Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/496

Այս էջը սրբագրված չէ

ըական մի շարք պաշտոնյաներ տեռորի ենթարկվևցին։ Տայերի հակացարական ելույթները համաժողովրդական բնույթ էին ստանում՝ արժանանալով երկրամասի մյուս ազգությունների համակրանքին։ Արտասահմանի հայությունը բողոքագրեր հղեց Էջմիածին և ՊԽոերբուրգ։ Ըմբոս–տացել էր նաև հայ հոգևորականությունը, որի գլուխ էր կանգնած խրխէյաև Մկրտիչ կաթողիկոսը։ ժող․ ինքնաբուխ, տարե–րային ընդվզումն աշխուժացրեց ազգային կուսակցությունների գործունեությունը։ 1903-ի հոկտ․ 14-ին հնչակյանները մահա–փորձ կատարևցին կառավարչապետ Գ․ Գոլիցինի (այդ օրենքի նախաձեռնողի) դեմ։ Դաշնակցությունը, ջանալով գլխա–վորել սկսած շարժումը, ամեն կերպ Փոր–ձում էր նրան ևաղորդել զուտ ազգային բնույթ, աշխատավոր ժողովրդին հեռու պահել ցարիզմի դեմ ծավալվող ընդհա–նուր պրոլետարական պայքարից։ Տեղա–փոիսսկւսն սոցիալ–դեմոկրատիան ուշի–ուշով հետևում էր դեպքերին, կոչ անում պայքարել ցարական բռնապետության դեմ, միավորել բոլոր ազգերի աշխատա–վորների ջանքերը։ Սակայն, օգտվելով երկրում հեղափոխական ևուժկու շարժ–ման բացակայությունից, իշխանություն–ներին հաջողվեց զենքի ուժով բռնագրա–վել եկեղեցական գույքը, բռնագրավվե–ցին 145 հզ․ դեսյատին հողատարածու–թյուն, 900-ից ավևլի ոչ հողային ունեց–վածք և 1,775 հզ․ ռուբլի դրամագլուխ։ Դրանից հետո հակացարական պայքարն ընդունեց նոր ձն։ Նախկին վարձակալ–ները հրաժարվում էին գույքի շահագոր–ծումից, գյուղացիները փչացնում կամ ծածուկ Էջմիածնին էին հանձնում հա–վաքված բերքը։ Արդյունքը եղավ այն, որ բռնագրավված գույքից 1904-ին 300 հզ–ի դիմաց ստացվեց 188 ևզ․ ռուբլի եկամուտ։ Այդ պայքարն իր ուրույն տեղն ունի հայ ժողովրդի ազգային–ազատագրական շար–ժումների պատմության մեջ։ Այն եղել է ժողովրդի «հեղափոխական զգացմունքի տարերային բռնկում» (Շ ա հ ու մ– յ ա ն Ս․, Երկ․, հ․ 1, 1955, էջ 51) և զգալի դեր է խաղացել ժող․ զանգվածների քաղ․ ակտիվության բարձրացման գործում։ Ռու–սաստանում ծավալվող հեղափոխության ազդեցությամբ ցարիզմն ստիպված էր նա–հանջել․ 1905-ի օգոստ․ 1-ին Նիկոլայ I ստորագրեց եկեղևցակա*՛ գույքը վերա–դարձնելու հրամանագիրը, որով միաժա–մանակ թույլատրվում էր վերաբացել հայկ․ դպրոցները։ Գրկ․ Լենին Վ․ Ի․, Երկ․, հ․ 13, Էշ 424–25։ Շ ա հ ու մ յ ա ն Ս․, Եբնանից․ (^այ իրականությունից), Երկ․, հ․ 1, Ե․, 1955։ Բարսեղյան lu․ Տ․, Մի Էջ հայ ժոդո– վըրդի ազգային–ազատագրական պայքարի պատմությունից, «ԲՏԱ», 1964, Jsfe 3։ Տայաս–տանի կոմունիստական կուսակցության պատ–մության ուրվագծեր, Ե․, 1967, Էշ 52–53։ Երկանյան Վ․, Պայքար հայկական նոր դպրոցի համար Անդրկովկասում (1870– 1905), Ե․, 1970։ КНУНЬЯНЦ Б․ М․, Новый разбой, Избр․ произведения, Е․, 1958; Վ․ Երկանյան

ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ, քրիս–տոնեական ժամասացությանը ուղեկցող երաժշտությունը։ Տին ժամանակներից աշխարհում տարածված հոգևոր երաժըշ– տության տեսակ, միջնադարի երաժշտա– բանաստեղծական մասնագիտացված ար–վեստ։ Կրոնը լայնորեն օգտագործել է երաժշտության գաղափարա–հուզական ուժը։ Ցուրաքանչյուր եկեղեցի (ուղղա– фшп, կաթոլիկական, բողոքական, հայ լուսավորչական) մշակել է պաշտամուն–քի երաժշտական ձևավորման իր սկզբունք–ները, տեսակներն ու ձևերը, որոնք ունևն Էական տարբերություններ և կապված են առանձին երկրների, ժողովուրդների երաժշտական մշակույթի պատմական զարգացման պայմանների և առանձնա–հատկությունների հետ։ Ռուս, ուղղափառ եկեղևցու երաժշտության հիմքում ընկած է «զնամեննի ռասպեվ»-ը, կաթոլիկական Ե․ և–յան հիմքում՝ գրիգորյան խորալը, լյութերականինը՝ բողոքական խորալը, հայ լուսավորչականինը՝ շարականեր– գությունը։ ժամերգությունը ուղղափառ եկեղեցում կատարվում է եկեղեցա–սլա– վոնական լևզվով, առանց նվագակցու–թյան, կաթոլիկական եկեղեցում՝ լատի–ներեն (1962–65-ի կաթոլիկ եկեղեցու XXI Տիեզերական ժողովի թույլտվու–թյամբ՝ նաև մայրենի լեզուներով), պրո–ֆեսիոնալ երգիչների ա կապելլա եր–գեցողությամբ կամ երաժշտական գոր–ծիքների (երգեհոն, նվագախումբ) նվա–գակցությամբ, լյութերական եկեղեցում՝ տվյալ ժողովրդի մայրենի լեզվով, բոլոր ծխականների մասնակցությամբ, երգե - հոնի կամ այլ նվագարանների նվագակ–ցությամբ։ Տայ առաքելական եկեղեցում ժամերգությունը հայերեն Է։ Բազմաթիվ կոմպոզիտորներ Ե․ ե–յանը բնորոշ ձևե–րով ստևղծել եև առաջադեմ հասարակա–կան գաղափարներով տոգորված բարձր–արժեք ստեղծագործություններ։

ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԺՈՂՈՎՆԵՐ, եկեղեցա–կան ներկայացուցիչների առավել ազ–դեցիկ խավի հավաքներ, քննել են հավա–տին, ծեսին, եկեղևցա–բարոյական կյան–քին, եկեղեցու կազմակերպությանը, հո–գևորականների կարգապահությանը վե–րաբերող հարցեր, լուծել եկեղեցիների, հոգեորականների միջև ծագած վեճևրը ևն։ Ընդունել են պարտադիր որոշումներ և կանոններ, որոնք կիրառվել են ինչպես եկեղեցու, այնպես էլ պետության հովա–նավորությամբ։ Ե․ ժ․ մշակել են եկեղեցու դավանաբանությունը, եկեղեցական իրա–վունքը, պայքարել տիրող կարգերի հան–դեպ օպոզիցիոն դիրք գրաված անհատ–ների ու խմբակցությունների, կրոնական քողի ներքո հանդևս եկող աղանդավոր–ների, հևրձվածողների և ժողովրդական շարժումների դեմ։ Ե․ ժ–ի դավանաբանա–կան հիմքը Աստվածաշունչն Է, մասնավո–րապես՝ Գործքի ԺԵ–ն։ Քրիստոնեական եկեղեցու պատմությանը հայտնի են երեք տիպի Ե․ ժ․՝ տեղական՝ որնէ մարզի կամ գավառի հոգևորականության ներ–կայացուցիչների հավաք, որ քննում էր միայն տեղական նշանակություն ունեցող հարցեր և ընդունում որոշումներ, որոնց նշանակությունը կարող էր չսահմանա–փակվել տեղական շրջանակներով, ա զ– գային՝ որնէ պետության կամ քրիս–տոնեական կրոնի այս կամ այն տարատե–սակին հետեող ժողովրդի հոգևորականու–թյան ներկայացուցիչների հավաք, որ քննում էր ընդհանուր նշանակություն ունեցող հարցեր և ւոի եզերական ժողու/- ներ։ Ի․ Թորոսյան

ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ, նորմերի հա–մակցություն, որով կարգավորվում են եկեղեցու ներքին կազմակերպության հարցերը, եկեղեցական մարմինների, հա–վատացյալների և պետության փոխհարա–բերությունները։ Ե․ ի–ի նորմերի պահ–պանումը ապահովվել է սկզբում եկեղե–ցու, այնուհետև նաև պետ․ հարկադրան–քի միջոցով՝ քրիստոնեությունը պետ․ կրոնի վերածվելուց հետո։ Ե․ ի–ով են կար–գավորվել նաև քրեական իրավունքի բնա–գավառի որոշ գործեր և քաղաքացիական– իբավական, մասնավորապես՝ ամուսնա– ընտանեկան հարաբերություններ։ Ե․ ի․ իր ներգործման ուժի ու զարգացման բարձ–րակետին է հասել ֆեոդալիզմի շրջանում։ Ե․ ի–ով նախատեսվում են նաև չափազանց խիստ պատիժներ, որոնք հաճախ կիրա–ռում էր ինկվիզիցիան։

ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԾՒԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐ, տարրական դպրոցներ մինչհեղափոխա–կան Ռուսաստանում։ Գտնվում էին ծխա–կան համայնքների տնօրինության տակ։ Եկեղեցիներին կից դպրոցներ բացվել են դեռնս XI դ․։ XIX դ․ 60-ական թթ․ կոչվել են Ե․ ծ․ դ․։ Պահվում էին եկեղեցու եկամուտներով և նվիրա–տվություններով։ Երկու տիպի էին՝ մի–դասյան (2-ամյա) և երկդասյան (4-ամյա)։ XX դ․ սկզբին միդասյան դպրոցների ուս–ման տևողությունը դարձավ 3, երկդասյա– նինը՝ 5 տարի։ Յուրաքանչյուր տարվա դասընթաց համարվում էր մեկ բաժան–մունք, երկու բաժանմունքը՝ մեկ դասա–րան։ Ավարտողները քննություն հանձնե–լուց հետո կարող էին ընդունվել միջնա–կարգ դպրոցների 3-րդ դասարան (6-րդ տարվա դասընթաց)։ 1836-ի կանոնադրու–թյամբ Տայկական մարզում, ինչպես և Ռուսաստանի բոլոր հայաբնակ վայրե–րում թույլատրվում էր բացել միդասյան, իսկ մեծ բնակավայրերում՝ երկդասյան Ե․ ծ․ դ․։ Միդասյան դպրոցները երկսեռ էին, իսկ եթե համայնքը իգական դպրոց–ներ չէր ունենում, երկդասյանի 1–3 բա–ժանմունքներում ընդունվում էին նաև աղ–ջիկներ։ Չքավոր երեխաների ուսուցումը ձրի էր։ Ե․ ծ․ դ․ ունեին հոգաբարձություն և վարիչ։ Ուսուցչական կազմը համալըր– վում էր թեմական դպրոցների, հետագա–յում նաև՝ Գևորգյան ճեմարանի շրջանա–վարտներով։ Միդասյան ծխական դպրոց–ներում դասավանդվում էին կրոն, հայոց լեզու, ռուսաց լեզու, վայելչագրություն, թվաբանություն, ձեռարվեստ, երգեցողու–թյուն, գծագրություն, այլ առարկաներ։ Գնահատականները թվանշաններով 10- բալյան էին, բառերով՝ 5-բալյան։ Ա․ ճուղուրյան

ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՄԱՐձ, տես Պապական ւէարզ։

ԵԿԵՂԵՑԻ (<հուն․ ЫнХцо ta – ընդհա–նուր ժողով, ժողովատեղ, շինություն ժողովների համարj, 1․որևէ կրոնի հե–տևորդների խիստ կենտրոնացված ինք– նակառավարվող միավորում դավանաբա–նության ու պաշտամունքի կայուն համա–կարգով, կառավարման նվիրապետական սկզբունքով։ Ե․ կրոնի հիմնական տար–