Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/489

Այս էջը սրբագրված չէ

րից, հիմնականում զարգացած է խորդե–նու յուղի արտադրությունը։

ԵԹԵՐԱՅՈՒՂԱՏՈՒ ԲՈՒՅՍԵՐ, տերևնե–րում, ծաղիկներում, արմատներում և այլ օրգաններում ցնդող բուրավետ նյութեր՝ եթևրայուղեր պարունակող բույսեր։ Օգ–տագործվում են օծանելիքի, սննդի, քիմ․ արդյունաբերության, դեղագործության մեջ։ Եթերայուղի բաղադրությունը և քա–նակը կախված է բույսի տևսակից, աճ–ման պայմաններից, հասակից, վեգետա–ցիայի փուլից, բերքահավաքի պայման–ներից։ Տայտնի 13000 տեսակ, ՍՍՏՄ–ում՝ մոտ 1000 (արդ․ նշանակություն ունեն 48 տեսակը)։ Լիևում են միամյա, երկամ–յա, բազմամյա։ Բազմանում են սերմերով, արմատակալներով, կոճղարմատներով, թփերի բաժանման միջոցով։ ՍՍՏՄ–ում մշակվում են անիսոնը, աժգոնը, ռեհանը, գինձը, հիրիկը, լիմոնի սորգոն, դաղձը, քեմոնը, հունական սամիթը, եղեսպակը, խոըդենին, սովորական նարդոսը, կընդ– րակը, հասմիկը, էվկալիպտը։ ՏՍՍՏ–ում մշակվում է խորդենին՝ Տոկտեմբերյանի և Էջմիածնի շրջաննևրում։ Ե․ բ–ին վերա–բերող գիտահետազոտական աշխատանք–ները ղեկավարում է Եթերատու կուլտու–րաների համամիութենական ԳՏԻ (Սիմ– ֆերոպոլ), որն ունի բազմաթիվ փորձ–նական զոնալ կայաններ (ՏՍՍՏ–ում՝ Տոկտեմբերյանի շբջանոսք)։

ԵԹԵՐՆԵՐ, օրգանական միացություններ ROR՝ ընդհանուր բանաձևով (R, R՝–ն օր–գանական ռադիկալներ են)։ Երբ երկու ռադիկալները միատեսակ են (R = R՝), Ե․ կոչվում են համաչափ, հակառակ դեպ–քում՝ խառը։ Ե․ հիմնականում անվանում են ըստ նրանցում եղած ռադիկալնե–րի, օրինակ, СНзОСНз – դիմեթիլեթեր, СН3ОС2Н5 – մեթիլէթիլեթեր ևն։ Արո– մատիկ, ճարպարոմատիկ, ինչպես նաև ցիկլավոր Ե․ շատ հաճախ կրում են պա–տահական անուններ, օրինակ, անիզոլ, ֆենետոլ, դիօքսան ևն։ Ե․ սովորաբար հաճելի հոտով նյութեր՝ են։ Ալիֆատիկ շարքի ստորին ներկայացուցիչները հեշտ ցնդոդ են և եռում են ավելի ցածր ջերմաս–տիճանում, քան համապատասխան ալ–կոհոլները (Ե․, ի հակադրություն ալկո– հոլնևրի, ասոցված չեն)։ Ե․ վատ են լուծ–վում ջրում, լավ՝ օրգ․ լուծիչներում, կա–յուն եև հիմքերի և ալկալիական մետաղ–ների նկատմամբ, սակայն, խիտ ծծմբա–կան և յոդաջրածնական թթուների հետ տաքացնելիս քայքայվում են՝ առաջաց–նելով ալկոհոլներ․ ROR՝ + HJ–* [R°R՛ ]] _ -»ROH+R՝J Թթվածնի ազատ էլեկտրոնային զույգի հաշվին միացնում են կատիոն (օրինակ, պրոտոն)՝ առաջացնելով օքսոնիումային Г + 1 իոն ROR՛ ։ Ալիֆատիկ և շատ ցիկլա– I Н | վոր Ե․ օդում դանդաղ օքսիդանում են՝ առաջացնելով պայթուցիկ գերօքսիդներ։ Ե․ հիմնականում ստանում ևն համապա–տասխան ալկոհոլներից ծծմբական թթվով ջուր պոկելով․ R0H+H2S04–>R0S03H+ H2O; R0S03H+R0H->R0R+H2S04։ Բնության մեջ լայնորեն տարածված են բազմաթիվ ֆենոլների, նավթոլների և այլ նյութերի Ե․։ Ե․ կիրառվում են որպես լուծիչներ, պլաստիֆիկատորներ, ջևր– մակիրնևր, ինչպես նաև հոտավետ նյու–թերի արտադրության մեջ։

ԵԹԵՐՈՒՄ է ԵՐԵՎԱՆԸ», շաբաթաթերթ։ ՏՍՍՏ Մինիստրների սովետի հեռուս–տատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեի հրատարակություն։ Լույս է տեսնում 1957-ից (1957–60-ին՝ «Ռադիո և հեռուստատեսություն», 1960– 1967-ին՝ «Խոսում է Երևանը», 1967–69-ին՝ «Խոսում և ցուցադրում է Երևանը»), Երե– վանում։ Տպագրում է ռադիոյի և հեռուս–տատեսության ծրագրերը, ծանոթացնում կարևոր հաղորդումներին։ Նյութեր է տպագրում գրականության, կերպարվես–տի, կինոյի, գիտության (հատկապես ռադիոտեխնիկայի) վերաբերյալ պատ–րաստված հաղորդումներից։ Մինչև 1957-ը հանրապետական ռադիոկոմիտեն հրա– տարակևլ է՝ «Խոսում է Երևանը» (1933– 1934, վիմատիպ շաբաթաթերթ), «Լսեցեք, խոսում է Երևանը» (nl936-ին, կիսամսյա), «Ռադիո աշխատող» (1936–38-ին, ամ–սաթերթ), «Ռադիո–ծրագիր» (1939–41-ին, կիսամսյա), ինչպես նաև «Մանկական ռադիոհաղորդումների ծրագիր» (1934– 1939-ին, ամսաթերթ) պարբևրականները։ «Եթերում է Երևանը» շաբաթաթերթի գլխագիրը ԵԹԻՄ ԷՄԻՆ [Մահոմեդ–էմին, 1838, աուլ Ցիլինգ (այժմ՝ Դաղստանի ԻՍՍՏ Կու– րախի շրջանում)– 1884, աուլ Ցալջուխ (այժմ՝ Դաղստանի ԻԱԱՏ Աիսոիի շըր– ջանում)], լեզգի բանաստեղծ։ Մայրենի լեզվով (արաբատառ) գրող առաջին լեզ–գի բանաստեղծն է։ Դատապարտել է սո–ցիալական անարդարությունը, բողոքել ազգային ճնշման դեմ («1877 թ․ ապստամ–բությունը»), երագել հասարակական ար–դարացի իրավակարգ («Բարեկամներին», «Աշխարհին»)։ ժողովրդականություն են վայելում նրա քնարական բանաստեղծությունները։ Ա– ռաջին անգամ տպագրվել է սովետական շրջանում։

ԵԹՈՎՊԱԿԱՆ ԲԱՐՁՐԱՎԱՆԴԱԿ, գըտ– նըվում է Աֆրիկայի հյուսիս–արևելքում, 5° և 18° հյուսիսային լայնությունների միջև։ Միջին բարձրությունը 2000 է/-ից (հվ–արմ․) 3000 մ է (հս–արլ․)։

ԵԹՈՎՊԱՑԻՆԵՐ, եթովպներ, իթովպներ (հուն․ AiOiojt՝ia – արե– վաթուխ), Եթովպական բարձրավանդակի բնակիչների ինքնանվանումը։ Տնում Ե․ են անվանվել Եգիպտոսից հվ․ բնակվող բոլոր ժողովուրդները, իսկ VII դարից ևետո՝ միայն Եթովպիայի բնակիչները։ Տաբեշստան (երկրի) և հաբեշներ (բնակչության) անվանումը Ե․ չեն ընդու–նում, քանի որ արաբերեն հաբաշ բառը նշանակում է խառն կամ խառնածին, որը վերաբերում էր միայն եթովպական մի ցեղի։

ԵԹՈՎՊԻԱ Բովանդակ ու թյ ու ն I․ Ընդհանուր տեղեկություններ ․․․․ 489 II․ Պետական կարգը 489 III․ Բնությունը 489 IV․ Բնակչությունը 490 V․ Պատմական ակնարկ 490 VI․ Քաղաքական կուսակցություննե–րը, արհմիությունները և հասա–րակական մյուս կազմակերպու–թյունները 491 VII․ Տնտեսա–աշխարհագրական ակ– նարկ 491 VIII․ Առողջապահությունը 491 IX․ Լուսավորությունը 491 X․ Գրականությունը 491 XI․ ճարտարապետությունը և կերպ–արվեստը 491 XII․ Երաժշտությունը 492 XIII․ Թատրոնը 492 XIV․ Տայերը Եթովպիայում 492 I․ Ընդհանուր տեղեկություններ Ե․ պետություն է Աֆրիկայի հյուսիս– արևելքում։ Սահմանակից է Սուդանին, Քենիային, Սոմալիի Դեմոկրատական Տանրապետությանը (ՍԴՏ), Աֆարնե– րի և Իսաների ֆրանսիական տերիտո–րիային։ Տս–արլ–ում ողողվում է Կարմիր ծովի ջրերով։ Ե–ի կազմի մեջ մտնում է Դահլակ արշիպելագը։ Տարածությունը 1222 հզ․ կմ2 է» բնակ–չությունը՝ 27,6 մլն (1975), մայրաքաղա–քը՝ Ադիս Աբևբա։ Բաժանվում է 14 նա–հանգի։ II․ Պետական կարգը Ե․ հանրապետություն է’ 1974-ի սեպ–տեմբերից՝ սահմանադրական միապետու–թյան տապալումից հևտո, ողջ իշխանու–թյունն անցել է ժամանակավոր զինվորա–կան վարչական կոմիտեին և ժամանակա–վոր զինվորական կառավարությանը։ III․ Բնությունը Ե–ի տարածքի մոտ 2/5-ը գտնվում է ավե–լի քան 1500 Վ բարձրության վրա։ Առանձ–նանում է լեռնագրական երեք հիմնական միավոր՝ Եթովպական բարձրավանդակ, Գալլա–Սոմալիի սարավանդ և դրանք իրարից բաժանող Ռիֆտային զոնա (Եթովպական գրաբեն), որը հս–ում փո–