Նորք տանող ճոպանուղին (1967) ինսա–ը, արդ․ առանձին ձեռնարկություն–ներում ստեղծվեցին գիտահետազուոա–կան լաբորատորիաներ։ 1935-ին հիմնա–դրվեց Արմֆանը։ Ե–ում և ամբողջ հանրա–պետությունում գիտության զարգացման նոր փուլ սկսվեց ՏՍՍՏ ԳԱ (տես Ակւսդեւ1քւա գիտությունների, Հայկական ՍՍՀ) կազմակերպմամբ։ Գիտության զար–գացման բնագավառում զգալի ներդրում են կատարել հայ ականավոր շատ գիտ–նականներ, այդ թվում՝ Մ․ Աբեղյանը, Տ․ Աճաոյանը, Տ․ Մանանդյանը, Լեոն (Առաքել Բաբախանյան), Ա․ Տերաերյա– նը, Գ․ Ղափանցյանը, Թ․ Թորամանյա– նը, Վ․ Արծրունին, Կ․ Մելիք–Օհանջան– յանը, Ա․ Մնջոյանը, Խ․ Սամուելյանը, Լ․ Տովհաննիսյանը, Ա․ Տեր–Պողոսյանը, Մ․ Թումանյանը, Ս․ Լիսիցյանը, Պ․ Քա– լանթարյանը։ Գիտական մեծ նվաճում–ներ են ձեռք բերել աստղաֆիզիկոսնե–րը ակադեմիկոս Վ․ Տամբարձումյանի գլխավորությամբ։ Ե–ում է գտնվում Մես–րոպ Մաշտոցի անվ․ Մատենադարանը՝ հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտը։ 1975-ին Ե–ում գործում էր 114 գիտահետազոտական հիմնարկու– թյուն, որտեղ աշխատում է 11075 գիտաշ–խատող, այդ թվում՝ ըստ գիտական աս–տիճանի՝ գիտության դոկտոր՝ 527, գի–տության թևկնածու՝ 3475, ըստ գիտական կոչման՝ ակադեմիկոս և թղթակից–ան– դամ՝ 75, պրոֆեսոր՝ 332, դոցենտ՝ 1094; Գրականությունը։ 1920-ական թթ․ սկսած Ե․ դարձավ հայ ժողովրդի գրա–կան գեղարվեստական կյանքի կարևորա–գույն կենտրոնը։ 1922-ին Ե–ում ստեղծվե–ցին հայ պրոլետարական գրական առա–ջին խմբակները, 1923-ին՝ Տայաստանի պրոլետգրողների ասոցիացիան, ապա՝ «Նոյեմբեր» միությունը։ 1934-ին կազմա–կերպվեց Տայաստանի սովետական գրող–ների միությունը, որը գաղափարապևս և կազմակերպչորեն միավորեց գրական ուժերը։ Ե–ի հևտ է կապված հայ սովետա–կան գրականության ականավոր շատ ներ–կայացուցիչների, այդ թվում՝ Ե․ Չարենցի, Ա․ Իսահակյանի, Սև Շիրւիսնզադեի, Դ․ Դեմիրճյանի, Մ․ Արազու, Մ․ Զոր– յանի, Ա․ Բակունցի, Վ․ Թոթովենցի, Մ․ Ար–մենի, Ն․, Զարյանի, Ա․ Վշտունու, Գ․ Մա– հարու, Վ․ Ալազանի, Պ․ Սևակի, Գ․ Սևուն– ցի, Գ․ Սարյանի, Գ․ Բորյանի, Վ․ Նո– րենցի, Ս․ Տարոնցու, Խ․ Գաշտենցի, Տ․ Քոչարի, Տ․ Շիրտզի, Տ․ Սահյա– նի, Ս․ Կապուտիկյանի, Ս․ Խանզադյա– նի, Վ․ Անանյանի, Գ․ էմինի գրական գործունեությունը։ Գեղարվեստորեն պատ–կերելով հայ ժողովրդի վերածնունդը՝ նրանք հետաքրքրական էջեր են նվիրել մայրաքաղաք Ե–ին՝ ցույց տալով նրա աննախադեպ զարգացումը սովետական իշխանության տարիներին։ Թատրոնը։ 1922-ին Ե–ում բացվեց Առա–ջին պետական թատրոնը (այժմ՝ Գ․ Սուն– դուկյանի անվ․ ակադեմիական թատրոն)։ 1924–25-ին գործում էր նաև Տեղափոխու–թյան թատրոնը, 1931–36-ին՝ Գորկու անվ․ բանվորական թատրոնը, 1928-ից՝ Ադրբեջանական թատրոնը (1935-ից՝ Զ․ Զաբարլիի անվ․ պետ․ դրամատիկա–կան թատրոն), 1929-ից՝ Պատանի հան–դիսատեսի թատրոնը, 1932-ից՝ Ա․ Սպեն– դիարյանի անվ․ օպերայի և բալետի ակա–դեմիական թատրոնը, 1935-ից՝ Տ․ Թու– մանյանի անվ․ տիկնիկային թատրոնը, 1937-ից՝ Կ․ Ստանիսլավսկու անվ․ ռու–սական դրամատիկական թատրոնը, 1942-ից՝ Տ․ Պարոնյանի անվ․ երաժշտա–կան կոմեդիայի թատրոնը, 1967-ից՝ Երե– վանի դրամատիկական թատրոնը։ Թատերական կյանքի զարգացմանը նպաստել են Վ․ Միրզոյանի դրամատիկա–կան ստուդիան (1919–21), Գ․ Սուն– դուկյանի անվ․ թատրոնին կից ստուդիա–ները, թատերական տեխնիկումը, թատե–րական ուսումնարանը, թատերական ինստ–ը (այժմ՝ գեղարվեստա–թատերա– կան ինստ․)։ 1940-ից գործում է Տայկա–կան թատերական ընկերությունը։ Ե–ի թատերական կյանքում անգնահատելի ծառայություն ունեն՝ Տասմիկը, Ա․ Ոս– կանյանը, 0․ Գուլազյանը, Շ․ Տալյանը, Լ․ Քալանթարը, Ա․ Գուլակյանը, Վ․ Վար–դանյանը, Տ․ Դանիելյանը, Վ․ Վաղարշ– յանը, Տ․ Ներսիսյանը, Վ․ Փափազյանը, Ա․ Ավետիսյանը, Դ․ Մալյանը, Վ․ Աճեմ– յանը, Գ․ Գասպարյանը, Գ․ Զանիբեկ– յանը, Տ․ Մազանդարյանը և ուրիշներ։ Ր, Հովակիմյան Երաժշտությունը։ Ե․ հայ երաժշտա–կան մշակույթի կենտրոնն է։ 1921-ին ստեղծվեց Պետական երաժշտական ստու–դիան, 1923-ին՝ կոնսերվատորիան (1948-ից՝ Կոմիտասի անվ․)։ Ե–ում ձևա–վորվեց հայ սովետական կոմպոզիտորա–կան դպրոցը։ Կոմպոզիտորների ավագ սերնդի ներկայացուցիչների՝ Ա․ Սպեն– դիարյանի, Ռ․ Մելիքյանի, Ս․ Մելիքյանի, Ա․ Տեր–Ղևոնդյանի, Մ․ Միրզայանի գոր–ծունեությունը Ե–ում նպաստել է երաժըշ– տական արվեստի զարգացմանը։ Կոնսեր–վատորիային կից ստևղծագործական դա–սարանի բացումը (1930-ին) և Տայաս–տանի կոմպոզիտորների միության հիմ–նադրումը (1932-ին) պայմաններ ստեղ–ծեցին ազգային կոմպոզիտորական ար–վեստի մեծ առաջընթացի համար։ Ինչպևս ՍՍՏՄ–ում, այնպես էլ նրա սահմաննե–րից դուրս լայնորեն հայտնի են Ա․ Բա– բաջանյանի, Ա․ Տարությունյանի, է․ Միր–զոյանի ն մի շարք ուրիշ կոմպոզիտորնե–րի ստեղծագործությունները։ Ե–ում է իրականացվել հայ դասական և ժամա– Սայաթ–Նովա հ Թամանյան Փողոցները, կենտրոնում՝ Ալ․ Սպենդիարյանի անվ․ օպե–րայի և բալետի պետ․ թատրոնի շենքը նակակից երաժշտության արժեքավոր ստեղծագործությունների կատարումը։ Կա–տարողական արվեստի զարգացումը սեր–տորեն կապված է ինչպևս երաժշտական ուս․ հաստատությունների, այնպես էլ Տայֆիլհարմոնիայի (հիմնադրվել է 1932-ին), օպերայի և բալետի թատրոնի (հիմնադրվել է 1932-ին), երաժշտական կոմեդիայի թատրոնի (հիմնադրվել է 1942-ին), Երգչախմբային ընկերության (հիմնադրվել է 1958-ին), ռադիոյի և հե–ռուստատեսության երաժշտական կոլեկ–տիվների գործունեության հետ։ Մ, Հարությունյան Կինոն։ Ե–ում գործում են Տ․ Բեկնա– զարյանի անվ․ «Տայֆիլմ», фшшпш- վավերագրական ֆիլմերի, հեռուստա–ֆիլմերի՝ «Երևան» ստուդիաները։ Ե․ ունի 23 կինոթատրոն։ Տիմնակաև կինո–սարքավորումներ են տեղադրված նաև մշակույթի տներում ու ակումբներում։ Խոշոր կինոթատրոններն են՝ «Ռոսիա»-ն, «Մոսկվա»-ն, «Սասունցի Գավիթ»-ը, «Տայրենիք»-ը, «Կոմիաաս»-ը, «Արա– գած»-ը, «Անի»-ն։ 1975-ից գործում է կինոյի տունը։ Կառուցվում է «Տայֆիլմ» ստու–դիայի նոր շենքը։ Ե–ի հետ է կապված ևայկական կինոյի գործիչներ Տ․ Բեկնա– զարյանի, Պ․ Բարխուդարյանի, Ա․ Մար– տիրոսյանի, Ա․ Տայ–Արտյանի, Մ․ Կևոր– կովի, է․ Մելիք–Քարամյանի, Ֆ․ Գովլաթ– յանի, Գ․ Մելիք–Ավագյանի, Ցոլ․ Երզըն– կյանի, Տ․ Մալյանի, Լ․ Վաղարշյանի և ուրիշների գործունեությունը։ է․ Մանուկյան «Մոսկվա» կինոթատրոնը (1937, ճարտ^ Տ* Եր– կանյան, Գ․ Քոչար)
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/559
Այս էջը սրբագրված չէ