լանդշաֆտային թաղանթի ձևավորման առաջնակարգ գործոններից է։ Օրգ․ նյութի և անկենդան բնության Փոխներգործու–թյունը առանձնապես լարված բնույթ է ստանում մարդկային հասարակության զարգացած Փուլում՝ գիտատեխնիկական հեղափոխության ժամանակաշրջանում, երբ մարդու ազդեցությունը միջավայրի վրա իր մասշտաբներով հավասարվում է տիեզերական և երկրաբանական գոր–ծոններին։ Ե–ի մասին գիաելիքները ձևավորվել են հազարամյա ուսումնասիրությունների հիման վրա (աւես Աշխարհագրություն)։ XX դ․ սեյսմիկ հետազոտությունների օգնությամբ տրվել է երկրակեղևի կա–ռուցվածքի բացատրությունը։ Քիմ․ տար–րերի ռադիոակտիվ քայքայման հայտնա–բերումը կարևոր նշանակություն է ունե–ցել երկրի առաջացման նոր տեսություն–ների մշակման համար, ըստ որի, Ե․ առա–ջացել է ոչ թե հրահեղուկ նյութից, այլ՝ սառը, պինդ մասնիկների գրավիտացիոն խտացման ևետևանքով։ Ռադիոակտիվության հայտնագործու–թյունը հնարավորություն տվեց մշակել ապարների բացարձակ հասակի որոշման մեթոդներ։ XX դ․ կեսին հրթիռների, արբանյակ–ների և տիեզերանավերի լայն կիրառու–թյան շնորհիվ մանրամասն ուսումնասիր–վեցին մթնոլորտի վերին շերտերը և մագնիսական ոլորտը։ Ե–ի ձևի ու չավւե– րի ուսումնասիրությամբ զբաղվում է գեո–դեզիան, ուժային դաշտերինը՝ գեոֆիզի–կան, քիմ․ տարրերի բնույթով և շարժման օրինաչափություններով՝ երկրաքիմիան, կոշտ կեղևի նյութական կազմի և զար–գացման պատմությամբ՝ երկրաբանու–թյունը, աշխարհագրական թաղանթի օրի–նաչափություններով՝ աշխարհագրությու–նը, կենսաթաղանթինը՝ կենսաբանու–թյունը։ Որպես տիեզերական մարմին Ե․ ուսումնասիրում է նաև աստղաբաշխու–թյունը։ Ե–ի պրոբլեմները ուսումնասիրում են նաև բնության և հասարակության փոխներգործությամբ զբաղվող գիտու– թյուննևրը։ Երկիրը որպես մոլորակ։ Ե․ Արեգակ–նային համակարգի՝ Արեգակից հեռավո–րությամբ երրորդ, իսկ չափերով ու զանգ– վածով հինգերորդ մեծ մոլորակն է։ Ե–ի զանգվածը ևավասար է 5976․1021 կգ, որը մեծ մոլորակների զանգվածի 1/448 և Արեգակի զանգվածի 1/330000 մասն է։ Արեգակի ձգողության ազդեցությամբ Ե․ պտտվում է նրա շուրջը Էլիպսային ուղեծ– րով։ Արեգակը գտնվում է Ե–ի ուղեծրի կիզակետերից մևկում։ Ե–ի և Արեգակի միջև ևղած հեռավորությունը տարվա ըն–թացքում փոփոխվում է 147,117–152,083 մլն կմ սահմանում։ Միջին հեռավորու–թյունը հավասար 1149,6 մլն կմ If Արևգակ– նային համակարգի սահմաններում հե–ռավորությունների չափման համար ըն–դունվում է որպես միավոր։ Արևգակի շուրջը Ե–ի շարժման միջին արագությունը հավասար է 29,765 կմ/վրկ և փոփոխվում է 29,27–30,27 կմ/վրկ սահմանում։ Տս․ բևեռից նայելիս Ե–ի շարժումն ուղեծրով կատարվում է ժամացույցի սլաքի պտտման հակառակ ուղղությամբ, այսինքն այն ուղղությամբ, որով Ե․ պտտվում է իր առանցքի, իսկ Լուսինը՝ Ե–ի շուրջը։ Արե–գակի հետ Ե․ շարժվում է Գալակտիկայի կենտրոնի շուրջը։ Գալակտիկական պտույտի պարբերությունը հավասար է մոտ 200 մլն տարվա, իսկ շարժման միջին արագությունը՝ 250 կմ/վրկ։ Մոտակա աստղերի նկատմամբ Արեգակը Ե–ի հևտ շարժվում է Տերկուլևս ևամաստեղության ուղղությամբ մոտ 19,5 կմ/վրկ արագու–թյամբ։ Արեգակի շուրջը Ե–ի պտտման պարբերությունը կոչվում է տարի, որը հավասար է 365,242 միջին արեգակնային օրվա։ Ե–ի բնական արբանյակը՝ Լուսինը, Ե–ի շուրջը պտտվում է Էլիպսային ուղեծ– րով Ե–ից 384400 կմ միջին հեռավորության վրա։ Լուսնի զանգվածը Ե–ի զանգվածի 1/81,5 մասն է։ Ե–Լուսին համակարգի զանգվածի կենտրոնը գտնվում է Ե–ի կենտրոնից նրա շառավղի 3/4 հեռավո–րության վրա։ Երկու մարմինն էլ պտտվում են համակարգի զանգվածի կենտրոնի շուրջը։ Ե–ի և Լուսնի զանգվածների հա–րաբերությունը ամենափոքրն է Արեգակ–նային համակարգի մյուս մոլորակների և դրանց արբանյակնևրի զանգվածների հարաբերությունից։ Այդ պատճառով Ե–Լուսին ևամակարգը ևաճախ դիտում են որպես կրկնակի մոլորակ։ Ե․ ունի բարդ ձև» որը որոշվում է ձգողության, կենտրո–նախույս ուժևրի, ինչպես նաև ռելիեֆը Փոփոխող ներքին և արտաքին ուժերի համախմբի համատեղ ազդեցությամբ։ Մո–տավորապես, որպես Ե–ի ձև ընդունում են այն մակերևույթը, որը յուրաքանչյուր կետում ուղղահայաց է ուղղաձիգի ուղղու–թյանը և համընկնում է օվկիանոսներում ջրի մակերևույթի հետ (երբ ալիքներ, մակընթացություն, տեղատվություն, մթնո–լորտային ճնշմամբ պայմանավորված գըր– գըռումներ չկան)։ Այդ մակերևույթը կոչ–վում է գեոիդ։ Գեոիդով սահմանափակ–ված ծավալը համարվում է Ե–ի ծավալ։ Ե–ի միջին շառավիղ կոչվում է գեոիդի ծավալին հավասար ծավալ ունեցող գըն– դի շառավիղը։ Ե–ի պտույտի պատճառով հասարակա–ծի կետերն ունեն 465 մ/վրկ փ, իսկ լայ–նության վրա գտնվող կետերը՝ 465 costp (մ/վրկ) արագություն։ Տեղի լայնու–թյունից պտտման գծային արագության, հետևաբար և կենտրոնախույս ուժերի կախվածությունը բերում է այն բանին, որ ազատ անկման արագացումը տարբեր լայնություններում տարբեր Է։ Ե–ի պտըտ– ման պարբերությամբ որոշվում է ժամա–նակի միավորը՝ օրը։ Ե–ի պտտման առանց–քը խավարածրի հարթությանը տարված ուղղահայացի հետ կազմում է 23°26,5՛ անկյուն (XX դ․ կեսին)։ Այդ անկյունը ներկա դարաշրջանում յուրաքանչյուր տա–րի փոքրանում է 0",47՝ չափով։ Արեգակի շուրջը Ե–ի շարժման ընթացքում նրա պտտման առանցքի ուղղությունը տարա–ծության մեջ գրեթե չի փոՓոխվում, որը և բերում է տարվա եղանակնևրի հերթա–փոխությանը։ Ե–ի պտտման պարբերությունը Լուսնի և ավելի քիչ Արեգակի ձգողությամբ պայ–մանավորված մակընթացությունների ազ–դեցությամբ պարբերաբար աճում Է։ Տե– տ ազոտ ութ յուննևրը ցույց են տվել, որ Ե–ի՝ իր առանցքի շուրջը պտտման պարբերու–թյունը յուրաքանչյուր 100 տարի աճում է մի քանի մ/վրկ–ոՎ (500 մլն տարի առաջ օրվա տևողությունը եղել է մոտ 20,8 ժ)։ Լուսնի ձգողությունն առաջացնում է ինչ–պես մթնոլորտի և ջրային թաղանթի, այնպես էլ «պինդ» Ե–ի մակընթացային դեֆորմացիաներ։ Գրակք ուղղված են ձգող մարմնի կողմը և, հետևաբար, Ե–ի պտտման ընթացքում նրա վրայով տե–ղաշարժվում են։ Մակընթացությունները Ե–ի կեղևում ունենում են մինչև 43 սմ, օվկիանոսում՝ մինչև 2 մ ամպլիտուդ, իսկ մթնոլորտում առաջացնում են ճնշման Փոփոխություն (մինչև մի քանի հարյուր ն/մ2)։ Երկրի երկրաչափական և ֆի–զիկական բնութագրերը Շառավիղը հասարակածում 6378,160 կմ Շառավիղը բևեռում £356,777 կմ Միջին շառավիղը 6371,032 կմ Հ;ասարակածի երկարությունը 40075,696 կմ Մակերեսը 510,2;106 կմ2 Ծավալը 1,083․-ю12 կմ3 Զանգվածը 5976* 1021 կգ Միջին խտությունը 5518 կգ/մ3 Ազատ անկման արագացումը ա․ հասարակածում 9,78049 մ/վրկ2 p․ բևեռում 9,83235 մ/վրկ2 գ․ ընդունված է 9,80665 մ/վրկ2 Աղյուսակ 2․ Մայր ցամաքները (կղզիներով) Մայր ցամաքի անունը Տարածությու–նը մլն կմ2 Միջին բարձ–րությունը մ Մայր ցամաքների ամենա–բարձր լեռնագագաթները մ Եվրասիա Աֆրիկա Հյուսիսային Ամերիկա Հարավային Ամերիկա Անտարկտիդա Ավստրալիա (Օվկիանիայով) 53,45 30,30 24,25 18,28 13,97 8,89 840 750 720 590 2040 340 8848, Զոմոլունգմա (Էվերեստ) 5895, Կիլիմանշարո 6194, Մակկինլի 6960, Ակոնկագուա 5140, Վինսոն 2230, Կոսցյուշկո Աղյուսակ 3․ Օվկիանոսները Օվկիանոսի անվանումը Տարածությու–նը մլն կմ2 Միշին խորությունը it Ամենամեծ խորությու–նը մ խաղաղ (Մեծ) Ատլանայան Հնդկական Հյուսիսային սառուցյալ 179,68 93,36 74,92 13,10 3984 3926 3897 1205 11022 Մարիանյան 8428 7130 5449
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/603
Այս էջը սրբագրված չէ