Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/553

Այս էջը սրբագրված չէ

թյունների սկիզբն ու ավարտը ազդարար–վեց հրանոթային 101 համազարկով։ Ի նշանավորումն այդ հաղթանակի, հետա–գայում սահմանվեց «Երնանի ամրոցի գրավումը» մեդալը, որով պարգնատրվե– ցին Ե–ի համար մարտերի մասնակիցնե–րը։ Ե–ի ազատագրմանը գործուն մասնակ–ցություն են ցույց տվել շատ դեկաբրիստ–ներ, որոնց ցարական կառավարությունը աքսորևլ էր Կովկաս։ Բերդի պաշարման ն գրոհի պլանը կազմել էր դեկաբրիստ Մ․ Ի․ Պուշչինը։ Առաջինը քաղաք մտավ աքսորված դեկաբրիստներից կազմված Մեծ կամ Շուկայի հրապարակը (Ղանթար) հին Երևանում հավաքական գունդը։ Ե–ի գրավման մաս–նակից էր ռուս մեծ գրող Ա․ Ս․ Գրիբո–յեդովը (նրա «Խելքից պատուհաս» դրա–ման առաջին անգամ բեմադրվել է Ե–ում, քաղաքը ազատագրելուց շատ չանցած, 1827-ի դեկտ․ 20-ին, սարդարի պալատի հայելապատ դաևլիճում, զինվորական–ների ուժերով, հեղինակի ներկայությամբ)։ Ե–ի ազատագրումը Տայաստանի՝ Ռու–սաստանին միանալու պատմական ակտի գլխավոր իրադարձությունն էր։ Այդ ակտը հայ ժողովրդի համար առաջադիմական նշանակություն ունեցավ, նա իր բախտը կապեց ռուս ժողովրդի հետ, որի օգնու–թյամբ ի վերջո ևասավ իր պետական ու ազգային վևրածննդին։ Ե․ դարձավ Անդրկովկասի հարավի սահ–մանամերձ շրջաններում ռուսական կա–ռավարության ստեղծած վարչա–տերիտո– րիալ միավորումների կենտրոն․ 1828– 1840-ին՝ Հայկական մարզի, 1840–49-ին՝ Երևանի գավառի, 1849–1917-ին՝ Երևանի նահանգի։ 1827-ի հոկտ․ 6-ին Պասկե– վիչի հրամանով ստեղծվեց Ե–ի կառա–վարման ժամանակավոր վարչություն, նախագահ՝ կայազորի պետ գեներալ–լեյ– տենանտ Կրասովսկի, անդամներ՝ Ե–ի բերդի պարետ, փոխգնդապետ Բորոդին և Ամենայն Տայոց կաթողիկոս Ներսես Աշտարակեցի։ Իսկ ևրբ Ե․ դարձավ Տայ–կական մարզի կենտրոնը (1828-ի մարտի 21), ստեղծվեց քաղաքի կառավարման վարչական մարմին՝ բաղկացած ոստիկա–նապետից, պրիստավներից և քաղաքա–յին դատարանից։ Ե․ բաժանված էր թա–ղամասերի, յուրաքանչյուրի գլուխ կանգ» նած էին ավագը՝ մելիքը, և յուզբաշին։ Ոստիկաևապետին նշանակում էր գենե– րալ–նահանգապետը, իսկ մելիքներին ու յուզբաշիներին՝ ոստիկանապետը։ 1838-ին քաղաքային դատարանը փոխարինվեց գավառային դատարանով։ Ե–ի քաղաքա–յին դումայի առաջին ընտրությունները տեղի են ունեցել 1879-ին․ 4 տարի ժամա–նակով ընտրվել է 52 իրավասու, դուման բացվել է 1879 թվականի հոկտեմբերի մեկին։ Վարչական կենտրոն լինելով հանդերձ, Ե․ ուներ նաև ռազմա–ստրատեգիական նշանակություն, կառավարությունը 1830- ական թթ․ սկսած միջոցներ էր ձեռնար–կում ուժեղացնելու Ե–ի բևրդը, 1837-ին այդտեղ ժամանած Նիկոլայ I-ի արտա–հայտությամբ՝ այդ «կավե կճուճը»։ Մինչև XIX դ․ 60-ական թթ․ այդտեղ տեղավոր–ված էր քաղաքային վարչությունը։ Ռազմ, տեխնիկայի, մասնավորապես հրետանու զարգացման շնորհիվ ավելի քան 300 տարի առաջ կառուցած բերդը կորցրեց իր երբեմնի ռազմ, նշանակությունը։ 1864-ին կառավարչությունը տեղափոխ–վեց բերդից, հետագայում այն լրիվ քանդ–վեց։ Չնայած վարչական դերին, Ե․ պահ–պանում էր հիմնականում իր միջնադար–յան կերպարը։ Նա տիպիկ ասիական փոք–րիկ քաղաք Էր՝ նեղ, ծուռումուռ փողոց–ներով, կավից ու մանր քարերից կառուց–ված պարսպապատ տնակներով։ 1860- ական թթ․ Ե․ ուներ 7 թաղ։ Տին թաղը կամ Շհարը զբաղեցնում էր քաղաքի կենտրոնը (այժմյան Ամիրյան ու Մարքսի փողոցնե–րի միջև ընկած տարածությունն ու շրջա–կայքը), Շեն թաղը, Ձորագյուղը (հնում կոչվել է Խնկենվո ձոր), Կոնդը կամ Թա– փաբաշը (որի մի մասը կոչվում էր Ծիրա–նի թաղ)։ Կոնդի արնելակողմում էր Նոր թաղը (այժմյան Թումանյանի տուն–թան– գարանի շրջակայքը, Նոր է կոչվել, որով–հետև այստեղի հայ բևակիչևերը եկել Էին Ատրպատականից, 1828-ի Թուրքմենչայի պայմանագրից հետո)։ Մինչն Նոր թաղը խանի այգիներն Էին, և քաղաքի այս հատ–վածը կոչվում էր Խանլըղ կամ Խաևլու– բաղ։ Ե–ի հվ․ մասում էր Երկաթաղբյուր (Գամիրբուլաղ) թաղը։ Տին Ե–ում հիմ–նականում արդյունահանվել է այստեղի տուֆն ու բազալտը, որի պատճառով Էլ թաղը կոչվել է նան Քարահանքի թաղա–մաս։ 1830-ին Ե–ին է միացվել Նորք գյու–ղը և դարձել քաղաքի թաղամասերից մե–կը։ Տին Ե–ի առանձին թաղեր ունեին կրկնակ անուններ, որովհետև կոչվում Էին նան տվյալ տարածքում գտնվող եկե–ղեցիների անուններով (օրինակ, Սուրբ Սարգսի թաղ, Զորավորի թաղ)։ Մոլո–կանի թաղ էր կոչվում այժմյան Կարմիր բանակի փողոցի կենտրոնական մասի շրջակայքը, որտեղ բնակություն էին հաս–տատել ռուս մոլոկանները։ Փողոցների լայնությունը հաճախ չէր անցնում 3–4 ոտնաչափից, դրանց երկայնքով ձգվում էին ոռոգման առուները։ 1863-ին Ե–ում սկսե–ցին անուններ տալ փողոցներին։ Քաղաքի կենտրոնական փողոցը նահանգապետ Աստաֆնի անունով կոչվեց Աստաֆյան (1921-ի օգոստ․ 30-ին վերանվանվել է Աբովյան), նրան զուգահեռը՝ Արմյանսկի (ներկայիս Լենինի պողոտան) ևև։ Զբոս–այգիներից հայտնի էին Նոր այգին կամ Բուլվարը (այժմյան Լենինի և Շահում– յաևի արձանների միջև ընկած տարածու–թյունը) և Աևգլիական այգին (այժմյան 26 կոմիսարների այգին)։ Քաղաքի հս․ մասում (այժմյան Բարեկամության փողո–ցի ձախ կողմում) գտնվում էր Ե–ի ամենա– հին գերեզմանատունը4 Կոզեռնը (Հով–հաննես Կոզեռնի անունով)։ Ռուս ճանա–պարհորդ Դ․ Լ․ Մարդովցևը այսպես է նկարագրել հին Ե․ «Կավե տներ տա–փարակ կավե տանիքներով, կավե փո–ղոցներ, կավե հրապարակներ, կավե շրջակայք, ամենուրեք կավ ու կավ»։ («Ուղևորություն Արարատ», Վնտ․, 1895, էջ 99)։ Ռուսաստանին անցնելուց հետո Ե–ում զգալի տեղաշարժեր կատարվեցին, արա–գացավ աշխատանքի հասարակական բա–ժանումը՝ արհեստի անջատումը հողա–գործությունից, իսկ առևտուրը՝ արտա–դրությունից, ընդլայնվեցին ցանքատա–րածությունները, ավելացավ գյուղատնտ․ մթերքների արտադրությունը, զարգացան արհեստնևրը։ XIX դ․ 80–90-ական թթ․ սկսած ստեղծվեցին կապիտալիստական խոշոր արդյունաբերական ձեռնարկու–թյուններ։ 1881-ին գործարկվեց գարեջրի, 1887-ին՝ Թայիրյանի օղու, սպիրտի և գիևու, 1892-ին՝ հանքային ջրերի և օշա–րակի, 1893-ին՝ Աֆրիկյանի և Գյոզալ– յանի գինու–կոնյակի, 1894-ին՝ Մարաջնի գինու–կոնյակի գործարանները։ 1890-ին Թայիրյանի գործարանը թողարկեց երե– վանյան առաջին կոնյակը։ 1899-ին այդ գործարանը գնեց ռուս ֆաբրիկանտ Շուս– տովը, որը կապիտալ ներդրումների շնոր–հիվ 10 տարում ավելացրեց կոնյակի ար–տադրանքը ավելի քան 12 անգամ։ JCX դ․ սկզբին Ե–ում ստեղծվեցին առնտրական ն ֆինանսա–բանկային ձեռնարկություն–ներ՝ պետական բանկի բաժանմունքը, փոխվարկավորման ընկերությունը, մանր վարկերի խնայդրամարկղային ընկե–րությունը, Թիֆլիսի առնտրական բանկի բաժանմունքը։ Ե․ դարձավ երկաթուղային քաղաք․ 1902-ի դեկտ․ 5-ին բացվեց Ալեք– սանդրապոլ–Ե․, 1906-ին՝ Ե․–Ջուլֆա երկաթուղին, 1906-ին շարք մտավ քա–ղաքի կենտրոնը կայարանին միացնող Ասատֆյան փողոցը ձիաքարշը։ 1907-ին գործարկվեց «Շուս– տով և որդիներ» ընկերության հիդրո– էլեկտրակայաևը, 1911-ին՝ ջրմուղը, որը Ե․ ևասցրեց 20 կմ հեռավորությաև վրա գտնվող Քառասունակնի ջուրը։ XIX դ․ բարձրացավ Ե–ի դերը որպես ազգային մշակույթի կենտրոնի։ 1832-ին բացվեց գավառական դպրոցը (հետագա–յում՝ արական գիմնազիա), որտեղ տե–սուչ և ուսուցիչ է աշխատել Խ․ Աբովյանը։ Այնուհետև սկսեցին գործել հոգևոր թե– մակաև դպրոցը (1837-ից), իգական ուսում–նարանը (1850), Նորքի ծխական դպրոցը (1860), Գայանյան օրիորդաց ուսումնա–