բանում է զարկերակային արյան ճնշու–մը, փոխվում է մեզի գույնը (մսաջրի նման), որի մեջ առկա են սպիտակուցներ, արյան կարմիր մարմնիկներ և միզային գլաններ։ Մուր շրջանից մինչև առողջա–ցումը տևում է ամիսներ, երբեմն՝ 1,5 տա– Րի։ Ե ն թ ա ս ու ր ընթացքի ժամանակ հիվանդության ախտանշաններն ավելի են խորանում՝ 1 – 1,5 տարում հասցնելով երիկամային անբավարարության և մահ–վան։ Այս ձնը հազվադեպ է հանդիպում ն բուժական միջոցառումները առանձին դեպքերում են արդյունավետ։ Քրոնի–կական ձնն արտահայտվում է բազ–մազան կլինիկական պատկերով, մի դեպ–քում ընթանում է գաղտնի և ախտորոշվում է միայն մեզի ու արյան լաբորատոր քըն– նությունների միջոցով։ Երբեմն առաջա–նում են կայուն այտուցներ, արյան ճընշ– ման բարձրացում, սակավարյունություն և տեսողության խանգարումներ։ Որոշ դեպքերում հիվանդությունը սրվում է» ախտաբանական նշաններն ուժեղանում են, զարգանում է երիկամային անբավա–րարություն․ մեզի բաղադրիչ թունավոր նյութերը (հիմնականում ազոտային շլաք– ները) կուտակվում են օրգանիզմում և թունավորում՝ միզարյունություն (ուրե–միա) առաջացնում։ ժամանակակից բժշկ․ պրակտիկայում հիվանդների օրգանիզմից թունավոր նյութերը երբեմն մաքրում ևն արհեստական երիկամի (հեմոդիալիզա– տոր) միջոցով, իսկ արհեստական երի–կամի հակացուցման դևպքում պատվաս–տում են հարազատներից կամ պատա–հարից զոհվածից վերցրած երիկամը։ Բ ու ժ ու մ ը․ հիմնականում ուղղված է հակածին–հակամարմին կոմպլեքսի և ախտածին լիմֆոցիտների առաջացման դեմ (կորտիկոստերոիդներ, ինդոլի ածանցյալներ, 4–ամինոխինոլիններ), ստրեպտոկոկային վարակի դեպքում՝ ան–տիբիոտիկներ։ Սուր ընթացքի և քրոնի– կակաՆ ձԱնրի սրացման շրջանում՝ ան–կողնային խիաո ռեժիմ, կայուն այտուց–ների և արյան ճնշման բարձրացման դեպ–քում «քաղցի և ծարավի ռեժիմ»՝ կերակրի աղի և հեղուկների սահմանափակում, արյան ճնշումն իջևցնող և միզամուղ մի– ջոցևեր, սրացումներից դուրս ժամանակա–միջոցում՝ առողջարանային բուժում (Ղրի– մի հարավային ավւ, Բայրամ–Ալի)։ Ավազանա–երիկամաբորբ, պ ի և լ ո– նեֆրիտ, կարող է ընթանալ սուր կամ քրոնիկական ձևերով։ Սուր շրջանում բարձրանում է հիվանդի ջերմությունը, առաջանում են ցավեր գոտկային մասում, դող, քրտնարտադրություն, գլխացավ։ Մե–զի մեջ հայտնաբերվում են մանրէներ, թարախային տարրևր, սպիտակուց, ար–յան կարմիր մարմնիկներ, միզային գլան–ներ։ ժամանակին և ճիշտ բուժումից երի–կամը լրիվ առողջանում է։ Քրոնիկական ձևը հաջորդում է սուր շրջանին կամ զար–գանում է մեծ մասամբ երիկամաքարային հիվանդության հետևանքով։ Բ ու ժ ու մ ը․ անկողնային խիստ ռե–ժիմ, անտիբիոտիկներ, սուլֆանիլ–ամի– դային պատրաստուկներ, նիտրոֆուրան–ներ, առատ հեղուկներ, հանքային ջրեր, մրգահյութեր, մեզի ևտհոսքի խանգար– ման դեպքում՝ կաթետերիզացում, ծա– նըր դեպքերում՝ երիկամի պատյանահա– տում և քարահատում։ Առողջարանային բուժում (ժելեզնովոդսկ, Տրուսկավեց)։ Օջախային Ե․, վերոհիշյալ ձևերի համեմատ ընթացքը բարենպաստ է։ Զար–գանում է տարբեր վարակիչ հիվանդու–թյունների (թոքաբորբ, ռևմատիզմ, սեպ– սիս, մենինգիտ) հետևանքով։ Մեզի մեջ հայտնաբերվում են սպիտակուց, արյան կարմիր մարմնիկներ, թարախային տար–րեր։ Օջախային Ե–ի դեպքում երիկամների արտազատիչ ֆունկցիան չի խանգարվում և քրոնիկական ձևի չի անցնում։ Տիմնա– կան հիվանդությունը բուժելիս երիկամը լրիվ առողջանում է։ Տես նաև Նեֆրուո– գիսս։ Գրկ․ Гинецинский А* Г», Основы нефрологии, под ред․ Е․ М!․ Тареева, т* 1–2, М․, 1972․ Ռ․ Մւաէիկոնյւսն
ԵՐԻԿԱՄԻ ՋՐԱԿԱԼՈՒՄ, հիդրոնեֆ– ր ո զ (հիդրո․․․ և հուն․ ve<pp<5(; – երի–կամ), հիվանդություն, բնորոշվում է երի–կամների սակավարյունությամբ, դրանց ավազանների խոռոչի հարաճուն լայնա–ցումով, երիկամային հյուսվածքի (պարեն–քիմ) եաաճումով։ Տիվանդանում են առա–վելապես կանայք և երեխաևերը։ Ե․ ջ․ լինում է՝ բնածին, պայմանավորված է միզային համակարգի զարգացման արատներով, մեխանիկական, զարգանում է ավազանների և միզածորան–ների ուռուցքների, բորբոքային սպիների և միզաքարային հիվանդության դեպ–քում, դինամիկական, առաջանում է միզածորանի նյարդա–մկանային ապա–րատի վնասումներից։ Ե․ջ–ման ժամանակ դանդաղում է մեզի ետհոսքը, բարձրանում ներերիկամային ճնշումը, խանգարվում երիկամի արյան շրջանառությունը։ Սո– վորաբար ընթանում է առանց ցայտուն ախտանշանների, երբեմն՝ երիկամների խիթի ձևով, արյունամիզությամբ, իսկ վարակի ներթափանցման դեպքում՝ երի–կամի թարախակալումով։ Րուժումը՝ վի–րաբուժական։ Գրկч Абрамян А» Я․, Гидронефроз и гидроуретер в кн․։ Многотомное руковод–ство по хирургии, под ред․ Б․ В․ Петровско–го, т․ 9, М․, 1959․
ԵՐԻԿԱՄՆԵՐ (լատ․ renes, հուն․ ve(pp<5<;), մարդու և ողնաշարավոր կենդանիների արտաթորության կարևոր զույգ օրգան։ Տեղակայված են որովայնի խոռոչի ետին պատի վրա, ողնաշարի գոտկային հատ–վածի երկու կողմում։ Ե–ի միջային եզրին գտնվում է դրունքը, որտեղից մտնում են արյան անոթները, նյարդերը, դուրս է գալիս միզածորանը։ Ե․ կազմված են բուն հյուսվածքից (պարենքիմ) և երեքա–կան պատյանից, ներքին՝ շարակցական, միջին՝ ճարպային և արտաքին՝ Ե–ի Փա–կեղը։ Ե–ի բուն հյուսվածքը բաղկացած է կեղևային ու միջուկային շերտերից։ Ե․ կատարում են արտազատիչ ու ներզատիչ ֆունկցիա։ Արտազատիչ գործունեությունը միզա– գոյացումն է։ Օրգանիզմի ամբողջ արյու–նը մեկ օրվա ընթացքում 360 անգամ անց–նում է Ե–ի միջով և քամվում, ազատվում արյան մեջ կուտակված թունավոր ար–գասիքներից (միզաթթու, միզանյութ, կրեատին, կրեատինին), աղերի ու ջրի ավելցուկներից։ Մեզի ֆիլտրումը կա–տարվում է Ե–ի կեղևային շերտում գըտ– նըվող՝ նեֆրոններ կոչված գոյացու–թյուններում։ Նեֆրոնները կազմված են երիկամային մարմնիկներից (թվով 1000000) և միզային նուրբ խողովակնե–րից։ Երիկամային մարմնիկներն իրենց հերթին կազմված են մազանոթային կծի–կից և դրան շրջապատող երկշերտ պա–տյանից։ Մազանոթային կծիկում արյան մեջ կուտակված վևասակար նյութերը քամվում են և իբրև մեզի կաթիլ, նախ լըց– վում երիկամային մարմնիկների պատյա–նի երկու շերտերի արանքը, ապա անց–նում արտահանող զիգզագաձև խողովակ–ները։ Բազմաթիվ արտահանող խողովակ–ներ իրար ձուլվելով առաջացնում են հա–վաքող խողովակներ, որոնք խրձերի ձևով երիկամի միջուկային շերտում կազմում են երիկամային բրգեր։ Բրգերի գագաթ–ները նման են պտկիկների, որոնց վրա կան միզաբեր խողովակների բազմաթիվ անցքեր, որտեղից մեզի կաթիլները նախ լցվում են փոքր ու մեծ սկահակների, ապա Ե–ի ավազանների մեջ։ Երիկամային մարմ–նիկների պատերից քամվող առաջնային մեզը ջրիկ է, որի մեջ լուծված են աղեր և շաքար, իսկ սպիտակուցներ ու արյուն չկան։ Արտահանիչ միգային խողովակնե–րում առաջնային մեզից շաքարը, աղերի մի մասը և ջրի մեծ մասը ևորից ետ են ներծծվում (ռեաբսորբցիա)։ Մեկ օրվա ընթացքում Ե․ մշակում են 1,5 չ մեզ (տես Միզազաաություն)։ Երիկամի կառուցվաօքը (ճակատա–յին կտրվածք), /․ երիկամի դրունք, 2․ մի–զածորան, 3․ երիկամի ավազան, 4․ երիկամի կեղև, 5․ երիկամի սյուներ, 6․ երիկամի միշուկ (բրգեր),7․ երիկամի պտկիկներ, 8․ երիկա–մի վւոքբ սկահակներ, 9․ երիկամի մեծ սկա–հակներ Ե–ի ներզատիչ գործունեությունը կապ–ված է նրա արտադրած ռենին հորմոնի հետ, որն ունի անոթասեղմիչ հատկու–թյուն և մասնակցում է երիկամային ու արտաերիկամային արյան շրջանառության ֆիզիոլոգիական կարգավորմանը։ Գրկ* Иванов Г․ О․» Основы нормаль–ной анатомии человека, т․ 1, М«, 1949․
ԵՐԻՏԱՍԱՐԴ ԲԱՅԼՇԵՎԻԿ», գրական– գեղարվեստական, քաղաքական–տնտեսա–