Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/548

Այս էջը սրբագրված չէ

կասահմանադրականների պատվարը, պահպանողական– հետադիմական դիրքե–րից պայքարել է ընդդեմ դեմոկրատա–կան գաղափարների և նրա ներկայա–ցուցիչների՝ Մ․ Նալբանդյանի, Տ․ Սվաճ– յանի, Կ․ Փանոսյանի, Գ․ Չիլինկիրյանի, Կ․ Ութուճյանի։ «Տյուսիսաւիայլ», «Մե–ղու», «Ծաղիկ» ու «Մասիս» պարբերական–ների արծարծած լուսավորության ու ազա–տության գաղափարները համարել է ազ–գավնաս, կրոնն ու եկեղեցին՝ ևայ ժողո– վըրղի «առաջընթացի և ազգային միաս–նության միակ միջոցը»։ Մեծ տեղ է հատ–կացրել հայ առաքելական եկեղեցու դիր–քերից գրված կրոնական հոդվածներին։ Նյութեր է տպագրել արվեստի պատմու–թյան, մատենագիտության, աշխարհա–գրության, բժշկության, պատմության վե–րաբերյալ։ Վ․ Ղոէկասյան

ԵՐԵՎԱԿԱՏՈՒԹՏՈՒՆ (ֆանտազիա), հո–գեկան գործունեության տեսակ, որը մտապատկերների վերափոխման, վերա–կառուցման և զանազան հարաբերություն–ների մեջ դնելու շնորհիվ մտովի ստեղծում է տվյալ անձի կենսափորձում գոյություն չունեցող պատկերներ, դեպքեր, իրադրու–թյուններ։ Ե–յան հիմքը կոնկրետ իրակա–նության զգայական պատկերներն ևն, որոնց միջոցով նա կատարում է գիտակ–ցության առաջադրանքը։ Զննական, ակ–նառու լինելով հանդերձ, Ե․ օժտված է միջնորդավորված, ընդհանրացված ճա–նաչման հատկություննևրով, որոնք նրան սերտորեն կապում են մտքի ընդհանրաց–նող գործունեության հետ։ Ե․ միայն մար–դուն հատուկ ևոգեկան գործունեություն է։ Զարգանալով աշխատանքային և հա–սարակական հարաբևրություններին զուգ–ընթաց՝ Ե․ դառնում է մարդու գիտակցու–թյան և գործունեության հիմնական տար–րերից մեկը։ Մարդկային գիտակցության մեջ Ե–յան հիմնական ֆունկցիան գոր– օուսնությա՜ս ւյհրջնական ս միջանկյալ արդյունքի իդեալական պատկերացումն է, մինչև դրա ռեալ իրականացումը։ Ե–յան մյուս ֆունկցիան կապված է աշխատանքի ընթացքում գործողությունների պլանա–վորման անհրաժեշտության հևտ։ Դժվար է սահմանազատել Ե–յան և մտածողու–թյան գործունեությունը, բայց անհատի բոլոր ևոգեկան ֆունկցիաների մեջ Ե․ պահպանում է իր յուրահատկությունը՝ կապված գիտական և այլ բնույթի հայտ–նագործություններ անելու, նոր ուղիներ գտնելու, առաջացած խնդիրներին համա–պատասխանող լուծման եղանակներ առա– ջադրելու մարդկային ընդունակության հետ։ Գյուտարարական կռահումը և ին–տուիցիան չեն կարող գոյություն ունենալ առանց Ե–յան, այս պատճառով Ե․ ոչ միայն ակնառու պատկերներով հագեցված գոր~ ծունեություն է, այլև անցում հասկացու–թյուններից դեպի մտածողությունը։ Գրկ․ Ананев Б․Г․, Проблема пред-* ставления в советской психологической нау–ке, «Философские записки», 1950, т․ 5, с․ 58–98; Беркинблит М․ Б․, Пет–ровский А․ В․, Фантазия и реальность, М․, 1968; Вундт В․, Фантазия, как основа искусства, (пер* с нем․), СПБ–М․, 1914; Выготский Л․ С․, Психология искусства, М․, 1968․

ԵՐԵՎԱՆ Բովանդակ ու թյ ու ն I․ Ընդհանուր տեղեկություններ ․ ․․ 548 II․ Քաղաքային վարչությունը 549 III․ Պատմական ակնարկ 550 IV․ Տնտեսական ակնարկ 557 Արդյունաբերությունը 557 Տրանսպորտը և կապը 557 Առևտուրը 558 Քաղաքային տնտեսությունը ․ ․ 558 V․ Լուսավորությունը, գիտությունը, մշակույթը 558 Լուսավորությունը 558 Գիտությունը 558 Գրականությունը 559 Թատրոնը 559 Երաժշտությունը 559 Կինոն 559 Կերպարվեստը 560 Մամուլը 560 Ռադիոն և հեռուստատեսու–թյունը 560 Կուլտուր–լուսավորական հիմ–նարկները 560 VI․ Առողջապահությունը 560 Ֆիզկուլտուրա և սպորտ ․․․․ 561 VII․ ճարտարապետությունը 561 I․ Ընդհանուր տեղեկություններ։ Ե․ Տայկական Սովետական Սոցիա–լիստական Տանրապետության մայրա–քաղաքն է, ՍՍՏՄ արդյունաբերական, կուլտուրական և գիտական խոշոր կենտ–րոններից մեկը, երկաթուղային, օդային և խճուղային ճանապարհների կարևոր հանգույց։ Գտնվում է Արարատյան դաշ–տի ևս–արլ․ մասում, ամֆիթատրոնաձև հս–ից հվ․ իջնող Երնանյան գոգավորու–թյան վրա։ Ռելիեֆի համար բնորոշ են կտրտվածությունը և ձևերի բազմազա–նությունը։ Բարձրությունը ծովի մակերե– վույթից տատանվում է 865–1390 մ միջև։ Տարածքը մոտ 230 կմ2 է, հատակագիծը՝ անկանոն, ուղղանկյան տեսքով, առավե–լագույն երկարությունը հս–ևվ․՝ 16, լայ–նությունը՝ մոտ 14 կմ։ Ե–ի համայնապատ–կերն ընդգրկում է հս–արմ–ում՝ Արագածի քառագագաթ զանգվածը, արլ–ում՝ Գեղա– մա լեռնավահանը, իսկ հվ–արմ–ում՝ Մա– սիսները։ Քաղաքը տարածված է Արա–րատյան դաշտում և նախալեռնային սա–րավանդների վրա։ Մակերևույթը հարթու–թյունների, հրաբխային սարավանդների, բլուրների, նեղ և խոր հովիտների ու կիրճերի մի բարդ համակցություն է* Երե– վանյան գոգևովիտը արդյունք է տևական երկրաբանական պրոցեսների։ ժամանա–կակից լանդշաֆտները ձևավորվել են չորրորդական ժամանակաշրջանում' հրաբխային և տեկտոնական գործունեու–թյան հետևանքով։ Տարածքը ծածկված է երիտասարդ հրաբխային և նստվածքային ապարներով։ Երկրակեղևի ակտիվ գոր–ծունեության ահազանգեր են հաճախ դիտ–վող երկրաշարժերը, որոնց պատճառով քաղաքում կատարվում է սեյսմոկայոլն շինարարություն (7–8 բալի հաշվով)։ Տվ–ում, մինչև 900 մ բարձրությունը, Արա* րաայան դաշտն է, իսկ մինչև 1000–1050 մ՝ Երևանյան փոքրաթեք հարթությունը, որը համանուն գոգհովիտի հատակն Է՝ լցված Գետառի բերվածքնևրով և տուֆերով։ Տարթությունը երեք կողմից եզրավոր–ված է հրաբխային սարավանդների թեք լանջերով։ Տրազդանի աջ ափը զբաղեց–նում է Եղվարդի սարավանդը՝ թմբա– բլրային ռելիեֆով, միջբլրային փոքր հովիտներով, ծածկված էռոզիոն նստվածք–ներով և տուֆերով։ Այստևղ առանձնա–նում է Ծիծեռնակաբերդի բլուրը։ Տս– արլ–ում, 1000–1300 մ բարձրությունների վրա, Կոտայքի սարավանդն Է՝ Գետառի կիրճով բաժանված Քանաքեռի և Նորքի սարավանդների։ Սրանք դարավանդաձե են, միմյանցից անջատված 20–60 մ բարձ–րության դարափուլերով։ Դարավանդնե–րի վրա են գտնվում Քանաքեռը, Արաբ– կիր, Զեյթուն, Տին և Նոր Նորք թաղա–մասերը։ Արաբկիրի դարավանդի շարու–նակությունը դեպի հվ․, Հրազղան գետին զուգահեռ, Կոնդի բարձրությունն է։ Յուր–օրինակ գեղեցիկ են Տրազդանի և Գետառի կիրճերը։ Առաջինը Ե–ի սահմանում ունի 120–150 tl առավելագույն խորություն՝ կազմված լավաներից․ լանջերը, լավա– ների բազմիցս կրկնված հոսքերի հետե– վանքով, աստիճանաձև են։ Տարածքի հվ–արլ․ մասում ընկած են ոչ բարձր բլուր–ներ (10–80 մ)։ Դրանցից պատմական խոշոր համբավ ունեն Արին–բերդը և Կարմիր բլուրը։ Կան բազալտի, տուֆի, գիպսի, ավազի հանքավայրեր։ Արդյու–նաբերական խոշոր ն9անակություն ունի Ավանի աղի հանքավայրը։ Ե․ ունի արևոտ, չոր ցամաքային կլի–մա։ Արևափայլքի տևողությունը տարեկան հասնում է 2700 ժամի։ Օդի տարեկան միջին ջերմաստիճանը 8,8–11,6° է» մի–ջին տարեկան տատանումները՝ 31°։ Ամա–ռը տևական է (ավելի քան 4 ամիս), տի–րապետում են շոգ, չոր եղանակները։ Օդի միջին ջերմաստիճանը հուլիս–օգոստոս ամիսներին լինում են 22–26°, առավելա–գույնը՝ 41,4°։ Ամռանը զարգանում են լեռնահովտային քամիները, որոնց առա–վելագույն արագությունը դիտվում է օր–վա երկրորդ կեսին, երբեմն հասնելով մինչև 15–20 մ/վրկ–խ Այդ քամիները մեղմում են շոգը։ Ձմեռը չափավոր ցուրտ է, հաստատուն ձյա․նա0ա0կույթ առա–ջանում է ոչ ամեն տարի։ Տունվարի մի–ջին ջերմաստիճանը –4-ից –6° է» նվա–զագույնը՝ –31°։ Զմռանը գերակշռում են թույլ քամիները։ Գարունը կարճատև է՝ եղանակների մեծ փոփոխականությամբ։ Մևղմ ու հաճելի է աշունը՝ արնոտ, տաք, անհողմ եղանակներով։ Տեղումների տա–րեկան քանակը տատանվում է 250– 370 մմ–ւ սահմաններում, առավելագույնը դիտվում է մայիսին։ Ե–ի ջրագրական ցանցը թույլ է զարգացած, գետերն ունեն տրանզիտային բնույթ։ Ամենամեծը Տրազ– դանն է։ Գետերից են նաև Գետառը, Ջրվե–ժը, Ռղջաբերդը, Շորաղբյուրը, որոնք սելավաբեր ևն և նախկինում մեծ վնասներ են պատճառել քաղաքին։ Ներկայումս դրանք վերցված են արհեստական հու– ների մեջ,՝ ստեղծված են զանազան կա–ռույցներ, որոնց շնորհիվ սելավային հոս–քերը վնասազերծվել են։ Ե–ի տարածքը ընդգրկված է լանդշաֆ–տային երկու գոտում, մինչև 1000 մ բարձ–րությունների սահմանում անապատա– յին–կիսաանապատային լանդշաֆտներն են, իսկ ավելի բարձր՝ չոր տափաստա–նային։ Տողածածկույթը բազմազան tt տիրապետում են գորշից մինչև շագանա–կագույն հողերի կոմպլեքսները։ Ռռոգ–