Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/569

Այս էջը սրբագրված չէ

Քանդակի ֆակուլտետի ուսանողները պա–րապմունքի ժամանակ կան, ռեժիսորական և երաժշտական կոմե–դիայի (1971-ից), կերպարվեստինը՝ գու–նանկարչության, քանդակագործության, կիրառական արվեստի (1960-ից՝ խեցե–գործություն, գորգի ձնավորում, մանվածք), արդյունաբերական արվեստի (1963-ից)։ 1944–76-ին տվել է շուրջ 1300 շրջանա–վարտ, որոնք աշխատում են հանրապե–տության, ինչպես նաև երկրի մի շարք վայրերի արվեստի և մշակույթի կազմա– կերպությունևերում։ 1956–73-իև ինստ–ի ևատուկ ստուդիայի դերասանական (4-ամ– յա) ն ռեժիսորական (միամյա) բաժին–ները կադրեր են պատրաստել Գաղստանի ԻՍՍՏ–ի համար, օգնել ստեղծելու դար– գին ժողովրդի առաջին ազգային թատրո–նը ն համալրելու պրոֆեսիոնալ ուժերով՝ լակ ժողովրդի թատրոնը։ Ինստ–ում սո^ վորել են սփյուռքահայ ուսանողներ Լի–բանանից, Եգիպտոսից, Սիրիայից, Իրա– քից, Արգենտինայից և այլ երկրևերից։ Ավաևդակաև մասնագիտություևների գծով բարձրագույն կրթությամբ կադրեր պատ–րաստելով հանդերձ իևստ–ը ազգայիև արվեստը հարստացրել է ևոր բնագա–վառով (դիզայն)։ Ինստ–ի դասախոսները ստեղծել են գիտական աշխատություն–ներ՝ նվիրված թատևրագիտության, ար–վեստաբանության, գրականագիտության հարցերին։ Տրատարակևլ է գիտական աշխատությունների երկու ժողովածու։ Գործում է ուսանողական գիտական ընկե–րություն (ՈւԳԸ)։ Ինստ–ում դասախո– սել են՝ ռեժիսորներ Լ․ Քալանթարը, Ա․ Գուլակյանը, Վ, Վարդանյանը, Վ․ Վա– ղարշյանը, Վ, Աճեմյանը, Տ․ Շամիրխան– յանը, դերասաններ՝ Ա․ Ոսկանյանը, Ռ․ Վարդանյանը, Գ․ Զանիբեկյանը, Գ․ Գաբրիելյանը, արվեստաբաններ՝ Գ․ Լնոնյանը, Ռ, Գրամբյանը, նկարիչներ՝ Մ․ Սարյանը, Տ․ Կոջոյանը, Գ․ Գյուր– ջյանը, թատերագետներ՝ Ս․ Մելիքսեթ* յանը, Վ․ Թերզիբաշյանը, քանդակագործ–ներ՝ Ա․ Սարգսյանը, Ս․ Ստեփանյանը, հայ արվեստի ու մշակույթի բազմաթիվ ուրիշ ականավոր ներկայացուցիչներ։ Գրկ* Դանիելյան Ս․, Քառորդ դար (Երևանի գնղարվեստա–թատերական ինս–տիտուտի պատմությունից), Ե․, 1971։

ԵՐԵՎԱՆԻ ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄ–ՆԱՐԱՆ Փ․ Թերլեմեզյանի ան–վան, հիմնադրվել է 1921-ին, որպես Տա–յաստանի անդրանիկ նկարչական դպրոց։ Դասավանդել են Ս․ Առաքելյանը, Վ․ Ախիկյանը, Ս․ Աղաջպնյանը, Վ․ Գայ– ֆեճյանը, Ա, Սարգսյանը, Գ․ Գյուր– ջյանը, Գ․ Լևոնյանը և ուրիշներ։ Սկզբում ունեցել է նկարչության, քանդակագոր–ծության (բրուտանոցով), 1925-ից նաև ոսկերչության, փայտագրության, ասեղ–նագործության (ավելի ուշ գորգագործու–թյան) բաժիններ։ 1926-ին վերանվան–վել է գեղարվեստա–արդյունաբերական, 1938-ից4 Ե․ գ․ ու․ և կոչվել Փ․ Թերլեմեզ– յաևի անունով։ Շրջանավարտներից են Տ․ Զարդարյանը, Գ․ խանջյանը, Ղ․ Չու– բարյանը, Մ․ Ասլամազյանը, Մ․ Աբեղյանը, Ա․ Բեքարյանը, Է․ Իսաբեկյանը, Կ․ Տի– րաաուրյանը։ 1976-ին ունևր գեղանկար՝ չական, քանդակագործական և ձևավոր–ման բաժիևևեր։

ԵՐԵՎԱՆԻ ԳԵՂԱՐՎԵՍՏՍ ՏԵԽՆԻԿԱ–ԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆ, հիմնադրվել Է 1966-իև։ Առաջին դասը վարել է Մարտի–րոս Սարյանը։ Ունի խեցեգործական իրեր ձուլող–կաղապարողների, դրվագող–ների, ոսկերիչ–փորագրողների, ոսկե– րիչ–հավաքողների, հախճապակու նկա– րիչ–կատարողների, ձեռագործի, գորգա–գործության, կիսաթանկարժեք քարերի, ապակու, ոսկրի, փայտի գեղարվեստա–կան մշակման խմբեր։ Նկարիչ–վարպետ– ներ է պատրաստում տեղական արդյունա–բերության մինիստրության հիմնարկ–ձեռ– նարկություններում աշխատելու համար։ Ուսումնարանի սաների գործերը հան–րապետական և միութենական ցուցահան–դեսներում արժանացել են մրցանակների։

ԵՐԵՎԱՆԻ ԴՐԱՄԱՏԻԿԱԿԱՆ ԹԱՏՐՈՆ, կազմակերպվել է 1967-ին^ իբրև Տայկա– կաև թատերական ընկերության ստուդիա– թատրոն։ Բացումը կատարվել է 1969-ի մարտի 8-ին՝ «Անուշ»-ի բևմադրությամբ։ Տետագայում բեմադրվել են ի․ Շտոկի Շեքսպիրի «Ռիչարդ Երրորղ» (1972) «Աստվածային կատակերգություն» (1969), «Սեր և ծիծաղ» (ըստ Ե․ Օտյանի, 1970), Գ․ Արշակյանի «Այս աշխարհի փոքրերը» (1970), Սև Մակայոնոկի «Տալածված առաքյալը» (1972), Վ․ Շեքսպիրի «Ռիչարդ Երրորդ» (1972), Տ․ Մելքոնյանի և Գ․ Չա– լիկյանի «Տայր Տոնապեաի մենախոսու–թյունը» (1973), Պ․ Զեյթունցյանի «Ամե– նաախուր մարդը» (1974), Պ․ Շաֆֆերի «Մթին պատմություն», Գ․ Տեր–Գրիգոր– յանի «Եկեք անկեղծ խոսենք» (1975), Ֆ․ Դյուրենմաթի «խաղում ենք Մտրինդ– բերգ» (1975) ևն։ Պիեսներ են բեմադրել Մոսկվայի Ե․ Վախթանգովի անվ․ թատրո–նի գլխավոր ռեժիսոր Ե․Ռ․ Սիմոնովը (Է․ Դև Ֆիլիպպոյի «Ֆիլումենա Մար– տուրանո», 1971), Մոսկվայի Փոքր թատ– րոնի գլխավոր ռեժիսոր Բ․ Ի․ Ռավենսկի– խը (Բ․ Շոուի «Շոկոլադ ուտող զինվորը», 1971), Թբիլիսիի Կ․ Մարջանիշվիլու անվ․ թատրոնի ռեժիսոր Բ․ Պ․ Կոբախիձեն (0․ Իոսելիանիի «Քանի դեռ սայլը շուռ չի եկել», 1971)։ Ե․ դ․ թ–ի դիմագիծը բնորոշվում է ռե–ժիսորական և դերասանական արվեստի ժամանակակից հատկանիշներով։ Կիրառ–վում են բևմական պայմանական–այլա– բանական լուծումներ, դերասանական թեթև, երբեմև գրոտեսկային սրության հասնող խաղ։ Թատրոնի կազմը (1975)՝ Տ․ Ղափլանյան (գեղ․ ղեկավար, գլխա–վոր ռեժիսոր), Վ․ Վարդանյան (գլխավոր նկարիչ), Ա․ Տովհաննիսյան (ռեժիսոր), դերասաններ՝ Է․ Վարդանյան, Լ․ Թուխիկ– յան, Ի․ Ղարիբյան, Գ․ Մանուկյան, Կ, Երիցյան, Վ, Խաչիկյան, վ․ Գևորգյաև, Ռ․ Քոթանշյան, Ա․ քհթմազյան, Ա․ Պետ– րոսյան, Վ․ Մսրյան, ժ․ Մսրյան, Ա․ Թոփ– չյան, Տ․ Խուդավերդյան, Զ․ Ղարագյոզ– յան, Է․ Շահիրյան, Ա, Խանդիկյան և ուրիշներ։

ԵՐԵՎԱՆԻ ԴՐԱՄԱՏՈՒՆ, Երևաևի Փողերանոց, դրամահատարաև XIV, XVI–XIX դարերում։ Թողարկել է բացա–ռապես մետաղադրամևեր։ Դրամագիտա–կան տվյալների համաձայն Երնանում առաջին դրամները կտրված են XIV դ․ առաջին կևսին՝ Տուլաղույան Աբու–Սաիդ (1316–35) և Աևուշիրվաև (1344–59) խա– ևերի օրոք (ոսկյա, առավելապես՝ ար–ծաթյա դրամներ)։ Տետագայում Ե․ դ․ ոսկյա, արծաթյա և պղևձյա դրամներ է թողարկել Սեֆյան Թահմասպ I (1524– 1576), Իսմէսյիլ II (1576–78), Մուհամեդ Խոդաբենդե (1578–87), Աբբաս I (1587– 1629), Սեֆի I (1629–42), Աբբաս II (1642–66), Սուլեյման I (1667–94), Տյու– սեին I (1694–1722), Աբբաս III (1731 – 1736), Աֆշարյան Նադիր (1736–47), Զենդյան Քերիմ խանի (1750–79), Կա– ջարյան Ֆաթհ Ալի (1797–1834) շահերի անուններով։ Ե․ դ․ գործել է հաև օսմաև– յան տիրապետության տարիներին, որի մասին վկայում են սուլթան Ահմեդ 11-ի (1703–30) անունով արծաթյա դրամները։ Տեղական առուծախի համար XVI դ․ վեր–ջից մինչև XIX դ․ սկիզբը Երևանում թո–ղարկվել են ֆուլուս կոչված պղնձյա դրամներ, որոնց պատկևրատիպը գրեթե ամեն տարի փոխվել Է․ մի երեսին դրոշ– մել են կենդանիների (լորիկ, փիղ, ոչ–խար, սագ, սիրամարգ, աքաղաղ, առյուծ, ձուկ, կապիկ, ուղտ) պատկերներ, իսկ մյուսին՝ պարսկերեն արձանագրությամբ քաղաքի անունը, դրամի թողարկման ժամանակը հիջրայի տարեթվով։ Ե․ դ–ի վերջին դրամները վերաբերում ևն 1824– 1825-ին։ Կապված միջազգային առևտրի զարգացման հետ՝ XVII դ․ առաջին քա–ռորդից Ե․ դ․ ընդունել և վերաձուլել է արևմտաեվրոպական արծաթե դրամներ։ Մոտ 28 գրամանոց մեկ արծաթե ռայխսթա– լերից ստացել են երեք իրանական աբա–սանոցներ՝ 23 գ ընդևանուր քաշով, այ–սինքն, յուրաքանչյուր թալևրի վերաձու–լումից կատարվել է 5 գ արծաթի խնայո–ղություն։ Երբեմն վարձակալման սկզբուն–քով Ե․ դ․ հանձնվևլ է մասնավոր անձանց տնօրինությանը։