Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/48

Այս էջը սրբագրված չէ

շեղում նատուրալիստական մտածողու–թյան սկզբունքներից, ձևավորվեց նեո–կանտականությունը, իսկ 80–90-ական թթ․՝ նրա երկու դպրոցները՝ մարբուրգ– յանը (Տ․ Կոհեն, Ա․ Նատորպ, է․ Կասի– րեր) և բադենյանը (Տ․ Ռիկևրտ, Վ․ Վին– դելբանդ, է․ Լասկ)։ XIX դ․ վերջին պո–զիտիվիզմը փորձեց էմպիրիզմի ավան–դույթները վերանայել բնագիտության նորագույն նվաճումների լույսի տակ, որը դրսևորվեց Էմպիրիոկրիտիցիզմի (Ռ․ Ավե– նարիուս), մախիզմի (Է․ Մախ) և իմանենտ փիլիսոփայության սուբյեկտիվ իդեալիս–տական ուսմունքների մեջ։ Իդեալիստա–կան փիլիսոփայության վրա մեծ ազդե–ցություն է գործել ֆենոմենոլոգիան, որի հիմնադիրն էր Է․ Տուսեռլը։ Այս ուղղու–թյունները, որոնք կողմնորոշված էիև դե–պի գիտության իմացաբանական, մեթո–դաբանական և տրամաբանական հետա–զոտությունը, նպաստեցին XX դ․ 20–ական թթ․ նեոպոզիտիվիզմի, (վիեննական խըմ– բակի և բեռլինյան դպրոցի) հանդես, գա–լուն, որը վփլիսոփայությունը գլխավո–րապես ըմբռնում էր որպես գիտության լեզվի տրամաբանական վերլուծություն։ Կապիտալիզմի համընդհանուր ճգնաժա–մի պայմաններում բնորոշ դարձան իռա– ցիոնալիզմը և վոլյունտարիզմը։ Տարած–վեց «կյանքի փիլիսոփայությունը», որի առաջին ներկայացուցիչն էր Ֆ․ Նիցշեն։ XX դ․ սկզբներին ուժեղացավ կաթոլիկա–կան փիլիսոփայության ազդեցությունը։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո առաջ եկավ էկզիստենցիաչիզմը (Մ․ Տայդեգեր, Կ․ Յասպերս)։ XIX դ․ վերջին և XX դ․ սկզբներին մարքսիստա–կան գաղափարների տարածման գործում մեծ դեր կատարեցին Վ․ Լիբկնեխտը, Ա․ Բեբելը, Ֆ․ Մերինգը, որոնք իրենց աշ–խատություններում զարգացնում էին պատ–մության մատերիալիստական ըմբըռն– ման գաղափարները։ Մարքսիստական աեսութւան զարգացման համար կարևոր նշանակություն ունեցավ է․ Բեռնշտայնի և մարքսիզմի ռևիզիայով հանդես եկող այլ փիլիսոփաների դեմ մղած պայքարը։ Է․ Թելմանի ելույթներում և աշխատու–թյուններում մերկացվում էին գերմանա–կան օպորտունիստների ռևիզիոնիստա– կան ձգտումները։ 20–ական թթ․ ձևավոր–վում է նացիոնալ–սոցիալիստական հե–տադիմական գաղափարախոսությունը՝ ֆաշիզմը՝ հիտլերյան Գերմանիայի մար–դատյաց գործողությունների տեսական հիմքը։ 1933–45-ին շովինիստական, ռա–սիստական գաղափարների դեմ մղվող պայքարում և Գի հակաֆաշիստական ճակատի կազմակերպման գործում կարե– վոր նշանակություն ուներ գերմանական մարքսիստների գործունեությունը։ Պատմագիտությունը։ XI –XIII դդ․ գերմ․ ֆեոդալական պատմագրության առավել նշանավոր ստեղծագործություն–ները Տիտմար Մերզեբուրգցու, Ադամ Բրեմենեցու, Տելմոլդի ժամանակագրու–թյուններն են։ XV–XVI դդ․ գերմ․ հու–մանիստական պատմագրության նշանա–վոր ներկայացուցիչներն են 6ա․ Վիմֆե– լինգը և Ավենտինը։ XVIII – XIX դդ․ լուսավորչական պատ–մագրությունը հանդես եկավ ֆեոդալա– միապետական կարգերի քննադատությամբ և առաջ քաշեց ազգային պետության բուրժ․ ըմբռնումը։ Լուսավորիչները դար–ձան անտիկ մշակույթի (6ո․ Վինկելման), հուն, բանասիրության (Ֆ․ Ա․ Վոլֆ), Տռո– մի հնագույն պատմության (Բ․ Նիբուր), հելլենիզմի ուսումնասիրության (Ցո․ Գ․ Գրոյզեն) բնագավառներում քննական մե–թոդի հիմնադիրները, հիմք դրեցին հուն, վիմագրությանը (Ա․ Բյոկ), հին պարսկա–կան սեպագրերի վերծանմանը (Գ․ Ֆ․ Գրոտեֆենդ), նպաստեցին հին եգիպ–տական նշանագրերի վերծանմանը (Կ․ Ռ․ Լեփսիուս)։ Այդ շրջանում պատմագրու–թյան մեջ իշխում էր ազնվականա–յուն– կերական ուղղությունը։ Այն ներկայաց–ված էր ռոմանտիկական պատմագրու–թյամբ (իրավունքի պատմական դպրոց), որը թշնամանքով էր լցված ֆրանս․ մեծ հեղափոխության գաղափարների հան–դեպ և գովաբանում էր միջնադարյան կարգերը։ Այնուհանդերձ, նրանք զգալի դեր ունեցան պատմագիտության զար–գացման գործում։ XIX դ․ 1-ին կեսին պատմագրության մեջ առաջատար ուղղությունը, որ հա–կադրվում էր ազնվականա–յունկերական ուղղությանը, այսպես կոչված հարավ– գերմանական հայդելբերգյան դպրոցն Էր, որը ևս, չափավոր լուսավորիչների նման, չկարողացավ պատմականորեն հիմնա–վորել հասարակարգի դեմոկրատական վերափոխման անհրաժեշտությունը։ Պատմագիտության մեջ իսկական հե–ղաշրջում կատարվեց, երբ Կ․ Մարքսը և Ֆ․ Էնգելսը իրենց փիլ․ և տնտեսագի–տական աշխատություններում (Մարքսի «Դասակարգային պայքարը Ֆրանսիայում 1848–59», «Լուի Բոնապարտի Բրյումերի տասնութը», էնգելսի «Գյուղացիական պա–տերազմը Գերմանիայում», «Ընտանիքի, մասնավոր սեփականության և պետության ծագումը» ևն) հիմնավորեցին պատմու–թյան դիալեկաիկական ըմբռնման U պաամ․ մատերիալիզմի գաղափարները։ XIX դ․ 60–ական թթ․ պատմագիտության մեջ իշխող էր պատմաբանների պրուսա–կան դպրոցը (Գ․ Զիբել, Ցո․ Գ․ Դրոյզեն, հետագայում՝ Գ․ Տրայչկե), որին հատուկ էին Պրուսիայի գլխավորությամբ Գ–ի «վերևից» միավորման գաղափարը, միջ–նադարի ն կաթոլիկ եկեղեցու քննադա–տությունը, մարտնչող նացիոնալիզմը, թշնամանքը հեղափոխական–դեմոկրատա– կան շարժման հանդեպ։ Տնագիտության զարգացման համար կարևոր նշանակու–թյուն ունեցան Տ․ Շլիմանի և հատկապես՝ Վ․ Դորպֆելդի պեղումները Տրոյայում։ Տռոմի պատմության ուսումնասիրության գործում կարևոր ներդրում կատարեց Թ․ Մոմզենը։ Բեռլինյան եգիպտագիտու–թյան դպրոցի գիտնականներն ստեղծե–ցին եգիպտական բանահյուսության, Ղո–րանի ուսումնասիրության ևնի վերաբեր–յալ աշխատություններ։ 60-ական թթ․ Գ․ Լ․ Մաուերը ստեղծեց համայնքային տեսու–թյունը։ 70–80-ական թթ․ գերմանա–բուրժ․ պատմագրության վրա մեծ ազդեցություն թողեց պոզիտիվիզմը (Կ․ Լամպրեիտ)։ 90-ական թթ․ որոշակիորեն ի հայտ եկան պատմության բուրժ․ մեթոդաբանության ճգնաժամի նշանները։ Բուրժ․ պատմա– գրության վրա ուժեղացավ նեոկանտա–կանության (Վ․ Վինդելբանդ, Տ․ Ռիկ– կերտ) ազդեցությունը, ազգագրության մեջ Ֆ․ Գրեբների գլխավորությամբ ստեղծ–վեց կուչտուր–պատմական դպրոցը։ Տին աշխարհի պատմության մասնագետ է․ Մե– յերի, ասուրագետ և խեթագետ Գ․ Վինկ– լերի, ազգագրագետ Լ․ Ֆրոբենիուսի և ուրիշների աշխատություններում երևան եկավ գերմ․ պատմագիտության զարգաց–ման հակասականությունը։ XX դ․ սկզբին զգալիորեն աճեց միլիտարիստական, իմ–պերիալիստական և շովինիստական պատ–մաբանների (Դ․ Շեֆեր, Գ․ Բելով ևն) գա–ղափարների ազդեցությունը։ XIX դ․ վերջի, XX դ․ սկզբի մարքսիս–տական պատմագիտության խոշորագույն ներկայացուցիչն էր Ֆ․ Մերինգը, որը կարևոր ներդրում կատարեց յունկերա– բուրժուական պատմագրության պրուսո– ֆիլական լեգենդի մերկացման, բանվորա– կան շարժման, Կ․ Մարքսի կյանքի ու գործունեության ուսումնասիրության բնա–գավառներում։ Կ․ Կաուցկու և Գ․ Կունո– վի աշխատությունները նվիրված էին մինչ–մարքսյան սոցիալիզմի և այլ հարցերի լուսաբանմանը։ Սակայն օպորտունիզմի աճող ազդեցությունը անդրադարձավ նաև պատմական կոնցեպցիաների վրա։ Վայ– մարյան հանրապետության ժամանակա–շրջանում (1919–33) պատմաբանների մի մասը փորձեց ձևափոխել գերմ․ հետադի–մական պատմագրության ավանդական գաղափարները նոր պայմաններին հա–մապատասխան՝ քարոզելով թշնամական վերաբերմունք Սովետական Ռուսաստանի հանդեպ և դաշինք՝ Անգլիայի հետ։ Մար– տընչող հակալիբերալները շարունակում էին գերմ․ իմպերիալիզմի արդարացման կուրսը՝ հեղափոխական շարժումը, հատ–կապես գերմ․ պրոլետարիատին հայտա–րարելով պատասխանատուներ Գ–ի պար–տության համար, տարածում Ֆրիդրիխ II-ի և Բիսմարկի պաշտամունքը, շանում Գ–ի վրայից սրբել պատերազմի մեղադը– րանքը։ Ֆաշիստական դիկտատուրայի շրջանում (1933–45) ֆաշիստական գա–ղափարախոսներն օգտագործեցին բուր– ժուա–յունկերական պատմագրության հե–տադիմական ավանդները։ Մարքսիստական պատմագրությունը մեծ ուշադրություն հատկացրեց գերմ․ բանվորական շարժմանը, Գ–ի կոմկուսի պատմությանը, ֆաշիզմի էության մեր–կացմանը և այլ հարցերի։ Գ–ում տնտեսագիտության ընթացքի վրա էական ազդեցություն է ունեցել երկրի պատմա–տնտ․ զարգա–ցումը (երկարատև մասնատումը, կապի–տալիստական զարգացման ետ մնալը, «վերևից» վերամիավորումը և XIX դ․ 70-ական թվականներից սկսած տնտ․ արագ վերելքը, գերմ․ իմպերիալիզմի բնույթը ևն)։ XVII և XVIII դդ․ գերմանա–կան տնտեսագիտությունը, միապետու–թյանը ծառայելով, չի կարողացել հասնել անգլ․ մերկանտելիզմի և ֆրանսիական ֆիզիոկրատների տեսական մակարդա–կին։ Բուրժ․ քաղաքատնտեսությունը Գ–ում զարգացել է որպես գռեհիկ քաղա– քատնտեսություև (Ֆ․ Լիստ, Ցո․ Գ․ Թյու– նեն, Կ․ Ի․ Ռոդբերտուս–Յագեցով)։