Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/459

Այս էջը սրբագրված չէ

վել Գ–ում, ունենալ սեւիական տներ և ազատորեն զբաղվել սանտրով ու ար–հեստներով։ Գ–ին տրված էր Մւսգդե– բուրգյան իրավունք։ Գ–ում կազմակերպ–վում էին տոնավաճառներ, բնակիչներն իրավունք ունեին պատրաստելու ոգելից խմիչքներ։ Տայևրը Գ–ում նշանակալի թիվ չեն կազմել և չեն ունեցել ինքնավարու–թյուն։ Դ․ հիմնահատակ ավևրվել է 1672-ին, թուրքերի հարձակման ժամանակ։ 1699-ին, վերջիններիս հեռանալուց հեաո, այդ տեղանքում հիմնադրվել է նոր՝ Բարոկ ավանը։ Վ․ Գրիգորյան

ԴՈՒԲՐՈՎՆԻԿ (Dubrovnik, լատ․ աղբյուր–ներում4 Ռագուզա, Ragusa Ragusium), քաղաք ն նավահանգիստ Տարավսլա– վիայում, Տորվաթիայի Սոցիալիստական Տանրապետությունում, Ադրիատիկ ծո–վի ափին։ 33 հզ․ բն․ (1971)։

ԴՈՒԳԵԳԴԱՐԱ, Դուգեգդարան, գյուղ Իրանի Ղարադաղ գավառի Քեյվան գավառակում։ XIX դ․ վերջին ուներ 170 հայ բնակիչ, որոնք զբաղվում էին երկրա–գործությամբ ն անասնապահությամբ։ XX դ․ սկզբին գյուղի հայ բնակիչները փոխադրվել են այլ վայրեր։

ԴՈՒԴԻՆ Միխայիլ Ալեքսանդրովիչ [7(20)․ 11․1916, գ․ Կլնննո (Իվանովոյի մարզ)], ռուս սովետական բանաստեղծ։ Սոցիա–լիստական աշխատանքի հերոս (1977)։

ՌՍՖՍՏ Գերագույն սովետի IX գումարման դեպուտատ։ ՍՄԿԿ անդամ 1951-ից, տպա–գրվում է 1934-ից։ 1939–45-ին ծառայել է բանակում։ Տայրենական մեծ պատե–րազմի տարիներին աշխատել է ռազմա–ճակատային թերթերում։ Տրատարակել է «Տափաշիշ» (1943), «Գվարդիայի ուղին» Մ․ Ա․ Գուդին (1944) Ժողովածուները։ Դ․ գրում է առա–վելապես աշխատանքի, խաղաղության թեմաներով՝ «Տամարեք ինձ կոմունիստ» (1950), «Ցպահանջ» (1963) նն։ Նրա պոե–զիան հնչեղ է, հրապարակախոսական։ Դ․ հանդես է գալիս նաև որպես արձակա–գիր ու թարգմանիչ։ Տայ գրականության պրոպագանդման բնագավառում բազմամ–յա աշխատանքի համար նրան շնորհվել է Տայկական ՍՍՏ կուլտուրայի վաս–տակավոր գործչի կոչում (1975)։

ԴՈՒԴԻՆԿԱ,քաղաք (մինչն 1951-ը՝ ավան),

ՌՍՖՍՏ Կրասնոյարսկի երկրամասի Թայմիրի (Դոլգանո–Նենեցական) ազգա–յին օկրուգի կենտրոնը։ 23 հզ․ բն․ (1975)։ Նավահանգիստ է Ենիսեյի ափին։ Ընդու–նում է բեռներ Նորիլսկի լեռնամետա–լուրգիական կոմբինատի համար, ուղար–կում գունավոր մևտաղներ, ածուխ, հան–քանյութ։

ԴՈՒԴՈՒԿ, նայ, նեյ, կրկնակի լեզ–վակավոր փողային նվագարան։ Տարած– ված է Արևելքի շատ ժողովուրդների, այդ թվում Կովկասի ազգերի մեջ։ Տնագույն նմուշները հայտնաբերվել են Եգիպտո–սում (տարիքը՝ 3500–4000)։ Կազմված է Փողից (ծիրանենու կամ տանձենու Փայ–տից, ևրկարությունը՝ 30,5 г/г/), որի վևրնի մասում հագցված է կրկնակի լեզվակավոր եղեգնյա մունդշտուկ։ Փողը ունի ութ ձայնանցք, հակառակ կողմից՝ մեկ։Մունդշ– տուկի միջին մասում գտևվում է շարժա–կան օղակը՝ լարվածքը կարգավորելու ևամար։ Սովորաբար նվագում են ևրկու դուդուկահարներ, մեկը՝ մեղեդին, մյու–սը «դամ» է պահում։ Կիրառվում է տար–բեր անսամբլներում։ 1920-ական թթ․ վերջերին հայ կոմպոզի–տոր Վ․ Բունին ստևղծել է Դ–ի նվագա–խմբային երեք տարատեսակ։ Վերջին շրջանի հայ նշանավոր դուդուկահարնե– րից են Մ․ Մարգարյանը, Լ․ Մադոյանը, Վ․ Տովսեփյանը, Զ․ Գասպարյանը։ Ա․ Քոչարյան

ԴՈՒԵՏ (իտալ․ duetto, < լատ․ duo – եր–կու), տես Զուգանվագ, Զուգերգ։ ԴՈՒԶ, ՊԱՐ, շրջանով կամ կիսաշրջանով կատարվող, բնույթով հանդարտ, հայկա–կան պար։ Դ․ պ–երն ունեն հավասարա–չափ ռիթմ, դանդաղ տեմպ, աջ կամ ձախ գնացող հավասար քայլեր։

ԴՈՒԶԵ (Duse) Էլեոնորա (3․10․1858, Վի– ջնանո – 21․4․1924, Պիտսբուրգ, ԱՄՆ), իտալացի դերասանուհի։ Ծնվել է դերա–սանների ընտանիքում։ 4 տարեկանից մասնակցել է շրջիկ թատերախմբերի ներ–կայացումներին։ 15 տարեկան խաղացել է Զուլիետ (Շեքսպիրի «Ռոմեո և Զու– լիետ»), այնուհետև՝ Կլեոպատրա, Դեզ– դեմոնա, Օֆելյա (Շեքսպիրի «Անտոնիոս և Կլեոպատրա», «Օթելլո», «Տամլետ»), Թերեզ Ռաքևն (Զոլայի «Թերեզ Ռաքեն»)։ 1887-ին սեՓական թատերախմբով, հա–ջողությամբ հանդես է եկել նախ Իտալիա– յում, ապա Եվրոպայի այլ երկրներում, ԱՄՆ–ում, Տարավային Ամերիկայում, Եգիպտոսում։ 1891–92-ին ն 1908-ին՝ Ռուսաստանում։ Իաալիայում առաջինն է մարմնավորել Տ․ Իբսենի հերոսներին՝ Նորա, Տեդդա Գաբլեր, Ֆրու Ալվինգ («Նորա», «Տեդդա Գաբլեր», «Ուրվա–կաններ»)։ ԴՈՒձՔԵՆԴ, գյուղ Տայկական ՍՍՏ Ամա~ սիայի շրջանում, Ախուրյան գետի աջ ափին, շրջկենտրոնից 13 կմ հյուսիս։ Բնա–կիչները՝ ադրբեջանցիներ։ Կոլտնտեսու–թյունն զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի մշակությամբ։ Ունի ութամ–յա դպրոց, ակումբ–գրադարան։ Գյուղի մոտ պահպանվել են գյուղատեղի և եկե–ղեցու մնացորդներ։

ԴՈՒԹԱՂ, գյուղ Արնմտյան Տայաստանում, էրզրումի վիլայեթում, Դութաղ գավառի կենտրոնը, Եփրատ գետի աջ ափին։ XVIII դ․ ն XIX դ․ 1-ին կեսին ունեցել է բազմամարդ հայ բնակչություն։ 1909-ին ուներ ընդամենը 6 տուն ևայ ն 95 տուն կարափափախներ, որոնք գաղթել էին Ռուսաստանից՝ Օլթիի կողմերից։ Զբաղ–վում էին երկրագործությամբ և անասնա–պահությամբ։ Տայ բնակիչները տեղա–հանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամա–նակ։

ԴՈՒԹԱՂԻ ԴԱՇՏ, գտնվում է Տայկական բարձրավանդակում, Շարիան, Ծաղկանց, Կոտեկան լևռների միջև։ Երկարությունը մոտ 30 կմ է, լայնությունը՝ 25 կմ, բարձրու–թյունը՝ 1000–1200 մ։ Կազմված է նեո– գենի լագունային և լճային նստվածքնե–րից, մասնատված է ձորակներով ու խան–դակներով։ Ունի բլրա–թմբային ռելիեֆ։ Տեղ–տևղ զարգացած են բևդլենդները։ Դ․ դ–ի միջին մասով հոսում է Արածանի գե– տը։ Կլիման խիստ ցամաքային Է, հուլի–սի միջին ջերմաստիճանը 22°Շ–ից 24°C Է, հունվարինը՝ –4°Շ–ից –6°C։ Բուսակա–նությունը կիսաանապատային Է։

ԴՈՒՒՈԲՈՐՆԵՐ (< ռուս․ духобор – հո–գու համար պայքարողներ), ռուսական բողոքական աղանդավորներ։ Դ–ի շար–ժումը սկզբնավորվել է XVIII դ․ 2-րդ կե–սին՝ Վորոնեժի, Տամբովի, Եկաաերինո– սլավի նահանգներում։ Ըստ Դ–ի ուսմուն–քի, կյանքի հիմքում ընկած է հոգու պայ–քարը մարմնականի դեմ։ Աստված անմի–ջականորեն ներկայանում է ցանկացած մարդուն, հետևաբար ավելորդ են եկեղե–ցավան խորհուրդնևրը, ծեսևրը, սրբա–պատկերները, քաևանայությունը, ինչ–պես և Աստվածաշունչը։ Նրանք արտա–հայտում էին գյուղացիության բողոքը Ռուսաստանի ճորտատիրական կարգերի դեմ․ քարոզում էին խաղաղության, հա–վասարության և աստվածային եղբայրու–թյան գաղափարներ։ Դ–ին հալածել է ցարիզմը։ XIX դ․ արտաքսվել են Մերձ– վոլգյան շրջաններ, Անդրկովկաս (հատ–կապես Ախալքալաքի գավառ), անցել են նան Կանադա։

ԴՈՒԿԱՍ (ծն․ և մահ․ թթ․ անհտ․), XV դարի բյուգանդական պատմագիր։ Անու–նը ևայտնի չէ։ Կենսագրության մասին կցկտուր տվյալներ կան իր գրած պատ–մության մեջ, որն ընդգրկում է 1341– 1462-ի դեպքերը, թեև առաջիև, բաևա– քաղայիև գլուխը սկսվում է Ադամից։ Իրեն համարել է Միքայել Դուկասի թոռը, որտեղից ն ենթադրվում է, որ նա պատ– կանել է Դուկասնևրի բյուգանդական հայտնի ընտանիքին։ Դ–ի «Պատմություն»-ը կարնոր աղբյուր է Բյուգանդական կայս–րության վերջին շրջանի պատմության, թուրքերի կողմից Կ․ Պոլսի գրավման մասին։ Դ․ կողմնակից է եղել հույն և լատին եկեղեցիների միությանը՝ գտնե–լով, որ այդպիսով հնարավոր կլինի Արև–մուտքի օժանդակությամբ վւրկել կայսրու–թյունը։ Դ–ի «Պատմություն»-ը տեղեկու–թյուններ է բովանդակում նան Տայաստա–նի և հայերի վերաբերյալ։ Այստեղ խոս–վում է սուլթաև Բայազիդ I-ի և Լենկթևմու– րի՝ Տայաստան կատարած արշավանք–ների, վերջինիս կողմից հայերին զինվո–րագրելու և նրանց հետ Գաղատիա՝ Բայազիդ I-ի դեմ արշավելու, Տայաստա– նում տիրող Ակ–Կոյունլուների ցեղապետ Ուզուն Տասանի ն սուլթան Մուհամմեդ II-ի Փոխհարաբերությունների ու պա–տերազմների մասին։ Երկ ․ D ս с а տ, lstoria turco-byzantina (1341–1462), [Bucuresti], 1958; Византийские историки Дука и Франдзи о падении Констан–тинополя, «Византийский временник», 1953, т․ 7,