշխա–տանքի հասարակական առաջին խոշոր բաժանմամբ ավելի շատ արդյունքներ են մուտք գործում փոխանակության ոլորտ։ Անհրաժեշտ էր < որ մեկ ապրանքը իր ար–ժեքը արտահայտեր ոչ թե մևկ, այլ մի ամ–բողջ շարք ապրանքների սպառողական արժեքների միջոցով։ Տանդես եկավ ծ ա– վ ա լ ու ն կամ լիակատար ար–ժեձևը, ուր հարաբերական ձևում շա–րունակում էր մնալ մեկ ապրանք, իսկ համարժեքային ձևում՝ բազմաթիվ։ Ապ–րանքային արտադրության և փոխանա–կության հետագա զարգացմամբ առանձ–նացավ համարժեքի դեր ստանձնած ապ–րանքը։ Աշխատանքի ևասարակական երկ–րորդ խոշոր բաժանումից առաջացավ ընդհանրական արժեձևը։ Նոր համարժեքը, չափելով մյուս բոլոր ապրանքների արժեքնևրը, դարձավ ընդ–հանրական համարժեք U որպես միջնորդ սկսեց առավել ռացիոնալ կարգավորել Փոխանակության պրոցեսը։ Ընդհանրա–կան համարժեքը, իր բնական սպառողա–կան արժեքից բացի, ձեռք բերեց ամբողջ հասարակության համար ֆունկցիոնալ, լրացուցիչ սպառողական արժեքի նշա–նակություն։ Սկսեց անհետանալ այդ ապ–րանքի՝ իր բնական հատկությունների շնորհիվ մարդկային որևէ պահանջմունք բավարարելու ունակությունը։ Մնաց հա–մարժեքային ապրանքի ֆունկցիոնալ սպա–ռողական արժեքը՝ ևարաբերական ձևում գտնվող ապրանքի արժեքը չաՓելու և փոխանակելու դերը, որն ինքնուրույն տնտ․ կատեգորիա է։ Այդ պրոցեսի հիմ–քում ընկած է ապրանքի սպառողական արժեքի և արժեքի միջև հակասության խորացումը, որն արտահայտվում է փո–խանակային հարաբերության ընթացքում երկու ապրանքի կատարած տարբեր դե–րերով։ Տարաբերական ձևում գտնվող ապրանքը կատարում է միայն սպառողա–կան արժեքի, իսկ համարժեքային ապ–րանքը՝ արժևքի դեր։ Տամարժեքը, որ–պես ապրանքի արժեքի դրսևորման ձև, պահպանելով իր բնական հատկություն–ները՝ պետք է տրոհելի լինի մասնիկ–ների։ Եթե համարժեքը օժտված չէ նման