Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/503

Այս էջը սրբագրված չէ

XI դդ․)> Թանադե (XIII դ․)> Վերնաշենի Սպիտակավոր Աաովածածին (XII – XIII դդ․) վանքերը, Ամաղուի Նորավանքը (XIII–XIV դդ․), ամրոցներից Սմբատա– բերդը ն Պռոշաբերդը։ Ուշ միջնադարից պահպանվել են Շաաինի (XVII դ․), Տեր– մոնի (XVII դ․), Արկազի Ս․ Խաչ (XVII – XIX դդ․) վանքերը։ Մինչն սովետական կարգերի հաստա–տումը Ե․ շ․ Տայաստանի ևետամնաց շըր– ջաննեբից էր։ Բնակչության հիմնական զբաղմունքն անասնապահությունն ու երկրագործությունն էր։ Սովետական իշխանության հաստատու–մից հետո մեծ ջանքեր պահանջվեց ան– ցյալից ժառանգություն մնացած քայքայ ված տնտեսությունը վերականգնելու և հետամնացությունը վեբացնևլու համար։ Այդ ուղղությամբ ձևռնարկած առաջին քայլերն ընդհատվեցին դաշնակցական–ների 1921 թվի փետրվարյան խռովու–թյան հետնանքով։ 1921-ի հուլիսին Ե․ շ–ում վերջնականապես հաստատվեց սո–վետական իշխանություն։ Մինչև 1929-ը Ե․ շ․ մտնում էր Դարալագյազի գավառի մեջ։ Շրջանում կոմունիստական բջիջ–ներ ստեղծվել են Տայաստանում սովե–տական կարգեր հաստատվելուց հետո։ 1921-ի սկզբներին կոմունիստական բջիջ–ներ կային Խաչիկ, Ելփին, Այնաձոր (այժմ՝ Աղավնաձոր), Ռինդ, Արփա (այժմ՝ Արե– նի), Քեշիշքենդ (Եղեգնաձոր), Ենգիջա (Գանձակ), Գնիշիկ և այլ գյուղերում։ 1921-ի հունիսին Ե․ շ–ում կար 30 կուսան–դամ ն 15 թեկնածու։ Տուլիսի սկզբին ստեղծվում է Դարալագյազի գավառային կո ւսակցական կազմակերպությունը, որի մեջ միավորված Եղեգնաձորի և Ազիզբե– կովի շրջանային կազմակերպություննե–րը 1931-ի հոկտեմբերի վերջին առանձ–նացան։ Անցած տարիներին տեղի է ունե–ցել Ե․ շ–ի կուսակցական կազմակերպու–թյան 32 կոնֆերանս։ 1977-ի հունվ․ 1–ի դրությամբ Ե․ շ–ում կար 74 սկզբնական կուս․ կազմակերպություն՝ 1523 կոմու–նիստներով։ Շրջանում կոմերիտական կազմակերպությունները ձնավորվել են 1920-21-ին։ 1976-ի հունվ․ 1-ին Ե․ շ–ում կար 96 սկզբնական ԼԿԵՄ կազմակեր–պություն՝ 5593 կոմերիտականներով։ Տնտեսությունը։ Ե․ շ․ գյուղատնտեսս^ կան–արդյունաբերական շրջան Է։ 1975-ին Ե․ շ–ում կար 14 սովետական տնտեսու–թյուն, 8 կոլտնտեսություն, մեկ միջտնտե– սային մեղվաբուծական ձեռնարկու–թյուն։ Տողային ֆոնդը 113406 հա էր» որից վարելահողեր՝ 11615 հա, խոտհարքներ՝ 1853 հա, արոտավայրեր՝ 15486 հա, պըտ– ղատու և խաղողի այգիևեր՝ 2000 հա, մնացածը անօգտագործելի, քարքարոտ, խիստ կտրտված և մեծ թեքություններով լեռնալանջեր են։ Գյուղատնտեսության գլխավոր ճյուղը անասնապահությունն է, որն ունի մսակաթնատու և բրդատու ուղղություև։ 1975-ին հաշվվում էր 21950 գլուխ խոշոր և 150170 գլուխ մանր եղջե–րավոր անասուն։ Բուծում են բալբաս ցեղի ոչխար, որի բուրդը լավագույն հումք է գորգագործության համար։ Մեծ ճանա–չում1 ունի ոչխարի կաթից պատրաստած Եղեգնաձորի «Բրինզա» պանիրը։ Շրջանը հայտնի է իր մեղվաբուծությամբ։ Զարգա–նում է թռչնաբուծությունը։ 1975-ին Ե․ շ–ում կար 9700 մեղվաընտանիք և 144 հզ․ թև թռչուն։ Գյուղատնտեսության հա–մախառն արտադրանքի մոտ 60% –ն ստաց– վում է անասնապահությունից։ Բուսաբուծությունը նույնպես բազմա– ճյուղ Է։ Մշակում են Տայկական ՍՍՏ–ին հատուկ հացահատիկային և կերային կուլտուրաների համարյա բոլոր տեսակ–ները։ Շնորհիվ կլիմայական պայմաննե–րի խաղողագործություևն ու պտղաբուծու–թյունը հայտնի են արտադրվող խաղողի ն մրգերի բարձր որակով։ Կարնոր տեղ ունևն նաև ծխախոտագործությունն ու բանջարաբուծությունը։ Շրջանում կատարված ջրաշինարարա–կան մեծ աշխատանքների շնորհիվ կա–ռուցվել և շահագործմաև են հանձնվել Աղավնաձորի, Գլաձորի, Վերնաշենի, Մալիշկայի, Շատինի, Թառաթումբի և Խաչիկի ջրհաև կայանները, որոնք ջրովի են դարձրել 3000 հա հողատարածություն։ Ջրհան կայանների ջրերը հիմնականում օգտագործվում են այգեգործության, ծխա–խոտագործության, բանջարաբուծության և կերային կուլտուրաների մշակության համար։ Սկսվել է Խաչիկի նոր՝ հզոր ջրհան կայաևի շինարարությունը, որի ջրերով պետք է ոռոգվի Ամաղուի, Արե– նիի և Խաչիկի հողատարածություևներից ևս 800 հա։ X հևգամյակում ոռոգելի ջուր կստանա Ելփինի սովետական տնտեսու–թյունը, 1976-ին ավարտվել է Արենիի ջըր– հան կայանի շինարարությունը, որը ոռո–գելի է դարձրել 1000 հա տարածություն։ Աշխատանքներ են տարվում լեռնազանգ– վածների ձնհալի ջրերը կուտակելու և օգտագործելու համար։ 1976-ին ավարտ–վել է այդպիսի ջրամբարի կառուցումը Աղավնաձոր ում, իսկ X հնգամյակում կա–ռուցվելու են Տորսի և Քարագլխի ջրամ–բարները։ Շրջանի արդ․ ձեռնարկությունների առաջնեկը 1938-ին շարք մտած Գետափի գինու գործարանն Է, որի թողարկած «Արե– նի», «Գետափ», «վերնաշեն», «Կարմիր կիսաքաղցր» գինիները հայտնի են Տայ–կական ՍՍՏ սահմաններից դուրս։ Եղեգ–նաձոր ավանում կա պանրագործարան։ 1967-ին շարք մտավ Եղեգնաձորի պահա–ծոների գործարանը (տարեկան 5 մլն պայմանական տուփ)։ 1969-ից Ելփինում գործող Երևաևի «Էլեկտրասարք» արտա– դըրատեխնիկական միավորման մասնա–ճյուղը 1974-ին տեղափոխվել է Եղեգնա–ձոր։ Ամենամեծ արդ․ ձեռնարկությունը Եղեգնաձոր ավանում 1969-ին հիմնադրված տեղ․ արդյունաբ․ գործարանն Է։ Շըր– ջանի արդյունաբերության համախառն ար–տադրանքում մեծ է նաև «Տայգորգ» ֆիր–մայի Եղեգնաձորի մասնաճյուղի արտա–դրանքի տեսակարար կշիռը (ստեղծվել Է 1957-ին)։ Գործում են Արենիի ՏԷԿ–ը և Եղեգնաձորի շրջանային ենթակայանը, որը օղակաձև միացած է Աևդրկովկասի էներգոհամալիրի հետ։ Տնտեսության զարգացմանը զուգընթաց արմատապես փոխվել է շրջանի բնակա–վայրերի պատկերը։ Նախկին կիսախար–խուլ գյուղերից միայն հուշ է մնացել։ Բնա–կիչներն իրենց համար կառուցել են երկ–հարկանի հարմարավետ նոր տներ, որոշ բնակավայրեր (Մալիշկա, Ռինդ, Արփի) ամբողջությամբ կառուցվել են նոր վայ–րերում։ Շրջանի բնակելի ֆոնդը 1940-ի 300 հզ․ մ2 փոխարեն 1975-ին կազմել է 655 հզ․ մ2։ 1951-ին ավարտվել է շրջանի էլեկտրիֆիկացումը։ Վաղուց կենցաղի մեջ են մտել էլեկտրականությունը, ռա–դիոն, կինոն, ևեռուստացույցը, հեղուկ գազը։ Տամարյա բոլոր բնակավայրերը շրջկենտրոնի ևետ ունեն ավտոբուսային կապ։ Խճուղային ճանապարհների ընդ–հանուր երկարությունը 1Լ22 կմ է, որից 110 կմՀ միութենական նշանակության։ Աս–ֆալտապատ է 84 կմ։ Ե․ շ–ով է անցնում Երևան–Զանգեզուր մայրուղիև։ Առողջապահությունը։ Նախասովետա–կան շրջաևում այստեղ շատ տարածված էին համաճարակային հիվանդություն–ները (մալարիա, տիֆ, տարափոխիկ հի–վանդություններ ևև)։ Գավառի ազգա–բնակչության բուժսպասարկումը կատար–վում էր մեկ բժշկի և մեկ բուժակի կողմից։ Այժմ Ե․ շ–ում գործում են 5 հիվանդանոց (170 մահճակալով), 22 բուժ–մանկաբար– ձական կայան, կոլտնտեսային 8 ծննդա–տուն, առողջապահական 3 կետ, 2 պո–լիկլինիկա (մեկ մանկական), 3 բուժամ– բուլատորիա, 4 դեղատուն։ 375 բուժ–աշխատողներից 32-ը բժիշկներ են (1975)։ Մշակույթը։ Ե․ շ․ ունի 35 հանրակրթա–կան (17 միջնակարգ, 16 ութամյա և 2 տար–րական), մեկ երեկոյան և մևկ հեռակա միջնակարգ դպրոցներ։ Տանրակրթական դպրոցներում սովորում է 10 հզ․ աշակերտ։ Գործում են նաև պրոֆտեխուսումնա–րանը (200 աշակերտ), Երևանի էլեկտրա– Եղեգնաձոր քաղաքատիպ ավանը