Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/494

Այս էջը սրբագրված չէ

Մ․ Տ․ Ելիզարով Ա․ Ի․ Ելիզարովա– Ուլյանովսւ վել է– 1906-ին ընտրվել է ՌՍԴԲԿ Սամա– րայի կոմիտեի անդամ։ 1908-ին արտասահ–մանում հանդիպել է Վ․ Ի– Լենինին։ Տոկ– տեմբերյան սոցիալիստական մեծ հեղա–փոխությունից հետո եղել է Սովետական Տանրապետության ևաղորդակցության ճանապարհների ժողկոմ։ ԵԼԻձԱՐՈՎԱ–ՈՒԼՅԱՆՈՎԱ Աննա Իլյի– նիչնա [ 14(26)․8․1864, Նիժնի Նովգորոդ (այժմ՝ Գորկի) – 19․10․1935, Մոսկվա)], ռուս հեղափոխական, սովետական պե–տական և կուսակցական գործիչ, Վ․ Ի․ Լենինի քույրը և զինակիցը։ ՍՄԿԿ ան–դամ 1898-ից։ 1880-ին ավարտել է Սիմ– բիրսկի գիմնազիան։ 1886-ից մասնակ–ցել է ուսաևողական հեղափոխական շար–ժումներին։ 1887-ին եղբոր՝ Ա․ Ի․ Пьцш- նովխ գործով ձերբակալվել և դատա–պարտվել է 5 տարվա աքսորի։ 1896– 1904-ին կուսակցական աշխատանք է կա–տարել Ռուսաստանում և արտասահմա–նում։ 1908–09-ին կազմակերպել է Լենինի «Մատերիալիզմ և Էմպիրիոկրիտիցիզմ» ԳՐՔԻ հրատարակումը։ 1913-ին աշխատել է «Պրավդա» թերթում, եղել «Պրոսվեշ– չենիե» («Просвещение») ամսագրի քար–տուղար, «Ռաբոտնիցա» («Работница») ամսագրի խմբագրության անդամ։ Փետըր– վարյան հեղափոխությունից (1917) հետո ՆղՆլ X MM-Ji բյուրոյի անդաս, «Պյավդա» թերթի քարտուղար, «Տկաչ» («Ткач») ամ՜սագրի խմբագիրը։ 1918– 1921-ին աշխատել է սոցապահովագրու– թյան, ապա լուսավորության ժողկոմատ–ներում, հետագա տարիներին՝ ԱՄԿԿ Կ ին կից ՄԷԼ–ի ինստիտուտում։ Ա․ Ս․ Ելիսեև

ԵԼԻՍԵԵՎ Ալեքսեյ Ստանիսլավովիչ [ծն․ 13․7․1934, ժիզդրա (Կալուգայի մար–զում)], ՍՍՏՄ տիեզևրագնաց–օդաչու։ Սովետական Միության կրկնակի հերոս (22․1․1969 և 22․10․1969), տեխ․ գիտ․ դ–ր (1973)։ ՍՄԿԿ անդամ 1967-ից։ Ավար–տել է Մոսկվայի Բաումանի անվ․ բարձ–րագույն տեխնիկական ուսումնարանը (1957)։ Տիեզերագնացների ջոկատում է 1966-ից։ 1969-ի հունվ․ 15–17-ին Բ․ Վո– ւքւնովխ հետ, որպես բորտ–ինժեներ, թռիչք է կատարել «Սոյուգ–5» տիեզերանավով։ 1969-ի հունվ․ 16-ին Ե․ խրունովխ հետ բաց տիեզերքով փոխադրվել է Վ․ Շաաաչովի ղեկավարած «Սոյուզ–4» տիեզերանավ, որով վերադարձել է Երկիր։ Բաց տիեզեր–քում մնացել է 37 ր։ 1969-ի հոկտ․ 13– 18-ին Շատալովի հետ, երկրորդ անգամ տիեզերք է թռել «Սոյուզ–8» տիեզերանա–վով։ 5-օրյա թռիչքի մեկ օրն ընթացել է «Սոյուզ–7», իսկ երեք օրը՝ «Սոյուզ–6» և «Սոյուզ–7» տիեզերանավերի հետ։ 1971-ի ապրիլի 23–25-ին Շատալովի և Ն․ Ն․ Ռակ ավիշնխկովի․ հետ Ե․ երրորդ թռիչքն է կատարել «Սոյուզ–10» տիեզե–րանավով, որը 1971-ի ապրիլի 24-ին կըց– վել է «Սալյուտ» ուղեծրակայանի հետ․ համատեղ թռիչքը շարունակվել է 5 ժ 30 ր Պարգևատրվել է Լենինի 2 շքանշանով։

ԵԼԼՈՈՒՍԹՈՆՏԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿ (Yellowstone National Park), գտնվում է ժայռոտ լեռների 2200 ւ/-ից 2500 մ բարձ–րության հրաբխային սարավանդի վրա, ԱՄՆ –ի հյուսիս–արևմուտքում (Վայոմինգ, Մոնթանա, Այդահո նահանգներում)։ Տիմ– նադրվել է 1872-ին։ Տարածությունը մոտ 9 հզ․ կմ2 է (1970)։ Quim կան գեյզերներ (ավելի քան 3000), ցեխային հրաբուխներ և լճեր։ Տարածված են փշատերև անտառ–ներ, կենդանիներից՝ բիզոն, սև և գորշ արջեր, եղջերուներ, թռչուններից՝ շե– փորահար կարապ, սպիտակագլուխ ծով–արծիվ ևն։ Զբոսաշրջիկության ևիմնա– կան սեզոնը հունիս–օգոստոսն Է։

ԵԼՂՈՎԱՆ, Տայկական ՍՍՏ Աբովյանի շրջանի Կոաայք․ գյուղի նախկին (մինչև 1965-ը) անվանումը։

ԵԼԱՍԼԵՎ (Hjelmslev) Լուի (3․10․1899, Կոպենհագեն – 30․5․1965, Կոպենհա–գեն j, դանիացի լեզվաբան։ 1923-ին ավար–տել է Կոպենհագենի համալսարանը։ 1937-ից՝ նույն համալսարանի պրոֆեսոր Ա համեմատական լեզվաբանության ամ– բիոնի վարիչ։ Տիմնադրել (1931) ու ղե–կավարել է Կոպենհագենի լեզվաբանա–կան խմբակը և կոպենևագենյան (դանիա–կան) կառուցվածքային–գլոսսեմատիկա– կան դպրոցը։ Գլխավոր աշխատություն–ներն են՝ «Ընդհանուր քերականության հիմունքները» (1928), «Տոլովների կար–գը» (հ․ 1–2, 1935–37), «Լեզվի տեսու–թյան հիմնավորման շուրջը» (1943), «Գլոս– սեմատիկայի ուրվագիծ» (1957)։

ԵԼՏԿՈՒ&ՅԱՆՆԵՐ, ֆեոդալական դինաս–տիա Ատրպատականում և Տյուսիսային Իրանում (1136–1225)։ Տիմնադիրն էր ծագումով ստրուկ Շամսադդին Ելտկուզը (իլդեգիզ, իշխել է 1136–74-ին), որին ղփչաղների գերությունից ազատել էր Իրաքի սելջուկյան սուլթան Մասուդը։ 1136-ին Շամսադդին Ելտկուզը սելջուկ–ներից գրավել է Ատրպատականի և Իրա–նի մի մասը։ Ե․ պատերազմել են Շիրվա– նի, Վրաստանի և հայկ․ իշխանություն–ների դեմ։ 1170-ին նվաճել են Սյունիքի թագավորությունը, ապա հասել Դվին։ Ելտկուզի որդի Մուհամմադ Փահլավանի օրոք Ե–ի մայրաքաղաքը Տամադանն էր՛ XII դ․ վերջին Զաքարյանների գլխավո–րությամբ սկսված հայկ․ հողերի միավոր–ման ընթացքում Ե․ վտարվել են Արաքսից հս․ գտնվող շրջաններից։ 1207–08-ին Ե․ հարձակվել են Անիի վրա։ Զաքարե և Իվանե իշխանները, որպես հատու–ցում, արշավել են Արդաբիլ։ Տայ–վրաց․ միացյալ զորքերի հակահարվածներից, ապա մոնղոլների արշավանքներից (1220– 1222) թուլացած Ե–ին վերջնականապես կործանեց իյորեզմշահ Զալալեդդինը՝ 1225-ին։ Ե–ի տիրապետության ժամանակ Ատրպատականում ամրացել է թուրք, տար–րը, տեղական իրանականը՝ թուլացել։ Գրկ․ Մանանդյան Հ;․, Քննական տեսություն հայ ժողովրդի պատմության, հ․ 3, Ե․, 1952։ «․ Տեր–Ղևոնդյան

ԵԼՓԻՆ, գետ Տայկական ՍՍՏ Եղեգնա– ձորի շրջանում, Արփայհ աջ վտակը։ Սկիզբ է առնում Վարդենիսի լեռնաշղթա–յի հվ–արմ․ մասից, մոտ 2950 մ բարձրու–թյունից, և Արենի գյուղից արլ․ թափվում Արփայի մեջ։ Ընդունում է Շրեշսար (Գեղս) և Կոզուլջաջուր վտակները։ Երկարու–թյունը 23 կմ է» ավազանը՝ 129 կմ2՝․ Սըն– վում է ձնաանձրևային ջրերով և աղբյուր–ներով։ Վարարում է գարնանը և ամռան սկզբին։ Ջրի միջին ծախսը 0,3 մ3/վրկ Է։ Ե–ից սկիզբ է առնում 22 մեծ ու փոքր ջրանցք։ Ջրերն օգտագործվում են ոռոգ–ման նպատակներով և ամռան ամիսնե–րին չեն հասնում Արփային։

ԵԼՓԻՆ, գյուղ Տայկական ՍՍՏ Եղեգ– նաձորի շրջանում, Երևան–Եղեգնաձոր խճուղու վրա, շրջկենտրոնից 14 կմ արև–մուտք։ Սովետական տնտեսությունն զբաղվում է հացահատիկի, ծխախոտի մշակությամբ, այգեգործությամբ և անաս–նապահությամբ։ Ունի միջնակարգ դըպ– րոց, ակումբ, գրադարան, բուժկայան։ Տին բնակավայր է՛ Պահպանվել են ամ–րոց, գերեզմանոց, գյուղաւոեղիներ։ Ներ–կայիս բնակիչների նախնիները եկել են Սալմաաոից, 1830-ին։

ԵԼՓԻՍ, Էլւիիս, էլպիս, հայա–բնակ գյուղ Արևմտյան Տայաստանում, էրզրոււ/ի վիլայեթի Ի^նուս գավառում, Արածանի գետի աւիին, ձորահովտի մեջ։ 1915-ին ուներ 65 տուն բնակիչ։ Զբաղվում էին խաղողագործությամբ և խաշնարա–ծությամբ։ Ե․ ուներ ձիթհանք, եկեղեցի (Ս․ Գևորգ), վարժարան, գյուղի մոտ կար աղհանք։ Բնակիչները տեղահանվել և կոտորվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժա–մանակ։ ԵԼՔԻ ԱՇԽԱՏԱՆՔ, պինդ մարմնից, հե–ղուկից վակուում անցնելու համար էլեկ–տրոնին անհրաժեշտ ամենափոքր Էներ–գիան կամ այն Էներգիան, որն անջատ–վում Է, երբ Էլեկտրոնը վակուումից անց–նում է հեղուկ կամ պինդ մարմին։

ԵԿԱՄՏԱՀԱՐԿ, ուղղակի հարկերի ձև։ Գանձվում է ֆիզիկական և իրավական անձանց եկամուտներից (աշխատավարձ, շահույթ ևն)։ ՍՍՏՄ–ում Ե․ գանձվում է ավելի քան 15% շահութաբերություն ունե–ցող կոլտնտեսություններից, սպառկո–ոպերացիայի կազմակերպություններից՝ փաստացի հաշվեկշռային շահույթի 35%-ի չափով։ Բնակչության հարկային վճարում–ների մեջ գերակշիռ աեղ ունի Ե․։ Ե․ վճա–րում են այն անձինք, ովքեր ստանում են եկամուտ կամ ունեն եկամտի ինքնուրույն աղբյուր։ Ե․ գանձվում է պրոգրեսիվ հի–մունքով՝ բարձր աշխատավարձ ստացող–