Երկրի կառուցվածքը, մթնոլորտ։ Ե․ շրջապատված է գազային թաղանթով (մթնոլորտ), որն ունի շերտավոր կառուց–վածք և կարծր Ե–ի հետ միասին պտրտ–վում է առանցքի շուրջը։ Շերտերն իրա–րից տարբերվում են ֆիզիկական և քիմ․ հատկություններով։ Մթնոլորտի կառուց–վածքի դասակարգումը ևիմնականում հիմնված է ըստ բարձրության ջերմաս–տիճանի փոփոխության վրա։ Ստորին մասը՝ տրոպոսֆերան, պարունակում է մթնոլորտի զանգվածի մոտ 80% –ը, որի շևրտի հզորությունը հասարակածում հաս–նում է 16–18 կմ, իսկ բևեռային լայնու–թյուններում՝ 8–10 կմ։ Ջերմաստիճանը յուրաքանչյուր 100 մ բարձրանալիս մի–ջին հաշվով իջնում է 0,6°C։ Ստրատոսֆե–րան, որը կազմում է մթնոլորտի զանգվա–ծի մոտ 20% –ը, տարածվում է մինչև 55 կմ բարձրությունները։ Այստեղ, մինչև 25 կմ բարձրությունը ջերմությունը որոշ չափով իջնում է* որից հետո աճում է շնորհիվ օզոնի շերտի կողմից Արեգակի ուլտրա–մանուշակագույն ճառագայթնևրի կլան–ման։ Ավելի վեր իրար են հաջորդում մեզոսֆերան, թերմոսֆերան և Էքզո– սֆերան։ Մթնոլորտի քիմ․ կազմը միատարր չէ։ Մթնոլորտային չոր օդի ծավալի 78,08%–ը ազոտ է» 20,95%-ը՝ թթվածին, մնացածը՝ ջրածին, ածխաթթու գազ և չեզոք գազեր։ Մինչև 90–100 կմ բարձրություններում տեղի ունեցող օդի իևտևնսիվ խառնվելու պատճառով հիմնական տարրերի հարա–բերական կազմը չի փոխվում (այդ շերտը կոչվում է հոմոսֆերա)։ Մթնոլորտը կա–թիլների և սառցև բյուրեղների ձևով պա–րունակում է 1,3-ից 1,5• 1016 կգ ջուր, որի հիմնական զանգվածը կենտրոնացած է տրոպոսֆերայում։ Ե–ի մակերևույթին մոտ խոնավ օդում ջրի պարունակությունը տատանվում է 3–4% –ից (արևադարձե– րում) մինչև 2 10~5%-ը (Անտարկսփդա– յում)։ Մթնոլորտը պարունակում է նաև կոսմիկական, Որաբխային, օրգ․, հողի, մրի, աղի կոշտ մասնիկներ ևն։ Ծանրության ուժի հետևանքով մթնո–լորտի վերին շերտերում, ըստ մոլե– կուլյար զանգվածների, տեղի է ունենում գազերի բաժանում։ Մինչև 200 կմ հիմնա–կան բաղադրամասը ազոտն է (N2), ավե–լի վեր գերակշռում է ատոմային թթվածի–նը, 600 կմ–ից բարձր՝ հելիումը, 2000 կմ–իզ վեր՝ ջրածինը, որն առաջացնում է երկրի ջրածնային թագը։ Ե–ի աշխարհագրական թաղանթում տե–ղի ունեցող ֆիզիկական, քիմ․ և կենսբ․ պրոցեսների Էնևրգիայի ևիմնական աղ–բյուրը Արեգակի ճառագայթումն է։ Ե–ի մթնոլորտը թափանցելի է 0,3–5,2 մմկ Էլեկտրամագնիսական և 1 մմ–ւց 30 մ ռադիո դիապազոնի ճառագայթման հա–մար, որն ընդգրկում է Արևգակի ճառա–գայթային Էներգիայի մոտ 88% –ը։ Ինֆ– րակարմիր ճառագայթումը (X>5,2 մմկ) հիսնականում կլանվում է ջրային գոլոր–շիների և ածխաթթու գազի կողմից։ Մըթ– նոլորտի անթափանցիկությունը ռադիո– ալիքների համար պայմանավորված է իոնոսֆերայով։ Ուլտրամանուշակա–գույն ճառագայթները (X 3000 մինչև 1800 A) 15–60 կմ բարձրության վրա կլանվում են օզոնի շերտում, իսկ ավելի կարճ ալիքնևրը (X 1800–1000 A)՝ ազոտի և մոլևկուլյար ու ատոմային թթվածնի կող–մից մի քանի տասնյակից մինչև հարյու–րավոր կմ բարձրությունների վրա։ Մթնո–լորտը կլանում է նաև ռենտգենյան ու գամմա–ճառագայթները և կենսոլորտը պաշտպանում նրանց սպանիչ ազդեցու–թյունից։ Ուղիղ և ցրված ճառագայթնե–րի միջոցով Ե–ի մակերևույթ է հասնում արեգակնային ճառագայթման միայն 48% –ը։ Մթնոլորտն իր հերթին անթա–փանց է Ե–ից արձակվող ջերմային ճա–ռագայթների համար, որը պայմանավոր–ված է մթնոլորտում ածխաթթու գազի և ջրային գոլորշիների առկայությամբ։ Մըթ– նոլորտի բացակայության դեպքում Ե–ի մակերևույթի միջին ջևրմաստիճանը կլի–ներ –23°C, մինչդեռ այն 14,8°C Է։ Մըթ– նոլորտը պաշտպանում է Ե–ի մակերևույ–թը նաև կոսմիկական ճառագայթների մի մասից և երկնաքարերից։ Մթնոլորտի և Ե–ի մակերևույթի միջև անընդհատ տե–ղի Է՜ ունենում Էնևրգիայի և նյութի փոխա–նակություն։ Մթնոլորտի անհավասարա–չափ տաքացումը տարբեր աշխարհագրա–կան լայնություններում պատճառ է դառ–նում տարբևր բարձրություններում մթնո–լորտի շրջանառության։ Մթնոլորտը Ե–ի վրա տեղի ունեցող պրոցեսների կարևո–րագույն գործոնն է և որոշիչ նշանակու–թյուն ունի կյանքի գոյության համար։ Ջրոլորտ, ջուրը Ե–ի վրա անընդևատ թաղանթ չի առաջացնում, ցամաքներով այն մասնատվում է առանձին օվկիանոս–ների և ծովերի։ Ե–ի ջրային մասի մոտ 94% –ը կենտրոնացած է օվկիանոսներում և ծովերում, 4% –ը ստորերկրյա ավազան–ներում, 2% –ը՝ սառցադաշտերում և ձյու–նածածկույթներում (գլխավորապես Արկ–տիկայում, Անտարկտիկայում, Գրենլան– դիայում), 0,4%–ը՝ ցամաքի մակերևութա–յին ջրերում (գետեր, լճեր, ճահիճնևր), չնչին քանակությամբ՝ մթնոլորտում և օրգանիզմներում։ Զուրը երկրի վրա գըտ– նըվում է անընդհատ շրջանառության մեջ և մի վիճակից անցնում է մյուսին։ Ե–ի մակերևույթից կատարվող գոլորշիացման միջոցով ջուրն անցնում է մթնոլորտ, թափ–վում տեղումների ձևով։ Տեղումները և գոլորշիացումը հավասարակշռված են։ Ջրային թաղանթը լուծված ձևով պա–րունակում է համարյա քիմ․ բոլոր տար–րերը՝ հատկապես թթվածին, ջրածին, քլոր և նատրիում։ Օվկիանոսի միջին աղիությունը 35°/00 Է» տատանումները՝ 1–2°/օօ–Ից (Ֆիննական ծոց) մինչև 41,5°/0( (Կարմիր ծով)։ Ամենամեծ աղիությունը դիտվում է Մեռյալ ծովում՝ 210°/օօ։ Ստոր–երկրյա ջրերում աղիությունը կարող Հ հասնել մինչև 600°/Օօ։ Մթնոլորտի և ջրա–յին թաղանթի միջև տեղի ունի անընդհատ գազափոխանակություն։ Օվկիանոսի ջրերում եղած քիմ․ տարրերի առկայու–թյունը նպաստավոր է օրգ․ կյանքի զարգացման համար։ Մթնոլորտի շրջանառության հետևան–քով առաջացող մշտական քամիների ազ–դեցության տակ ձևավորվող օվկիանոսա–յին հոսանքները իրար ևն կապում օվկիա–նոսի առանձին մասերը, զգալիորեն հա–մահարթում նրա առանձին մասերի ջեր– մասաիճանը և ֆիզիկաքիմիական հատ–կությունները։ Սկսած 1500 մ խորությու–նից ջրի ջերմաստիճանը համարյա չի փոխվում և մերձհատակային մասում հասնում է 2°C–0°C։ Մերձարևադարձա–յին լայնություններում գերակշռում է ջրի անտիցիկլոնային, իսկ բարձր լայնու– թյուննևրում՝ ցիկլոնային շրջապտույտը։ Ջրի ուղղաձիգ շրջանառությունը ընդգըր– կում է օվկիանոսի ամբողջ հաստույթը։ Տամամոլորակային բնույթ ունեն նաև մակընթացությունն ու տևղաավությունը։ Որպես գլխավոր ջրամբար օվկիանոսը խոշոր դեր է խաղում Ե–ի վրա տեղի ունե–ցող պրոցեսներում, կլանում է արեգակ–նային ճառագայթների մեծ մասը և ջրի մեծ ջերմատարողության հետևանքով մեղ–մում ջերմաստիճանային տատանումները Ե–ի վրա։ Տասարակածային և մերձարե– վադարձային լայնություններում օվկիա–նոսի մակերևույթը ամբողջ տարին տա–քանում Է, ջուրը տաք հոսանքներում տարածվում է դեպի բարձր լայնություն–ները, իսկ միջին և բարձր լայնություննե–րից դեպի հասարակած են շարժվում սա–ռը հոսանքները։ Այսպիսով, օվկիանոսը երկրի կլիման ձևավորող կարևոր գոր– ծոննևրից է։ Օվկիանոսի ջրային տարրե–րը անընդհատ շփման մեջ են երկրի կարծր կեղևի հետ և կատարում են քայ–քայիչ աշխատանք։ Այդ երևույթներին մասնակցում են նաև մակերևութային ջրերը, որոնք տարեկան 17 մլն ա նյութ են տեղափոխում օվկիանոս։ «Կարծր» Երկիր։ Սեյսմոլոգիական տվյալների համաձայն Ե․ պատկերաց–վում է իբրև համակենտրոն սֆերոիդալ թաղանթնևրի մի բազմություն, որն առա–ջացել է նախամոլորակային նյութի գրա– վիտացիոն–քիմ․, մետալուրգիական, նըստ– վածքային, մետամորֆային դիֆերեն– ցիացման հետևանքով։ «Կարծր» Ե–ի արտաքին թաղանթը կազ–մում է կարծր երկրակեղևը (A թաղանթ), որը շերտավոր, անհամասեռ, անընդմեջ և մոզաիկ (բեկորային) կառուցվածքով հաստվածք է՜– Երկրակևղևի միջին հզորու–թյունը ցամաքազանգվածներում 35– 40 կւէ է, օվկիանոսային ավազաններում՝ 5–7 կմ, իսկ անցման գոտիներում՝ 16– Ո կւէ։ Ցամաքազանգվածների և օվկիա–նոսային մարզերի սահմաններում երկ–րակեղևն ունի եռաշերտ կառուցվածք, ստորին, պայմանականորեն «բազալտա–յին» կոչվող, հորիզոնը (15–20 կւէ հզո–րությամբ) կազմված է գր ան ուլի տ–բ ազի– տային բնույթի մետամորֆային ապար–ներից․ միջին, պայմանականորեն «գրա– նիտային» կոչվող, հորիզոնը (դարձյալ 15–20 կմ հզորությամբ)՝ առավելապես գնեյսներից և գրանիտոիդներից, իսկ վերին հորիզոնը (0–2–3 կւէ, առանձին ճկվածքներում՝ մինչև 20–25 կւէ հզորու–թյամբ)՝ նստվածքային ապարներից (ավա–զաքարեր, կավեր, կրաքարեր, մերգելներ, վուլկանիտներ ևն)։ Օվկիանոսային մար–զերում ստորին հորիզոնն իր խտությամբ և առաձգական հատկություննևրով նման–վում է բազալտային կամ հիդրատացման ենթարկված պերիդոտիտային ապարնե–րին (հզորությունը՝ 4,7±0,7 կւէ), միջին հորիզոնը, հավանաբար, կազմված է հրա–
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/604
Այս էջը սրբագրված չէ