Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/460

Այս էջը սրբագրված է

Գրկ. Красавина С. К., Мировоззрение и социально-политические взгляды византийского историка Дуки, «Византийский временник», 1973, т. 34. Հ Բարթիկյան

ԴՈՒՄԱՆԵՐ ուկրաինական երաժշտա-բանահյուսական էպիկական-քնարական ժանր։ Բովանդակությամբ՝ պատմական։ Ստեղծվել ու զարգացել են կազակական ռազմ, դեմոկրատիայի ուրույն պայմաններում (XV-XVII դդ.): Կոբզարների (կույր երգիչների) սիրած երգատեսակ։ Կոբզարը, փանդիռի նվագակցությամբ, երգ-եղանակով պատմում էր պատմական նշանակալից իրադարձությունների և հերոսների մասին։ Հայտնի են Մարուս Բոգուսլավկային, թուրք-թաթարական լծի տակ տառապող ուկր. գերիներին, ազգային հերոս Գոլոտային, Ֆեոդոր Բեզրոդնուն, Իվաս Ուդովիչենկոյին և, հատկապես, Բոգդան Խմելնիցկուն նվիրված Դ.։ XIX դ. նոր Դ. գրեթե չեն հորինվել։ Դ. ստեղծվեցին նաև սովետական շրջանում՝ Հոկտեմբերյան մեծ հեղափոխության, քաղաքացիական կռիվների, Հայրենական մեծ պատերազմի հերոսների մասին։

ԴՈՒՄԲԱՁԵ Նոդար Վլադիմիրի (ծն» 14.7. 1928, Թբիլիսի), վրացի սովետական գրող։ ՍՄԿԿ անդամ 1964-ից։ 1959-ին հրատարակել է «Գյուղացի տղան» երգիծական պատմվածքների ժողովածուն։ «Ես, տատիկս, Իլիկոն և Իլարիոնը» (1960) վիպակում, «Ես տեսնում եմ արևը» (1960) վեպում պատկերել է կոլտնտեսային գյուղի կյանքը Հայրենական մեծ պատերազմի տարիներին։ Հայտնի են նաև «Արևային գիշեր» (1967), «Մի վախենա, մայրիկ» (1971) վեպերը։ Դ. երգիծանքը համատեղել է դրամատիզմի և քնարականության հետ։ Նրա ստեղծագործությունները հիմք են ծառայել ներկայացումների, կինոֆիլմերի համար։ Վրաց. երգիծական «Նիանգի» ամսագրի խմբագիրն է։ 1966-ին արժանացել է ՀամԼԿԵՄ Կենտկոմի մրցանակին։

Երկ. Романы, М., 1968.

ԴՈՒՄԲԱՐՏՈՆ-ՕԿՍԻ ԿՈՆՖԵՐԱՆՍ խաղաղությունն ու անվտանգությունը պահպանող միջազգային կազմակերպություն հիմնելու վերաբերյալ կոնֆերանս, տեղի է ունեցել 1944-ի օգոստ. 21-հոկտ. 7-ը Դումբարտոն-Օկսում (դաստակերտ Վաշինգտոնում, ԱՄՆ): Գ-Օ. կ-ում բանակցություններն ընթացան երկու փուլով. օգոստ. 21 սեպտ. 28-ը (ՍՍՀՄ-ի, ԱՄՆ-ի և Անգլիայի ներկայացուցիչների միջև) և սեպտ. 29 հոկտ. 7-ը (ԱՄՆ-ի, Անգլիայի և Չինաստանի ներկայացուցիչների միջև): Մշակվեցին անվտանգության միջազգային կազմակերպություն ստեղծելու առաջարկություններ, որոնք այնուհետև դրվեցին Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) կանոնադրության հիմքում։

ԴՈՒՄԿԱ 1. ուկրաինական և լեհական քնարական և քնարաԷպիկական երգերի ընդհանուր անվանումը, որ կիրառել են XIX դ. Ուկրաինայի արևմտյան մարզերի բանահավաքները։ Դ. իմպրովիզացիոն բնույթով և լադային առանձնահատկություններով մոտ է դումաներին։ 2. Որոշ գործիքային և վոկալ պիեսների (Չայկովսկու, Բալակիրևի դաշնամուրային Դ.) կամ ստեղծագործության մասերի (Մոնյուշկոյի «Գլինկա» Օպերայում) անունը։

ԴՈՒՅՍԲՈՒՐԳ Duisburg քաղաք Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետությունում, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա երկրում։ 457,9 հզ. բն. (1970):

ԴՈՒՆԱԵՎՍԿԻ Ալեքսանդր Միխայլովիչ ծն. 12.12.1919 Պոլտավա ռուս սովետական գրող, հրապարակախոս։ ՍՄԿԿ անդամ 1939-ից։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին հվ-արմ. ռազմա-ճակատում եղել է «Պրավդա» թերթի հատուկ թղթակիցը։ Առանձին գրքով լույս են տեսել «Կոչում» (1951), «Կյանքն իրենը կվերցնի» (1956) ստեղծագործությունները։ Քաղաքացիական կռիվներին են նվիրված «Օլեկո Դունդիչ» (1960), «Գնում եմ Հաշեկի ետևից» (1963), «Գայի հետքերով» (1966, հայերեն հրտ. 1967) փաստա-վավերագրական գրքերը։

ԴՈՒՆԱԵՎՍԿԻ Իսահակ Օսիպովիչ [18(30). 1.1900, Լոխվիցա, այժմ՝ Պոլտավայի մարզ 25.7.1955, Մոսկվա], սովետական կոմպոզիտոր։ ՌՍՖՍՀ ժող. արտիստ (1950): 1919-ին ավարտել է Խարկովի կոնսերվատորիայի ջութակի դասարանը, կոմպոզիցիա է պարապել Ս. Ս. Բոգատիրյովի մոտ։ Դ. սովետական օպերետի («Փեսացուներ», 1927, «Ոսկե հովիտ», 1937, «Ազատաշունչ հողմ», 1947, «Ծաղրածուի որդին», 1950 ևն), երաժշտական կինոկոմեդիայի («Ուրախ տղանևր», 1934, «Կրկես», 1936, ՍՍՀՄ պետ. մրցանակ, 1941, «Վոլգա-Վոլգա», 1938, ՍՍՀՄ պետ. մրցանակ, 1941, «Կուբանի կազակները», 1950, ՍՍՀՄ պետ. մրցանակ, 1951) ստեղծողներից է։ Դ. ստեղծել է մասսայական երգի նոր տեսակ՝ երգ-քայլերգեր («Ուրախ տղաների քայլերգը», «Երգ Կախովկայի մասին»): Նշանավոր են նաև քնարական երգերը, երգ-վալսերը («Լռություն», «Դպրոցական վալս»): Գրել է բալետներ, դրամատիկ ներկայացումների երաժշտություն։ 1963-ին ստեղծվել է «Դունաևսկու մեղեդիները» կինոնկարը (ռեժիսոր Է. Պիրև): Երևանի Տ. Պարոնյանի անվ. երաժշտական կոմեդիայի թատրոնում բեմադրվել են «Ազատաշունչ հողմ» (1948), «Ծաղրածուի որդին» (1951) Օպերետները։ Գրկ. Михеева Л., И, О, Дунаевский, Л., 1963.

ԴՈՒՆԳԱՆԵՐԵՆ դունգանների լեզուն։ Պատկանում է չին-տիբեթական լեզվաընտանիքին։ խոսվում է ՉԺՀ-ում (մոտ 3,5 մլն մարդ) և Միջին Ասիայում, գերազանցապես Կիրգիզական ՍՍՀ-ում և Ղազախական ՍՍՀ-ում (մոտ 39 հզ. մարդ, 1970): Կառուցվածքով անջատական տիպի լեզու է։ Ունի հարուստ հնչյունական կազմ (8 ձայնավոր, 34 բաղաձայն): Հիմնական տարբերակներն են գանսուանական և շենսիական բարբառները։ Միջինասիական դունգանների համար 1920-ական թթ, վերջերին ստեղծվել է լատինագիր, իսկ 1953-ից՝ ռուսագիր այբուբեն։ Արտասահմանյան դունգանները գործածում են արաբագիր այբուբեն։

ԴՈՒՆԴԻՉ Տոմա (իրեն անվանել է նաև Իվան, գրականության մեջ Օլեկո, 13.4. 1896 8.7.1920), Ռուսաստանում քաղաքացիական պատերազմի (1918-20) հերոս։ Ազգությամբ հորվաթ։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, 1916-ին Լուցկի տակ Դ-ին գերել են ռուս, զորքերը։ Մտել է Ռուսաստանում կազմավորված սերբական կամավորական կորպուսի շարքերը։ Այնուհետև ծառայել է Կարմիր գվարդիայում։ 1918-ի մարտին պարտիզանական ջոկատ է գլխավորել Բախմուտի (այժմ՝ Ուկր. ՍՍՀ Արտյոմովսկ) շրջանում։ Ինտերնացիոնալ գումարտակի կազմում մասնակցել է Ցարիցինի պաշտպանությանը։ Ս. Բուդյոննու՝ Դոնի առանձին կովկասյան դիվիզիայում (ավելի ուշ՝ հեծյալ կորպուսում և Առաջին հեծյալ բանակում) եղել է հատուկ առաջադրանքների գծով գնդի հրամանատարի օգնական, հեծյալ դիվիզիոնի հրամանատար (1919): Զոհվել է մարտում, փառաբանվել իր հերոսությամբ և կոչվել «Կարմիր Դունդիչ»: Պարգևատրվել է Կարմիր դրոշի շքանշանով։

ԴՈՒՆԻՏ Նոր Զելանդիայի Դուն լեռան անունից մագմատիկ ապար։ Գույնը՝ սև, մուգ կամ բաց կանաչավուն։ Կազմված է օլիվինից (85-100%), խառնուրդների ձևով պարունակում է քրոմիտ, փոքր քանակությամբ սիլիկահող, հարուստ է մագնեզիումով։

ԴՈՒՆՍ ՍԿՈՏ Իոհան 1265 կամ 1266 Մակստոն Շոտլանդիա 8.11.1308 Քյոլն փիլիսոփա, աստվածաբան, ֆրանցիսկյան միաբանության անդամ։ Միջնադարյան սխոլաստիկայի ներկայացուցիչ։ Դասավանդել է Օքսֆորդի և Փարիզի համալսարաններում։ Քննադատել է թոմիզմը՝ գտնելով, որ հնարավոր չէ ռացիոնալիստորեն հիմնավորել արարչագործության գաղափարը, փորձել է փիլիսոփայությունը անջատել աստվածաբանությունից։ Աստծուն վերագրելով բացարձակ ազատություն՝ պնդել է, որ աստված կարող է նյութին հաղորդել մտածելու ունակություն, այսինքն, ինչպես նշել է Կ. Մարքսը, իրեն իսկ աստվածաբանությանն ստիպել է մատերիալիզմ քարոզել։ Դ. Ս. նոմինալիզմի դիրքերից լուծել է ունիվերսալիաների (ընդհանուրի) խնդիրը և դրանով ամրապնդել միջնադարյան փիլիսոփայության մատերիալիստական հակումները։ Դ. Ս. զգալի ավանդ է թողել միջնադարյան Եվրոպայի տեսական մտքի պատմության մեջ։

ԴՈՒՇԱՆԲԵ մինչև 1929-ը՝ Դյուշամբե 1929-ից 1961-ը՝ Ստալինաբադ Տաջիկական ՍՍՀ մայրաքաղաքը։ Գտնվում է Հիսարի հովտում, 750-930 մ բարձրության վրա, Դուշանբինկա գետի ափե֊