Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/602

Այս էջը սրբագրված չէ

ջբջան) ազատ է» շարժուն, իսկ բարձրա–կարգ Ե–ինը պարփակված է կեղծ բոժոժի (պուպարիում) մեջ, որը թրթուրի վերջին փուլի կարծրացած թաղանթն Է։ Տայտնի է Ե–ի 80000 տեսակ, ՍՍՏՄ–ում՝ 10000։ Տարածված են ամենուր (հյուսիսի տունդ–րաներից մինչև արևադարձային երկրնև– րը և աևապատները)։ Կան տեսակներ, որոնց զարգացման շրջանը անցնում է ծովում, սակայն սովորաբար թրթուրները զարգանում են հողում, բույսերի կենդանի կամ քայքայվող հյուսվածքներում, քաղց–րահամ ջրամբարներում, կենդանիների դիակների վրա։ Որոշ տեսակներ մակա–բույծ են։ Տասուև Ե․ սնվում են ծա–ղիկների նեկտարով, փտած նյութերով, ծծում են կենդանինևրի արյունը։ Որոշ Ե․ չեն սնվում, բավարարվում են թրթուրի կուտակած սևնդանյութևրով։ Ե–ի կարգը բաժանվում է 3 ենթակարգի՝ երկարա– բեղիկնևր (Nematocera), կարճաբեղիկևեր (Brachycera) և բոլորակաճեղքեր (Cyc- lorhapևa)։ ՏՍՍՏ–ում որպես գյուղատևտ․ կուլաուրաևերի վևասատուներ հայտնի ևն շվեդական, բալի, կաղամբի և սեխի ճանճերը։ Զազիր խմբից մոծակները, քո– ռուկները, մժղուկներն ու մլակները մար–դու և կենդանիների վարակիչ հիվանդու–թյունների տարածողներ ևն և անհան– գըստացնում են խայթոցներով։ Մի շարք Ե․ գյուղատնտ․ կենդանիների մակաբույծ–ներ են (բոռեր, արյունածծուկներ)։ Ե–ի որոշ տեսակներ (տախիններ), որոնց թըր– թուրները զարգանում են վնասատու մի–ջատների մարմնում, օգտակար են ն կի–րառվում են որպես կենսաբանական պայ–քարի միջոց։ ԵՐԿԻ, է ր կ ի, գյուղ Արևմտյան Տայաս– ւոանում, Էրզրումի վիլայեթում, Բաբերդ քաղաքից մոտ 12 կմ հյուսիս–արևմուտք, բերրի վայրում։ 1909-իև ուներ 80 տուն հայ բնակիչ։ Զբաղվում էին երկրագոր–ծությամբ։ Մոտակայքում կար քարհանք, որտեղ կտրում էին ջրաղացի քարեր։ Ուներ եկեղեցի (Ս․ Լուսավորիչ) և վար– ժարաև՝ 45 աշակերտով։ Ե–ի բևակիչևերը դարձել եև 1915-ի եղեռնի գոհ։

ԵՐԿԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ևրկու իշխանու–թյունների՝ ժամանակավոր կառավարու–թյան՝ բուրժուազիայի իշխանության ն Բանվորների, զինվորների ու գյուղացի–ների դեպուտատների սովետների՝ բան– վորա–գյուղացիական դիկտատուրայի յու–րատեսակ ու խիստ հակասական զուգակ–ցում Ռուսաստանում 1917-ի Փետրվար–յան բուրժուա–դեմոկրատական հեղափո–խությունից հետո (մարտ–հուլիսի սկիզբ)։ Ապստամբ բանվորներն ու զինվորնևրը հեղափոխության առաջին իսկ օրերին ստեղծեցին բանվորական և զինվորական դեպուտատների սովետներ, որոնք իրենց դասակարգային Էությամբ պրոլետարիա– տի և գյուղացիության հեղափոխական– դեմոկրատական դիկտատուրայի մար–միններ Էին։ Սակայն բանվորների ու գյուղացիների ոչ բավարար քաղ․ հասու–նության ու կազմակերպվածության և այլ պատճառներով Էսեռների ու մենշևիկների համաձայնողական կուսակցություններին հաջողվեց գրավել դեպուտատական տե–ղերի մևծ մասը Սովևտներում։ Իսկ Պետ․ դումայի լիբերալ դեպուտատները (խոշոր բուրժուաների և բուրժուականացած կալ–վածատերերի ներկայացուցիչներ), էսեռ–ների ու մևնշնիկևերի պարագլուխների հետ միասին, փետր․ 27-ին (մարտի 12-ին) ստեղծեցին դումայի ժամանակավոր գոր–ծադիր կոմիտե, իսկ մարտի 2(15)-ին՝ ժամանակավոր կառավարություն։ Ե․ ան–ցումային, ժամանակավոր երևույթ էր հե–ղափոխության խաղաղ զարգացման ըն–թացքում։ Այն չէր կարող երկարատն լի–նել, քանի որ պարունակում էր անհաշտե–լի հակասություններ, բուրժուազիան ձըգ– տում էր ժամանակավոր կառավարության, իսկ բանվորներն ու զինվորները՝ Սովետ–ների մենիշխանության։ Տուլիսյան օրե–րին (տես Հուփսյան օրեր 79/7) Ե․ ավարտ–վեց, և ամբողջ իշխանությունն անցավ հակահեղափոխական ժամանակավոր կա–ռավարությանը։ Իշխանության նվաճումը հնարավոր դարձավ միայն զինված ապըս– տամբությամբ, որը տեղի ունեցավ 1917-ի հոկտ․ 25 (նոյեմբ․ 7)-ին (տես Հոկտեմ–բերյան սոցիափսաական մեծ հեղափո–խություն)։ Գրկ․ Լենին Վ․ Ի․, Երկիշխանության մասին, Երկ․» հ․ 24։ Ն ու յ ն ի, Պրոլետա– րիաաի խնդիրները մեր ռնոլյուցիայում, նույն տեղում։ Минц И․ И․, История Ве–ликого Октября, т․ 1–2, М․, 1967–68․

ԵՐԿԻՐ, Արեգակնային համակարգի մո–լորակ։ Նշանն է 0 կամ Ե․ մյուս մո– ւորակներից տարբերվում է կյանքի ն նրա բարձրագույն՝ մտածող ձնի առկա–յությամբ։ Պարունակում է բնության մեջ եղած բոլոր տարրերը, որոնցից գերա–կշռում են թթվածինը, սիլիցիումը, ալյու– մինիումը, նատրիումը, մագնեզիումը, կա–լիումը և ջրածիևը (երկրակեղևի քաշի՝ 98,13%-ը ատոմների թվի 98, 76%)։ Թթվածինը ավելի քան 1․1019гл է, հազ–վագյուտ տարրերի քաշը հասնում է մի–լիոն ա։ Ե․ իր արբանյակ Լուսնի հետ կազմում է տիեզերական պարզ համակարգ։ ժա–մանակակից տեսությունների ևամաձայն, Ե․ առաջացել է 4–5 մլրդ տարի առաջ։ Ծանրության ուժի ազդեցությամբ խտա–ցող նյութը ռադիոակտիվ տարրերի (ուրան, թորիում, կալիում ևև) քայքայ– մաև հետևանքով տաքացել է՝ սկիզբ տա–լով հրահեղուկ զանգվածին։ Նյութի դի–ֆերենցիացիայի հետհանքով առաջացել ևն երկրաոլորտների համակենտրոն շերտեր՝ որոշակի ագրեգատային վիճակով և ֆի– զիկաքիմիակաև հատկություններով։ Կեևտրոևում ձևավորվել է միջուկը (տես Երկրի միջուկ), ևրա շուրջը՝ մանթիան, որից աևջատվող դյուրահալ և թեթև նյու– թերից գոյացել է երկրակեղևը, ըևդերքից բարձրացող գազերից և գոլորշիներից՝ ջրային և գազային թաղաևթները։ Ցամաքը զբաղևցնում է Ե–ի մակերե– վույթի 29,2%–ը (149,1 մլն կմ2) և բաժան– վում է վեց մայր ցամաքի, Տամաշխարհա– յին օվկիանոսը՝ 70,8%-ը (361,1 մլն կմ2), չորս օվկիանոսի։ Ցամաքի միջին բարձրությունը 875 մ է, օվկիանոսի միջին խորությունը՝ 3000 մ։ Ցամաքն ու օվկիանոսը տեղաբաշխված են անհավասարաչափ։ Տյուսիսային կիսա–գնդում ցամաքը կազմում է մակերնույթի 39% –ը, Տվ․ կիսագնդում՝ 19%-ը։ Արմ․ կիսագնդում ցամաքն ավելի քիչ է, քան Արլ․ կիսագնդում։ Ցամաքի վրա բարձ–րացող լեռների առանձին գագաթներ հաս–նում են 7–8 կմ, իսկ օվկիանոսի անդունդ–ների խորությունը՝ մինչն 11 կմ։ Ե․ ունի ձգողական, մագնիսական ն էլեկտրական դաշտեր։ Ձգողական ուժով է պայմանա–վորված Ե–ի ձնը, ռելիեֆի շատ առանձ–նահատկություններ, գետերի և սառցա– դաշտերի ևոսքը և այլ պրոցեսևեր։ Զգո– ղակաև ուժը միջերկրային ուղեծրում պահում է Լուսնին ու արևեստական ար–բանյակներին։ Ե–ի միջուկում նյութի շարժ–ման բարդ պրոցեսների հետևաևք է մագ–նիսական դաշտը, որի հետ էլ սերտ կապ–ված է Ե–ի էլեկտրական դաշտը։ Գեոֆի–զիկական այս դաշտերը մեծ դեր ունեն Ե․ հասնող տիեզերական ազդեցություն–ների արմատական փոփոխությունների գործում։ Արեգակնային ճառագայթներն ու քամին, կոսմիկական, ռենտգենյան, ուլտրամանուշակագույն, օպտիկական ն ռադիոճառագայթները զգալիորեն կլան–վում են մագնիսական ոլորտում և մթնո–լորտում՝ պաշտպանելով կենսոլորտը նրանց սպանիչ ազդեցությունից։ Տիեզե–րական ազդեցությունների կեսից պակասն է հասնում Ե–ի մակերևույթ՝ հանդիսա–նալով այնտեղ տեղի ունեցող պրոցեսնե–րի հիմնական էներգետիկ աղբյուրը։ Ե–ի կեղեի մակերնութային շերտը մթնո–լորտի երկրամերձ շերտի և ջրային ոլոր–տի հետ միասին առաջացնում են աշխար–հագրական կամ լանդշաֆտային թաղան–թը (տես Աշխարհագրական թաղանթ), որը հանդիսացել է կյանքի ծագման ն մարդկային հասարակության ձնավորման անհրաժեշտ պայմանը։ Օրգ․ կյանքը Աղյուսակ 1․ Երկրի կառուցվածքի սխեման (առանց վերին մթնոլորտի ե մագնիսական ոլորտի) Երկրային ոլորտ–ներ Ստորին սահմանը երկրի մակերնույ– թից Կմ Ծավալը 1018 Զանգվածը 102‘ կգ Երկրաոլորտի զանգ–վածի բաժինը երկրի զանգվածում Մթնոլորտ, մինչև բարձրությունը 20001 1320 -0,005 ~10~« Ջրային ոլորտ մինչև 11 1,4 1,4 0,02 Երկրակեղև 5–70 10,2 28 0,48 Մանթիա մինչև 2900 896,6 4013 67,2 Միշուկ 6371 (երկրի կենտ– րոն) 175,2 1934 32,3 1083,4 5976 100,0 1 Մթնոլորտը տարածվում է մինչն 20՝–հզ․ կւէ