օգտագործել են Գալման, դեռևս Ուրար– տուի օրոք ստեղծված ոռոգման արհես–տական ցանցը, որ արգավանդ էր դարձ–րել «ամայի հողը»։ Ուրարտական պետության անկման և հայկականի ստեղծման հևտ մեկտեղ ավե–լի բարձրացավ Արարատյան դաշտի դերը, որտեղ առաջացան հայ ժողովրդի քաղ․, տնտ․ և մշակութայիև նոր կենտրոններ՝ Արմավիրը, Երվանդաշատը, Արտաշատը, Վաղարշապատը, Դվինը։ Մրանք իրենց ետնում թողեցին Ե․։ Սակայն V–VI դդ․ սկսվեց Ե–ի նոր զարթոնքը, գտնվելով Տայաստանի և Աղվանքի մայրաքաղաք– ևերը՝ Դվիևև ու Պարտավը միմյանց կապող բանուկ ճանապարևի վրա՝ Ե․ ներգրավվեց քարավանային աշխույժ առև–տրի մեջ և հևտզհետե կարևոր դիրք գրա–վեց երկրի քաղաքևերի շարքում։ Ե–ի մասիև մևզ հասած հայերեն առա–ջին գրավոր հիշատակությունը վերաբե–րում է VII դ․ սկզբներին։ 607-ին կաթողի–կոս Աբրահամի՝ Դվինում հրավիրված եկեղեցական ժողովին, ի թիվս Տայաս–տանի մի շարք քաղաքների ու նշանավոր ավանների ներկայացուցիչների, մաս–նակցում էր նաև «Դաւիթ Երևանայ»։ Ե․ անշուշտ, տակավին մինչ այդ հայտնի ավան Էր՝ երկրի տնտ․ ու հասարակա–կան կյանքում որոշակի դերով հանդերձ։ Տայաստան ներխուժած արաբ, զավ–թիչները 642–643-ին պաշարել են Ե․, երկարատև մարտեր մղել ևրա բերդա– պարիսպևերի տակ։ Պատմիչ Սեբեոսը հաղորդում Է, որ թշևամուև չի հաջողվել գրավել Ե–ի բերդը, որն առաջնակարգ նշանակություն ուներ Արարատյան դաշ–տի հս․ սահմանագլխի պաշտպանության համակարգում։ Օտարերկրյա նվաճողնե–րին Ե–ի բնակչությունը հավտռ դիմադրու–թյուն է ցույց տվել նաև 661–667-ին։ IX–Хвд․, երբ Բագրատունիների օրոք Տայաստանում հաստատված խաղաղու–թյան շնորհիվ երկիրը տնտեսական վե–րելք էր ապրում, Ե․ դարձավ գյուղաքա–ղաք, ընդլայնվեցին նրա կապերը հարևան շրջանների հետ։ X դ․ 2-րդ կեսին «Երևաև– յաև ճանապարհ» էր աևվանվում Աստա– պատից դեպի Արարատյան դաշտի խոր–քերը ձգվող ուղին․ Ե․ առևտուր էր աևում ոչ միայև Նախիջևաևի, այլև պարսկ․ քաղաքևերի հետ։ Ե․ բազմիցս հիշատակ–վում է վիմագիր արձանագրություններում, պատմական ևրկերում։ Ըստ Սևանի վան–քի 874-ի արձանագրության, Աշոտ իշ–խանի՝ վանքին նվիրած հողամասերի մեջ Էին Ե–ի մոտ եղած այգիները։ Նման առիթ–ներով Ե․ հիշատակվում է նաև 901-ի, 981-ի, 1201-ի, 1204-ի արձաևագրությունևերում։ Իսկ Մխիթար Այրիվանեցին իր «ժամա–նակագրության» մեջ հայտնում Է, որ Ապի–րատ իշխանը 1031–41–ին Ե–ում կառու–ցել է ջրանցք։ XI–XIII դդ․ Ե․ աստիճանաբար վերած–վեց ֆեոդալական քաղաքի, որն արդեն հիշատակվում է որպևս Կոտայքի վի–ճակի (գավառի) կենտրոն։ XIII դ․ սկըգբ– ներին Ե–ում իշխել են Զաքարյանները կամ նրանց վասալները։ Ե․, ինչպես միջ–նադարյան մյուս քաղաքները, ֆեոդա–լական սեփականություն Էր։ Շինական–ների զգալի մասը, որպես ճորտ, շահա– գործվում էր աշխարհիկ ու հոգևոր ֆեո–դալների կողմից։ Կային նաև ազատ արհեստավորներ, առևտրականներ, շի–նականներ, որոնք, սակայն, պարտա–վոր էին որոշակի աշխատանք կատարել իշխող վերնախավի համար, վճարել զա–նազան հարկեր։ Ըստ 1264-ի արձանա–գրության, Ավետյանների որդի Մահմա– «Գեթսեմանի մա–տուռը» (XII դ․, քանդված Է) Մահարձան–խաչ– քար Քանաքեասմ (1265) Խաչքար, XVII դ․ Զորավոր եկեղե–ցին (1691-1705) դինը գնել է Ե․ իր «հողով ու ջրով»։ Աշ–խույժ առուծախի առարկա էին այգիները։ Այդ ժամանակին են վերաբերում Ե–ում կրպակ–խանութներ բացելու և դրամ հա–տելու վերաբերյալ հիշատակումները։ Միջնադարյան Ե․ որոշակի տեղ ուներ հայ մշակույթի պատմության մեջ։ Պո– ղոս–Պետրոս վանքի (V–VI դդ․) որմնա–նկարները Ե–ում որմնանկարչության ար–վեստի առկայության վկայություն են։ X–XI դդ․ Ե–ում կրթական գործը կապված Էր նշանավոր գիտնական Տովհաննես Կոզեռնի գործունեության հետ։ Նոր–քում Մխիթար վարդապետի դպրոցում (XIII դ․) ուսուցվում էր նաև գրչության արվեստ։ Այդտեղ ընդօրինակված ձեռա–գրերից մեզ հասել են երկուսը՝ գրված 1297-ին։ Ավելի ուշ նշանավոր էին Կաթո–ղիկե և Ս․ Սարգիս գրչության կենտրոն–ները։ 1620–40-ին գործում էր Անանիա Առաքյաչի անապաախ դպրոցը, որտեղ ուսանած գրիչների ընդօրինակություն–ներից պահվում են Մեսրոպ Մաշտոցի անվ․ Մատենադարանում։ XIII դ․ կեսերին, չնայած ժողովրդական զանգվածների համառ դիմադրությանը, երկիրը նվաճեցին թաթար–մոնղոլական հորդաները։ Բնակիչների զգալի մասը ենթարկվեց կոտորածի կամ քշվեց գերու–թյան, սկսվեց հայ բնակչության զանգվա–ծային արտագաղթը Տայաստանից։ Թա– թար–մոնղոլական տիրապետության ժա–մանակ պահպանվեցին միայն այն քա–ղաքները, որոնք վարչական կենտրոն–ներ Էին։ Դրանց թվում էր Ե․, որտեղ ևաս– տատվել էին կենտրոնական իշխանու–թյան ներկայացուցիչները։ 1387-ին Ե․ ենթարկվեց Լենկթևմուրի հրոսակների հարձակմանը։ Երևանցիները անձնվիրա–բար պաշտպանեցին քաղաքը։ Թշնամու դեմ կատաղի մարտերում, ըստ պատմիչ Գրիգոր Ւղաթեցու, զոհվեց մոտ 500 մարդ։ XV դ․ կեսերին, Կարա–Կոյունլուների տիրապետության օրոք, ստեղծվեց Արա–րատյան կուսակալությունը՝ Ե․ կենտրո–նով։ Այդ ժամանակից ի վեր Ե․ տարե–գրություններում հաճախ հիշատակվում է որպես «Այրարատյան երկրի մայրա–քաղաք»։ Սակայն Ե–ի բնականոն զար–գացումն ամեն անգամ խափանել են օտար–երկրյա նվաճողները, որոնք, Տայաստանի վրա արշավելով, ամենից առաջ ձգտել են զավթել Ե․։ 1554-ին, Կարսը և Նախիջևա– ևը գրավելուց հետո, թուրքական զորքերը ներխուժեցին Ե․, կոտորեցին բնակիչնե–րին, հրի մատնեցին քաղաքը և, ինչպես նշում է այդ դեպքերի մասնակից թուրք պատմաբան Պեչևին, «ամեն ինչ հողին հավասարեցրին»։ XVI դ․ սկզբին Ե․ դար–ձավ թուրքական և պարսկական զորքերի միջև նոր ճակատամարտերի թատերա–բեմ, որոնք ուղեկցվեցին ևայ բնակչու–թյան զանգվածային ոչնչացումով։ Տազա– րավոր երևանցիևեր կային այն 300 հզ․ հայերի շարքերում, որոնց շահ Աբբասը 1604-ին Շիրակից մինչև Գողթն ընկած վայ–րերից գաղթեցրեց Պարսկաստան։ 1639-ին, Տայաստանի բաժանումով ավարտվեց Թուրքիայի և Պարսկաստանի պատերազ–մը։ Պարսկաստանի զավթած հայկական հողերի զգալի մասը մտցվեց Երևանի
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/551
Այս էջը սրբագրված չէ