Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/499

Այս էջը սրբագրված չէ

բուհիս քեզ համար», «Աղջիկ դու սիրուն», «Գիշեր ցերեկ կհառաչեմ», «Ոլոր մոլոր Բուռն էր գալիս» նն), աշուղական («Վարդ կոշիկս», «Պաղ աղբյուրի մոտ», «Առա–վոտյան քաղցր և անուշ հովերն» նն), հայրենասիրական («Ազնիվ ընկեր», «Կեց–ցե Զեյթուն», «Ձայնը հնչեց», «Ողջույն տվեք» են) երգեր։ Լայն ժողովրդակա–նություն ևն վայելում նրա ինքնուրույն՝ «Ով Տայոց աշխարհ» ն «Թաղումն քաջ– որդոյն» խմբերգևրը։ Ե–ի «Պատարագ»-ը գրված է Ն․ Թաշ– ճյանի գրի առած միաձայն եղանակների հիման վրա, սեփական փոքր ևավելումով և սյուժետային հիմք ունի (Քրիստոսի և առաքյալների Խորհրդավոր ընթրիքը)։ Ե․ ստեղծել է երեք տարբերակ՝ արական եռաձայն ն արական ու խառն քառաձայն երգչախմբերի համար։ Ամեն տարբերակն ունի 36 խմբերգային կամ մեներգային (երգչախմբի ընկերակցությամբ) ևամար– ներ։ Առաջին ն երրորդ տարբերակների մեղեդիները նույնն են։ «Պատարագ»–ի երգասացությունները մեղեդիապես հա–րուստ են, ևուզականությամբ բազմազան, արտահայտում են մարդկային խոր ապ–րումներ։ Ներդաշնակության գեղեցկու–թյունը ն երգչախմբի վարպետորեն օգ–տագործումը ապահովել են դրանց վեհ ու ազնիվ հնչողությունը։ ժող․ երգերի մշակման սկզբունքը շատ բանով նման է «Պատարագ»-ին․ քնարական–ռոմանտի– կական նախասկզբի և եղերերգակաև տրամադրությունների նույն տիրապետու–մը, բազմաձայն մշակման մեջ ժող․ մե–ղեդիի լադային յուրահատկությունը անդ րադարձնելու նույն ձգտումը։ Սակայն երգերում հյուսվածքի կազմակերպումն այլ է– «Պատարագ»–ի խորալային բազ–մաձայնությունն իր տեղը զիջել է ընկե–րակցող ձայների շարժունությանը, ձայ–նատարությունն ավելի ազատ է և հաճախ դուրս է դասակաև ևարմոնիայի կանոն–ների սահմաններից։ Դաշնամուրի ըն–կերակցությամբ մեներգչի համար մշակ–ված երգերը ռոմանսային գծեր ունեն, նվագակցությունը անդրադարձնում ն խո–րացնում է սկզբնաղբյուրի կերպարային բովանդակությունը, հազվադեպ չեն գու–նային էֆեկտները, որոնցից առավել բնորոշ ևն՝ ռեգիստրային համադրու–թյունները, օկտավային, կվարտային և կվիևտայիև համահևչյուննևրը, դաշնա–մուրից ժող․ նվագարանների հնչում ստա–նալը։ Կոմպոզիտորական և մանկավարժա–կան գործունեության մեջ Ե․ ղեկավարվել է դեմոկրատիզմի, լուսավորության, ազ–գային ինքնագիտակցության առաջավոր գաղափարներով։ Ե–ի ստեղծագործությու–նը մեծ դեր է խաղացել ազգային երաժշտ․ դպրոցի ձնավորման գործում։ Նրա մշա–կումները հիմնադրել են հայ երաժշտու–թյան մի շարք ժանրեր, որոնցից են՝ օրա– տորիալ–կանտատայինը («Պատարագ») և ռոմանսայինը («Պաղ աղբյուրի մոտ», «Սիրուհիս»)։ Նրա կողմից պրոֆեսիոնալ երաժշտության մեջ ևայկական ւէոնոդիայի ժանրային բազմաթիվ տարատեսակների ընդգրկումը լայնացրել է ազգային մելո–սի օգտագործման սահմանները, իսկ հայկ․ մոնոդիաների բազմաձայն մշակ– ման նրա ձնավորած սկ՜զբունքները կի–րառել և զարգացրել եև հաջորդ սերունդ–ների կոմպոզիտորները։ Գրկ․ Մելիքյան Ռ․ Մ․, Եկմալյանի հիշատակին, «Թատրոն և երաժշտության», 1915, № 6–7։ Կ ո մ ի տ ա ս, Տողվածներ և ոաումնասիրություններ, Ե․, 1941։ Թ ա հ– միզյան Ն․, Մակար Եկմալյան, «Էջ–միածին», 1958, № 2–5։ Աթայան Ռ․, Եկմալյանի մշակած նորահայտ գեղջուկ եր–գերը, «ՍԱ», 1968, № 12։ Մ ու ր ա դ յ ա ն Մ․, ՛Հայ երաժշտությունը XIX դ․ և XX դարա–սկզբում, Ե․, 1970 (՝Հայկական երաժշտական մշակույթի պատմություն, հ․ 2)։ Գրիգոր–յան Ա․ Տ․, Նոր նյութեր Մ․ Եկմալյանի ժառանգությունից (նամակներ), «ՊԲՏ», 1972, № 3։ Армянские композиторы (сост․։ P․ А․ Атаян, М․ О․ Мурадян, А․ Г․ Татевосян), Е․, 1956; Шавердян А․, Очерки по истории армянской музыки XIX–XXвв․, М․, 1959; Худабашян К․ Э․, Осо–бенности гармонии в произведениях М․ Ек- маляна, «ԲԵՏ», 1968, Jsfe 2․ Կ․ Խուդաբաշյան

ԵՀՈՎԱ, в ա հ վ ե, հուդայության գե–րագույն աստվածը։ Սկզբնապես համար–վել է հուդա ցեղի, իսկ հրեական ցեղե–րի միաձուլումից ու նստակյաց կյան–քի անցնելուց հետո (XI դ․ մ․ թ․ ա․)՝ բոլոր ցեղերի գլխավոր աստվածը։ Պատ կերվել է առյուծի, ցուլի, ապա՝ մարդու կերպարանքով։ Տուդայական պետության ն թագավորական իշխանության ծագումը պայմանավորել է Ե–ի, որպես միակ աստ–ծու հ «երկնային թագավորի» գաղափա րի առաջացումը։ Դրան համապատասխան Ե․ ահեղ Է, վրիժառու, ամենակարող, տիե զերքի արարիչն ու տերը, մարդու, հատ–կապես հրեա ժողովրդի ճակատագրի կանխորոշողն ու տնօրինողը։ Մ․ թ․ ա․ X դ․ կեսերին Սողոմոն Իմաստունը Երու– սաղեմում կառուցել է Ե–ի տաճարը, միայն այստեղ է թույլատրվել զոհ մատուցել Ե–ին։ Մ․ թ․ ա․ VII դարից ավելի է շեշտ–վել Ե–ի բացարձակ իշխանությունը, ար–գելվել է մյուս ցեղերի աստվածների հան–դիսավոր պաշտամունքը։

ԵՂԱՆԱԿ, մթնոլորտի ֆիզիկական վի–ճակը տվյալ պահին կամ որոշակի ժամա–նակամիջոցում։ Բնութագրվում է մթնոլոր–տի ճնշման, օդի ջերմաստիճանի ն խո–նավության, ամպամածության, տեղում–ների, տեսանելիության, մթնոլորտային երեույթների (մառախուղ, ամպրոպ, կար–կուտ, ձնահողմ) և օդերևութաբաևական այլ տարրերի ևամակցությամբ։ Ե–ի վւո– փոխվելը կապված է ցերեկվա ու գիշերվա հերթափոխության (պարբերական փոփո–խություններ), ցիկլոնների և անտիցիկ–լոնների, մթնոլորտային ճակատների ներ– գործման, տարբեր ֆիզիկական հատկու–թյուններով օդային զանգվածների փոփո–խության, ժամանակավոր բնույթի մթնո–լորտային երևույթների ազդեցության (ոչ պարբերական փոփոխություններ) հետ։

ԵՂԱՆԱԿ, քերականական կարգ՝ բայի խոնարհման ևամակարգում, որ արտա–հայտում է գործողության կամ եղելու–թյան հարաբերությունն իրականության հետ՝ ըստ խոսողի։ Ե–ի կարգը սերտորեն կապված է ժամանակի կարգի հետ։ Ցու– րաքանչյուր դիմավոր բայաձն գործողու–թյան Ե–ի հետ զուգընթաց ցույց է տալիս այն ժամանակը, որի ընթացքում կատար– վում է տվյալ գործողությունը։ Տարբեր լեզուներում կան Ե–ի դրսնորման տարբեր ձևեր և, երբեմն, յուրահատուկ իմաստներ։ ժամանակակից հայերենի խոնարհման համակարգում տարբերում են հինգ Ե․՝ սահմանական, ըղձական, ենթադրական, հարկադրական, ևրամայական։ Սահմա–նական Ե․ ցույց է տալիս հաղորդողի (խո–սողի) կողմից հավաստի համարվող գոր–ծողություն կամ եղելություն (գրում եմ, գրելու եմ, գրել եմ, գրեցի), ըղձականը՝ հաղորդողի կողմից ցանկալի, հնարավոր համարվող գործողություն (գրեմ, գրեի), ենթադրականը՝ հաղորդողի կողմից հաս–տատորեն ^որոշակիորեն ենթադրվող գոր–ծողություն (կգրեմ, կգրեի), հարկադրա–կանը՝ անհրաժեշտ համարվող գործողու–թյուն (պիտի գրեմ, պիտի գրեի), ևրամա– յականը՝ հաղորդողի կողմից ընդունողին (խոսակցին) պարտադրվող գործողու–թյուն (գրի՛ր, գրեցե՛ք)։ Ն․ Պառնասյան

ԵՂԱՆԱԿ ԲՅՈԻ&ԱՆԴՏԱՆ», պատկերա–զարդ տարեգիրք։ Լույս է տեսել 1803– 1820-ին, Վենետիկում։ Մխիթարյան միա–բանության հրատարակություն։ խմբա–գիր՝ Ղ․ Ինճիճյան։ 1800–02-ին լույս տե–սած «Տարեգրություն» տարեգրքի շարու–նակությունն Է։ Ունեցել է «Գուշակություն օդերևույթ Փոփոխությաևց», «Նոր տարի, նոր գիտելիք», «Զբոսարան ուսմանց» և ուրիշ բաժինևեր։ Տպագրել է հոդվածևեր բնական գիտությունների տարրական սկզբունքների, տարբեր ազգերի հավա–տալիքների, գյուտերի ու հայտնագործու–թյունների, լեզվաբանության ու գրակա–նության մասին։ Մ․ Մխիթարյան

ԵՂԱՆԱԿԻ ԾԱՌԱՏՈՒԹՏՈԻՆ, կազմա–կերպություն, որը բնակչությանը և ժողո– վըրդակաև տնտեսությանն ապահովում է անհրաժեշտ տեղեկություններով եղա–նակի ընթացիկ վիճակի մասին, կանխա–տեսում նրա առաջիկա փոփոխություն–ները։ Ընդգրկում է օդևրնութաբանա– կան կայանները, եղանակի բյուրոները, գիտահետազոտական կենտրոնները։ ՍՍՏՄ–ում Ե․ ծ․ մտնում է հիդրոօդերե– վութաբանական ծառայության կազմի մեջ, որը ղեկավարում է ՍՍՏՄ Մինիստրների սովետին կից հիդրոօդերնութաբանական ծառայության գլխավոր վարչությունը։ Կան նան եղանակի տարբեր գերատեսչական հատուկ ծառայություններ։ Աշխարհի հիդրոօդերնութաբանական միավորման նպատակով ստեղծվել է Տամաշխարհա– յին օդերնութաբանական կազմակերպու–թյուն երեք կենտրոնով (Մոսկվա, Վա– շինգտոն և Մելբուռն), որոնք անևրաժեշտ տեղեկություններ են ստանում աշխարհի բոլոր ևիդրոօդերնութաբանական կա–յաններից, մշակում դրանք ն տարածում ռադիոհաղորդումների միջոցով։ Տայկա–կան ՍՍՏ–ում եղանակի բյուրոն կազ–մավորվել է Երևաևի հիդրոօդերևութաբա– նական կոմիտեի (այժմ՝ վարչություն) կազմում, 1932-ին։ Ներկայումս բյուրոն բաղկացած է օդերնութաբանական կամ եղանակի կանխատեսումների (տալիս է օրական, 3 օրվա պարբերական կանխա–տեսումներ), ևիդրոլոգիական (գետերի, լճերի և ջրամբարների՝ ներկա և սպաս–վելիք ռեժիմի մասին տեղեկություններ) և ագրոօդերևութաբաևական (գյուղատնտ․