Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/511

Այս էջը սրբագրված չէ

չոր տափաստանային բուսածածկույթը։ Ե․ ս․ ոռոգվում է Արզնի–Շամիրամ ջրանց–քի, Քասաղի ձախափնյա ոռոգման համա–կարգի ու մի քանի ջրհան կայանների ջրերով և դարձել է այգեգործական ու պտղաբուծական շրջան։

ԵՂՐԵՎԱՆԻ, յասաման (Syringa), ձիթենազգիների ընտանիքի տերևաթափ թփերի կամ ծառերի ցեղ։ Տեոևները հա–կադիր են, ամբողջաեզր։ Ծաղիկները մանր ևն, հոտավետ, մանուշակագույն կամ սպիտակ4 հավաքված խոշոր ևուրան– ներում։ Ծաղկում է ապրիլ–մայիս ամիս–ներին։ Պտուղը երկփեղկ տուփիկ է, սեր–մերը երկարավուն են։ Տայտնի է 30 տե–սակ։ Տայրևնիքը Արևելյան և Կենտրոնա–կան Ասիան Է։ Աճում է բաց տարածու–թյուններում, խոնավ հողերում, ստվերա–դիմացկուն Է, առատ ծաղկում է լավ լու–սավորության պայմաններում։ ՏՍՍՏ–ում մշակում են սովորական (S․ vul–garis) և մասամբ՝ պարսկական (Տ․ persica) Ե–ու տեսակները։ Բազմացվում է սերմերով, կտրոններով, անդալիսով։ Եղրևանի Ծաղկաբուծության մեջ տարածված են սելեկցիոն բազմաթիվ սորտեր՝ խոշոր, լիաթերթ և վառ գույնի ծաղիկներով, որոնց թուրմն օգտագործվում է օծանելիքի ար–դյունաբերության մեջ։ ԵՂՐԻձԵՆԻ (Aleurites), տ ու ն գ, իշա– կաթնուկազգիների ընտանիքի բույսերի ցեղ։ Ե–ները բրգաձև սաղարթով, 10–15 it բարձրության ծառեր են։ Տերևները խո– շոր են, 3–5 բլթականի, ծաղիկները՝ միասեռ, սպիտակ կամ վարդագույն երանգով, ծաղկաբույլը՝ ողկույզ։ Պտուղն ընկույզ է, խոշոր կորիզա– նման, թունավոր, արտաքինից կանաչ։

ԵՂՐԻԶԵՆՈՒ ՁԵԹ, բուսական ճարպ։ Ան–դուր հոտով, բաց դեղնավունից նարնջա–գույն, թունավոր ևեղուկ է, խտությունը՝՛ 940 կգ/ւէ3, յոդային թիվը՝ 154–176, օճա–ռացմանը՝ 188–197։ Լուծվում է օրգ․ շատ լուծիչներում։ Տիդրոլիզվում Է՝ առաջաց–նելով 1,2% սաեարինաթթու, 3,7% պալ– միսփնաթթու, 10–15% օլեինաթթու, 80% էլեոստեարինաթթու և գլիցե–րին։ Ստացվում է եղրիզենու պտուղներից։ Օգտագործվում է մեքենաները և սարքա–վորումները կոռոզիայից պաշտպանող ծած–կույթների, լաքերի և օլիֆների արտա–դրության մեջ։ ԵՄԵՆ, պատմա–աշխարհագրական երկ–րամաս, զբաղեցնում է Արաբական թերա– կղզու ևվ–արմ․ և հվ․ մասը։ Ե–ի արաբ, անվանումը (ալ–Յաման, բառացի՝ աջ կողմ, կար նաև ձախ կողմ՝ ալ–Շամ, որը Սիրիան Էր) հայտնի է հնուց, երբ Տյու– սիսային Արաբիայի բնակիչների համար այն նշանակում էր իրենցից ձախ ընկած երկիր։ Տնում Ե–ին էր վերագրվում գրեթե ամբողջ Արաբական թերակղզու տերի–տորիան՝ արմ–ում, Աքաբայի ծովածոցից մինչև Եփրատի ստորին հոսանքը՝ արլ–ում։ Առաջին համաշխարհային պատերազմում Թուրքիայի կրած պարտությունից (1918) և Օսմանյան կայսրության քայքայումից հետո Ե․ դարձավ անկախ թագավորու–թյուն՝ Յահյա իմամի գլխավորությամբ։ 1920–30-ական թթ․ Անգլիան քանիցս փորձեց իր ազդեցությանը ենթարկել Ե․, բայց ապարդյուն։ 1934-ին անգլո–եմենա– կան պայմանագրով կողմերը պարտավոր–վեցին պահպանել Ե–ի հվ․ սահմանների ստատուս–քվոն։ 1928-ին կնքվեց սովետա– եմենական բարեկամության և առևտրի պայմանագիրը (նորոգվել է 1955-ին), 1945-ին Ե․ մտավ Արաբական երկրների փգայի մեջ, 1947-ին՝ ընդունվեց ՄԱԿ։ 1948-ին Ցահյա իմամը դավադրության զոհ գնաց։ Սակայն Յահյայի կողմնակից–ները թագավոր հռչակեցին նրա որդուն՝ Ահմեդ իմամին։ 1950-ական թթ․ Եմենի բանակի առաջադեմ սպաները ստեղծե–ցին «Ազատ սպաներ» խումբը, որի նպա–տակն էր տապալել միապետական կար–գերը երկրում։ Նպաստավոր առիթ ծա–ռայեց Աևմեդ իմամի մահը (1962-ի սեպ–տեմբեր), որին հետևեց հակամիապետա–կան ևեղափոխությունը և Տյուսիսային Եմենում հռչակվեց Եմենի Արաբական Տանրապետություն (ԵԱՏ)։ Տես Եւէեն, Եմենի Արաբական Տանրապետություն։ Տարավային Եմենի ժողովուրդների ազատագրական պայքարը անգլ․ գաղու–թային տիրապետության դեմ նոր թափ ստացավ ևատկապևս երկրորդ համաշ–խարհային պատերազմից ևետո։ Իր դիր–քերը Ադենում և նրան հարակից տևրի– տորիանևրում ամրապնդելու նպատակով Անգլիան 1959-ի փետրվարին ստեղծեց Տարավի արաբ Էմիրությունների ֆեդե–րացիա (1962-ի ապրիլից՝ Տարավային Արաբիայի Ֆեդերացիա, ՏԱՖ)։ Սա–կայն ժող․ զանգվածները հայրենասիրա–կան կազմակերպությունների ղեկավա–րությամբ շարունակում էին պայքարը իս–կական անկախության ևամար։ 1963-ին Ազգային ճակատի գլխավորությամբ սկսվեց զինված պայքար անգլ․ գաղութա–րարների և տեղական տիրակալների (սուլ–թաններ, Էմիրներ, շեյխեր) դեմ։ Անգլ․ կառավարությունը ստիպված ճանաչեց Տարավային Եմենի անկախությունը Ա հռչւսևվեց Տարավային Եմենի ժողովըր– դական Դեմոկրատական Տանրապետու– թյուն [1970-ի նոյեմբ․ 30-ից՝ Եմենի ժողո– վըրդական Դեմոկրատական Տանրապե– ւոություն (ԵԺԴՏ)]։ Տես Եւէեն, Եմենի ժողովրդական Դեմոկրատական Տանրա– պետություն։ Գրկ․ Лундин А․ Г․, К возникновению государственной организации в Южной Ара–вии, в кн,։ Палестинский сборник, в․ 17, 1967; Grohmann A․, Arabien, Mtinchen, 1963․ ԵՄԵՆ, Եմենի Արաբական Տանրապետություն (Ալ–Զում– հուրիա ալ–Արաբիա ալ–Ցամանիա), ԵԱՏ, պետություն Ասիայում, Արաբական թերակղզու հարավ–արևմուտքում։ Սահ–մանակից է Սաուդյան Արաբիային և Եմե–նի ժողովրդական Դեմոկրատական Տան– րապետությանը։ Արմ–ից ողողվում է Կար–միր ծովով։ Տարածությունը՝ 195 հզ․ կմ2, բնակչությունը՝ 6,5 մլն (1975)։ Մայրա–քաղաքը՝ Սանա։ Վարչականորևն բաժան–վում է 7 մարզի (լիվայի)։ Պետական կարգը։ Տանրապետություն Է։ Գործող սահմանադրությունն ընդուն–վել է 1970-ին։ Պետության գլուխ կանգնած է Տանրապետական խորհրդի նախագահը, որը զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարն է և նշանակում է կառա–վարության նախագահին։ Բարձրագույն օրենսդիր մարմինը Կոնսուլտատիվ խոր–հուրդն Է։ Ընտրական իրավունքից օգտը– վում են 18 տարին լրացրած տղամարդիկ։ Բնությունը։ Երկրի տարածքի մոտ 2/3-ը բարձր սարավանդներից բաղկա–ցած, խիստ մասնատված լեռնային շըր– ջան է (Ջեբել)։ Շատ են հանգած հրաբուխ–ները։ Ամենաբարձր գագաթը Էն–Նաբի– Շաիբն է (3600 it)։ Կարմիր ծովի երկայն–քով, 50–60 կւէ լայնությամբ, ձգվում է Տիևամա դաշտավայրը։ Ծովափը փոքր– ինչ կտրտված է՝ տեղ–տեղ երիզված կո–րալային խութերով։ Ե–ի արլ․ մասում (Շարքի) սարահարթը իջնոււք է կտրուկ սանդղափուլևրով և վերածվում անապատի (Ռուբ էլ–Խալի)։ Կլիման արևադարձսյ–