Սաբենպուտ II Նոմաբքեսի վիմափոր դամ–բարանը Ասուանում (մ․ թ․ ա․ XX դ․) վոննհրի արձաններ։ Դեպի տաճարն է բերում սֆիևքսարդ ուղին։ Տաճարի որ–մերը զարդարվում են փարավոնների զինհաղթությունների տեսարաններով (Ամոն–Ռա աստծո տաճարը Կառնակում, Լուքսորում)։ էխնաթոն փարավոնի տի–րակալության ժամանակ հին աստվածնե–րի պաշտամունքը փոխարինվում է Աթոն (պատկերվում էր արնի սկավառակի ձնով) աստծով։ Տիմնարկվում է Ե–ի նոր մայ–րաքաղաքը՝ Ախեթւսթոնը։ Տին եգիպտական արվեստի վերջին ծաղկումը եղել է, այսպես կոչված, Սայի– սյան դինաստիայի (մ․ թ․ ա․ VII դ․) կար–ճատև ժամանակաշրջանում։ Պարսկաստա–նի տիրապետության շրջանից (մ․ թ․ ա․ 525-ից սկսած մոա 200 տարի) քիչ հուշար–ձաններ են պահպանվել (Կահիրեի հին մասում պարսիկների կառուցած ամրոցի ավերակները)։ Մ․ թ․ ա․ IV դ․ երկիրը Ալեք–սանդր Մակեդոնացու նվաճումից հետո ընդգրկվում է հելլենիստական, իսկ ավե–լի ուշ՝ Տին Տռոմի մշակույթի ոլորտը։ Այդ ժամանակաշրջանի պաշտամունքա–յին ճարտ–յան մեջ զուգակցվում են անտիկ և հին եգիպտական ձևերը (Տորուս աստծո տաճարը՝ Էդֆուում, մ․ թ․ ա․ Ill–I դդ․)։ Տիև եգիպտական և հռոմ․ արվեստի ավանդույթների յուրօրինակ համաձուլ–վածք են Ֆայում օազիսում հայտնաբեր–ված I–IV դդ․ դիմապատկերները։ Բյու–զանդիայի տիրապետության ներքո (IV դ․ վերջից) Ե–ում կազմավորվում է քրիստո–նեական արվեստի տեղային ինքնատիպ տարատեսակներից մեկը (տես Ղպտի–ներ)։ VII դ․ Ե․ արաբ, նվաճումներից հե–տո դարձավ արաբական մշակույթի ոլորտ–ներից մեկը։ Երաժշտությունը։ Ե–ի երաժշտական մշակույթը հնագույններից է– Այ և ձնավոր– վել է մ․ թ․ ա․ III հազարամյակում և ան– ցել երկարատն, նվաճումներով և հակասու– թյուններով հարուստ ուղի։ Երաժշտու–թյան անմիջական նմուշներ չեն պահպան–վել։ Նրա զարգացման մասին տեղեկու–թյուններ են տալիս գրական և կերպար–վեստի աղբյուրները, պահպանված ևրա– ժըշտական գործիքները։ Երաժշտությունը մեծ տեղ է գրավել Ե–ի կենցաղում, աշխատանքում, ծիսակատարություննե–րում են։ Ստրկատիրական հասարակար–գում մեծ էր տարբերությունը տիրող դասի և ժողովրդի երաժշտության մեջ․ աշխա–տանքային, կևնցաղային երգերին հա–կադրվում էին արքունական շրջանների ձոներգերը, հիմնիկ երգերը, շքեղ, հան–դիսավոր արարողությունների երաժշտա–կան նվագակցությունը։ Երաժշտությանը հատկացվող մեծ տեղը պայմանավորված Էր նրան մոգական նշանակություն տալու հետ, որի շնորհիվ երաժիշտները բացառիկ հարգանք էին վայելում։ Ե–ի երաժշտական մշակույթը միակն Է, որ պահպանել է հնագույն շրջանի ճանաչված երաժիշտնե–րի անունները։ Երկրի առանձնահատուկ բնական դիրքը, մարդկային մեծ զանգ–վածների մասնակցությունը մոնումենտալ շինարարությանը պայմաններ ստեղծե–ցին հսկայական երգչախմբերի գործու–նեության համար։ Այդ երգչախմբերի ղե–կավարները՝ խեյրոնոմները, դիրիժոր–ների նախակերպարներն են։ Ե–ի երա– ժըշտության սինկրետիկությունը իր առա–վել վառ դրսևորումը գտավ կրոնական թատերականացված արարողություննե–րում, որոնք միահյուսում էին բեմական գործողությունը, մնջախաղը և ողբերգը։ Վոկալ երաժշտության բազմապիսի ձևերի կողքին Ե–ում զարգացած էր գործիքայինը՝ անևատական և անսամբլային։ Տնագույն շրջանի երաժշտական գործիքներից Էին երկայնակի ֆլեյտան, տարբեր աղեղնա–վոր տավիղներ։ Ե–ում սկիզբ առավ նոմ հասկացությունը՝ տիպական մեղեդիների յուրօրինակ բանաձևեր, իրենց հատուկ ձայնաշարերով և բնորոշ ինտոնացիոն դարձվածքներով։ Առևտրական կապը, մշակութային փոխ–ազդեցությունը Փյունիկիայի, Ասորիքի, Բաբելոնի հետ տեղաշարժեց երաժշտա–կան մշակույթի զարգացումը՝ տեղիք տա– Պինուջեմ փարավոնի ն իր կնոջ արձանները Կառնակի Ամոն–Ռա ասածո տաճարում (մ․ թ․ ա․ XYI–XII դդ․) Թութմոս I փարավոնի տարեգրքերի դահլիճի մնացորդները Կառնակում (մ․ թ․ ա․ XVI դ․ կես) լով երաժշտության ձևերի դեմոկրատաց–մանը։ Այդ շրջանում տարածվել են սիստ– րը, անկյունային տավիղը, հոբոյը, ուղը, բազմատեսակ թմբուկներ և հիդրավլիկ երգեհոնը։ Նոր թագավորության շրջանում սկիզբ առավ երաժշտության բարոյագիտական արժեքավորումը՝ երաժշտության մեջ «օգ–տակարի» և «վնասակարի» տարբերակու–մը։ Տռոմեական տիրակալությունը տեղիք տվեց եգիպտական ինքնատիպ մշակույթի երկարատև անկմանը։ Պատկերազարդումը տես 256–257 Էջե–րի միջև՝ ներդիրում, աղյուսակ XVI։ Աղբյուրներ․ Хрестоматия по истории Древнего Востока, под ред․ В․ В․ Струве и Д․ Г․ Редара, М․, 1963; Ancient Near Eastern texts, relating to the Old Testament, ed․ by J․ B․ Pritchard, 2 ed․, Princeton, 1955; Breas–ted J․ H․, Ancient records of Egypt, 3 ed․, v․ 1–5, Chicago, 1962․ Գրկ․ Գաթըրճյան S․, Տիեզերական պատմութիւն, Վնն․, 1849, Էշ 51–69։ T y- раев Б․ А․, Древний Египет, П․, 1922; Струве В․ В․, История Древнего Вос–тока, 2 изд․, М․, 1941; Брестед Д․ Г․, История Древнего Египта с древнейших вре–мен до персидского завоевания, пер․ с англ․, т․ 1–2, М․, 1915; Очерки по истории техни–ки Древнего Востока, под ред․ В․ В․ Струве, М․–Л․, 1940; К инк X․ А․, Как строи–лись египетские пирамиды, М․, 1967; Л а у- э р Ж․ Ф-, Загадки египетских пирамид, пер․ с франц․, М․, 1966; Выгодский М․ Я․, Арифметика и алгебра в древнем мире, 2 изд․, М․, 1967; Нейгебауер О․, Точные науки в древности, пер․ с англ․, М․, 1968; Матье М․, Древнеегипетские ми–фы, М․–Л․, 1956; Тураев Б․ А․, Еги–петская литература, т․ 1, М․, 1920; К о р о- стовцев М․ А․, Писцы Древнего Егип–та, М․, 1962; Матье М․ Э․, Искусство Древнего Египта, М․, 1958; Памятники искус–ства Древнего Египта в музеях Советского Союза, М․, 1958; Павлов В․ В․, Ход–
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/473
Այս էջը սրբագրված չէ