Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/523

Այս էջը սրբագրված չէ

Զ․ Եսայան խ․ Եսայան լել ժամանակաշրջանի հասարակական– քաղաքական կյանքը։ 1926-ին այցելել է Սովետական Միություն, Տայաստանից ստացած տպավորություններն ամբող–ջացրել «Պրոմեթեոս ազատագրված» (1928) գրքում։ 1933-ին հաստատվել է Սովետական Տայաստանում, 1934-ին մասնակցել Սովետական Միության գրող–ների առաջին համագումարին։ Այս շրջա–նում գրել է «Կրակե շապիկը» (1934) վի–պակը (ռուս․ հրտ․ 1936), 1935-ին՝ «Սի– լիհտարի պարտեզները» վեպ–հուշագրու– թյան առաջին գիրքը, 1936-ին՝ «Բարպա Խաչիկ» (հրտ․ 1966) վեպը։ Ե․ հրատարա– կել է հոդվածներ՝ նվիրված գրականու–թյան ու արվեստի հարցերին, կատարել թարգմանություններ Մետեռլինկից («Մա–հը», «Իմաստություն ու ճակատագիր», 1917)։ Երկ․ Երկ․ Ժող․, Ե․, 1937։ Երկ․, Ե․, 1959։ Կեղծ հանճարներ, ԿՊ, 1909։ Շնորհքով մար–դիկ, ԿՊ, 1907։ Ավերակներուն մեջ, ԿՊ, 1911։ Հոգիս աքսորյալ, Վնն․, 1922։ Նահանշող ուժերը, Ե․, 1926։ Պրոմեթեոս ազատագրված, Սարսել, 1928։ Կրակե շապիկը,* Ե․, 1934։ Սիլիհտարի պարտեզները, գիրք 1, Ե․, 1935։ Բարպա խաչիկ, Ե․, 1966։ Գրկ․ Ա ր զ ու մ ա ն յ ա ն Ս․, Զապել Եսայան, Ե․, 1965։ Ս․ Յափաջյան

ԵՍԱՅԱՆ Էմանուել (1839, Կ․ Պոլիս– 25․8․1907, Կ․ Պոլիս), հայ դրամատուրգ, բանաստեղծ։ Սովորել է ծննդավայրում, ապա՝ Մուրատ–Ռափայելյան վարժարա–նում (1851–56)։ Աշակերտել է Ղ․ Ալիշա– նին։ Կ․ Պոլսում զբաղվել է ուսուցչու–թյամբ։ Գրել Է«Արշակ Բ», «Գնել» և«Ողիմ– պիա» պատմական եռերգությունը․ բե–մադրվել և մեզ է հասել առաջին դրվագը («ԱրշակԲ», 1870)։ Ե․ 1872-ին Կ․ Պոլսում հրատարակել է «Տռիփսիմե» պատմական ողբերգությունը, 1893-ին՝ «Մեծաձորի ներշևչմունք» խորագիրը կրող բանաստեղ–ծությունների և գեղարվեստական ման–րապատումների ժողովածուն։ Մ․ Շաիկյան

ԵՍԱՅԱՆ խաչատուր Տակոբի [29․8․(11․9)․ 1909, Կարս – 24․4․1977, Երևան], հայ սովետական նկարիչ։ ՏՍՍՏ ժողովըր– դական նկարիչ (1965)։ ՍՄԿԿ անդամ 1943-ից։ 1931-ին ավարտել է Երևանի գեղարվեստա–արդյունաբերական տեխ–նիկումը, 1938-ին՝ Մոսկվայի Էներգետի–կայի ինստ–ը։ Ե․ հիմնականում բնանկա–րիչ Է։ Ստեղծագործությունները հայրե–նի բնաշխարհին նվիրված գեղանկար–չական մանրապատումներ են, որոնց բնորոշ են անմիջական տպավորության թարմությունը, քնարականությունը, թա–փանցիկ, լուսավոր կոլորիտը («Երևան», 1949, «Մայիսյան առավոտ», 1953, «Աշ– տարակ», 1958, «Գեղարդի ճանապարհը», 1967)։ Մաեղծել է բազմաթիվ քաղաքային բնանկարներ («Վ․ Ի․ Լենինի հրապա–րակը։ Երևան», 1962, «Տայրենի քաղաք։ Կարս», 1967)։ Ե–ի ստեղծագործության մեջ կարևոր տեղ է գրավում բեմանկար–չությունը (Գ․ Սունդուկյանի անվ․ պետա–կան թատրոնում՝ Մուրացանի «Գևորգ Մարզպետունի», 1942, Լոպե դե Վեգայի «Այլոց համար հիմար, իրեն համար խե–լոք», 1943, Երևանի Սպևնդիարյանի անվ․ օպերայի և բալետի թատրոնում՝ Ա․ Տիգ– րանյանի «Գավիթ Բեկ», 1956, 1974, Ի․ Ստրավինսկու «Էդիպ արքա», 1963, Ա․ Սպենդիարյանի «Ալմաստ», 1969)։ 1960-ին անհատական ցուցահանդեսներ է ունեցել Երևանում, Լենինականում, Բաքվում, Մոսկվայում։ Ֆրանսիա (1960, 1973), Իտալիա (1961), Թուրքիա (1961), Անգլիա (1963), Ռումինիա (1970) կատա– խ․ Եսայան․ «Տայրենի քաղաք։ Կարս» (1967, ՏՍՍՏ կուլտուրայի մինիստրության ֆոնդ) րած ուղևորությունների ժամանակ ստեղ–ծել է գևղանկար և ջրաներկ աշխատանք–ներ։ 1968-ին լույս է տեսել Ե–ի նկարների ալբոմը՝ «Տայաստանի հուշարձանները» խորագրով։ Մ․ Ղազարյան

ԵՍԱՅԱՆ Տիգրան Թովմսաի (հունվար, 1874, Կ․ Պոյիս – 10․8․1921, Փարիզ), հայ նկարիչ, քանդակագործ։ Սովորել է Կ․ Պոլսի գեղարվեստի վարժարանում, ապա Փարիզի Գևղարվեստի ուսումնարա–նի մեդալների բաժնում, միաժամանակ հաճախել ժուլիան ակադեմիա։ 1908-ից մասնակցել է ցուցահաևդեսների։ 1912-ին Կանանց արվեստների և արհեստների միջազգային ցուցահանդեսում «Մայրու–թյուն» մեդալի համար արժանացել է առաջին մրցանակի։ Տեղինակ է դիմա–նկարների, բնանկարների և թեմատիկ պատկերների՝ «Շախսեյվախսեյ», «Դըպ– րոցի մոտ։ Ստամբուլ» (1902–05), «Զ․ Եսա– յանի մոր դիմանկարը» (1919), «Փողոց Փարիզում» (1910–21) ևն։ Ե–ի մի քանի տասնյակ գործեր գտնվում են ՏՊՊ–ում։ Արվեստագիտական հոդվածներով աշ–խատակցել է հայկ․ և թուրք, պարբերա–կաններին։ Կ․ Կուբղինյան

ԵՍԱՅԻ (մ․ թ․ ա․ VIII դ․, Երուսաղևմ), «մեծ մարգարեներից» առաջինը (տես Մարգարե) հուդայականության մեջ։ Առա–ջին քարոզը վերաբերում է մ․ թ․ ա․ 733-ին, վերջինները՝ մ․ թ․ ա․ 701-ին։ Ե․ քննա– դատել է սոցիալական անհավասարու– թյունն ու չքավորների կեղեքումը, պայ–քարել է Տուդայի թագավորության անկա–խության համար, քարոզե] Եհովայի պաշ–տամունքը։ Երագել է համընդհանուր խա–ղաղություն և սոցիալական արդարություն, որի իրականացումը կապել է ապագա իդեալական թագավորի հետ։ Ե․ հեղինակ է Տին կտակարանի 1–33 և 36–39 գլուխ–ների, որոնք կոչվում են իր անունով, մնացած մասերը պատկանում են Ե–ից մեկ ու կես հարյուրամյակ հետո ապրած մարգարևի, որն ստացել է «Երկրորդ Եսայի» պայմանական անունը։

ԵՍԱՅԻ Ա ԵՂԻՊԱՏՐՈՒՍԵՑԻ (ծն․ թ․ անհտ․, Նիգ գավառի Եղիպատրուշ գյուղ– 788, Դվին), Տայոց կաթողիկոս 775-ից։ Տաջորդել է Սիոն Ա Բավոնեցուն։ Սովո–րել է Դվինի կաթողիկոսարանի դպրանո–ցում։ Եպիսկոպոս օծվելով՝ նշանակվել է Գողթն գավառի հոգևոր առաջնորդ։ 768-ին ուղեկցևլով իր նախորդին՝ Սիոն Ա Բավոնեցուն, մասնակցել է Պարտավի եկեղեցական ժողովին։ Գործունեության վերաբերյալ աեղեկություննևր չկան։

ԵՍԱՅԻ ԱՐՈԻ–ՄՈհՍԵ Եռանշահիկ, Ա պ ու մ ու ս է, Ա պ ա մ ու ս է Ա բ ու– սահլ, Մուսէ, Ցիսայի (ծն․ և մահ․ թթ․ անհտ․), Տարավային Արցախի իշխան IX դարում։ IX դ․ 40-ական թթ․, սեփական տիրույթներին միացնելով քե–ռուց ժառանգած կալվածնևրը (Արցախի Վերին Վայկունիք, Բերդաձոր, Սիսական, Մյուս Տաբանդ, Պարսականք, Մուխանք, Ուտիքի Տռի գավառները), դարձել է Արցախի ամենահգոր իշխանը՝ տիրելով ամբողջ Տարավային Արցախին և Ուտիքի մի մասին։ 840–ին պարտության է մատնել իր տիրույթների վրա հարձակված բա– ղասականցիներին։ 850-ական թթ․ Տա– յ սատան ներխուժած արաբ, զորավար Բուղա Շարաբին ասպատակելով Սասու– նը, Վասպուրականը, Արցախի մի մասը և Ուտիքը՝ արշավել է Տարավային Ար–ցախ։ Ե․ Ա–Մ․ ամրանալով Քթիշ ամրո–ցում՝ մեկ տարի շարունակ ետ է մղել Բուղայի (ըստ Թովմա Արծրունու՝ 28) գրոհները։ Բաղդադի ց ստացված գրու–թյան համաձայն, որով իշխանը անմեղ է Ճանաչվել, Ե․ Ա–Մ․ դադարեցրել է պայքա–րը և գնացել Բուղայի մոտ, որը նրան ըն–դունել է մեծ պատիվներով, սակայն 853-ին ուղարկել է Բաղդադ՝ որպես գերի։ Գրկ․ Թովմա Արծրունի, Պատմու– թիւն Տանն Արծրունեաց, ՍՊԲ, 1887։ Արա–բացի մատենագրեր Տայաստանի մասին, հավաքեց և թարգմանեց Բ․ Ի՛ ա լ ա թ– յանց, Վնն․, 1919, էջ 78–79, 100–101։ Լ և Ո, Երկ․ ժող․, հ․ 2, Ե․, 1967։ Հ․ Սվազյան

ԵՍԱՅԻ ՀԱՍԱՆ–ՃԱԼԱԼՅԱՆ (ծն․ թ․ անհտ․– 1728), Գանձասարի կաթողիկոս 1701-ից, հայ ազատագրական շարժման գործիչ։ խաչենի Տասան–Զալալյան մե–լիքական տոհմից։ Նրա օրոք էջմիածնին ենթակա Աղվանից կաթողիկոսական թե– մի իրավասության տակ էին Ղարաբաղը, Գանձակը, Շամախին, Շիրվանը, Բաքուն, Դարբանդը, Նուխին, Պարտավը։ Ե․ Տ–Ջ․ աջակցել է Իսրայեչ Օրու գործունեությա–նը և 1711-ին նրա հետ ճանապարհվել Ռուսաստան՝ Պևտրոս I-ից օգնություն խնդրելու նպատակով։ Օրու մահից հետո (1711) Ե․ Տ–Զ․ գլխավորել է ազատագրա–