Աշխատանքները վերաբերում են ածխա–ջրածինների օքսիդացման շղթայական և իոնային պոլիմերման ռեակցիաների կի–նետիկայի ու մեխանիզմի, մակրոմոլե– կուլների առաջացման ու փոփոխման վրա ֆիզիկական տարբեր ազդակների ներ–գործության ուսումնասիրությանը։ Ե․ մշակել է այլասերված–ճյուղավորված պրո–ցեսների քանակական տեսության հի–մունքները և հաստատել պարզագույն ածխաջրածինների օքսիդացման մեխանիզ–մը։ Ե․ հայտնաբերել է աճող շղթանևրի ակտիվ կենտրոնների և մակրոմոլեկուլ– ների օղակների փոխազդեցությունից առա–ջացող շղթայի փոխանցման նոր ակտ՝ շղթայի կտրատումով։ Սրա համար Ե․ արժանացել է ՍՍՏՄ հայտնագործություն–ների և գյուտերի պետական կոմիտեի դիպլոմին (1966)։ Պոլյար հետերոցիկ– լավոր մոնոմերների պոլիմերման դեպ–քում ցույց է տվել բարձրամոլեկուլային միացության մասնակցությունը պոլիմեր– ման բոլոր տարրական ակտերում, իսկ պինդ ֆազում ընթացող պոլիմերման հա–մար հայտնաբերել է սողքային մեխանիզմ։ Պոլիմերման վերաբերյալ Ե–ի ստեղծած տեսությունը հնարավորություն է տալիս որոշել ելային պոլիմերի մոլեկուլակշռա– յին բաշխումը ըստ դեստրուկցիայի կինե–տիկայի։ Տեղինակ 1300 գիտական աշխատության ն մենագրության, 30 հայտնագործության և արտոնագրի։ Ե–ի աշխատանքները ար–տոնագրված են 10 երկրում, այդ թվում՝ ԱՄՆ–ում, ԳՖՏ–ում, ճապոնիայում, Անգ– լիայում, Ֆրանսիայում, Իտալիայում և այ լուր։ Երկ․ Об элементарном акте передачи цепи с разрывом, в сб․։ Химическая кинетика и цепные реакции, М․, 1966; Химия и техно–логия полифомальдегида, М․, 1968 (соавт,։ С․ А, Вольфсон)․
ԵՆԻԿՈԼՈՓՅԱՆՆԵՐ, է ն ի կ ո լ ո փ– յ աններ, հայ ազնվական տոհմ Վրսա–տանում։ Տոհմական ավանդության հա–մաձայն, Ե․ սերում էին Տարոնի Մամիկոն– յաններից, որոնց մի ճյուղը ևետագայում վերաբնակվել է Սյունիքում, իսկ XYII դ․ հաստատվել Վրաստանում։ Ե–ի նախա–հայրն է համարվում Զուրաբ (Զոհրաբ) Մամիկոնյանը, որը հայերենից բացի տի–րապեւոել է պարսկերենին, թուրքերենին, վրացերենին և վրաց․ արքունիքում ստա–ցել թարգմանչի պաշտոն ու Էնիկոլոփ (վրաց,՝ լեզվի տուփ) մականունը (այստե–ղից էլ՝ տոհմանունը)։ Ե․ ժառանգաբար թարգմանչի պաշտոն են վարել վրաց թա–գավորների, իսկ Վրաստանը Ռուսաստա–նին միացվելուց հետո՝ նաև ռուս, կառա–վարչապետների մոտ։ Տաճախ այդ տոհ–մի ներկայացուցիչները դիվանագիտա–կան կարևոր հանձնարարություններով ուղարկվել են Թուրքիա և Պարսկաստան։ Ե–ից ոմանք հետագայում հաստատվել են Պարսկաստանում՝ զբաղեցնելով պետ․ բարձր պաշտոններ [Մանուչար–խան, Միրզա–ՌՈստոմ, Աղալո (Աղալար)–խան, Սուլեյման–խան և ուրիշներ]։ Վ․ ԴիԼոյաԱ
ԵՆԻՃԵ, Եէնիճե, հայաբնակ գյուղ Թուրքիայում, Բուրսայի վիլայեթում, Օլիմպիոս լեռից մոտ 4 կմ հարավ–արե– վելք։ XX դ․ սկզբին ուներ 1200 տուն բնակիչ։ Զբաղվում էին գլխավորապես երկրագործությամբ*․ Գյուղում կար եկե–ղեցի (Ս․ Տակոբ) և երկսևռ վարժարան։ Բնակիչները տեղահանվել են 1915-ին։
ԵՆԻՃԵ, Կ ա լ ե, գյուղ Տայկական Կի– լիկիայում, Ֆռնուս ավանից մոտ 16 կմ հեռու։ XX դ․ սկզբին ուներ մոտ 400 տուն բնակիչ։ Զբաղվում էին երկրագործու–թյամբ և անասնապահությամբ, մասամբ նաև արհեստներով։ Բնակիչները տեղա–հանվել են 1922-ին։
ԵՆԻՃԵՔՅՈՅ, գյուղ Սեբաստիայի վիլա–յեթի Ամասիա գավառում։ 1915-ին ուներ 1250 հայ բնակիչ (150 տուն)։ Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահու–թյամբ։ Ե–ում կար եկեղեցի (Ս, Թորոս) և վարժարան։ Բնակիչները զոհվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։ ԵՆԻ–ՅՈԼ (մինչև 1935-ը՝ Ղարանամազ)t գյուղ Տայկական ՍՍՏ Ամասիայի շրջա–նում, շրջկենտրոնից 15 կմ հյուսիս–արե– վելք։ Ոչխարաբուծական սովետական տնտեսությունն զբաղվում է նաև հացա–հատիկի և բազմամյա խոտաբույսերի մշակությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, ակումբ, գրադարան, կինո, բուժկայան։
ԵՆԻՉԵՐԻՆԵՐ (թուրք, yeniceri – նոր զորքեր), կանոնավոր հետևակ սուլթա–նական Թուրքիայում։ Ե–ի զորքերը ստեղծ–վել են XIV դ․։ Սկզբում հավաքագրվում էին ռազմագերիներից, իսկ ավելի ուշ՝ համա–լրվում Օսմանյան կայսրության քրիստոն–յա պատանիներով, որոնք վաղ հասա–կում խլվում էին ծնողներից, իսլամացվում և վարժեցվում ռազմ, գործին։ Ե․ սուլթա–նական գահի հենարանն ու երկրի ոստի–կանական կարևոր ուժն էին։ Տաճախակի միջամտելով կառավարության քաղաքա–կանությանը՝ Ե․ դարձան պալատական հեղաշրջումների մշտական մասնակից–ներ և հետադիմական ուժ։ Ե–ի կորպուսը վերացրեց Մահմուդ II 1826-ին։
ԵՆԻՍԵՅ (էվենկերեն՝ Իոանեսի մեծ գետ), ՍՍՏՄ–ի և երկրագնդի խոշոր գե–տերից մեկը։ Սկիզբ է առնում 2 ակուն–քից՝ Մեծ Ենիսեյ (Բիյ–խեմ) և Փոքր Ենի– սեյ (Կա–Խեմ)։ Տոսում է դեպի հս․, Արև– մըտյան և Արևելյան Սիբիրի սահմանով, անցնում գլխավորապես ՌՍՖՍՏ Կրասնո– յարսկի երկրամասով, թափվում Կարայի ծովի Ենիսեյի ծոցը։ Երկարությունը Փոքր Ե–ի ակունքներից 4102 կմ է, Մեծ Ե–ի ակունքներից՝ 4092 կմ, դրանց միախառնը– ման վայրից (Կըզըլ քաղաքից)՝ 3487 կմ, ավազանը 2580 հզ․ կմ2 է (ավազանի մե–ծությամբ երկրորդ գետն է ՍՍՏՄ–ում, Օբից հետո, յոթերորդը՝ աշխարհում)։ Ավազանը գերազանցապես լեռնային է, մեծ մասը՝ ծածկված տայգայով, շատ տե–ղերում տարածված է բազմամյա սառա–ծությունը։ Ե–ի հիդրոգրաֆիկ ցանցն (ՍՍՏՄ սահմաններում) ընդգրկում է 198620 գետ և 126364 լիճ։ Տովտի և հունի կառուցվածքով, հոսքի բնույթով և հիդ– րոլոգիական ռեժիմով բաժանվում է 3 հիմնական մասի, վերին Ե․, Տուվայի ԻՍՍՏ տերիտորիայում Մեծ և Փոքր Ե–ի միախառնումից մինչև Մինուսինսկի գո–գավորության Օզնաչեննոյե բնակավայ– րը (երկարությունը՝ 474 կմ), միջին Ե․, Օզնաչեննոյե բնակավայրից մինչև Անգարայիե միախառնվելը (երկարությու–նը՝ 876 կմ), ստորին Ե․, Անգարա գետից մինչև գետաբերանը (երկարու–թյունը՝ 2137 կմ)։ Ե–ի վրայով կատարվում է փայտանյութի լաստառաքում։ Տսկայական են Ե–ի էներ– գոռեսուրսները։ Ավարտվել է Կրասնո– յարսկի ՏԷԿ–ի և սկսվել (1972-ից) Մա– յանյան ՏԷԿ–ի շինարարությունը։ Կան օմուլ, հարինգ, ստերլյադ, թառափ, այլ տեսակի ձկներ։ Ե–ով, Կրասնոյարսկից մինչն Գուդինկա և Դիկսոն, ամռանը կազ–մակերպվում են զբոսաշրջիկների կանո–նավոր ուղերթեր։
ԵՆԻՍԵՅԻ ԲԼՐԱՇԱՐ, Միջինսիբիրական սարահարթի հարավ արևմտյան բարձրա–դիր եզրը։ Գտնվում է ՌՍՖՍՏ Կրասնո– յարսկի երկրամասում, Ենիսեյի աջ ափին։ Երկարությունը մոտ 700 կմ է, բարձրու–թյունը կենտրոնական մասում՝ 800–900 մ, առավելագույնը՝ 1104 մ (Ենաշիմի Պոլ– կան)։
ԵՆԻՔԵՆԴ, Տայկական ՍՍՏ Արարատի շրջանի Գորովան գյուղի 1946–1968-ի անվանումը։
ԵՆԻՔՅՈՅ, գյուղ Արևմտյան Տայաստա– նում, էրզրումի վիլայեթի խնուս գավա–ռում, գեղատեսիլ բլրի վրա։ 1915-ին ուներ 50 տուն հայ բնակիչ։ Զբաղվում էին հա–ցահատիկի մշակությամբ և խաշնարածու–թյամբ։ Գյուղում կար երեք կրպակ, ձիթ– հանք, ջրաղաց, եկեղեցի և վարժարան։ Մոտակայքում էր Թուխ–Մանուկ վանքը։ Բնակիչները տեղահանվել և զոհվել եև 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։
ԵՆՈՏԱՇՈԻՆ (Nyctereutes procyonoides), գիշատիչների կարգի, շնազգիների ընտա–նիքի կաթնասուն կենդանի։ Մարմնի եր–կարությունը 65–80 սմ է, պոչինը՝ 25 սմ։ Երկար, կոշտ քստամազե և խիտ աղվա–մազե մորթին շիկագորշից մուգ գորշ է։ Տարածված է Տարավ–Արևելյան Ասիա– յում (ճ–ապոնիա, Չինաստան, Կորեա), ՍՍՏՄ Մերձամուրյան շրջաններում, Ուսուրական երկրամասում։ Ենաոաշուն
ԵՆՈՏՆԵՐ, տես Ջրւսրչեր։
ԵՆՈՔԱՎԱՆ (մինչև 1935-ը՝ Քրդևան), գյուղ Տայկական ՍՍՏ Իջևանի շրջա–նում, շրջկենտրոնից 6 կմ հյուսիս–արև– մուտք։ Կոլտնտեսությունն զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի մշա–կությամբ, ծխախոտագործությամբ։ Ունի ութամյա դպրոց, ակումբ, գրադարան, բուժկայան։ Գյուղում և շրջակայքում պահ–պանվել են վիմափոր եկեղեցի, կիկլոպ–