Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/465

Այս էջը սրբագրված չէ

Ե, հայերեն այբուբենի հինգերորդ աառը։ Անունն է եչ։ Ստեղծել է Մեսրոպ Մաշտո–ցը՝ տառակերտման սեփական սկզբուն–քով։ Կազմված է երեք ուղղաձիգ ն ևրկու հորիզոնական գծերից, ընդ որում, կարճ ն լայն գծերը երկարի աջ կողմում են։ Կարճը գտնվում է երկարի ստորին մա–սին հավասար, որտեղից էլ իրար են միա–նում նուրբ գծով՝ ե, իսկ լայնը կարճի վերնում է հ երկարի միջին մասին է միա–նում նույնպես նուրբով։ Ունի հայերեն այբուբենի բոլոր հինգ տառատեսակները։ Ա ղ յ ու ս ա կ կամ գրչագիր Ե գըր– վում է երկու տողագծերի միջև։ Երկար ուղղաձիգին զուգահեռ կարճը և լայնը նրան են միանում ուղիղ նուրբ գծերով։ Գրվում է և՛ տողին ուղղահայաց՝ ե, ն՛ դեպի աջ թեքված՝ ե, խոշոր, միջին և մանր չափերով։ Մինչն XIII դարում օգտագործ–վել է որպես գրչության հիմնական գիր։ Հետագայում կիրառվել է որպես բոլոր– գրի գլխագիր և օգտագործվել երկաթագիր գլխագրի հետ միասին։ Գործածվում է ևաև այսօր։ Գլխագիր կամ երկաթագիր Ե ստեղծվել է գրչագրի հենքից, որտեղ երկար և կարճ գծերը իրար են միանում կոր նուրբով՝ Ե։ Որպես գլխագիր օգտա–գործելիս երկարը ձգվում է վեր, իսկ լայ–նը հեռանում երկարից ձգվող նուրբի ուղղությամբ՝ Է։ Գործածվել է որպես գրչության (V–XIII դդ․) և վիմագրության (V դարից մինչև այսօր) գիր։ Բոչորգիր կամ բոլորակ գիր Ե ստեղծվել է որպես առօրյա գրության գիր։ Կազմված է երեք ուղղաձիգ և երկու հորիզոնական գծերից, կարճը և երկարի ստորին մասը իրար են միանում նուրբ գծով և ստեղծում բոլորակը, որով տառը նստում է տողի վրա, իսկ երկարի մնացած մասը՝ ձգվում վեր։ Արագագրության հետե– վանքով լայնը ընկնում և մնում է նուրբ գիծը։ XIII դ․ դարձել է գրչության հիմնա–կան գիր, XVI դարից՝ տպագրության։ Շղագիր Ե նույն բոլորգիրն է առանց հաստ ու բարակ գծերի։ Առավել գործածա–կան է դարձել XVII–XX դդ․։ Նոտրգիր Ե տարածվել է XIV–XVII դդ․։ Ե հնչյունը առաջնային շարքի մի–ջին բարձրացման ձայնավոր է։ Բառա– սկզբում և ձայնավորից հետո բառամի– միջում ու բառավերջում Ե արտասանվում է յէ, իսկ բաղաձայնից հետո բառամիջում 30, Z․UZ․ Ill ^ատոր ու բառավերջում՝ Է։ Գրաբարում երբեմն միանալով այլ հնչյունների հետ կազմել է երկբարբառներ (եւ, եա) ու եռաբար–բառներ (եայ, եաւ)։ Ե [Է] (գրաբարյան է) ժամանակակից գրական ևայևրենում շեշտազուրկ լինելով կարող է հնչյունա–փոխվել ի–ի (սեր–սիրել, տեր–տիրել, Տովհաննես–Տովհաննիսյաև)։ ժամա–նակակից հայերենի Ե–ին բարբառներում համապատասխանում է Է, իսկ մի մասում հաճախ արտասանվում է որպես երկբար–բառ (խելք–խիէլք), քմայնացած ա (ձեռք– ձառք), պարզ ի (թել–թիլ) ևն։ Ե, որպես այբուբենի հինգերորդ տառ, նշանակել է հինգ և հինգերորդ, բյուրի նշանով՝ հիսուն հզ․ (Ե“)։ Արաբական թվանշանների ընդունումից հետո էլ օգ–տագործվել է որպես քանակական և դասական թվական։ Այժմ օգտագործվում է միայն թվային կարգի արժեքով (Ե դա–սարան = հինգերորդ դասարան, մասն Ե=մասն հինգերորդ)։ IX․ Մաթևոսյան

ԵԲՐԱՅԵՐԵՆ, հին հրեաների լեզուն։ Պատկանում է սեմա–քամյան ընտանիքի սեմական ճյուղի քանանական խմբին։ 1948-ից Իսրայելի պետ․ լեզուն է (կոչվում է նաև իվրիտերեն)։ Խոսողների թիվը՝ շուրջ 2,5 մլն (1972)։ Մ․ թ․ ա․ II–I հա–զարամյակներում Ե–ով խոսել են Պաղես– տինի հրեաները։ Տնագույն հուշարձանը Տին կտակարանն է, որի տեքստերի մի մասը վերաբերում է մ․ թ․ ա․ XIII–XII դդ․։ Գրավոր աղբյուրները, արձանագրու–թյունները ավանդված են մ․ թ․ ա․ IX դա–րից։ Մ․ թ․ ա․ VI–V դարերից խոսակցա–կան Ե․ աստիճանաբար դուրս է մղվել արամեերենի կողմից և վերածվել մեռած լեզվի։ Նույն շրջանից ավանդվել են բա–նահյուսական և կրոնական, իրավական բնույթի ստեղծագործություններ։ VI– VII դդ․ Ե․ դարձել է միայն գրավոր–գրա– կան ստեղծագործությունների լեզու։ Նրա ֆունկցիաները լայնացել են XIX դարից սկսած։ Տիմնականում ունի եռաբաղաձայն ար–մատներ․ շեշտը վերջնավանկում է (մա–սամբ՝ վերջընթեր վանկում)։ Քերականա–կան կարգերից են՝ սեռը (արական և իգա–կան), թիվը (եզակի, երկակի, հոգևակի), որոշյալ և անորոշ առումները։ Չկա մաս– նիկավորմամբ հոլովում։ ժամանակակից Ե–ում բառապաշարի համալրումը կա–