կլասիցիզմի ուղղությանը մոտ էր պոլիֆոնիաո Մ․ Ռեգերը։ XX դ․ խոշոր կոմպոզիտորներից են Պ․ Տինդեմիթը, Կ․ Օրֆը, Տ․ Այսլերը։ Ֆաշիզմը կործանարար ազդեցություն է ունեցել գերմ․ մշակույթի զարգացման վրա․ շատ երաժիշտներ վտարանդվել են երկրից կամ արգելափակվել համակենտրոնացման ճամբարներում։ Գ–ի լավագույն նվագախմբերից և երգչախմբերից են եղել՝ Լայպցիգի Գեվանդհաուզի սիմֆոնիկ նվագախումբը, Բեռլինի ֆիլհարմոնիայի նվագախումբը (հիմն․ 1882), Բեռլինի «Երգեցողության ակադեմիան» (հիմն․ 1791), օպերային թատրոններից՝ Դրեզդենի օպերան (հիմն․ 1667), Վայմարի օպերային թատրոնը (հիմն․ XVII դ․), Գերմանական պետօպերան (հիմն․ 1742), Լայպցիգի օպերան (հիմն․ 1693)։ VI․ Թատրոնը Գ–ի թատրոնի ակունքները եղել են ժող․ ծիսակատարություններն ու խաղերը։ Միջին դարերում տարածում է գտել թա–փառաշրջիկ դերասանների՝ շպիլմանների արվեստը։ Թատրոնի հիմնական ժան–րերն են եղել Եվրոպայում տարածված լիթուրգիական դրաման, միստերիան, մի– րակլը, մորալիտեն և ֆարսը (Գ–ում մայս– տերզինգերների ղեկավարությամբ բեմա–դրված ֆաստնախշպիլ)։ XVI դ․ ելույթներ են ունեցել թափառաշրջիկ դերասանների խմբեր, որոնց ներկայացումներում գլխա–վոր գործող անձը Տանսվուրստն Էր։ XVIII դ․ կազմակերպվել է առաջին պրո–ֆեսիոնալ թատերախումբը Ցո․ Ֆելտենի ղեկավարությամբ։ XVIII դ․ թատրոնը կրել է լուսավորչական գաղափարների ազդե–ցությունը։ Դրամատուրգ Ցո․ Ք․ Գոթշե– դը և դերասանուհի Կ․ Նոյբերը ձգտել են գերմ․ թատրոնը ուղղել ֆրանս․ կլասիցիզ–մի հունով։ Սակայն XVIII դ․ ձևավորվել է ժող․ երաժշտական մշակույթի և դրամա–տուրգիայի հետ սերտորեն կապված զինգ– շպիլը։ Դրամատուրգիայի և թատերար–վեստի ասպարեզում մեծ ներդրում է կա–տարել Գ․ Է․ Լեսսինգը։ Նրա սկզբունք–ները իրագործել է Տամբուրգի ազգային թատրոնը (հիմն․ 1767), որի խոշոր ներ–կայացուցիչներն են Կ․ Էկհոֆը, Ֆ․ Լ․ Շրյոդերը, որտեղ բեմադրվել են Շեքս– պիրի գործերը։ 1777-ին բացվել է Ման– հայմի ազգային թատրոնը։ Վայմարի թատրոնում (հիմն․ 1791) դրվել են գերմ․ ռեժիսորական արվեստի հիմքերը, մշակ–վել դերասանական անսամբլի սկզբունք–ները։ XIX դ․ 1–ին քառորդին կազմավոր–վել է ռոմանտիզմի ուղղությունը։ Դրամա–տուրգներ Ա․ և Ֆ․ Շլեգելները, Լ․ Տիքը, Տ․ Կլայստը, Է․ Տոֆմանը հանդես են եկել քաղքենիական դրամայի դեմ, իրենց պիեսներով հաստատել թատրոնի սին–թետիկ բնույթը։ Ռոմանտիկ դերասան–ներ Ցո․Ֆլեկի, Լ․ Դեվրիենտի արվեստը խարազանում էր սոցիալական անարդա–րությունը։ XIX դ․ ՅՕ–ական թթ․ ռեալիզմի զար–գացմանը նպաստել է Դյուսելդորֆի թատ–րոնի հիմնադիր Կ․ Լ․ Իմմերմանը։ 30- ական թթ․ հեղափոխական տրամադրու–թյուններն արտահայտել է Կ․ Զայդել– մանը։ Ազգային թատրոնի ստեղծմանը արգելակել է ֆեոդալական մասնատ– վածությունը։ Պալատական թատրոնների մենաշնորհի վերացումը (1869) նպաստել է մասնավոր թատրոնների աճին։ Ամբող–ջական, բոլոր տարրերով ներդաշնակ ներկայացման ստեղծման համար պայ–քարել է Մայնինգենի թատրոնը (հիմն․ 1831), ուր աշխատել է ոեժ․ Լ․ Կրոնեկը։ XIX դ․ 2-րդ կեսին են գործել դերասան–ներ Ա․ Մատկովսկին, Է․ Պոսսարտը, Լ․ Բառնայը։ 1880-ական թթ․ սկզբնավոր–վել է նատուրալիզմը։ 1889-ին 0․ Բրամի գլխավորությամբ Բեռլինում բացվել է «Ազատ բեմ» թատրոնը, պրոպագանդել նոր դրամատուրգիան՝ Տ․ Իբսենի, Գ․ Տա–ուպտմանի, Տ․ Զուդերմանի, Ա․ Տոլցի, Ցո․ Շլաֆի պիեսները։ Տաուպտմանի «Զուլհակներ»–ի բեմադրությամբ (1894) առաջին անգամ գերմ․ բեմում մարմնա–վորվել են ապստամբ բանվորների կեր–պարները։ XIX– XX դդ․ սահմանագլխին թատե–րական կենտրոն է դարձել Բեռլինը, ուր գործել են սկսել Գերմանական թատրոնը (1883), «ժողովրդական ազատ բեմը» (1890)։ Առանձնահատուկ նշանակություն է ունեցել Գերմանական թատրոնի գոր–ծունեությունը 1894–1904-ին, երբ Օ․ Բրա–մի ղեկավարությամբ այնտեղ աշխատել են գերմ․ լավագույն դերասաններ Ցո․ Կայնցը, Ա․ Զորման, 0․ Զաուերը, Է․ Ռայխերը, Ռ․ Ռիտները, Է․ Լեմանը, Ա․ Բասսերմանը, ռեժ․ Մ․ Ռայնհարդը, որ 1905-ին ղեկավարել է թատրոնը։ Ռայն– հարդի թատրոնում են գործել դերասան–ներ Գ․ Այզոլդը, Ա․ Մոիսիի, Պ․ Վեգե– ները, Է․ Վինգելշտայնը։ XX դ․ 10-ական թթ․ սկզբնավորվել է էքսպրեսիոնիզմը, որի սկզբունքները հավաստել են դրամա–տուրգներ Վ․ Տազենքլևերը, Կ․ Շտեռն– հայմը, Ֆ․ Վերֆելը, Է․ Տոլլերը, ռեժ․ Լ․ Եսները, Կ․ Տ․ Մարտինը, դերասան–ներ Վ․ Կրաուսը, Ֆ․ Կորտները և ուրիշ–ներ։ 1920-ական թթ․ պրոլետարական թատրոնի զարգացման համար մեծ նշա–նակություն է ունեցել ռեժ․ Է․ Պիսկատո– րի և դրամատուրգ Բ․ Բրեխտի գործու–նեությունը։ Կազմակերպվել են սովետա–կան ագիտպրոպ–թատրոնների տիպի բան–վորական սիրողական խմբեր (դրամա–տուրգներ Ֆ․ Վոլֆ, Բ․ Բրեխտ, ռեժիսոր–ներ Գ․ Վանգենհայմ, Մ․ Վալենտին, դերասաններ Է․ Բուշ, Տ․ Օտտո)։ Ֆաշիս–տական դրամատուրգիայի հաստատումով առաջադեմ գործիչները երկրից վտարանդ–վել, զոհվել, հետապնդվել են․ թատերար–վեստը դարձել է նացիստական պրոպա–գանդայի զենք։ 1944-ին թատրոնները փակվել են։ Ֆաշիզմի ջախջախումից հետո սկսվել է գերմ․ թատրոնի վերածնունդը։ VII․ Կինոն 1895-ին Մ․ և Է՝․ Սկլադանովսկի եղ–բայրներն իրենց ստեղծած «բիոսկոպ» սարքով Բեռլինում ցուցադրել են կարճա–մետրաժ ֆիլմեր։ Կինոարտադրությունը սկսել է 0․ Մեստերը։ Թատերական նշա–նավոր դերասաններ Է․ Վինտերշտայնի, Ա․ Բասսերմանի, Պ․ Վեգեների, Մ․ Պալ– լենբերգի, դրամատուրգներ Ա․ Շնիցլերի, Գ․ Տաուպտմանի, Տ․ Զուդերմանի, ռեժ․ Մ․ Ռայնհարդի և ուրիշների ներգրավու–մը կինոյի աշխատանքներում նպաստել են ազգային կինոարվեստի զարգացմա– նը։ 1917-ին ստեղծվել է <ՈԻՖԱ» կինո–ֆիրման։ Առաջին համաշխարհային պա–տերազմից հետո նկարահանվել են մո–նումենտալ կինոնկարներ, որոնց մեծ մասը բեմադրել է ոեժ․ Է․ Լյուբիչը («Կար– մեն», 1918, «Մադամ Դյուբարի», 1919, «Աննա Բոլեյն», 1920)։ 1920-ական թթ․ գերմ․ կինոարվեստի առավել վառ երե–վույթը Էքսպրեսիոնիզմի ուղղությունն Էր։ Այդ ուղղության ծրագրային ստեղծագոր–ծությունը «Բժիշկ Կալիգարիի աշխատա–սենյակը» ֆիլմն էր (1920, ռեժ․ Ռ․ Վինե)։ Միաժամանակ նկարահանվել են ոչ Էքս–պրեսիոնիստական կինոնկարներ՝ «Նի– բելունգնևր» (1923–24, ռեժ․ Ֆ․ Լանգ), «ճակատագրի լեռը» (1923, ռեժ․ Ա․ Ֆանկ)։ Ռեալիստական կինոարվեստում այսպես կոչված «Կամերշպիլե» (կամերային դրա–մա) ժանրի ֆիլմեր են ստեղծել Լ․ Պիկը, Լ․ Եսները։ Այդ ժանրի սկզբունքները առավել ամբողջական մարմնավորվել են ռեժիսոր Ֆ․ Վ․ Մուռնաուի «Վերջին մարդը» ֆիլմում (1925)։ Գերմ․ կինոյի խոշոր երե–վույթներից էր նաև քննադատական ուղ–ղության՝ «Անուրախ փողոց»-ը (1925, ռեժ․ Գ․ Վ․ Պաբստի)։ 1920-ական թթ․ կեսին գերմ․ կինեմատոգրաֆիան ճգնաժամա–յին վիճակում Էր, որից դուրս գալու մի–ջոցը առաջադեմ գործիչները տեսնում Էին բուրժ․ գաղափարախոսությունից ազատ, պրոլետարական կինոարվեստի ստեղծման մեջ։ «Կրաուզե մայրիկի ուղե– վՈրությունը դեպի երջանկություն» (1929, ռեժ․ Պ․ Ցուտցի) ֆիլմը գերմ․ կինոյում առաջինն է բարձրացրել բանվոր դասա–կարգի կյանքի հրատապ խնդիրները։ «Կուլև Վամպե» (1932, ռեժ․ Զ․ Դադով) ֆիլմը պրոլետարական համերաշխության կոչ էր անում։ Էկրանավորվել են ժամա–նակակից ռեալիստ գրողների երկերը («Կապույտ հրեշտակ», 1930, ըստ Տ․ Ման–նի վեպի, ռեժ․ Զ․ Շտեռնբերգ)։ Ֆաշիստա–կան դիկտատուրայի հաստատումից հետո կինեմատոգրաֆիան ամբողջովին դրվեց պետության հսկողության տակ․ մի մեծ խումբ կինոաշխատողներ վտարանդվե–ցին երկրից։ Պատերազմից հետո Արևել–յան Գ–ում վերականգնվել են ավերված կինոստուդիաները, 1946-ին կազմակերպ–վել է «ԴԵՖԱ» ստուդիան (Բաբելսբերգ, Բեռլինի մոտ), թողարկվել են՝ «Մարդա–սպանները մեր շրջապատում են» (1946, ռեժ․ Շտաուդե), «Ամուսնություն ստվե–րում» (1947, ռեժ․ Կ․ Մետցիգ), «Տացը մեր հանապազօրյա» (1949, ռեժ․ Զ․ Դա–դով) և այլ ֆիլմեր։ Պատկերազարդումը տես 48–49 Էջերի միջև՝ աղյուսակ I–II։ Գրկ․ Էնգելս Ֆ․, Գյուղացիական պա–տերազմը Գերմանիայում, Ե․, 1940։ Маркс К․, Подвиги Гогенцоллернов, Маркс К․ и Энгельс Ф․,Соч․, 2 изд․, т․ 6; Маркс К․ и Энгельс Ф․, Тре–бования Коммунистической партии в Герма–нии, նույն տեղում, т․ 5; Маркс К․ и Эн–гельс Ф․, Немецкая идеология, նույն տեղում, т․ 3; Энгельс Ф․, К истории древних германцев, Маркс К․ и Энгельс Ф․, Соч․, 2 изд․, т․ 19; Նույնի, Заметки о Германии, նույն տեղում, т․ 18; Նույնի, Революция и контрреволюция в Германии, նույն տեղում, т․ 8; Լենին Վ․ Ի․, Իմպե–րիալիզմը որպես կապիտալիզմի բարձրագույն ստադիա, Երկ․, հ․ 22։ Նույնի, Իմպերիա–
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/53
Այս էջը սրբագրված չէ