Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/566

Այս էջը սրբագրված չէ

Թանգարանի ցուցասրահներից մեկում կազմակերպության գործունեությանը։ Մեծ տեղ են գրավում սովետական շրջանի պատմության, հատկապես քաղաքա–շինության, արդյունաբերության, գիտու–թյան և մշակույթի զարգացումը պատկերող նյութերը, Տայրենական մեծ պատերազմի ժամանակաշրջանը։ Տրատարակում է գի–տական ակնարկներ, կատալոգներ, ուղե–ցույցներ։ Գրկ․ Կատալոգ Երնան քաղաքի պատմու–թյան թանգարանի հնագիտական իրերի, կազմ․ Եսայան Ս․ Ա․, [պրակ] 1 –3, Ե․, 1964–72։ Ն․ Հովհաննիսյան․

ԵՐԵՎԱՆԻ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԹԱՏՐՈՆ պետական դրամատիկական Ջ․ Ջաբարլիի անվան, կազմակերպվել է 1928-ին, որպևս շրջիկ թատրոն, ռեժիսոր Մ․ Ջանանի և դերասան Յու. Նուրիի ջանքերով։ Բացումը տեղի է ունեցել ապրիլի 14-ին, Մոլիերի «Ակամա բժիշկ» պիեսի ներկայացումով։ 1935-ից կոչվել է Ջ․ Ջաբարլիի անվան։ խաղացանկում եղել են Ջ․ Մամեդկուլիգաղեի, Մ․ Իբրահիմովի, Ս. Վուրղունի, Ս․ Ռահմանի, Բ․ Լավրենյովի, Ս․ Շանշիաշվիլու, Ա. Շիրվանզադեի, Վ․ Վաղարշյանի և ուրիշների պիեսներ։ Տարբեր տարիներ թատրոնում աշխատել են դերասաններ Յու․ Նուրին, Մ․ Կարախանովը, Զ․ Տերյանը, Ք․ Զիյան, Կ․ Հակկին, Ի․ Դաղըստանլին, Ա․ Զհյնալովը, Ն․ Ալիխանյանը, Զ․ Ալիևը, ռեժիսորներ Բ․ Քալանթարլին, Ա․ Շահսաբահլին։ Բեմադրություններ են տվել նաև Ա․ Գուլակյանը, Վ․ Աճեմյանը, Վ․ Վարդանյանը, Տ․ Շամիրխանյանը, Վ․ Վաղարշյանը․ կոլեկտիվի հետ ելույթներ են ունեցել Հ․ Աբելյանը, Ա․ Ավետիսյանը, Հ․ Ներսիսյանը, Վ․ Փափազյանը։

Ջ, Ջաբարլիի «Յաշար» (1973, ռեժ․ Բ. Քալանթարլի)

1949-ին թատրոնը փակվել է և վերաբացվել 1967-ին՝ Ջ․ Ջաբարլիի «Սևիլ» ներկայացումով։ Թատրոնի նոր շրջանի ստեղծագործական կազմը հիմնականում Բաքվի Մ․ Ալինի անվ․ արվեստների ինստի շրջանավարտ դերասաններից է։ Ջ․ Ջաբարլիի «Թառամած ծաղիկներ», «Այդն», Մ․ Ռահմանի «Ալիգուլին ամուսնանում է», Շ․ Կուրբանովի «Առանց քեզ», Ու․ Հաջիբեկովի «Մաշադի Իբաթ», Ն․ Վեզիրովի «Հաջի Գամբար», Մ․ Ֆ. Ախունդովի «Մոլլա Իբրահիմ Խալիլ ալքիմիկ», Գ․ խուգանի «Իմ զոքանչը», Հ․ Պարոնյանի «Պաղտաասր աղբար», Գ․ Բորյանի «Նույն հարկի տակ», Գ․ Սունդուկյանի «Էլի մևկ զոև» ն այլ գործեր բեմադրել են Բ. Քալանթարլին, Ա․ Մարտիրոսյանը, Թ․ Աղանը, Հ․ Հասանովը։ Ադրբեջանական հանրապետությունից դուրս գործող միակ ազգային թատրոնը իր բեմադրություններով արձագանքել է հանդիսատեսին հուզող խնդիրներին, ամրապնդել ժողովուրդների և թատերական գործիչների բարեկամությունն ու ստեղծագործական կապերը։ Թատրոնի կազմում են (1975) ռեժիսոր Հ․ Հասանովը, դերասաններ Թ․ Աբդուլլանան, Շ․ Դեմիրչինը, Վ․ Ալիևը, Մ․ Բայրամովը, Է․ Իսմայլովան, Զ․ Փաշանը։ Հյուրախաղերով ևանդես է գալիս Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստաևի քաղաքներում ու շրջաններում։

Գրկ․ Ризаев С․, Азербайджанский театр в Армении, Баку, 1963․

Բ․ Հովակիմյան

ԵՐԵՎԱՆԻ «ԱԼՄԱՍՏ» ԳՈՐԾԱՐԱՆ, ՍՍՏՄ հաստոցաշինության և գործիքային ար–դյունաբերության մինիստրության ձեռ–նարկություն։ Տիմնադրվել է 1964-ին։ Թողարկում է սինթետիկ ալմաստներ, քար և ոչ–մետաղային նյութեր մշակող բոլոր U մեաաղա մշակ ման գործիքների հիմնական տեսակները։ Սինթետիկ ալ–մաստների թողարկմամբ երկրորդն է ՍՍՏՄ–ում։ Ունի արհեստական ալ–մաստների սինթեզման, ալմաստե գոր–ծիքների և մեխանիկական արտադրամա– սեր։ Արտադրանքն իրացվում է ՍՍՏՄ–ում և արտասահմանում (ԱՄՆ, ԳԴՏ, Տուն– գարիա, Բուլղարիա)։ 1975-ին Լայպցիգի միջազգային տոնավաճառում ալմաստե բաժակաձև օղակն արժանացել է ոսկե մեդալի, իսկ ԺՏՆՑ «Ալմաստ–75»–ում բազմաբյուրեղ ալմաստները՝ առաջին կարգի դիպլոմի։ X հնգամյակում գործա–րանի կարողությունը կավելանա երեք անգամ, կգործարկվի Ապարանի շրջանի Արագածի արհեստական բազմաբյուրեղ ալմաստների մասնաճյուղը։

ԵՐԵՎԱՆԻ ԱՆԱՍՆԱԲՈՒԾԱԿԱՆ–ԱՆԱՍ– ՆԱԲՈհժԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ, ՍՍՏՄ գյու–ղատնտեսության մինիստրության անաս–նաբուծական, անասնաբուժական և կաթ–նարդյունաբերության տեխնոլոգիական բարձրագույն ուսումնական հաստատու–թյուն։ Կազմակերպվել է 1931-ին Ան– դըրկովկասյան անասնաբուժական (հիմն․ 1928-ին) և անասնաբուծական (հիմն․ 1930) ինստ–ների միավորմամբ։ Տիմնադրմա–նը մասնակցել են Բ․ Մասինոն, Ս․ Սմի– րենսկին, Ա․ Քալանթարը, Ա․ Թամամ– շևը, Բ․ Միխայլովը, Ֆ․ Միխայլովը, Ս․ Ղամբարյանը և ուրիշներ։ 1928–74-ին տվել է 8440 շրջանավարտ, որոնք աշխա–տանքի են անցել ՍՍՏՄ տարբեր հան–րապետություններում։ 1974–75 ուս․ տա–րում սովորում էր 2650 ուսանող։ Ունի անասնաբուծական (ցերեկային և հեռա–կա), անասնաբուժական, կաթնարդյունա–բերության, ինժեներա–տեխնոլոգիական և տնտեսագիտական (միամյա) ֆակուլ–տետներ՝ հայկական և ռուսական բաժին–ներով։ 1932-ից գործում է ասպիրանտու–րան։ Ինստ–ի գիտական խորհուրդը իրա–վունք ունի շնորհել գիտությունների թեկ– նածուի գիտական աստիճան և երաշխա–վորել դոկտորի գիտական աստիճանում հաստատվելու համար։ 1975-ին աշխա–տում էին գիտությունների 32 դոկտոր և 152 թեկնածու։ Ունի 30 ամբիոն, այդ թվում՝ կաթնային գործի, նյութերի Փոխա–նակության, անտիբիոտիկների, գյուդա– տնտ․ կենդանիների անպտղության, ոչ վարակիչ ևիվանդությունների (Ստեվւա– նավան), լաբորատորիաներ, ուսումնա–փորձնական տնտեսություն, կաթի գոր–ծարան, ոչխարաբուծական հենակետ, Երևանի անասևաբուծական–անասնաբուժա– կան ինստ–ի նյութերի փոխանակության լա–բորատորիայում ապարան, երկու թանգարան, գրադարան (300 հզ․ կտոր գիրք), սպորտային համա–լիր։ Պրոֆեսորա–դասախոսական կազմը և ուսաևողակաև գիտական ընկերությու–նը (ՈւԳԸ) բարեկամական ու գիտական կապերի մեջ են Վրացական ՍՍՏ–ի, Ադրբեջանական ՍԱՏ–ի, ինչպես նան ԳԴՏ–ի, ՉՍՍՏ–ի ն այլ հանրապետու–թյունների ու երկրների ևամապատասխան ինստ–ների հետ։ Գիտնականների ուսում–նասիրությունները նվիրված են ՏՍՍՏ–ում բուծվող կենդանիների տեղական ցեղե–րի կատարելագործման, մարգագետին–ների ու արոտավայրերի բուսակազմի բերքատվության բարձրացման, կերերի սննդարարության ու տիպերի, կաթի ն կաթնամթերքների արտադրության տեխ–նոլոգիայի, իմունոգենեզի և ախտածին մանրէների վրա անտիբիոտիկների ներ–գործության, հիվանդությունների ժամա–նակ միկրոտարրերի դերի, վարակիչ, ոչ վարակիչ, պարազիտային, ճիճվային հիվանդությունների բուժման ու ղրանց դեմ պայքարի միջոցառումների պրոբլեմ–ներին։ Ինստ–ը հանրապետության գյու–ղատնտեսության աշխատողներին օգնում է ախտորոշելու ն վերացնելու գյուղատըն– տեսական կենդանիների վարակիչ ն ոչ