Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/457

Այս էջը սրբագրված չէ

Վ․ Խաչատրյան․ «Վահագն Վիշապա–քաղ», դրվագված պղինձ (1966, «Վահագն» ռեստորան, Երնան) Ա․ Շ ի ր ա զ․ «Վահանով կինը», դրվագված պղինձ (1970, «Անի» հյուրանոց, Երևան) այդ թվում՝ Տհթում II-ի մասնատուփը (XIII դ․), Խոտակերաց Ս․ Նշան վանքի մասնատուփը (1300) ևն։ Գ–ման արվեստը լայնորեն տարածվևլ է սովետական շըր– ջանում։ Շարունակելով ավանդները՝ Գ–մամբ զբաղվում են Տ․ Փիլիպոսյաևը, Վ․ Խաչատրյանը, Դ․ Բաբայանը, Ի․ Բա– բյանը, Բ․ Պետրոսյանը ն ուրիշներ։ 2․ Դրամների, մեդալների, մեդալիոն–ների վրա դրոշմակի օգնությամբ քանդա–կապատկեր ստանալը (տես Մեղաչա– գործություն)։ 3․ Ձուլածո մետաղյա առար–կաների (այդ թվում՝ քանդակագործական ստեղծագործությունների) մակերեսի մշակումը կաղապարից հանելուց հետո։ 4․ Սեղմման միջոցով մետաղի մշակում, որը հնարավորություն է ընձեռում ստա–նալ ճշգրիտ չավւեր և հարթ մակերես։ 5․ Գամկար կոևստրուկցիաևերի արտա–դրության ժամանակ կարերի և դուրգա– մերի սեղմումն ու պնդացումը։

ԴՐՈՒԴԵ (Drude) Պաուլ (12․7․1863, Բրա– ունշվայգ – 5․7․1906, Բեռլին), գերմա–նացի ֆիզիկոս։ Ավարտել է Գյոթինգենի համալսարանը։ Լայպցիգի (1894-ից), Գի– սենի (1900-ից) ն Բեռլինի (1905-ից) հա–մալսարանների պրոֆեսոր։ Բեռլինի ԳԱ անդամ։ 1900-ից՝ «Ֆիզիկայի տարեգըր– քի» («Annalen der Physik») խմբագիր։ Դ–ի հիմնական աշխատանքները վերա–բերում են օպտիկային, Էլեկտրոնային տեսությանը ն Էլեկտրամագնիսական տատանումներին։ Մշակել է մետաղների Էլեկտրոնային հաղորդականության, մե–տաղական մակերնույթից անդրադարձած լույսի բևեռացմաև, լույսի դիսպերսիայի տեսություևևերը։ Առաջինն է հայտնաբե–րել ու բացատրել դիէլեկտրիկ թափանցե–լիության անոմալ դիսպերսիան (հետա–գայում այդ բացատրությունը փոխարին–վեց Պ․ Դեբւսյի տեսությամբ)։ Առաջար– կել է էլեկտրամագնիսական ալիքների մետրային և դեցիմետրային տիրույթում հեղուկ դիէլեկտրիկների կլանման ցուց– չի և դիէլեկտրիկ թափանցելիության չափ–ման մեթոդներ։ Երկ․ Оптика, М․– JI․, 1935․

ԴՐՈՒԶՆԵՐ (արաբ․՝ Դուրուզ), մահմե–դական կրոնի շիա ուղղության իսմայի–լական աղանդի ուրույն ճյուղավորման ևետնորդ արաբներ։ Թվով՝ շուրջ 400 հզ․ մարդ (1969); Բնակվում են Լիբանանում, Սիրիայում, մասամբ՝ Իսրայելում։ Դ–ի աղանդն առաջացել է XI դ․ սկզբին Եգիպ–տոսի ն Տարավային Լիբանանի իսմւսյի– չականների շրջանում Դարազիի (որի անունով էլ կոչվել են հետնորդները) քա–րոզչության ներգործությամբ։ Դ․ ընդու–նում են ֆաթիմյան Տաքիմ խալիֆայի (կառավարել է 996–1021) աստվածու–թյունը ն սպասում են նրա երկրորդ գա– լըստյան։ Կազմում են ներփակ համայնք, որում ուկկալները (գիտակները) ղեկա–վարում են կրոնական պարտականու–թյուններից զերծ շարքային հավատաց–յալների՝ ջուհհալների (ջահելների, ան–գետների) հոտը։ Շարքային Դ–ի հիմնա–կան զբաղմունքը առ այսօր հողագործու–թյունն է, մասամբ միայն՝ տնայնագոր–ծական արհեստագործությունը ն տեղա–կան մանր առնտուրը։ Դ–ի ֆեոդալ–ազնը– վականական խավի և ևրաևց կողմից շա–հագործվող քրիստոևյա–մարոևակաև գյուղացիության սոցիալական հակամար–տությունը, անգլ․ ու ֆրանս․ գաղութա–րարների և օսմաևյաև կառավարողևերի հրահրմամբ 1840–60-ակաև թթ․ վեր եև աճել դրուզ–մարոնական, միջհամայն– քային արյունալի երկպառակություննե– րի։ Դ–ի ֆեոդալ–ազևվականական Մաան և Շիհաբ տոհմերը ղեկավարել եև լի– բանանյան ժողովրդի հակաօսմանյան զինված պայքարը, որը իր բարձրակետին է հասել հատկապես նոր ժամանակնե–րում (1869, 1888, 1894-97, 1904 ն 1910 թթ․ ապստամբությունները)։ Դ․ գործուն մաս–նակցություն են բերել նաև 1920–43-ի սիրիական և լիբաևանյան ժողովուրդ– ների հակաիմպերիալիստական պայքա–րին (հատկապես 1924–26-ի Զաբալ– Դրուզից սկսված համասիրիական հա– կաֆրանսիական ազատագրական պա–տերազմը)։ 1949-ին Լիբանանում հիմնա–դրված Առաջադիմական սոցիալիստական կուսակցությունը, որի կորիզը կազմում են Դ․, և ռրը ղեկավարում էր Քամալ Զումբ– լատը, 1958-ի լիբաևաևյաև հակաիմպե– րիալիստական ապստամբության և 1975– 1976-ի քաղաքացիական պատերազմի ժա–մանակ հայրենասիրական զինված ուժե–րի գլխավոր բաղադրատարրերից էր։ ծ․ Նաջարյան

ԴՐՈՒԺՐԱ, գյուղ Աբխազական ԻՍՍՏ Գուդաութայի շրջանում, շրջկենտրոնից 3 կմ արևելք։ Բնակիչները՝ հայեր, աբ–խազներ, վրացիներ։ Սովետական տնտե–սությունն զբաղվում է ծխախոտագործու–թյամբ, պտղաբուծությամբ, ցիտրուսների և եգիպտացորենի մշակությամբ, բանջա–րաբուծությամբ։ Ունի հայկ․ տարրական դպրոց, ակումբ–կինո։

ԴՐՈՒԺԻՆԱ, 1․ ցեղային առաջնորդի, այ–նուհետև՝ իշխանի կամ թագավորի շուրջը համախմբված զինվորականների ջոկատ։ Տատկանշական է տոհմատիրական կարգերի քայքայման ն ֆեոդալական կար–գերի հաստատման շրջանին։ Մ․ թ․ ա․ I դ․ գերմ․ ցեղերի մոտ եղել է ժամանակավոր, իսկ մ․ թ․ I դարից՝ մշտական։ Դ․ պարտա–վոր էր պաշտպանել առաջնորդին, իսկ վերջինս՝ խնամակալել նրան։ Դ․ նպաս–տել է առաջնորդի իրավասությունների բարձրացմանը և թագավորական իշխա–նության առաջացմանը։ Դ–ի անդամները նվաճումների և նվիրատվությունների հետնանքով դարձել են խոշոր ֆեոդալ–ներ։ Տին Ռուսիայում Դ․ առաջացել է IX դ․։ Ֆեոդալական հողատիրության զար–գացման ևետևաևքով Դ–ի անդամները դարձել են բոյարներ։ Ռուսիայում Դ․ գոյություն է ունեցել մինչն բաժնեկալ– վածքային իշխանությունների վերացումը (XVI դ․)։ 2․ Դ–ներ են կոչվել նաև 1905– 1907 և 1917-ի հեղափոխությունների ժա–մանակ տարբեր կուսակցությունների ստեղծած ջոկատները։

ԴՐՈՒԺՆ Ի, ավան ՌՍՖՍՏ Կրասնոդարի երկրամասի Բելորեչենսկի շրջանում, շրջկենտրոնից 17 կմ հարավ–արնմուտք։ Բնակիչները՝ ռուսներ, հայեր։ Ծխախո–տագործական սովետական տնտեսու–թյունն զբաղվում է նաև պտղաբուծու–թյամբ։ Ունի ութամյա դպրոց, ակումբ– կինո, մսուր–մանկապարտեզ, բուժկա–յան։ Տիմնադրվել է 1930-ին։ Տայերը եկել են շրջակա գյուղերից, 1932-ին։

ԴՐՈՒՆՔ ԱՍՈՐՎՈՑ, Պ լ ա տ ա ն ա, լեռնանցք Ամանոսի լեռներում, Ալեքսան– դրետից 30 կմ հեռավորության վրա։ Այս–տեղ էր գտնվում միջնադարյան Բագրաս ամրոցը։ Դ․ Ա․ լեռնանցքով էր անցնում Ասորիքից, Միջագետքից և Եգիպտոսից Կիլիկիա տանող առևտրական ուղին։

ԴՐՈՒՆՔ ԿԻԼԻԿԻՈ, Մալիս, լեռնանցք Տայկական Կիլիկիայում, Ամանոսի լեռ– ներում։ Այժմ լեռնանցքը կոչվում է Արս– լան–բողազ (Ֆեվգի–վւաշա կայարանի մոտ)։ Այստեղ պահպանվել են խեթական ժամանակաշրջանի Սամալ քաղաքի (այժմ՝ Զինջիրլի) ավերակները։ Ենթադրվում է, որ Դ․ Կ․ Մառի հայտնի լեռնանցքն է։

ԴՐՈՒՆՔ ՀԱՅՈՑ, լեռնանցք Իրանի այժմ–յան Ահար բնակավայրից հյուսիս։ XIII դ․ պարսիկ աշխարհագիր Զաքարիա Ղազ– վինին Դ․ Տ․ կոչել է «Արմինիյան անցք»։ Դ․ Տ․ լեռնանցքով է անցել Պարսկաստա–նից Խուդափերին կամուրջը և Երասխի ձախ ափին գտնվող Սյունիքի Նակորզան քաղաքը տանող առևտրական ճանապար–հը։

ԴՐՈՒՍԿԻՆԻՆԿԱՅ, Դրուսկենիկի (լիտվերեն druska – աղ), քաղաք Լիտ–վական ՍՍՏ–ում։ Բալնեոլոգիական, ցե–խաբուժական ն կլիմայական առողջարան Նեման գետի աջ ափին, Ռատինչելյե գե–տի թափման տեղում։

ԴՈՒԱԼԱ (Douala, Duala), քաղաք Կամե– րունի արնմուտքում, Վուրի գետի ձախ ափին։

ԴՈՒԱԼԻ&Ա (<լատ․ dualis – երկակի, երկվական), Փիլիսոփայության մեջ այն ուսմունքները, որոնք ընդունում են ինք–նաբավ ն իրարամերժ երկու նախասկիզբ՝ որպես սուբստանցներ կամ կեցություն–ներ։ Տակադրվում է մոնիզմին և ւցսու–