անվանում ևն Ակիլիսենե և տեղադրում Եփրատի ու Անտիտավրոսի միջև։ Ե․ մ․ թ․ ա․ VI դ․ Երվանդունիների հայկ․ պե–տության կազմում էր։ Նույն դարում ընկավ Աքեմենյանների տիրապետության տակ։ Մ․ թ․ ա․ IV դ․ հայկ․ պետության սահմանը արմ–ից՝ Եփրատ գետից, անցնում էր Ե–ի հվ․ եզրով (գավառը մնում էր Փոքր Տայքի սահմաններում)։ Մ․ թ․ ա․ II դ․ Արտաշևսի արմ․ արշավանքների ժամանակ Ե․ միաց–վեց Մեծ Տայքի թագավորությանը։ Նախաքրիստոնեական շրջանում այն Տա–յաստանի կրոնական կենտրոններից Էր՝ Անահիտ դիցուհու (Երիզա) և Նանև դի–ցուհու (Թիլ ավան) մեհյաններով։ Անահիտի անունով ամբողջ գավառը կոչվել է Անահտական։ Արշակունիների ժամանակ Ե․ Գրիգոր Լուսավորչի տոհմի սեփականությունն Էր և կոչվում էր նաև «Գավառ Լուսավոր– չի»։ Սահակ Պարթևի մահից հետո (439) այն անցավ նրա դուստր Մամիկոնյան իշխանուհուն, դարձավ Մամիկոնյանների առանձին ճյուղի սեփականությունը և կոչվում էր «Եկեղեանք»։ Ե–ի նշանավոր բնակավայրերից էին Երիզան, Թիլը, Ծու– մինան (ճիմին, Չրմես), որը պատկա– նել է Տիրան թագավորին, Խախ գյուղը՝ Պապ թագավորի սեփականությունը։ Թիլ ավանում էր թաղված Ներսես Մեծ կաթողիկոսը։ 387-ից հետո, Մեծ Տայքի բաժանումով Ե․ մտել է բյուգանդական Հայաստանի Ներքին Տայք միավորի մեջ։ Ե–ում Էր բնակվում Արշակ Գ թագավորը։ Մամիկոնյան ֆեոդալական տոհմի քայ–քայումից հետո (VIII դ․ վերջ) Ե․ անցավ արաբներին, իսկ X–XI դդ․ (մինչև 1071-ը) Բյուգանդական կայսրության կազմում Էր (Միջագետք բանակաթեմ)։ X դ․ Ե․ Թոնդրակյան շարժման կենտրոններից Էր։ 1054-ին սելջուկները առաջին անգամ ավե– րեցին այն և հարձակվեցին Երզնկայի վրա։ 1071-ին, Մանազկևրտի ճակատա–մարտից հետո, Տայաստանի արմ․ գավառ–ների հետ Ե․ նվաճեցին սելջուկները։ Մին–չև XIII դ․ կեսերը այն Իկոնիայի սուլթա–նության կազմում Էր։ 1230-ին Երզնկայի մոտ Ւարեզմշահ Զալալեդդինը պարտվեց սուլթան Ալադդինից, 1243-ին ճիմին գյու–ղի մոտ մոնղոլները պարտության մատ– նեցին Իկոնիայի սուլթանին, 1256-ին վերջնականապես գրավեցին Ե․ և Բարձքւ Տայքի մյուս գավառները։ 1256–1344-ին Ե․ մոնղոլական պետության իլխանության կազմում Էր, բայց կառավարվում էր տե–ղական ուժերով։ Իլխանության քայքայումից հետո գա–վառն անցավ տեղական մահմեդական ավատատերերին ու հրոսապետներին։ Այդ տոհմը վերացավ 1380-ին, և նրա հո–ղերը զավթեց Ղադի Ահմեդը։ 1394-ին Երզնկայի տեր Թարխաթանը կամովին քաղաքը գավառով հանձևեց Լենկթեմու– րին, 1399-ին Մալաթիայի, Սեբաստիայի և Ե․ շրջանները գրավեց օսմանյան սուլ–թան Բայազիդ I, որը 1402-ին պարտվեց Լենկթեմուրից և կորցրեց զավթած հողե–րը։ 1404-ին Ե․ այցելել է Կլավիխոն։ 1420- ական թթ․ Բարձր Տայքին և Ե–ին տիրեցին Կարա–Կոյունլուները, բայց 1469-ին ամ–բողջ Տայաստանի հետ Ե․ անցավ Ակ–Կո– յունլուներին։ XVI դ․ սկգբին այն գրավե– ցին Սեֆյանները։ 1514–16-ին օսման–յան թուրքերը գրավեցին Բարձր Տայքի և Տուրուբերանի մի շարք շրջաններ, այդ թվում և Ե․։ 1555-ին Ամասիայի հաշտու–թյան պայմանագրով նրանք մնացին Թուր–քիայի տիրապետության ներքո և վար–չականորեն ընդգրկվեցին Էրզրումի վի–լայեթում։ Տետագայում Ե–ի տարածքը կազմեց առանձին սանջակ։ XIV–XV դդ․ եղել է Բարձր Տայքի մշա–կութային կենտրոններից, այստեղ հայտ–նի էին Սեպուհ լեռան Ավագ և Կապուսի վանքերի դպրոցները, ուր ուսուցանել են Տովհաննես Երզնկացին, Տովհաննես Տամ– շենցին և ուր․։ Ե․ մինչև XX դ․ գյուղատնտ․ շրջան էր, ուր զարգացած էր այգեգործու–թյունը, ցորենի, գարու, բամբակի, վուշի արտադրությունը։ Արհեստնևրից առաջ–նակարգ տեղ ուներ մետաղագործությու–նը, հատկապես՝ պղնձագործությունը։ Զարգացած էին տեքստիլ արհեստագոր–ծության որոշ տեսակնևր (կտավագործու–թյուն ևն)։ 1915-ին Երզնկայի գավառի 28 հայաբնակ գյուղերի բնակիչնևրը գրեթե իսպառ բնաջնջվեցին։ Ցուցակ Երզնկայի գավառի հայաբնակ գ յ ու ղերի (1915) Ագարակ Վարի (23), Ագարակ Վերին (42 ընտանիք), Ախոռճուդ (13), Ադճաքենդ (50), Բզվան (50), Բթառիճ (50), Գյուլյուճե (66), Գոլչեքենի–Բալանկա (10), Դարատեկին (19), Եկան (67), Խնձոր եկ (30), Ծաթ (52), Կամուրշ– գլուխ (4), Կարաթուշ (20), Կարաքիլիսե (26), Կարմրի (22), Կելենցիկ (31), "տայրա– պեւոի (20), Հոռոմ–ագարակ (18), Մահ– մուդցիք (67), Մեծ–ագարակ (57), Մթննի (85), Ցալընըզբադ (3), Շխլի (9), Սուրբ–Օհան (17), Տաճրակ (17), Տընկեաեկ (3), Ուռեկ (5)։ Գրկ․ Քյուրւոյան Տ․, Երիզա և Եկեղյաց գավառ, հ․ 1, Վնւո․, 1953։ Ինճիճյան Ղ․, Աշխարհագրութիւն չորից մասանց աշխարհի, հ․ 1, Վնւո․, 1806։ Ոսկյան Տ․, Բարձր Տայքի վանքերը, Վնն․, 1951։ Ռ․ Մաթևոսյան
ԵԿՄԱԼ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Թիմար գավառում։ 1909-ին ուներ 30 տուն հայ բնակիչ։ Զբաղվում էին հացահատիկի և խաղողի մշակությամբ, մասամբ՝ արհեստներով։ Բնակիչները զոհվել են առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։ Մ․ Գ․ Եկմալյան
ԵԿՄԱԼՅԱՆ Մակար Գրիգորի [21․1(2․2)․ 1856, Վաղարշապատ – 6(19)․ 3․1905, Թիֆլիս], հայ կոմպոզիտոր, խմբավար, մանկավարժ։ Ծնվել է գյուղացու ընտանիքում։ 1872-ին ավարտել է էջմիածնի ժառանգավորաց դպրոցը։ 1873–-74-ին Ն․ Թաշճյանի ղեկավարությամբ վարժվել է հայկ․ նոտագրությանը, մասնակցել հոգևոր երգերի ձայնագրությանը և ժողովածուների ևրատարակմանը։ 1874-ից Գևորգյան ճեմարանում դասավանդել է երգևցողություն և հայ եկեղեցական երաժշտության տեսություն։ 1877–91-ին ապրել է Պետերբուրգում։ 1879-ին ընդունվել է կոնսերվատորիա և 1888-ին ավարտել Ն․ Կ․ Սոլովյովի ստեղծագործական դասարանը (ավարտական աշխատանքը՝ «Ռոզայի դևգերումները» կանտատը ըստ Մ․ Տոռնի)։ Պ․ Չայկովսկու, Ա․ Ռուբինշտեյնի և Մ․ Բալակիրևի հետ հանդիպում–ները, Ցոլ․ Իոգանսենի, Ա․ Լյադովի և Մ․ Եկմալյանի ձեռագրից մի էշ
Ն․ Սոլովյովի դասարաններում ուսումնառությունը կարևոր դեր են խաղացել Ե–ի՝ որպես երաժիշտ և կոմպոզիտոր ձևավորվելու գործում, հատուկ նշանակություն են ունևցել Ն․ Ռիմսկի–Կորսակովի ստեղծագործական դասարանի պարապմունքները։ Ե․ միաժամանակ վարել է Պետերբուրգի հայկ․ եկեղեցու դպրապետի պաշտոնը։ 1891-ից բնակվել է Թիֆլիսում, դասավանդել Ներսիսյան դպրոցում (մինչև 1902-ը), ուր ստեղծել է արա–կան երգչախումբ։ Ե–ին աշակերտել են Ա․ Մանուկյանը, Ա․ Տիգրանյանը, Տ․ Նալբանդյանը։ 1895-ին Ե–ի մոտ երաժշտության տեսություն է ուսումնասիրել Կոմիտասը։ 1893–94-ին դասավանդել է Ռուսական կայսերական երաժշտական ընկերության Թիֆլիսի բաժանմունքի ուսում–նարանում և եղել նրա ռեկտորը։ Վաղ
տարիների ՝ստեղծագործություններում (ռուսերևն խոսքերով «Բաբելոնի գետերի մոտ» և «Բարձր լեռան ստվերները» խմբերգերը, դաշնամուրի նոկտյուրնը, նվագախմբային նախերգանքը և «Ռոզայի դեգերումները» կանտատը) Ե․ հետևել է եվրոպական և ռուս․ ռոմանտիկների (Ֆ․ Շուբերտ, Ռ․ Շուման, Ֆ․ Շոպեն, Պ․ Ի․ Չայկովսկի) ոճին։ Կոնսերվատո–րիայում սովորևլիս կատարել է հայ ժողովը
րդական–ևայրենասիրական և հոգևոր մեղեդիների խմբերգային մշակումներ։ Ե–ի ստեղծագործություններում կենտրոնական տեղ են գրավում քնարա–վիպական բնույթի ընդարձակ «Պատարագ»-ը՝ առանց նվագակցության երգչախմբի համար (1892, հրտ․ Լայպցիգ–Վիեննա, 1896) և ժող․ երգերի մշակումները երգչախմբի կամ մենևրգի համար դաշնամուրի նվագակցությամբ (հրտ․ 1970), դրանց թվում կան գյուղական («Անձրևն եկավ»,
«Հով արեք, սարեր ջան», «Ջան գյուլում», «Չեմ կրնա խաղալ», «Լուսնակ գիշեր», «6ոթ օր յոթ գիշեր», «Քելե քելե, խորոտ աղջիկ», «Մըր խոր պապկե գերեզման», «Երթամ Ստամբոլ»), քաղաքային («Սի–