Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/585

Այս էջը սրբագրված չէ

եպիսկոպոսանիստ ավան։ 451-ին՝ Քաղկեդոնի եկեղեցական ժողովին Երզնկայից մասնակցել է Պապ եպիսկոպոսը։

Հայաստանի առաջին բաժանմամբ (387) Երզնկան անցավ Բյուզանդիային և դարձավ Արշակ Գ թագավորի մայրաքաղաքը։ VII դ․ Երզնկան գրավել են արաբները, 885 թվականից եղել է Հայոց Բագրատունիների թագավորության կազմում։ X դարի վերջերին Երզնկան նվաճեցին բյուզանդացիները, 1057 թվականին՝ սելջուկ–թուրքերը։ 1243 թվականին մոնղոլական գորքերը Բաչու Նոինի հրամանատարությամբ Չմանկատուկ գյուղաքաղաքի մոտ ջարդեցին Իկոնիայի սուլթան Ղիաթեդդինի բանակը, ապա գրավեցին Երզնկան՝ մեծ ավերածություններ կատարելով քաղաքում։ Կիրակոս Գանձակեցու վկայությամբ, միայն «․․․սակաւ մանկունս և աղջկունս ապրեցուցեալ՝ վարեցին ի գերութիւն («Պատմություն Տայոց», 1961, էջ 284)։ Այնուհետև Երզնկային տիրել են Լենկթեմուրը (1394), Ակ-Կոյունլու, Կարա–Կոյունլու ցեղերը, իսկ 1514 թվականից՝ օսմանյան թուրքերը։ Երզնկան ավերվել է նաև պարբերաբար կրկնվող երկրաշարժերից։ Հայ պատմիչների վկայությամբ, 1045թվականից մինչև 1784 թվականը 25 անգամ կրկնվել են երկրաշարժերը, մի քանի անգամ ավերվել է Երզնկան՝ տալով հազարավոր զոհեր։ Մատթեոս Ուռհայեցին 1045 թվականի երկրաշարժի մասին գրում է. «Տեր աստվածը զայրացավ իր արարածների վրա, և ահավոր ու սոսկալի երկրաշարժ եղավ, բովանդակ տիեզերքը սասանվեց․․․։ Եկեղյաց գավառում բազում եկեղեցիներ խարխլվելով հիմնահատակ կործանվեցին։ Երզնկա կոչված քաղաքը ամբողջությամբ ավերվեց, գետինը պատռվեց, և տղամարդիկ ու կանայք սուզվեցին անդունդի խորխորատները» (Ժամանակագրություն, Ե․, 1973, էջ 65)։ Սոսկալի երկրաշարժ տեղի ունեցավ 1784 թվականի հուլիսի 30-ին՝ գրեթե հիմնահատակ եղավ Երզնկան։

Երզնկան հռչակված էր արհեստներով ու առևտրով։ Երզնկայով էր անցնում Թավրիզ–Էրզրում–Երզնկա-Սեբաստիա–Հալեպ տարանցիկ ճանապարհը։ 1830–1860-ական թվականներին Երզնկան ուներ 15 հազար հայ բնակիչ, որոնք զբաղվում էին արհեստներով (պղնձագործություն, կտավագործություն, ոսկերչություն, կոշկակարություն, ժամագործություն, քարակոփություն) և առևտրով։ Երզնկայի համբավավոր պղնձագործները պատրաստում էին կաթսաներ, թասեր, ափսեներ, ինքնաեռներ, գեղեցիկ ու նուրբ ջրամաններ, որոնք ցուցադրվել են Փարիզի, Վիեննայի, Ֆիլադելֆիայի ցուցահանդեսներում։ Հայտնի էր նաև Երզնկայի բարձրորակ նուրբ բամբակյա կտավը։ Իտալացի ճանապարհորդ Մարկո Պոլոն, որ XIII դարի վերջին Չինաստան ուղևորվելիս եղել է Երզնկայում, հիշատակում է այդտեղ գործած կտավը։ Արաբ պատմիչ Իբն–ի Բատուտան գրում է․ «Նրա (Արզինջանի) բնակիչներից մեծագույն մասը հայ է․․․ Այնտեղ կան լավ կարգավորված շուկաներ, շինում են գեղեցիկ կերպասներ, որ իր անունով (քաղաքի) է կոչվում» (Իբն–ի Բատուտա, Ե․, 1940, էջ 31)։ Երզնկայում միջին դարերում ընդօրինակվել են հարյուրավոր ձեռագրեր։ Դեռ XIV–XV դդ․ Երզնկայի մոտ՝ Սեպուհ լեռան ստորոտին կառուցված Ավագ և Կապոսի վանքերին կից եղել են դպրոցներ, որտեղ դասավանդել են Գևորգ Երզնկացին, Հովհաննես Համշենցին և ուրիշները։ 1850 թվականին Երզնկայում կար 1 հայկական վարժարան, 1886 թվականին՝ 8 երկսեռ դպրոց (1500–1600 աշակերտ), այդ թվում Ներսես Հայրապետի գիշերօթիկը, Ընկերական, Կենտրոնական, Եզնիկյան, Արամյան, Նարեկյան, Քրիստինյան աղջկանց վարժարանները։ XX դարի սկզբին Երզնկան ուներ մանկապարտեզ (հաճախում էր 250–300 երեխա)։ 1909-ին Երզնկայում գործում էր ՀԲԸՄ մասնաճյուղը։ «Եկեղյաց կրթասեր միությունը» ուներ մոտ 500 անդամ՝ ընդգրկված կրթական, թատերական և այլ խմբակներում։ 1909–1911 թվականներին Երզնկայում լույս է տեսել «Արդի» շաբաթաթերթը, 1910–1911 թվականներին՝ «Արոր» ամսաթերթը։ Գործում էին նաև թուրքական դպրոցներ (մեդրեսեներ), կար զինվորական ուսումնարան։ Երզնկան թուրքական 4-րդ բանակի կենտրոնն Էր։ Երզնկայում հայերն ունեին հինգ եկեղեցի։ Ամենահինը Սուրբ Նշանն Էր։ Ըստ ավանդության, այն հիմնադրել է Գրիգոր Լուսավորիչը։ Այդտեղ է թաղվել Հովհաննես Երզնկացին (1250–1326)։ Մյուս եկեղեցիներն էին Ս․ Երրորդությունը, Ս․ Սարգիսը, Ս․ Փրկիչը և Ս․ Աստվածածինը։ Նշանավոր էր Երզնկայի բերդը՝ դեպի Էրզրում տանող ճանապարհի վրա, կառուցված կոփածո քարերով, շրջապատված 30 ոտք բարձրությամբ և 8 ոտք լայնությամբ պարիսպներով ու աշտարակներով։ Ենթադրվում է, որ բերդը կառուցել են Իկոնիայի սուլթանները XIV–XV դարերում։

1890-ական թվականներին խաթարվեց Երզնկայի հայ մշակութային ու տնտեսական կյանքը։ 1895 թվականի հոկտեմբերի 7-ին տեղական իշխանությունները գրգռեցին թուրք խուժանին, որը հարձակվեց Երզնկայի շուկայում գտնվող հայերի խանութների, արհեստանոցների և կրպակների վրա։ Այդ օրը զոհվեց 100-ից ավելի հայ։ 1915-ին Երզնկան ուներ 40 հազար բնակիչ, որից 15 հազարը՝ հայ։ Երզնկայի թուրք կառավարիչ Մեմտուհի հրամանով 1915 թվականի մայիսին տեղահանվեց Երզնկայի հայությունը և համարյա ամբողջությամբ զոհվեց Կամախի կիրճում։ Քչերին հաջողվեց ապաստանել մոտակա լեռներում ու անտառներում։

1916 թվականի հուլիսի 12-ին ռուսական զորքերը գրավեցին Երզնկան (տես Երզնկաի օպերացիա 1916)։ Տարբեր վայրերից մոտ 3–4 հազար հայեր հավաքվեցին Երզնկայում։ 1917 թվականի դեկտեմբերի 5-ին Երզնկայում զինադադար կնքվեց թուրքական զորքերի հրամանատարության և անդրկովկասյան կոմիսարիատի միջև։ Պատրվակ բռնելով Կովկասյան բանակի գրաված տարածքում ապրող մահմեդական և քրիստոնյա բնակչության միջն միջադեպերը՝ թուրքական հրամանատարությունը՝ ոտնահարելով զինադադարը, հրամայեց զորքերին ներխուժել Անդրկովկաս։ 1918 թվականի փետրվարին նրանք վերագրավեցին Երզնկան։ Նահանջող հայ կամավորների հետ Եզնկայից հեռացավ այնտեղ ապաստանած հայ բնակչությունը։ Մեծ եղեռնից փրկված երզնկացիները և նրանց սերունդներն այժմ ապրում են Սովետական Հայաստանում, ԱՄՆ–ում, Ֆրանսիայում, Եգիպտոսում, Լիբանանում, Հունասաանում, Իրաքում և այլուր։ Երզնկայում են ծնվել Կոստանդին, Հովհաննես և Մարտիրոս Երզնկացիները։

Գրականություն` Ագաթանգեղոս, Պատմութիւն Հայոց, Տփղիս, 1909։ Մովսես Խորենացի, Պատմություն Հայոց, Ե․, 1968։ Սուրմենյան Գ․, Երզնկա, Կահիրե, 1947։ Ծոցիկյան Ս․ Մ․, Արևմտահայ աշխարհ, Նյու Յորք, 1947։ Քյուրտյան Հ․, Երիզա և Եկեղյաց գավառ, հ․ 1, Վնտ․, 1953։ Հայ ժողովրդի պատմություն, հ․ 1, Ե․, 1972, հ․ 4, Ե․, 1974։

Մ․ Դարբինյան

«ԵՐԶՆԿԱՅԻ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ», ընդօրինակվել է 1269-ին, Երզնկայում։ Պահվում է Երուասղեմի մատենադարանում (ձեռ․ N* 1925)։ Պատկերագրական առանձնահատկություններով և կատարողական արվեստով համարվում է հայկական մանրանկարչության գլուխգործոցներից։ «Երզնկայի աստվածաշունչն» ընդօրինակել են գրիչներ Մխիթարը, Հակոբը և Մովսեսը՝ Սարգիս արքեպիսկոպոսի և Տովհաննես իշխանի պատվերով։ Նկարազարդումների հեղինակը, ենթադրվում Է, Մխիթար Գրիչն է (պատկերա–զարդել է նաև Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ․ Մատենադարանի 1280-ի ժողովա–ծուն, ձեռ․ JSP 1746)։ Ունի 38 նկար, որոնք պատկերում են Տին կտակարանի գրքերի հեղինակներին, Տիսուսին, ավետարա–նիչներին ևև։ Նկարազարդումևերում տի–րապետող են կարմիրն ու կապույտը, գու–ներանգը մուգ Է։ Ոսկին թեմատիկ նկար–ներում սակավ է օգտագործվել, այն հատ–կապես առատ է խորաններում, կիսա–խորաններում և լուսանցազարդերում։ Նկարչի կարողությունը ցայտուն դրսնոր– վել է Էջը որպես ամբողջական կոմպոզի–ցիա պատկերազարդելու ժամանակ։ Ար–տահայտիչ է գծային շեշտված ոճավորու–մը։ Բուսական զարդամոտիվները համա–դրվել են երկրաչափական տարրերին։ Երզնկայում ստեղծված ձեռագրական հու–շարձաններից առանձնանում է նաև այժմ Նյու Յորքի Գևորգյաև հավաքածուի N* 6 Ավետարանը («Երզնկայի Ավետա–րան»)։ Նրա բարձրարվեստ նկարազար–դումները սերտորեն կապված ևն կիլիկ– յան մանրանկարչության հետ։ Ընդօրի–նակվել է 1200-ին։ Գրկ․ Տ և ր–Ն երսեսյան Ս․, Երզնկա–յի 1269 թ․ Աստվածաշունչը, «Էշմիածին», 1966, N° 11 – 12։


ԵՐԶՆԿԱՅԻ ԲԱՐԲԱՌ, հայերենի բար–բառ։ Ըստ ձևաբանական դասակարգման պատկանում է «կը» ճյուղին։ Խոսվել է Երզնկա քաղաքում ն նրա շրջակայքում։ Խոսակցական միջավայրը կորցրած բար–բառ Է։ Ձայնավոր հնչույթներն են ա, ի, ու, օ, է, ը, է՝, ա։ Չկան երկբարբառներ։ Գրաբարի երկբարբառների դիմաց առ–կա են՝ այ>ա (բառասկզբում նաև ը), ոյ, իւ>ու․ եա>է։ Ունի երկաստիճան ձայնեղազուրկ բաղաձայնական համա–կարգ․ բառասկզբի դիրքում գրաբարի ձայնեղ պայթական ու կիսաշՓական բա–ղաձայնների դիմաց խուլեր են (բերան> պէրան, դուռն>տուռ)։ Խուլերը մնում են անփոփոխ (պատ>պատ)։ Ֆ հանդես է գալիս որպես հնչույթ։ Գոյականն ունի չորս հոլովաձն․ ուղղական–հայցականում անձը և իրը տարբերակված չեն, սեռա– կան–տրականը հիմնականում հանդես է գալիս հոդով (ը//ն) և ստանում իե, ուե, ան, օչ, օ, վան, ց ևոլովական թեքույթնե–րը։ Տոգնակիում հոլովման բոլոր տիպերը