Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/60

Այս էջը սրբագրված չէ

կը։ Մ․ ֆոն դեր Գրյունը, Գ․ Վեստերհո– ֆը, Ի․ Բյուշերը և ուրիշներ միավորվեցին «61-ի խմբում»՝ բանվորների մասին և բանվորների համար գրողների կազմա–կերպության մեջ։ Հետագայում սրանից անջատվեց քաղաքականապես ավելի ար–մատական «70-ի արտադրական շրջանա–կը»։ «Ուլտրամախերի» (Պ․ Վայս, Տ․ Ս․ էն– ցենսբերգեր, Կազանկե, Բախ և ուրիշներ) ուժեղացող քաղաքական արմատականու–թյանը 60-ական թթ․ ընդդիմացան երի–տասարդ գրողները, որոնք արտահայտիչ նուրբ լեզու մշակեցին (Ցու․ Բեքեր, Գաբ– րիելա Վոման, Պ․ Տանդկե և ուրիշներ)։ Տումանի ստական–գաղափարամետ գրա–կանության յուրատեսակ արձագանքն են դառնում երիտասարդ «նեոնատուրալիստ– ների» (Մ․ Շպեեր, Գ․ Բաուեր) ստեղծա–գործությունները, գրողներ, որոնք ջա–նում են պատկերել կյանքը իր խոր հակա–սությունների մեջ։ XIII․ ճարտարապետությունը և կերպ–արվեստը ճարտարապետ ու թյան զար–գացումը կապված է արդ․ շինարարու–թյան վերելքի հետ։ Գերմ․ ֆունկցիոնա–լիզմի ավանդույթներն օգտագործվել են տրանսպորտային և ինժեներական կա–ռույցների, ֆիրմաների ու վարչական շենքերի շինարարության ժամանակ (ճարտ․ Պ․ Շնայդեր–Էսլեբեն, Ֆ․ Լեոն– հարդ, Տ․ Տենտրիխ, Տ․ Պեչնիգ, է․ Շել– լինգ)։ Մշակվել ևն բարձակային ու կա–խովի կառուցվածքների, գմբեթ–թաղանթ– ների և այլ բազմաթիվ տիպեր։ Միևնույն ժամանակ բնակարանային շինարարու–թյունը հիմնականում հանգեցվել է 3–5 հարկանի միօրինակ սեկցիոն տների կա–ռուցման։ Քասելը, Քիլը, Բրեմենը, Տան– նովերը, Մյունխենը և մյուս քաղաքները վերականգնելիս ու վերակառուցելիս մեծ ուշադրություն է դարձվել տրանսպոր–տային հոսքերի կազմակերպմանը։ 1950-ական թթ․ տեղ են գտել «օրգանական ճարտարապետության» միտումները, հե– տաքրքրությունը կորագիծ բարդ ձների նկատմամբ (Տ․ Շարոուն)։ Կերպարվեստը խիստ կախ–ման մեջ է մոդևռնիստական, գլխավորա–պես ամերիկյան արվեստից։ Սյուրռեա–լիզմի հիվանդոտ ֆանտաստիկայով (գե–ղանկարիչներ Մ․ Ցիմմերման, Է․ Էնդե) հրապուրվելուց հետո, 1950-ական թթ․ տիրապետող է դարձել աբստրակտ ար–վեստը (գեղանկարիչներ Թ․ Վեռներ, Ֆ․ Վինթեր, Է․ Վ․ Նայ, քանդակագործ–ներ Դ․ Բելլինգ, Բ․ Տայլիգեր)։ Լայնորեն տարածված են նորագույն մոդեռնիստա–կան հոսանքները, այդ թվում պոպ–ար– տը (Տ․ Ռ․ Ալվերման)։ Գերմ․ արվեստի հումանիստական ավանդույթը պահպան–վել է ավագ սերնդի վարպետների (գե–ղանկարիչներ Կ․ Շմիդ–Ռոտլուֆ, 0․ Դիքս, 0․ Պանկոկ, քանդակագործներ Գ․ Մարքս, Է․ Մատարե) ստեղծագործության մեջ։ Տետադիմական ուժերի դեմ պայքարի, բանվորական ու դեմոկրատական շարժ–ման հետ է կապված գեղանկարիչներ ու գրաֆիկներ Վ․ Տայգերի, Վ․ Քոլբերգի, Ա․ Պ․ Վեբերի, Կ․ Շելեմանի, Ա․ Տայն– ցինգերի, Կ․ Տոլբուխի, քանդակագործ– ներ Տ․ Վիմերի, Ռ․ Շտեֆենի ռեալիստա–կան ստեղծագործությունը։ XIV․ Երաժշտությունը Երաժշտական մշակույթը զարգանում է արդի բուրժուական արվեստին հատուկ հասարակական միտումների ազդեցու–թյամբ։ Խոշոր վարպետների մեծ մասը (Կ․ Օրֆ, Կ․ Ա․ Տարթման, Վ․ Էգկ, Գ․ Ռա– ֆայել, Յո․ Ն․ Դավիդ, Վ․ Ֆորւոներ, Տ․ Վ․ Տենցե) այս կամ այն չափով հետևում է գերմ․ դասական երաժշտության ավան–դույթներին՝ ձգտելով իր ստեղծագործու–թյան մեջ արտացոլել կյանքի կարևոր երևույթներն ու հումանիստական իդեալ–ները։ Դրան զուգընթաց ԳՖՏ դարձել է ամեն տեսակ ուլւորաավանգարդիստա– կան հոսանքների կենտրոն։ Կանոնավոր կերպով անցկացվում են ավանգարդիս– տական փառատոներ ու սեմինարներ (Դարմշտադ, Դոնաուեշինգեն, Քյոլն), կազ–մակերպվում են ծայրահեղ հոսանքները պաշտպանող ընկերություններ և այլ կազ–մակերպություններ, որոնք, սակայն, հա–ջողություն չունեն ունկնդիրների շրջա–նում։ Բարձր մակարդակի է հասել կատա–րողական արվեստը։ Եվրոպայի լավագույն կոլեկտիվների թվին են պատկանում Տռե– նոսի Գերմանական օպերան, Տամբուրգի և Մյունխենի օպերային թատրոնները, սիմֆոնիկ ու կամերային նվագախմբերը։ Գործում են մեծ թվով նշանավոր դիրի–ժորներ, երաժիշտ կատարողներ, երգիչ–ներ։ Անցկացվում են երաժիշտների ինչ–պես ազգային մասշտաբի («Երիտասար–դությունը երաժշտությամբ է զբաղվում» նշանաբանով), այնպես էլ միջազգային բնույթի (խոշորագույնը՝ Մյունխենում) ամենամյա մրցույթներ։ XV․ Բալետը Բալետային խմբեր կան բոլոր օպերային թատրոններին կից։ Դրանցից խոշորա– գույնները գտնվում են Շտուտգարտում, Մյունխենում, Դյուսելդորֆում, Տամբուր– գում, Տաննովերում, Ֆրանկֆուրտում, Քյոլնում, Վուպերտալում։ Դասական բա–լետի փոխարեն ավելի մեծ տեղ է տրվում ազատ պարին։ Անգլ․ բալետմայստեր Զ․ Կրանկոն բեմադրել է Պ․ Ի․ Չայկովս–կու, Ս․ Կ․ Գլազունովի, Ս․ Ս․ Պրոկոֆևի բալետները, ինչպես նաև «Եվգենի Օնե– գին»-ը (երաժշտ․ Չայկովսկու, 1965), «Ան–սանձ կնոջ սանձահարումը» (երաժշտ․ Սկառլատտի, Կ–Տ․ Շոլցեի մշակմամբ, 1969), «Կարմեն»-ը (երաժշտ․ Բիզեի, 1971)։ Ամերիկյան բալետմայստերներն են գլխա–վորում Ֆրանկֆուրտի (Ջ․ Նյումայեր), Տաննովերի (Դ․ Ադամ) խմբերը։ 1964-ից Դյուսելդորֆում գործում է գերմ․ բալետ– մայստեր Է․ Վալտերը։ Ամեն տարի Շտուտ– գարտում և Մյունխենում անցկացվում են միջազգային փառատոներ։ Բալետային խմբերը զուրկ են ազգային ինքնատիպու–թյունից, առաջավոր պարողները հաճախ հյուրախաղերի են հրավիրվում արտա–սահմանից։ Գերմ․ կոմպոզիտորների բա–լետները բեմադրվում են հազվադեպ, օպե–րայի բալետմայստերները քիչ ուշադրու–թյուն են դարձնում տեղի պարարվեստի դպրոցներին։ XVI․ Թատրոնը 1945-ից հետո առաջադեմ թատերական գործիչները ձգտել են վերակենդանաց– նել գերմ․ թատրոնի լավագույն ավան–դույթները։ Բեմադրվել են գերմանացի հեղինակների՝ մինչև 1933-ը գրված կամ տարագրության մեջ ստեղծված պիեսնե–րը, օտարերկրյա դրամատուրգիայի լա–վագույն ստեղծագործությունները։ Սա–կայն օկուպացիոն իշխանությունների հա– րուցած խոչընդոտների պատճառով խա–ղացանկ չեն մտել բազմաթիվ հակաֆա–շիստական, այդ թվում՝ Ֆ․ Վոլֆի և Բ․ Բրեխտի պիեսները։ Բացառություն էր Վ․ Բորխերտի «Դռան ետևում» պիեսը (1947)։ ԳՖՏ–ի կազմավորումից (1949) հետո վերականգնվել ու կառուցվել են թատերական շենքեր, այդ թվում՝ «Ռե– զիդենց թեատրը» (Մյունխեն) և Մանհայմի ազգային թատրոնը։ Միաժամանակ աճեյ է շահութաբեր թատրոնների ցանցը, որ–տեղ բեմադրվել են ամերիկյան ն այլ օտարերկրյա ևեղինակների պիեսներ, ռևյուներ, երաժշտական ներկայացում–ներ։ Մի շարք դրամատիկական թատրոն–ների խաղացանկում տեղ են գտել այս–պես կոչված աբսուրդ թատրոնի (Ս․ Բե– կետ, Է․ Իոնեսկո և ուրիշևեր) երկերը, ներկայացումները բեմադրվել են վերա– ցական–սիմվոլիկ ոճով։ Թատրոնի որոշ առաջատար գործիչներ փորձել են զար–գացնել ազգային թատերարվեստի ռեա–լիստական ավանդույթները, նրանք բե–մադրել են գերմ․ դասականների գործերը, ինչպես նաև Ն․ Վ․ Գոգոլի, Ա․ Ն․ Օստ– րովսկու, Ա․ Պ․ Չեխովի պիեսները, Տ․ Իբ– սենի, Բ․ Շոոլի, Ֆ․ Դյուրենմաթի դրամա–ները, ժամանակակից արևմտագերմ․ դրա–մատուրգների (Է․ Սիլվանուսի, Տ․ Կիպ– հարդտի, Տ․ Դորստի, Մ․ Վալզերի, Ռ․ Տո– հուսփ և ուրիշների) հակաֆաշիստական ու հակապատերազմական մոտիվներով տոգորված ստեղծագործությունները։ Թա–տերական կյանքում նշանակալի իրա–դարձություն են եղել Բ․ Բրեխտի պիես–ների բեմադրությունևերը Մայնի Ֆրանկ– ֆուրտում, Տամբուրգում, Նյուրնբերգում։ 1947-ից Ռուրում անցկացվում են թա–տերական փառատոներ։ Խոշորագույն թատրոններից բացի դրանց մասնակ–ցում են այսպես կոչված «փողոցների» թատրոնները, որոնք ստեղծվում են 20-ական թթ․ գերմ․ ագիտպրոպ․ կոլեկ–տիվների օրինակով և բեմադրում են քա–ղաքական ու արտադրական թեմայով ներկայացումներ։ Թատերական գործիչ–ներից են Մ․ Տելդը, Տ․ Տոլցմանը, Է․ Շրե– դերը, Կ․ Տարսը, Վ․ Տինցը, Գ․ Դ․ Շվար– ցեն, Գ․ Բուկվիտցը, Գ․ Շվայկարտը, Կ․ Մայզելը, Օ․ Ֆ․ Շուն։ ԳՖՏ–ի թատրոն–ներից են՝ Մանհայմի ազգային թատրո–նը, Տամբուրգի «Տալիա–թեատր»-ը, Շտուտգարտի «Մաուշպիլհաուզ»-ը, «Շտատսթեատր»-ը, Գյոթինգենի Գերմա–նական թատրոնը, Մյունխենի «Շտատ– շաուշպիլը»։ XVII․ Կինոն ԳՖՏ–ի կազմավորումից հետո (1949) ցուցադրվել են ամերիկյան զվարճալի կինոգործեր և նույն բնույթի ևայրենա– կան կինոկատակերգություններ։ 1950– 1960-ական թթ․ երբեմն թողարկվել են ֆաշիզմն ու միլիտարիզմը խարազանող ֆիլմեր։ Սակայն կինոյի խաղացանկը թելադրում է «Գերմանական բանկը»։