Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/50

Այս էջը սրբագրված չէ

ն Ֆ․ Շիլլերը։ Դարի գեղարվեստական հայտնագործությունն էր երիտասարդ Գյոթեի քնարերգությունը և «Գյոց ֆոև Բեռլիիփնգեն»-ը (1773), որը գերմ․ պատմական առաջին դրաման Էր։ Ըմբոստ պաթոսով էիև ներթափանցված երիտա–սարդ Շիլլերի «Ավազակներ»-ը (1781), «Սեր և խարդավանք»–ը (1784), «Դոն Կառլոս»–ը (1787)։ 80-ական թթ․ վերջին Գյոթեն և Շիլլերը մշակեցին «վայմար– յան կլասիցիզմի» գեղագիտական ծրա– ԳԻՐԸ՝ զարգացնելով ներդաշնակ մարդու անտիկ կերպարն արվեստի մեջ վերա–ծնելու կոչ անող Յո․ Վինքելմանի գաղա–փարները։ Եվրոպական լուսավորական մտքի վիթխարի արդյունքը հանդիսացավ Գյոթեի «Ֆաուստ»-ը (1808–32), որը կրա–կոտ հավատ է արտահայտում աշխատան–քի և իմացության հզորության նկատմամբ։ XVIII–XIX դդ․ զարգացավ ռոմանտիզ–մը (Ֆրիդրիխ և Ավգուստ Շլեգելներ, Լ․ Տիք)։ Ցո․ Տյոլդեռլինի արձակը («Տի– պերիոն», 1797–99) և դրամատուրգիան («Էմպեդոկլեսի մահը», 1798–99) լուսա–վորված էին ֆրանս․ մեծ հեղափոխության գաղափարներով։ Ֆ․ Նովալիսը իդեալա–կանացնում էր ֆեոդալական միջնադարը («Տայնրիխ ֆոն Օֆտերդինգեն», 1802)։ Դրական դեր խաղաց ռոմանտիկների՝ ժող․ պոեզիային դիմելը (Ա․ Առնիմ, Կ․ Բրենտանո, Գրիմ եղբայրներ), որը բարերար ազդեցություն գործեց Ցո․ Այ– խենդորֆի, Վ․ Մյուլլերի և Տ․ Տայնեի ռոմանտիկ քնարերգության վրա։ Է․ Տոֆ– մանը հանդես եկավ ֆեոդալական աշ–խարհի երգիծական մերկացումով («Մուռ կատվի կենցաղային հայացքները», 1820– 1822), բացահայտեց բուրժ․ հասարակու–թյան մեջ մարդու խորթացման ողբերգու–թյունը («Փոքրիկ Ցախեսը», 1819)։ Տ․ Տայ–նեի «Երգերի գրքի» (1827) մոտիվներն արդեն բացեցին ռոմանտիկան հաղթա–հարելու ուղի, «ճամփորդական պատկեր–ներ» (1826–31) գրքում նա հանգեց հե– ղափոխական–դեմոկրաաական հայացք–ների։ 1830-ի ֆրանս․ Տուլիսյան հեղա–փոխության նկատմամբ համակրանքն ար–տահայտված է լիբերալ հիմունքով միա–վորված «Երիտասարդ Գերմանիա»–ի մի խումբ գրողների (Լ․ Վինբարգ, Կ․ Գուց– կով, Տ․ Լաուբե ևն) ռոմանտիզմի և գերմ․ կլասիցիզմի ավանդույթների դեմ ուղղված բանավեճում։ Պոեզիան տեղը զիջեց ար–ձակին, հրապարակախոսությանն ու դրա–մատուրգիային։ Գեղագիտական նոր սկզբունքներ պրո– պագանդող առաջին տպագիր օրգանը դարձավ «Տռենոսյան լրագիր»-ը (1842– 1843), որի խմբագիրն էր Կ– Մարքսը։ Քա–ղաքական քնարերգությունն առաջատար գրական ժանր դարձավ բուրժ․ դեմոկրա–տական հեղափոխության նախօրեին (Ֆ․ Ֆրայլիգրատ, Գ․ Տերվեգ, Ա․ Գլաս– բրեներ)։ Սիլեզյան ջուլհակների ապըս– աամբությունից (1844) հետո գրականու–թյուն է գալիս նոր հերոս՝ պրոլետարը։ Բայց եթե բանվոր դասակարգի թեմայով առաջին վեպերի հեղինակները (Է․ Վիլ– քոմ, 1810–86, Լ․ Օտտո–Պետերս, 1819– 1895, Ռ․ Պրուց, 1816–72) սահմանափակ–վում էին համակրանքով ու կարեկցան–քով, ապա «Նոր ևռենոսյան լրագրի» (որը նույնպես Մարքսն է ղեկավարել․ 1848– 1849) բանաստեղծների գործևրում բան–վոր դասակարգի ճակատագիրը բացա– հայտվում է գիտական սոցիալիզմի դիր–քերից։ Գ․ Վեերթը «Զավեշտական ուր–վանկարներ գերմանական առևտրական կյանքից» (1847–48) վիպակով և «Նշա–նավոր Շնապհանսցի ասպետի կյան– քըն ու արկածները» (1849) վեպով գերմ․ սոցիալիստական գրականությունը հաս–ցրեց ազգային գրականության մակար–դակի։ 1848–49-ի հեղափոխությունից հետո ավարտվեց գերմ․ գրականության մեծ դարաշրջանը, որ սկզբնաւխրել էր Լեսսինգը։ Քննադատական ռեալիզմի ա– ռաջացման պրոցեսը միասնական ուղղու–թյուն չստեղծեց գրականության մեջ։ ժա–մանակի ամենաուշագրավ ռեալիստ ար–վեստագետ Թ․ Ֆոնտանեն իր վեպերում («Ֆրաու ժեննի Թրայբել», 1892, «Էֆֆի Բրիստ», 1895) քնևադատության ենթար–կեց բուրժուա–արիստոկրատական հա–սարակության բարքերը։ Տեղափոխական միակ դրաման Ֆ․ Լասալի «Ֆրանց ֆոն Զիկինգեն» (1859) պատմական դրաման էր։ Փիլիսոփա և գրող Ֆ․ Նիցշեի ստեղ–ծագործության մեջ բուրժ․ լիբերալիզմի, քաղքենիական բարքերի և արվեստում դեկադանսի քննադատությունը զուգակց–վում էր ուժի պաշտամունքի, ապաբարո– յականության քարոզչության հետ։ XIX դ․ վերջին բանվորական շարժման վերելքը կյանքի կոչեց պրոլետարական գրականությունը (Ռ․ Շվայխել, «Տանուն ազատության», 1898)։ Դեմոկրատականո– րեն տրամադրված որոշ գրողներ մեծ դեր խաղացին նատուրալիզմի սկզբնա–վորման գործում։ Այն խնդիրների մի մասը, որ 1848-ից հետո չլուծեցին գերմ․ քննադատական ռեալիզմի ներկայացու–ցիչները, լուծեցին գերմ․ նատուրալիստ–ները (Գ․ Տաուպտման)։ XX դ․ սկզբներին իմպրեսիոնիստներ Ա․ Տոլցը և Ցո․ Շլաֆը հանդես եկան նատուրալիզմի դեմ։ ՞Հայտ– նըվեցին ոչ ռեալիստական ուղղություն–ներ՝ նեոռոմանտիզմ, սիմվոլիզմ ևն։ Նույն տարիներին գերմ․ գրականության մեջ նոր թափ է առնում ռեալիզմը (Թ․ Մանն, Տ․ Մանն, Բ․ Քելերման)։ Թ․ Մաննը ստեղ–ծեց նոր ժանր՝ ինտելեկտուալ վեպ («Կա–խարդական լեռը», 1924)։ Տետադիմու– թյան ուժեղացման առնչությամբ այժմեա–կան նշանակություն ստացավ հակապա–տերազմական թեման (է․ Մ․ Ռեմարկ, Լ․ Ռենն, Ա․ Ցվայգ)։ Բուրժ․ հասարակու–թյան սոցիալական հակասություններն արտացոլում գտան Լ․ Ֆրանկի, Տ․ Ֆալ– լադայի, Ա․ Դյոբլինի, Լ․ Ֆոյխթվանգերի վեպերում։ 20-ական թթ․ 2-րդ կեսին Պրո–լետարական հեղափոխական գրողների միության (1928) աջակցությամբ զարգա–ցավ պրոլետարական գրականությունը։ Գրողների երիտասարդ սերունդը (Յո․ Բե–խեր, Ա․ Զեգերս, Վ․ Բրեդել, է․ Վայներթ, է․ է․ Կիշ, Տ․ Մարխվիցա) հիմնադրեց գեղարվեստական նոր մեթոդ։ Մարքսիզ–մին հանգեց Բ․ Բրեխտը, որը մշակեց էպիկական թատրոնի կոնցեպցիան։ Նրա «Երեք գրոշանոց օպերա» (1928), «Մայ–րը» (1930–32) պիեսները բուրժ․ հասա–րակությունը մերկացնում էին հեղափո–խական, պրոլետարական դիրքերից։ Գ–ում ֆաշիստական դիկտատուրա հաս–տատվելուց հետո (1933) տարագրվեցին Թ․ Մաննը, Տ․ Մաննը, Լ․ Ֆոյխթվանգե– րը, է․ Մ․ Ռեմարկը, Լ․ Ֆրանկը, Ա․ Ցվայ– գը, Բ․ Բրեխտը, Ցո․ Բեխերը, Ա․ Զեգեր– սը, է․ Վայներթը և ուրիշներ։ Գ–ում մնա–ցին Տաուպտմանը, Ֆալլադան, Քելեր– մանը, բայց երկրի գրական կյանքին գրեթե չմասնակցեցին։ Գ–ի գրականու–թյան պատմության մեջ հերոսական էջ գրեցին դիմադրության մասնակից բա–նաստեղծները (օր․ Ա․ Տաուսհոֆերի «Մոա– բիթյան սոնեւոներ»-ը, որը գտնվեց հե–ղինակի գնդակահարվելուց հետո)։ Ամե– նանշանակալիցը եղավ վտարանդի հե–ղինակների հակաֆաշիստական ստեղ–ծագործությունը, որը զարգացնում էր ռեալիստական ավանդույթննրը։ Ամրա–ցավ ու աճեց սոցիալիստական գրակա–նությունը, ծաղկեց Յո․ Բեխերի պոեզիան։ Ստեղծվեցին Վ․ Բրեդելի «Փորձություն» (1935), Ա․ Զեգերսի «Յոթերորդ խաչը» (1939) ե «Տրանզիտ» (1943) վեպերը, Ֆ․ Վոլֆի պիեսները, P․ Բրեխտի «Կու– րաժ մայրիկն ու նրա զավակները» (1939), «Սեզուանցի բարի մարդը» (1938–40), «Արթուրո Ռւիի կարիերան» (1941) պիես–ները, «Գալիլեյի կյանքը» պիեսի (1938 – 1939) առաջին տարբերակը։ Տամաշխար– հային ճանաչում ստացավ Թ․ Մաննի հակաֆաշիստական, պատմական ու փիլ․ վեպը՝ «Տովսեփն ու նրա եղբայրները» (1933–43) եռերգությունը և Ֆոյխթվան–գերի «Տուդայական պատերազմը» (1932)։ Արվեստագետի կոչման հարցը նորովի է լուծված Բ․ Ֆրանկի «Սերվանտես» (1934) և Թ․ Մաննի՝ Գյոթեի մասին պատմող «Լոթան Վայմարում» (1939) վեպերում։ Տ․ Մաննը վիպերգություն ստեղծեց Տայնրիխ IV-ի մասին (1935-38)։ Վտա–րանդիության խայտաբղետությունն է պատկերված Ֆոյխթվանգերի «Արտաք–սում» (1939) և Ռեմարկի «Տաղթական կամար» (1946) ստեղծագործություննե–րում։ Այդ ժամանակի լավագույն գրքերը, որոնք Գ–ի և ամբողջ մարդկության ճա–կատագրի մտահոգությամբ են ներթա–փանցված, փառավոր էջեր են գերմ․ հումանիստական գրականության պատ–մության մեջ։ Ֆաշիզմի ջախջախումից հետո Թ․ Մաննը, Տ․ Մաննը, Ֆոյխթվան– գերը, Ռեմարկը հայրենիք չվերադար–ձան։ Նրանք շարունակեցին իրենց հա–կաֆաշիստական դիրքավորման հետ առ– ընչվող թեմաների մշակումը։ Քաղաքա–կրթության ճակատագրի վերաբերյալ իր խոհերն ամփոփեց Թ․ Մաննը, «Դոկտոր Ֆաուստուս» (1947) վեպում, Լ․ Ֆոյխթ–վանգերի համար հանրագումարային եղավ նրա ետպատերազմյան պատմավեպերի շարքը («Գոյա», 1951, «Տարօրինակ մար–դու իմաստությունը», 1952)։ Տ․ Ֆալլա– դայի «Ամեն ոք միայնակ է մեռնում» (1947) վեպն արտացոլում է գրողի հակա–ֆաշիստական հայացքները։ 1949-ից սկսվեց ԳԴՏ–ի և ԳՖՏ–ի գրականության ինքնուրույն զարգացումը։ IV․ ճարտարապետությունը և կերպ–արվեստը ճարտարապետությունը։ Գ–ի տարածքում հայտնաբերվել են նոր քա–րի, բրոնզի և երկաթի դարերի դամբա–