Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/552

Այս էջը սրբագրված չէ

Երևանի բերդի զորանոցները խանության մեջ, որի կենտրոնը դար–ձավ Ե․։ Ե–ի բնակչության հիմնական մասը, որ բնիկ հայեր էին, առաջվա նման զբաղ–վում - էր գյուղատնտեսությամբ՝ այգե–գործությամբ, հողագործությամբ, անաս–նապահությամբ։ Ոռոգման համար Ե–ի բնակիչներն օգտագործում էին քաղաքի հվ․ մասում գտնվող Թոխմախ (այժմ՝ Կո–մերիտմիության) լճի ջրերը։ Այդ լճի կա–ռուցումն ավանդաբար կապել են Ե–ի խան Թոխմախի (որի օրոք լիճը միայն վերակառուցվել Է) անվան հետ։ Տետազո– տությունները պարզել են, որ այդ լիճը կառուցել են ուրարտացիները մ․ թ․ ա․ VIII դ․։ Քաղաքին ջուր էին մատակարա–րում նաև Դալմայի, Աբուհայաթի, Նորա– գյուղի և Մամռիի ջրանցքները։ Վերջինս, որ XI դ․ կառուցել է Ապիրատ իշխանը, 1820–24-ին նորոգել է տվել Ե–ի խան Տուսեյնը և կոչել իր կնոջ՝ Մամռիի անու–նով։ Ե–ի բնակիչների արտադրանքի զգա–լի մասը յուրացնում էր տիրող վերնա–խավը՝ սարդարի գլխավորությամբ։ Սար– դարը օժտված էր անսահմանափակ իշ–խանությամբ, ռազմա–վարչական լիազո–րություններով։ Նրա բոլոր հպատակները փաստորեն գտնվում էին ճորտական կախ–ման մեջ։ Պարսկական շահագործող դասը հայ գյուղացուն համարում էր ռայա, որը նշանակում էր ստոր, իրավազուրկ։ Ե–ի բերդում, ինչպես և քաղաքում բնակվող մեծաթիվ պաշտոնեության և բազմաթիվ զորքերի պահպանումը ծանր բեռ էր Ե–ի բնակչության համար։ Ե․, որտևղ գտնվում Էր սարդարի պալատը, ուներ կառավար–ման իր «հատուկ համակարգը»։ Քաղաքը կառավարում էր սարդարի նշանակած դարուղան (ոստիկանապետ), որին են–թարկվում էին յուզբաշիները (հարյու–րապետներ), չաուշները (տասնապետներ) և ֆառաշները (ոստիկաններ)։ Քաղաքը Երևան հ հատակագիծը ըստ բաժանված էր 3 թաղի, առաջինը և ամե–նամեծը Տին թաղն էր կամ Շհարը, երկ–րորդը՝ Կոնդը (Թափաբաշ), երրորդը՝ Երկաթաղբյուրը (Գամիրբուլաղ)։ Առևտու–րը կատարվում էր շուկա–հրապարակնե– րում, ուր գտնվում էին քարավանատները, կրպակներն ու խանութները։ Ե․ ուներ այդպիսի 5 ջուկա–հրապարակ․ Խանբա– դի, Տյուսեյն Ալի խանի կամ Մզկիթի, Զալ–խանի, Ֆահլա–բազարի և Գլխավոր կամ Մեծ։ Գրանցից վաքրիշաաե բարե–կարգը Տյուսևյն Ալի խաևի հրապարակն Էր, իսկ սանտրի ծավալով ու մեծությամբ ամենահայտնին Մեծ հրապարակն Էր, որտեղ և գտնվում էին սարդարական 2 կշեռքը՝ ղանթարը (մեծ կշեռքը) և մի գանը (փոքր կշեռքը)։ Երևանի աշտայ րակը ըստ ֆրան* սիացի ճանապարհ հորդի գծանկարի (այժմ գոյություն չունի) XVIII դ․ վերջերից երևանցիների զբաղ–մունքի մեջ սկսեցին նշանակալից դեր խաղալ արհեստները։ Այդ ժամանակ Ե–ում աշխատում էին տարբեր մասնագիտու–թյան հարյուրավոր արևեստավորներ՝ ներ–կարարներ, բրուտներ, ատաղձագործներ, կլայեկագործներ* մանուլներ, պայտար–ներ, պարանագործներ, աղավնավաճառ– ներ, որմնադիրներ, դարբիններ ևն։ Ե–ի մի քանի թաղամասեր սկսեցին կոչել առանձին արհեստների անուններով։ Նորքն անվանեցին Չոմլաքչի (կավա–գործ), հվ․ թաղերից մեկը՝ Շիլաչի (ներ–կարար)։ Արհեստավորները միավորված Էին առանձին համքարություններում։ Սար– դարները ձգտում էին լրիվ վերահսկել առևտուրը։ Նրանք զավթ ել, սեփակա–նացրել էին խոշոր խանութներն ու իջևա–նատները, մենաշնորհ դարձրել բամբակի, ժան Շարդենի (1673) XIX դ․ Երևանի տեսարաններից, ձախից* Գյոյ մզկիթը (1760, Կապույտ մզկիթ) աշից՝ Ս․ Աննա ռուսական եկեղեցին (1901, քանդված Է) բրնձի և մի շարք այլ ապրանքների առև–տուրը։ Երևանյան արտադրության ապ–րանքները հասնում էին Գանձակ, Շամա– խի, Թիֆլիս, Բաքու, Վան, Թավրիզ ու Տամադան։ Ե–ի բնակչությունն ակտիվ մասնակցու–թյուն է ցույց տվել պարսկական և թուրքա–կան լծի դեմ հայ ժողովրդի ազատագրա–կան պայքարին, որը մեծ թափ ստացավ XVIII դ․ առաջին քառորդում, երբ ռուսա–կան զորքերը մտան Անդրկովկաս։ Այդ պայքարի փայլուն Էջերից են թուրքական բանակի դեմ երևանցիների պաշտպանա–կան մարտերը (տես Երևանի պաշւուցա– նություն 1724)։ Երևանցիները մեծ օգնություն ցույց տվեցին ռուսական զորքերին 1804– 13-ի և 1826–29-ի ռուս–պարսկական պատե–րազմների ընթացքում4 մատակարարե–լով մթերք, մասնակցելով մարտական գործողություններին։ 1827-ի ամռանը ռու–սական զորքերի երևանյան արշավանքի նախապատրաստումը հայկական շրջան–ներում առաջ բերեց հայրենասիրական շարժում։ Ամենուր ստեղծվում էին կամա–վորական խմբեր։ Թիֆլիսի հայերը կազ–մակերպեցին վեց ջոկատ, ղարաբաղցի– ները ուղարկեցին մի հեծյալ գունդ։ Սեպտ․ 23-ին ռուսական զորքերը զեներաԼ Ի․ Ֆ․ Պասկևիչի հրամանատարությամբ մո–տեցան Ե–ին և դիրք գրավեցին Տրազդա– նի՝ բերդին հանդիպակաց ափին։ Երկ–օրյա հանգստից և ռազմական գործողու–թյունների ծրագիրը տեղում ճշտելուց հե–տո սկսվեց բերդի գրոհը։ Տրանոթային կրակով խորտակվեցին, շարքից հանվե–ցին հիմնական աշտարակները։ Տոկտ․ 1-ին ռուսական զորքերը հս․ դարպասնե–րով մտան բերդ։ Ե․ ազատագրվեց պարս–կական տիրապետությունից։ Գերվեցին հակառակորդի ավելի քան 3․000 զինվոր ու սպա, այդ թվում՝ մի քանի խաներ, ավար վերցվեց տարբեր տրամաչափի մոտ 100 հրանոթ, 19 երասանդ, 4 դրոշ։ Ե–ի բնակչությունը ցնծությամբ դիմավո–րեց ռուսական զորքին ու ևայկական կա–մավորներին։ Տաղթանակի տոնակատա–րությունները տևեցին մի քանի օր։ Տոկտ․ 6-ին, գրեթե ամբողջ բնակչության ներ–կայությամբ, տեղի ունեցավ զորական շքերթ, որին մասնակցում էին Սևաստո– պոլյան հետնակային, 39-րդ եգերական և 40-րդ կոզակային գնդերը։ Կարդաց–վեց հրամանատարության հրամանը, որ կազմել էր Ա․ Ս․ Գրիբոյեդովը և որտեղ ըստ արժանվույն մեծարվում էր ռուսական զենքի Փայլուն հաղթանակը։ Տանդիսու–