Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/497

Այս էջը սրբագրված չէ

բերից է։ Տարբերվում են Ե–ու տեղական (կաթոլիկ Ե․, ուղղափառ Ե․, անգլիկան Ե․), տնային՝ աղանդավորական * (բապ–տիստական Ե․) ն Ե․ որպես աստծո տա–ճար մարդու հոգում (մոլոկաններ, դուխո– բորներ են) ըմբռնումները։ Ըստ կրոնա–կան պատկերացումների Ե․ աստվածային իշխանության հաստատումն է երկրի վրա։ Այն կատարում է միջնորդի դեր հավա–տացյալների և աստծո միջն, նա է կապ ստեղծում երկնքի ու երկրի միջև։ Ե–ու նպատակը իբր մեղավոր մարդկանց հոգու փրկությունն է ն հանդերձյալ աշխարհում երջանկություն պարգևելը։ «Ե․» հասկացությունը քրիստոնեական գրականության մեջ գործածվում է И դարից և, ըստ էության, վերաբերում է քրիստո–նեական կազմակերպությանը, սակայն պայմանականորեև երբեմն Ե․ են անվան–վում նան այլ կրոնական կազմակերպու–թյուններ (մահմեդական, հուդայական, բուդդայական ևն)։ Քրիստոնեական Ե–ու նվիրապետությունը ձնավորվել է III դ․ կեսերից, երբ խիստ ուժեղացել է եպիս–կոպոսական դասը։ Տետագայում հոգե– վորականությունը բաժանվել է բարձրի՝ եպիսկոպոսներ, ևրեցներ, սարկավագ–ներ, և ստորինի՝ կիսասարկավագներ, ջահակիրներ, երդմնեցուցիչներ ևն։ Ցու– րաքանչյուր Ե․ ունի հոգևոր առաջնորդ՝ կաթողիկոսը՝ Հայւսսաանյայց առաքեւա– կան եկեղեցում, Տռոմի պապը՝ կաթոլիկ Ե–ում, Ամենայն Ռուսիո պատրիարքը՝ ռուսական ուղղափառ Ե–ում ևն։ Ե–ու սո–ցիալական ֆունկցիաները համընկնում են կրոնականին։ Ե․ կատարել է նան բազ–մաթիվ ոչ կրոնական, աշխարհիկ ֆունկ–ցիաներ (օրինակ, Տայաստանում գրերի գյուտի ժամանակ ն Վարդանանց պատե–րազմում հայ Ե–ու մասնակցությունը, բալ– կանյան ժողովուրդների ազգային–ազա– տագրական պատերազմներում այդ եր– կըրների Ե ների կատարած դրական դերը ևն), որոնք գնահատվում են հասարակու–թյան մեջ այն դասակարգերի խաղացած դերով, որի շահերի պաշտպանն է եղել Ե․։ Սակայն, որպես կրոնական կազմակեր–պություն, Ե․ տարածել և տարածում է հա–կագիտական կրոնական աշխարհայացք և այդպիսով պատմության մեջ կատարում է հետադիմական դեր՝ պաշտպանելով շահագործող դասակարգերի շահերը։ 2․ Քրիստոնեական դավանանքի պաշ–տամունքային շենքը, ուր կատարվում է քրիստոնյաների կրոնական ծիսակատա–րությունը՝ ժամասացությունը։ Այդ նպա–տակով եկեղեցական առաջին շենքերը կառուցվել են IV դ․, քրիստոնեությունը որպես պետ․ կրոն ընդունած Արևելքի երկրներում (Ասորիք, Տայաստան, Բյու–զանդիա նն)։ IV–VII դդ․ Ե․ ասելով հաս–կացվել է աղոթարան, ժողովարան, վկա–յարան, կաթողիկե, վանք։ Ե․ անվանվող, բայց գործածական տարբեր նշանակու–թյուն ունեցող ևիշյալ կառույցները տար–բերվում են իրենց չափերով, ծավալային լուծումով և այլ հատկանիշներով։ Պատ–մական տարբեր ժամանակաշրջաններում, դավանական հոսանքների ներգործմամբ փոփոխվել է Ե–ու ծիսակատարությունը՝ փովւոխելով նան նրա հատակագծային լուծումը ն ճարտ․ կերպարը, ըստ գաղա– 32, ՃՍձ III ^ւստոր փարական ն գեղարվեստական ըմբռնում–ների․ օրինակ, ասորիքյան բազիլիկ, բյու–գանդական և հայկ․ գմբեթավոր, ռոմա–նական, գոթական և Վերածննդի շրջանի Ե–ները։ Բոլոր ժամանակների եկեղեցա–կան շենքի պարտադիր տարրերն ևն աղո– թասրահը, ավագ խորանը՝ բեմի և դասի մասով։ Տարբեր Ե–ներ ունեցել են նաև իրենց ինքնատիպ այլ տարրեր՝ նախա–սրահ (նարտեքս), վերնահարկ (խորոս– ներ, էմպորաներ), պրեսբիտերիում, կա–պելլաների պսակ։ IV–V դդ․ հայկ․ Ե–նևրը բազիլիկ և դահլիճ տիպի են, ավագ խորա–նին կից մեկ կամ երկու սենյակներով, սյունասրահներով (Քասախ, Թանահատ, Երերույք ևև)։ Պահպաևվել են նաև գմբե–թավոր Ե–ներ։ VI–VII դդ․ հայկ․ Ե–ները բացառապես գմբեթավոր են ն իրենց հետաքրքրական բազմազան լուծումներով քրիստոնյա աշխարհի ճարտ․ մեջ եզակի արժեքներ են։ X–XIII դդ․ իշխող դարձան գմբեթավոր դահլիճ և ներսից խաչաձև (չորս ավանդատներով) գմբեթավոր տի–պերը, Ե–ուն արմ–ից կցվում էր հայկ․ ճարտ– յան համար խիստ ինքնատիպ գավիթն ու ժամատունը։ Ա․ Սարգսյան, Ա․ Երեմ յան

ԵԿԵՂԵՑԻ ՀԱՅԱՍՏԱՆՅԱ8Ց», կրոնական ն աստվածաբանական հանդես։ Տրատա– րակվել է 1888-ին (Կ․ Պոլիս, շաբաթա–թերթ) ն 1900–01-ին (Մանչեստր, ամսա–գիր)։ Խմբագիր՝ Թ․ Զուղայեցի (Իսահակ– յան)։ Տպագրել է Աստվածաշնչի ուսում–նասիրությանը, մեկնաբանությանը ն ուսուցմանը նվիրված նյութեր, ևոդվածներ հայ եկեղեցու պատմության, օրենքների, ծեսերի և արարողությունների վերաբեր–յալ, կենսագրական տվյալներ միջնադարի հայ մատենագիրների (Տովհաննես Որոտ–նեցի, Գրիգոր Տաթևացի ևն) մասին։ «Ե․ Տ․» անդրադարձել է նաև հայերեն ձեռա–գրերի պատմությանը, պատասխանել կրո–նական խնդիրների շուրջ ընթերցողնևրի հարցերին։ 1901-ին լույս է տեսել «Տայ եկեղեցի» անունով։

ԵԿԵՂԵՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ

ԽՈՐՀՈՒՐԴ (ԵՀՒ) (World Council of Churches), Էկումենյան շարժման, ղեկա–վար մարմին։ Տիմնադրվել է 1948-ին, Ամաոերդամում, Արնմուաքի, հատկապես ԱՄՆ–ի կրոնական գործիչների նախաձեռ–նությամբ։ Նստավայրն է ժնևը։ ԵՏԽ–ի ան–դամ են 80 երկրնևրի (այդ թվում ՍՍՏՄ–ի) 250, գլխավորապես բողոքական ն ուղղա–փառ, եկեղեցիներ (1974)։ Տայ* առաքելա–կան եկեղեցին ԵՏԽ–ի անդամ է 1962-ից։ Տռոմ․ կաթոլիկ եկեղեցին անդամ չէ, սակայն մասնակցում է խորհրդի աշխա–տանքներին։ ԵՏԽ–ի նպատակն է զարգաց–նել քրիստոնեական եկեղեցիների համա–գործակցությունը, ձգտում է հարմարվել ժամանակի ոգուն, քննարկում է խաղաղու–թյան, ապագաղութացման, զինաթափման նն հարցեր։ Թ․ Իսայան

ԵԿԵՂԵՑՈՒ ԲԱԺԱՆՈՒՄԸ ՊԵՏՈՒԹՅՈՒ–ՆԻՑ, միջոցառում, երբ պետությունը օրենսդրությամբ հրաժարվում է հարկա– դրել քաղաքացուն պաշտելու այս կամ այն կրոնը, չի միջամտում եկեղեցու ներքին կյանքին, արգելում եկեղեցու մասնակ–ցությունը պետության կառավարմանը։

ՌՍՖՍՏ ԺԿՍ 1918-ի հունվ․ 23 (փետր․ 5)-ի դեկրետով Ե․ բ․ պ․ ստացել է օրենս– դրական ուժ, որը հետագայում կիրառվեք է ՍՍՏՄ–ում։ Պետությունից եկեղեցու բաժանման սկզբունքներն ամրապնդված են նաև ՍՍՏՄ և ժող․ դեմոկրատիայի երկրների սահմանադրություններում։

ԵԿԵՂԵՑՈՒ ՀԱՅՐԵՐ, քրիստոնեական եկեղեցու գործիչներ, որոնք II–VIII դա–րերում մշակել են նրա դավանաբանու–թյունն ու կառուցվածքը։ Ե․ հ․ նպաստել են քրիստոնեական ուսմունքի տարած–մանը, համակարգել, ձնակերպել ու մշա– կել են եկեղեցու ևավատն ու ծեսը։ Կաթո–լիկական եկեղեցու գլխավոր հայրեր են ճանաչվել Ամբրոսիոս Մեդիոլանացին, Օգոստինոս Ավրելիոսը, Տերոնիմը, Գրի–գոր I Մեծը, ուղղավւառ եկեղեցու գլխավոր հայրեր՝ Աթանաս Ալեքսանդրացին, Բար– սեղ Կեսարացի Մեծը, Գրիգոր Նազիան– զացին, Գրիգոր Նյուսացին, Տովհան Ոսկեբերանը, Տովհան Դամասկոսցին։ Ինչպես կաթոլիկ, այնպես էլ ուղղափառ եկեղեցին Ե․ հ․ ևն ճանաչել միայն սրբե–րի դասին պատկանող անձանց։ Ե․ հ–ի աստվածաբանական, փիլ․ ն քաղ –սոցիա–լական գաղափարախոսությունը (պատ– րիստիկա) ծագել է ուշ շրջանի անտիկ ստրկատիրական հասարակության քայ–քայման պայմաններում և ձևավորվել գնոստիցիզմի, հերետիկոսության ն հե–թանոսական գաղափարախոսության դեմ մղված պայքարում։ Տայ առաքելական եկեղեցին նույնպես ունեցել է իր հայրերը՝ Գրիգոր Լուսավորիչը, Սահակ Պարթևը, Մեսրոպ Մաշտոցը, Ներսես Շնորհալին։ Ե․ և–ի աշխատություններում սահման–ված վարքագծի կանոնները կոչվել են Ե․ հ–ի կանոնևեր։ Դրանց մի մասն ըն–դունել և կիրառել են ազգային եկեղեցի–ները։ Ե․ հ–ի կանոնները սկզբում կիրառ–վել են հեղինակության ուժով, հետագա–յում պաշտոնապես ճանաչվել և հավա–սարվել եև տիեզերական ժողովների կանոններին։ Այսպես, տիեզերական ժո–ղովների կանոններին հավասար Ե․ հ–ի կանոնները ճանաչելու մասին որոշում են կայացրել Տրուլի (Կ․ Պոլսի V–VI դդ․) ժողովևերը։ Կանոնների մի մասն ընդու–նել է նան Տայ առաքելական եկեղեցին։ Տայ Ե․ հ․ նույնպես սաևմանել են կանոն–ներ՝ հավատի, ծեսի, եկեղեցու ներքին կազմակերպության, հոգևորականների վարքագծի և եկեղեցու դատիրավասու– թյան ու այլ խնդիրների վերաբերյալ։ Ե․ հ․ իրենց գործունեությամբ և գաղափարա–խոսությամբ հիմնականում պաշտպանել են եկեղեցու և տիրող դասակարգի շահե–րը, քարոզել հնազանդություն, թշնամա–բար վերաբերվել գիտական իմացությա–նը, աշխարևիկ մշակույթին։ խ․ Թորոսյան

ԵԿԵՂՅԱՑ, Ե կ և ղ և ա ց, գավառ Մեծ Տայքի Բարձր Տայք նահանգում, Եփ– րաւո գետի վերին հոսանքում։ Տամա– պաւոասխանում է այժմյան Երզնկայխ դաշւոիս՝․ Սեպուհ (կամ Մանայարք) լե–ռով Ե․ բաժանված էր Դարանաղից, Մու– զուրի լևռներով՝ Մուզուր գավառից, իսկ հս–ից սահմանակից էր Փոքր Տայքին, որից բաժանված էր Ս․ Գրիգոր լեռներով։ Եղել է հայ ժողովրդի կազմավորման օր–րաններից մեկը։ Մ․ թ․ ա․ VIII դ․ Ուրարւոոփ կազմում Էր։ Սւորաբոնը, Պտղոմեոսը, Պլինիոսը Ե․