Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/486

Այս էջը սրբագրված չէ

մհսիական մտքեր, հռչակել յուրաքան–չյուր մարդու անձնական պատասխանա–տվության գաղափարը։ Գուշակել է ․Բա– բելոն տարագրված հրեաների վերադար–ձը հայրենիք։ ԵԶԻԴ ԻԲՆ ՈՒՍԱՅԴ (ծն․ և մահ․ թթ․ անհտ․), Արմինիայի ոստիկան։ Տայրը արաբ, սուլայմ ցեղից էր» մայրը, ըստ արաբ մատենագիր Բալագուրիի, Սյունյաց իշխանի դուստրը։ Առաջին անգամ ոստի–կան է եղել 752–754-ին, երկրորդ ան–գամ՝ 760–770-ին։ Երբ ավելացրել է հար–կերը, հայերը բողոքել են, և խալիֆան ստիպված Ե–ին ազատել է պաշտոնից։ Երրորդ անգամ ոստիկան է դարձել հա–յերի 774–775-ի ապստամբությունից հե–տո, իշխել․ մինչև 780-ը։ Վերագրավել է բյուզանդացիների ավերած Կարինը, վե–րաշինել նրա պարիսպները։ Պայքարել է խազարների և ապստամբ ծանարների դեմ։ Նրա տոհմը ժառանգաբար վարել է Արմինիայի ոստիկանի պաշտոնը։ Գրկ․ Նալբանդյան Տ․, Արաբացի ոստիկանները Հայաստանում, «Տեղեկագիր ՏՍՍՏ ԳԱ, հաս․ գիտ․», 1956, No 8։ Ա, Տեր–Ղևոնդյան

ԵԶՅԱՆ (Եզով) Կարապետ Տարությունի (5․9․1835, Մոսկվա – 31․5․1905, Պետեր– բուրգ), բանասեր, պատմաբան, ազգային– պահպանողական։ Ավարտել է Լա զար յան ճեմարանը, ապա՝ Պետերբուրգի համալ–սարանի արևելյան լեզուների բաժինը։ «Ներքին կյանք հին Տայաստանի» (1859, ռուս․) աշխատության համար ստացել է արևելյան լեզուևերի մագիստրոսի գիտա–կան աստիճան։ Պաշտոնավարել է ներ–քին գործերի, ապա՝ լուսավորության մի–նիստրություններում։ 1886-ին այցելել է Կարինի Սանասարյան վարժարան, հո–վանավորել այն և Նոր Նախիջևանի Գո– գոյան, Թիֆլիսի Տովնանյան միջնակարգ օրիորդաց դպրոցները։ Զբաղվել է Սա–նասարյան և Իզմիրյան կտակների իրա– կանացմամբ, նյութապես օժանդակել Ղ․ սլիշաՆ]ւ «Այրարատ» և «Սիսական» աշխատությունների հրատարակությանը։ Առաջաբաններով, ծանոթագրություննե–րով հրատարակել է Ղևոնդի «Պատմու–թյուն»^ (1887), Տովհան Գարդելի «ժա–մանակագրություն ևայոց»-ը (1891) ևն։ Տի մնա կան աշխատությունն է «Պետրոս Մեծի հարաբերությունները հայ ժողո– վըրդի հետ» (1898, ռուս․) ուսումնասիրու–թյունը։ Գրքի առաջաբանը պատմական տեսություն է ռուս, կառավարության՝ հայերի հետ ունեցած հարաբերություննե–րի վերաբերյալ՝ Պետրոս Մեծի ժամանա–կաշրջանից մինչն XIX դ․։ Աշխատության ևրկրորդ մասում զետեղված են վավերա– գրեր, որոնք վերցված են տարբեր դիվա–նատներից և վերաբերում են 1698– 1736-ին։ Ե․ որոշակի տեղ հատկացնելով հայ ժողովրդի դերին ռուս–հայկ․ հարա–բերություններում, այնուամենայնիվ, կա– րնոր նշանակություն է տվել անհատնևրի գործունեությանը և կրոնական գործոնին։ Երկ․ Ներքին կեանք Տին Տայաստանի (թրգմ․ Պ․ Պռոշյանի), Շուշի, 1864։ Ս․ Էջմիած– նի Մայր աթոռի եւ ռուսաց կառավարութեան յարաբերութիւնների ծագումը, Թ․, 1904։ Сношения Петра Великого с армянским на–родом, СПБ, 1898․ Գրկ․ ՞Հարությունյան Ի․ Կ․, Եզ– յանի․ հիսնամյակը, «ԱՏ», 1905, գիրք 12։

ԵԶՆԱՅԾ, կ ա ն ն ա (Taurotragus oryx), սնամեջ եղջերավորների ընտանիքի զայգ– սմբակավոր կաթնասուն։ Աֆրիկական այծքաղներից ամենախոշորն է։ Մարմ–նի երկարությունը մինչև 3,5 Վ է» մնդավի բարձրությունը՝ մինչև 1,8 ?/, քաշը՝ մոտ 900 կգ։ Եզնայծ

ԵԶՆԱՍԱՐ, լեռնագագաթ Տայկական ՍՍՏ–ում։ Շիրակի լեռնաշղթայի ամե–նաբարձր մասն է (2556 մ)։ Կազմված է էոցենի հրաբխանստվածքային ապարնե–րից։ Լանջերը զառիթափ են՝ ծածկված մարգագեանա–աաՓասաանային բուսա–ծածկույթով։

ԵԶՆԱՐԱԾ (լատ․ Bootes), համաստեղու–թյուն երկնքի հյուսիսային կիսագնդում։ Գտնվում է Մեծ Արջ, Տերկուլևս, Տյուսի– սային թագ, Որսկան շներ, Օձ, Կույս, Վերոնիկայի վարսեր համաստեղություն–ների միջև։ Ամենապայծառ աստղը Աբկ– ւոուըն է* Լավ է երևում գարնանն ու ամ–ռանը։

ԵԶՆԻԿ ԿՈՂԲԱՅԻ (մոտ 380, գ․ Կողբ, Այրարատի նահանգում – 450), հայ փի– լիսաիա, թարգմանիչ, հասարակական– եկեղեցական գործիչ։ Մեսրոպ Մաշտոցի աշակերտներից։ Սովորել է Եդեսիայում և Կ․ Պոլսում։ Մասնակցել է Աստվածա– շնչի և այլ երկերի թարգմանությանը։ Են–՝ թադրվում Է, որ կյանքի վերջին տարինե–րին ևղել է Բագրևանդի եպիսկոպոսը։ Եզնիկի մասին հիշատակում են Կորյունը, Եղիշեն, Մովսես Ւարենացին և հևտագա շրջանի ուրիշ պատմագիրներ։ Ե․ Կ–ու աշխատություններից պաևպանվել է «Եղծ ւսղաևդոց»-ը, հայ փիլ․ կարևոր սկզբնաղ–բյուրներից մեկը։ Ե․ Կ․ հայ փիլիսոփայության մեջ զարկ է տվել պատրիստիկական–ջատագովա– կան ուղղությանը։ Տիմնտկանում հետա– քըրքրվել է գոյաբանական հարցերով, մշակել մոնիստական փիլիսոփայական, աստվածաբանական ուսմունք։ Ըստ նրա, միակ և իրական սուբստանցը աստվածն է՝ մշտնջևևական, ոչնչով չպայմանավոր–ված, բայց ամեն ինչի պատճառը հանդի–սացող էակը։ Այս դիրքերից նա սուր պայքար է մղել քրիստոնեական գաղա–փարախոսությանը հակադրվող փիլ․ և կրոնա–աղանդավորական ուսմունքների դեմ, հերքել է հեթանոսական աշխար–հայացքը, Մարկիոնի գնոստիկական աղանդը, անտիկ փիլիսոփաների ուս–մունքները և հատկապես պարսից զրվա– նականությունը։ Զրադաշտական կրոնա– փիլ․ դուալիզմի քննադատության հետ է կապված չարի և բարու եզնիկյան ըմ– բըռնումը։ Ե․ Կ–ու աշխատության հիմ–նական նպատակը չարիքի էության ու առաջացման պատճառների քննարկումն Է։ Նա հանդես է գալիս բարու և չարի զրադաշտական–դուալիստական ըմբըռն– ման դեմ, որը չարիքը համարելով սուբս–տանց՝ այն վերածում էր անխուսափելի ճակատագրի։ Մինչդեռ, Ե․ Կ․ չարն ու բարին որոնում է բանականությամբ օժտ–ված միակ էակի՝ մարդու գործողություն–ներում՝ հաշվի առնելով վերջինիս գոյու–թյան կոնկրետ պայմանները, այդ գործո–ղության ևետևանքները․ մարդու գործո–ղությունը միայն կոնկրետ, որոշակի պայ–մաններում կարող է իր հետևանքով չար լինել․ «․․․ երկաթը մերթ ծառայեցվում է բարի բաների համար, մերթ՝ չար։ Եթե մեկը խոփ, գերանդի ու մանգաղ է պատ–րաստում, (այդպիսով երկաթը) բարի առարկաների ևամար է ծառայեցվում, իսկ եթե սուսեր, նիզակ, նետ և մարդ–կանց համար վնասակար ուրիշ զենք է պատրաստում, չար գործ է կատարում։ Եվ չարության պատճառը պատրաստողն է, ոչ թե երկաթը» (նույն տեղում, էջ 47)։ Ըստ Ե․ Կ–ու, ճշմարտությունը կոնկրետ Է՝ չարը մարդու կամքի կոնկրետ գործո–ղության արդյունք Է․ միևնույն երևույթը դրսևորվում է երկու հակադրությունների՝ բարու և չարի միասնության մեջ։ Բարին է, որ կարող է դրսնորվել չար կողմով։ Տետևաբար, չարը անխուսափելի չէ» այն ճակատագիր չէ, և մարդը, տնօրինելով իր կամքին, կարող է ոչնչացնել նաև չա–րը։ Անկասկած է, որ չարի և բարու նման ըմբռնումը միայն կրոնական մարտահրա–վեր չէր զրադաշտականությանը, այլ ուներ նաև քաղ․ նշանակություն, այն զարգաց–նում է պարսկական բռնապետության դեմ պայքարի անևրաժեշտության գաղափարը։ Աղանդների հերքման և քրիստոնեու–թյան փիլ․ հիմնավորման առնչությամբ Ե․ Կ․ արտահայտվում է նաև անտիկ փիլ․ ուսմունքների՝ հունական պոլիթեիզ– մի, ստոիկյան պանթեիզմի, էպիկուրյան աթեիզմի դեմ, քննադատում զգայական աշխարհի առաջացման մասին Պլատոնի ուսմունքը։ Ռացիոնալիզմի դիրքերից նա ժխտում է սնահավատությունը, ճակատա–գրապաշտությունը, աստղագուշակու–թյունը, հեթանոսությունից մնացած վեր ապրուկներն ու հավատալիքները։ Ըստ նրա, աշխարհը ճանաչվում է զգայու–թյան ու բանականության միջոցով։ Զգա յությամբ մարդն ընկալում է նյութական