Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/59

Այս էջը սրբագրված չէ

Տղամարդկանց կյանքի միջին տևողու–թյունը 67 տարի է, կանանցը՝ 73։ Գերա–կշռում են սիրտ–անոթային հիվանդու–թյունները և չարորակ ուռուցքները։ Մա–հացության հիմնական պատճառները վե–րոհիշյալ հիվանդությունևերն են։ 1968-ին գործել է 3618 հիվանդանոց՝ 665,5 հզ․ մահճակալով (90 բնակչին՝ 1 մահճակալ)։ Աշխատում էր (1969) 103,4 հզ․ բժիշկ (590 բնակչին՝ 1 բժիշկ)։ Բժիշկներ են պատրաստում համալսարանների 18 բժըշ– կական ֆակուլտետները ն բժշկական ակադեմիան։ ԳՖՏ–ի գլխավոր առողջա–րաններն են՝ Ախեն, Բադեն–Բադեն, Բադ– Վիլդունհան։ X․ Լուսավորությունը ժողկրթության նևրկայիս սիստեմը մըտ– ցըվել է 1950-ական թթ․ սկզբներին։ Պար–տադիր ուսուցումը տարվում է 6 տարեկա–նից՝ քառամյա տարրական դպրոցում։ Ավարտողներն իրավունք են ստանում ընդունվելու հանրակրթական դպրոց, որն ունի 3 տիպ․ հիմնական (9-ամյա), ռեա–լական (10-ամյա) ն գիմնազիա (13-ամյա)։ Տիմնական դպրոցն ավարտողները կա–րող են ընդունվել մասնագիտական դըպ– րոց, ռեալականը պատրաստում է մանր և միջին կարգի ծառայողներ ն միջնա–կարգ մասնագիտական ուս․ հաստատու–թյուն ընդունվելու իրավունք է տալիս։ Միայն գիմնազիան է աշակերտներին պատրաստում հասունության ատեստա–տի, որն իրավունք է տալիս առանց քննու–թյան բուհ ընդունվելու։ Գիմնազիան ունի 3 բաժին՝ բնա–մաթեմատիկական, ժամա–նակակից լեզուների ն դասական։ 1960-ա– կան թթ․ ստեղծվեցին տեխ․, հասարակա– տնտեսազիտական և այլ գիմնազիաներ։ Միջնակարգ մասնագիտական դպրոցն ավարտողը իրավունք է ստանում ուսումը շարունակելու բուհում։ Բարձրագույն ուս․ հաստատություննե–րը (համալսարաններ, տեխ․ բուհեր, բժըշ– կական ակադեմիա, մանկավարժական ինստ–ներ ևն) հիմնվում են գիմնազիայի կամ միջնակարգ մասնագիտական ուսում–նական հաստատությունների բազայի վրա (ուս․ տնողությունը 3–6 տարի)։ 1969-ին ԳՖՏ–ում հաշվվում էր 29 համալսարան և 50 այլ բուհ։ իյոշորագույն համալսարանները գտնը– վում են Բոննում, Գյուսելդորֆում, Տամ– բուրգում, Քյոլնում, Գյոթինգենում։ Գիտ․ հիմնարկները ընդգրկում են ԳԱ և ավելի քան 170 տարբեր ԳՏԻ–ներ։ Ունի նաև մոտ 200 գիտ․ ընկերություն։ Ւաշորագույն գրադարանները․ Բավա– րիայի պետական գրադարանը Մյունխե– նում (ավելի քան 2,5 մլն կտոր գիրք), Պետական գրադարան Մարբուրգում (2,2 մլն կտոր գիրք), համալսարանին կից պետ․ գրադարան Տամբուրգում (մոտ 1 մլն կտոր գիրք)։ ԳՖՏ ունի մոտ 80 թանգա–րան և պատկերասրաև։ XI․ Մամուլը, ռադիոն և հեռուստա–տեսությունը 1971 ին լույս է տեսել 159 օրաթերթ և շաբաթաթերթ, 10,5 հզ․ հանդես և այլ պարբերական հրատարակություններ։ Մամուլում իշխում է մոնոպոլիաների մի փոքրիկ խումբ։ Խոշորագույններն են «Աք– սել Շպրինգեր ունդ զոն» բաժնետիրական ընկերությունը, Բաուերի, Գրյուների, Րուր– դայի հրատարակչությունները։ Շպրինգե– րին է պատկանում օրաթերթերի 29,6%-ը։ Քիչ հրատարակություններ են իրենց պաշ–տոնապես անվանում կուսակցական։ Տիմ–նական լրագրերն իրենց հայտարարում են «վերկուսակցական» և «անկախ»։ Սակայն նրանց ևտևում թաքնված են կա–ռավարական մարմինները, ՔԴՄ, ՔՍՄ, ԳՍԴԿ, ԱԴԿ կուսակցությունները և զա–նազան մոնոպոլիստական միավորումներ։ Լրագրերի մեծ մասը պաշտպանում է ՔԴՄ–ՔՍՄ բլոկը, որի դիրքը առավել լիակատար են արտահայտում Շպրին– գերի թերթերը՝ «Բիլդ–ցայտունգ» («Bild- Zeitung»), «Բիլդ–ցայտունգ ամ զոնտագ» («Bild-Zeitung am Sonntag»), «Վելտ ամ զոնտագ» («Welt am Sonntag»), «Դի վելտ» («Die Welt»), «Տամբուրգեր աբենդբլատ» («Hamburger Abendblatt»j ն այւն, ինչպես նաև «Ռուր–Նախրիխտեն» («Ruhr-Nach- richten»), «Ռայնիշե պոստ» («Reinische Post»), «Մյունխներ Մերկուր» («Miinch- ner Merkur») լրագրերը, «Դի ցայտ» («Die Zeit»), «Բայերն–կուրիեր» («Baiern-Kuri- ег») շաբաթաթերթերը և այլ հրատարա–կություններ։ ԳՍԴԿ ղեկավարության քա–ղաքականությունը պաշտպանում են «Վևստ–դոյչե ալգեմայնե» («West-Deut- sche Allgemeine»), «Նոյե Ռուր–ցայտունգ» («Neue Ruhr-Zeitung»), «Քյոլներ Շտադտ– անցայգեր» («Kolner Stadt-Anzeiger»), «Շտուտգարտեր ցայտունգ» («Stuttgar- ter Zeitung»), «Ֆրանկֆուրտեր ռունդ– շաու» («Frankfurter Rundschau») և այլ թերթեր։ Լիբերալ բուրժուազիայի և մտա–վորականության հայացքների արտահայ–տիչներն են «Զյուդդոյչե ցայտունգ» («Siid- deutsche Zeitung») լրագիրը և «Դեր շպի– գել» («Der Spiegel») շաբաթաթերթը։ Գեր–մանական կոմունիստական կուսակցու–թյունը հրատարակում է «Ունզերե ցայտ» («Unsere Zeit») լրագիրը։ ԳՖՏ–ի ինֆորմացիոն հեռագրական գոր–ծակալությունները՝ «Դոյչե պրեսսե–ագեն– տուր» (հիմնված՝ 1949-ին) քաղ․ ին–ֆորմացիա է մատակարարում ԳՖՏ–ի գրեթե բոլոր լրագրերին, ռադիոյին ու հեռուստատեսությաևը։ 1971-ին ստեղծ–վել է երկու նոր գործակալություն՝ «Դոյ– չեր դեպեշենդինստը» և «Պրոգրես պրես– սե–ագեևտուր Տմբխ» (ՊՊԱ), որն արտա–ցոլում է դեմոկրատական ուժերի գործու–նեությունը։ Ներքին ռադիոհաղորդում–ները վարում է 8, արտասահմանյանը' 2 ռադիոկայան՝ 30 լեզվով։ Տեոուստատե– սային հաղորդումները տրվում են երկու ծրագրով։ XII․ Գրականությունը Ետպատերազմյան առաջին տարիներին ԳՖՏ–ի գրականությունը ներկայացնում էր մի սերունդ, որին վիճակվել էր ապրել ֆաշիզմի օրոք և հիտլերյան Գերմանիան ճանաչել ներսից։ Վ․ Բորխերտը ակնարկ–ներում, պատմվածքներում, բանաստեղ–ծական արձակում և «Դռան ետևում» (1947) դրամայում, Տ․ Վ․ Ռիխտերը «Պարտվածները» (1949), «Նրանք ընկել են աստծու ձեռքից» (1951) վեպերում, Գ․ Այխը, Էլիզաբեթ Լանգեսերը, Ռ․ Տա– գելշանգեն իրենց ստեղծագործություննե–րում, Կ․ Ցիկմայերը «Սատանայի գենե– րալը» (1946) դրամայում, Տ․ Բյոլը պատմը– վածքներում, վիպակներում և առաջին վեպերում մարմնավորել են պատերազ–մական ժամանակի և ետպատերազմյան տարիների ողբերգական հակասություն–ները։ Այս արվեստագետները կործանում էիև նացիստական ու միլիտարիստական առասպելները, ջանում ի հայտ բերել ամոթալի հանցագործությունների և թըշ– վառությունների ակունքներն ու շարժիչ ուժերը։ 1947-ին ստեղծվեց գրողների մի յուրօրինակ ընկերություն՝ «47-ի խումբ», որի դափնեկիրներն են Գ․ Այխը, S․ Pjn- լը, Ի․ Բախմանը, Մ․ Վալզերը, Գ․ Գրասը, Յո․ Բոբրովսկին։ Այդ խումբը Տ․ Վ․ Ռիխ–տերի անփոփոխ նախագահությամբ գո–յատևեց մինչև 1970-ը։ ԳՖՏ–ի հրատարակչություններն ու որոշ պարբերական հրատարակություններ լույս են ընծայում հետադիմական գրողների՝ նացիստական խավարամոլության շարու–նակողների ու ժառանգորդների (Դվին– գեր, Բաուեր, Կոնգալին, Կևռն) ստեղծա–գործությունները։ Սակայն նրանք ամե–նևին էլ չեն բնորոշում գերմ․ գրականու–թյան զարգացման հիմնական պրոցեսը, և նրաևց ընթերցողների շրջանակը բա–վականաչափ սահմանափակ Է։ Մեծ տպա–քանակով տարածվում և մասսայական ընթերցող են գտնում այսպես կոչված «տափակ վեպերը» կամ «կոլպորտաժ– ները» (բուլվարային վիպագրությունը)։ Այդ գրքերից մի քանիսն ունեն «արհես–տավորական» վարպետության որոշակի մակարդակ, հետաքրքիր ֆաբուլա։ Որոշ հեղինակների հանրամատչելի վեպերում (Տ․ Կիրստ, Վ․ Տայնրիխ և ուրիշներ) պատերազմական աղետների և ետպա–տերազմյան հակասությունների վավերա–կան նկարագրությունները, կրքոտ մեր–կացումները և ԳՖՏ–ի այսօրվա իրակա–նության լիբերալ–բարոյախոսական քննա–դատությունը զուգակցվում են զինվորա–կանության իդեալների, մինչհիտլերյան տիպի բուրժ․ նացիոևալիստական պատ–րանքների հետ։ ԳՖՏ–ի կազմավորումից հետո (1949) խիստ սահմանազատում սկսվեց գրական միջաւիսյրում։ Պարզվեց, թե ովքեր են կապված ժողովրդի ևետ և ովքեր՝ ոչ։ «Ու չասաց ոչ մի բառ» (1953), «Անտերունչ տունը» (1954), «Ծաղրածուի աչքերով» (1963) և այլ վեպերում, վիպակներում, պատմվածքներում, ռադիոպիեսներում, հրապարակախոսական ելույթներում Տ․ Բյոլն արտահայտեց արդի հասարակա–կան զարգացման անլուծելի հակասու–թյուններից, նացիստական ու միլիտա–րիստական ժառանգության հարատևու–մից անհանգստացած արվեստագետի աշ–խարհընկալումը՝ միաժամանակ թույլ տա–լով քաղաքական որոշ անհեռատեսու–թյուն։ Գրական կյանքում նշանակալի իրա–դարձություններ եղան Գ․ Գրասի «Թի–թեղյա թմբուկ» (1959), «Շան տարիներ» (1963) վեպերը։ Տասարակական կյանքին գործուն մասնակցել ձգտող արդի հումա–նիստական գրականության զանազան երանգներն են հաղորդում Մ․ Վալզնրի վեպերն ու դրամաները, Տ․ Մ․ Էնցենս– բերգերի բանաստեղծություններն ու հրա–պարակախոսությունը, Զ․ Լենցի արձա–