Աբփայի հովիտը խիստ ցամաքային, օրական ջերմաստի–ճանների մեծ տատանումներով, տարե–կան մինչև 400 մմ տեղումներով և լեռնա– ևովտային քամիներով։ Տիրապետում է չոր–տափաստանային լանդշաֆտը՝ ֆրի– գանային բույսերի (դժնիկի, նշենու, սա–րի չամիչի, գիհու, կեռասենու և այլ թփեր, դաշտավլուկ, փետրախոտ, ցորնուկ, սեզ և այլ խոտաբույսեր) և սողունների (գյուր–զա, իժ) գերակշռությամբ։ Չոր տափաս–տանը (որ դեպի արմ․ լայնանում Է, իսկ Եղեգիս–Սուլեմայի հովտով ձգվում դևպի հս․՝ մինչև Քարագլուխ գյուղը) բնորոշ է նաև մինչև 1700–1800 մ բարձրության լեռնալանջերին (Արփայի ձախափնյակում այդ բարձրությունների վրա գերիշխում են չոր լերկացած լանջերը, բեդլենդները)։ Այստեղ կլիման չոր–ցամաքային է, չափա–վոր ցուրտ ձմեռնևրով և տաք ամառնե–րով։ Օդի միջին ջերմաստիճանը հունվա–րին –3,2°C է, օգոստոսին՝ 25,9°C, տարե–կան տեղումները՝ 500 մմ։ Կենդանական աշխարհը հիշեցնում է ֆրիգանայինին, բայց տարբերվում է տեսակների քչու–թյամբ։ Շատ են միջատները, կան սողուն–ներ (Տայաստանի համար Էնդեմիկ հայ–կական իժը), թռչուններից՝ կաքավ, ճընճ– ղուկ նն։ Միջին գոտին ընդգրկում է լեռնալան– ջերի 1400–2800 Վ բարձրություն ունե–ցող հատվածը։ Այս գոտու մեջ են մտնում Վայքի լեռնաշղթայի արմ․ կեսի հս․ լան–ջերը, Թեքսարը, Վարդենիսի ու Գեղամա լեռնաշղթաների լավային ծածկոցներից ազատ լեռնաբազուկները լերկացած ռե–լիեֆի տիպերով և մասնատված խոր գե– տաևովիտներով։ Այստեղ Սուլեմայի Էրո զիոն օվալաձև գոգավորություևը ամֆի– թատրոևի նման մի քանի սանդուղքնե–րով իջնում է դեպի հվ․՝ Շատին գյուղի շրջակայքը։ Միջին գոտում գևրակշռում են դենուդացիոն, հատկապես սևլավային պրոցեսները։ Բնորոշ են ինչպես լեռնա–տափաստանային, այնպես էլ լեռնաան– տառային լանդշաֆտները։ Առաջինին հա–տուկ է չափավոր տաք կլիման՝ երկարատև ու բարեխառն ձմեռով, տարեկան 500– 600 մմ տեղումներով։ Բուսականությունը բացառապես խոտային է՝ տրագանտային, փետրախոտային, քսերոֆիլ–տարախոտա– յին և մար գա գետնատ ափ սատանային։ Կենդանակաև աշխարհին բևորոշ են գայ–լը, աղվեսը, նապաստակը, գետնասկյու–ռը, բազմաթիվ թռչաններ։ Լեռնաանտա– ռային լանդշաֆտը (3132 հա անտառ և թփուտներ) ներկայացված է առանձին կղզիների ձևով։ Տամեմատաբար մեծ տա– րածություն են գրավում Տորսի, Ալայազի ն Ղավուշուղի անտառները։ Կլիման չա փավոր տաք է, չոր, մևղմ ձմեռներով, տարեկան 700–800 մմ տեղումներով։ Օդի միջին ջերմաստիճանը հունվարին –5,6°C է, նվազագույնը՝ –35°C, հուլիսին՝ 18°C։ Գոտին հարուստ է աղբյուրներով։ Տիմ– նական ծառատեսակը կաղնին է, կան նաև բոխի, գերեմաստի։ Բարձրադիր գոտու ալպյան մարգա–գետիններն ունեն զառիթափ լանջերով, ալիքավոր ու նեղ լեռնակատարներով, իսկ լավային ծածկոցների շրջանում՝ ըն–դարձակ ու տափարակ աստիճանակերպ ռելիեֆ, ձնասառցադաշտային ռելիեֆի վերամշակված ձևերով։ Տրաբխային ռե– լիևֆն այս գոտում մեծ չափով ենթարկվել է չորրորդական սառցադաշտերի վերա–մշակմանը։ Կլիման ցուրտ է․ օդի միջին ջերմաստիճանը հունվարին –10°Շ–ից – 13°C է, բացարձակ նվազագույնը՝ –39°C, մթնոլորտային տեղումները՝ 800–900 մմ՝․ Բուսածածկույթը կազմված է կարճահասակ խոտերից, տարածված են ալպյան գորգերը՝ զանգակի, մինուար– ցիայի, մատնունու և այլ խոտերի գերա– կըշռաթյամբ։ Ե․ շ–ի գլխավոր գետը Արփան է՝ Եղե–գիս, Գլաձոր, Մալիշկա սելավաբեր վտակ–ներով։ Արփայի ջրերն օգտագործվում են ոռոգման և էլեկտրաէներգիայի արտա–դրության համար։ Գետերը (հատկապես Եղեգիսը) հարուստ են կարմրախայտ ձկներով։ Բնապատկեր Ալայազի ճանապարհին Բնակչությունը։ Շրջանում ապրում են հայեր ($7,3%, 1970-ին), ադրբեջանցի–ներ (15,7%), ռուսներ (1,3%) և այլք։ Մի–ջին խտությունը 1 կմ2 վրա 30,6 մարդ է (1975)։ Ունի 33 բնակավայր, այդ թվում՝ մեկը քաղաքային տիպի (Եղեգնաձոր քտա)։ Պատմական ակնարկ։ Ե․ շ–ի տերիտո–րիան համընկնում է Մեծ Տայքի Սյունիք նահանգի Վայոց ձոր գավառի արմ․ հատ–վածին։ Միջնադարյան նշանավոր Մոզ ավանի (այժմյան Մալիշկա գ, հվ–արլ–ում) ավերակների մոտ եղած դամբարանների պեղումներից հայտնաբերված իրևրը վկա–յում են, որ այստեղ մարդը բնակվևլ է դեռևս բրոնզի դարաշրջանում։ Վայոց ձորն առաջին անգամ հիշատակում է V ղ․ պատմիչ Եղիշեն։ Արժևքավոր տեղեկու–թյուններ են հաղորդում նաև Ստեփանոս Օրբելյանը, Մկրտիչ և Կյուրեդ գրիչները։ VII – VIII դդ․ նշանավոր է եղել մոտ 10 հզ․ բն․ ունեցող Մոզ ավանը (կործանվել է VIII դ․), որտեղ ապրել ու ստեղծագործել է Ստևփանոս Սյունեցին։ Մինչև սելջուկ–ների տիրապետությունը Ե․ շ–ի տերիտո–րիան պատկանում էր Սյունյաց իշխաննե–րին, որոնք հայ Բագրատունիների գեր–իշխանության պայմաններում իրենց նըս– տավայրը դարձրին Վայոց ձորի Եղեգիս ավանը (821–963) (այժմյան Ալայւեզ գ․ մոտակայքում), որից հետո, մոտ 200 տարի, Ե․ շ–ի տերիտորիային տիրում են օտար նվաճողները։ XIII դ․ առաջին տաս–նամյակում հայ–վրացական միացյալ բա–նակը Զաքարե և Իվանե Զաքարյաննե– րի գլխավորությամբ գավառն ազատա–գրում է սելջուկներից և հանձնում Լիպա– րիտ Օրբելյան ու Պռոշ Տաղբակյան իշ–խաններին՝ որպես ժառանգական կալ–վածք։ Նրանց հովանավորությամբ կա–ռուցվում են մի շարք վանքեր ու եկեղեցի–ներ, մահարձաններ, կամուրջներ, իջևա–նատներ, բերդեր, ամրոցներ ևն, ծաղ–կում է միջնադարի նշանավոր բարձրա–գույն դպրոցը՝ Գւաձորքւ համաւսարանը։ Մոնղոլական կենտրոնական իշխանության քայքայումից հետո, XIV–XVI դդ․ Ե․ շ–ի տերիտորիան ենթարկվում է Լենկթեմու– րի, նրա հաջորդների, ինչպես նաև Կա– րա–Կոյանլու և Ակ–Կոյանլու թուրքմեն ցեղապետևերի ամայացուցիչ արշավանք–ներին, ապա դառնում թուրք–պարսկա– կան հակամարտությունների թատերա–բեմ։ 1604-ին Վայոց ձորի բնակչությունը ենթարկվում է շահ Աբբասի բռնագաղ–թին։ Արևելյան Տայաստանը Ռուսաստա–նին միանալուց հետո, 1828-ի Թուրքմեն– չայի պայմանագրի համաձայն, Արևելյան Տայաստան գաղթելու իրավունք ստա–ցած պարսկահպատակ շատ հայ ընտա–նիքներ վերաբնակեցվում են Վայոց ձո–րում։ 1829-ին Պարսկաստանի Խոյ և Սալ– մասա գավառներից գաղթած 500 հայ ըն–տանիքներ բնակություն են հաստատում շրջանի Մալիշկա, Քեշիշքենդ (Եղեգնա–ձոր), Օրթաքենդ (Գլաձոր), Բաշքենդ (Վեր– նաշեն), Այար (Ագարակաձոր), Ղոթուր (Գետափ), Շատին, Երդափին (Եղեգիս), Քարագլուխ, Թառաթումբ և այլ գյուղե–րում։ XIX դ․ շրջանի տերիտորիան մըտ– նում էր Երևանի նահանգի Շարուր–Գա– րալագյազի գավառի մեջ։ Այստեղով էին անցնում Սևանի ավազանից և Արաքսի հովտից եկող ճանապարհները, որոնք միանում էին Արփա (այժմ՝ Արենի) գյու–ղում և շարունակվում Արփայի հովտով, Որոտանի լեռնանցքով մինչև Զանգե– զուր ու Ղարաբաղ։ Այդ ճանապարհի վրա կառուցվել են մի շարք կամուրջներ ու իջևանատներ, որոնցից նշանավոր են Արփայի վրա լավ պահպանված Ագարա– կաձորի կամուրջը (XIII դ․) և Սուլևմա (Սելիմի իջևանատունը, XIV դ․)։ Ե․ շ․ չափազանց հարուստ լինելով արժեքա–վոր ճարտ․ հուշարձաննևրով ն համալիր–ներով՝ հիրավի «բացօթյա թանգարան» է հանդիսանում։ Նշանավոր են Խաչիկի Խոտակերաց (IX դ․), Արատեսի (XI– XIII դդ․) վանքերը, Արենիի Աստվածածին (XIII դ․), Ալայազի Զորաց և Ս․ Նշան (XIII դ․յ եկեղեցիները, Ցաղացքարի (X–
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/502
Այս էջը սրբագրված չէ