Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/609

Այս էջը սրբագրված չէ

բույսերն իրենց տեղը զիջում են ծածկա–սերմերին։ Կավճի վերջում համատարած կերպով մահանում ևն ամոնիտները, բե–լեմնիտները, ինոցերամները, դինոզավ– րերը, թռչող թևփամորթները, փորոտանի–ների և ուսոտանիների, գանոիդ ձկների և ծովային սողունների բազմաթիվ խմբեր։ Պալեոգենի սկզբում տիրապևտում ևն պարկավորները, պրիմիտիվ ծնոտավոր– ները (այդ թվում՝ ցածրադաս կապկա–նմանները)։ Գլխավորապես պալեոգևնի ընթացքում են հանդես գալիս և մահանում շերտագրական կարևոր նշանակություն ունեցող նումուլիտները։ Նեոգենի ըն–թացքում շարունակում են զարգանալ և տարածվել պալեոգևնում ձևավորված կեն–դանական ու բուսական խմբերը։ Նեոգենի ֆաունան և ֆլորան իրենց բազմազա–նությամբ և տեսակային կազմով նմանու–թյուն ունեն ժամանակակից ֆլորայի ու ֆաունայի հետ։ Երկրբ․ պատմության վերջին շրջանի նշանավոր իրադարձու–թյուններից են մամոնտնևրի և բրդոտ ռնգեղջյուրների առաջացումև ու մաևա– ցումը։ Առավել նշանակալից է կապկա–նման մարդկանց՝ ավստրալոպիթեկևերի առաջացումը սրանից 3,5–4 մլն տարի առաջ և Homo sapiens-ի նախահայր երի երևան գալը Եվրասիայի հվ․ շրջաննե–րում՝ մոտ 600 հզ․ տարի առաջ։ Երկիրը և մարդը, հնագիտական վեր–ջին հայտնաբերումների տվյալներով մարդը , Ե–ի վրա երևան է եկել շուրջ 2 մլն տարի առաջ։ Որոշ գիտնականներ մար–դու նախահայրենիքը համարում ևն Աֆ– րիկան, մյուսները՝ Եվրոպան՝ Միջերկ–րածովյան շրջանը։ Վաղ քարի դարում մարդը արդեն յուրացրել էր ցամաքի զգա–լի տարածությունները՝ Կենտրոնական ե Տարավային Եվրոպան, Աֆրիկայի և Ասիայի շատ շրջաններ։ Ուշ քարի դա–րում ձևավորվում է ժամանակակից մարդու ֆիզիկական տիպը՝ «մտածող մարդը» (Homo sapiens), և ավելի է ընդարձակվում մարդու տարաբնակեցման շրջանը՝ ընդ– գրկելով ամբողջ Ասիան, Տյուսիսային Ամևրիկան, Ավսարալիան և Նոր Գվի– նեան։ Ձևավորվում է նախնադարյան հա–մայնական հասարակարգը։ Տասարա– կական արտադրության պրոցեսում մարդն ազդում է շրջապաաող միջավայրի վրա։ Այդ ազդեցությունը տարբեր է լինում իրար ևևրթափոխող տարբևր սոցիալ– հասարակական ֆորմացիաներում։ Մար–դու ազդեցության շնորհիվ փոՓոխվող լանդշաֆտի այս կամ այն տարրը իր ևերթին առաջ է բերում մնացած տարրերի ւիաի ոխություն։ Այդ ազդեցության հա–մակցությունը հաճախ անվանում են բնու–թյան օգտագործում, որը լինում է ռացիո–նալ և ոչ ռացիոնալ։ Բնության ռացիոնալ օգտագործումը ընդգրկում է բնական ռեսուրսնևրի խե–լամիտ յուրացումը, նրանց պահպանումը և նպատակասլաց վերափոխումը։ Այդ բոլորը պայմանավորված է նրանց կոմպ–լեքսային, տնտեսվար հանույթով և վև– րամշակումով, նրանց բազմացմամբ քա– նակապես, որակով և արդյունավետու–թյան պահպանմամբ։ Արտադրողական ուժերի զարգացման հետ մեկտեղ մարդը արտադրության մեջ է ներառնում նորա–նոր ռեսուրսներ։ Գիտատեխնիկական առաջընթացի հետևանքով ուժեղանում է մարդու ազդեցությունը բնության վրա։ Վերջին 100–200 տարվա ընթացքում այդ ազդեցության մասշտաբները Արևմտյան Եվրոպայում և Տյուսիսային Ամերիկա– յում գերազանցել են անցած հազարամ–յակների ազդեցությունը։ Բնակչաթյան արագ աճի և տեխնիկայի զարգացման շնորհիվ վերջին տասնամյակներում բնա–կան ռեսուրսների (ինչպես վերականգնը– վող, այնպես էլ չվերականգնվող) օգտա–գործումը աճում է աննախընթաց չափով։ Այդ պատճառով էլ մարդկության առջև հարց է ծագում պահպանևլ բնական մի–ջավայրը, օժանդակել նրա վերականգ–նող հատկություննևրի ակտիվացմանը։ Առանձնակի կարևորություն է ստանում լանդշաֆտային թաղանթի պահպանու–թյունը աղտոտումից՝ կապված ինդուստ–րացման և ուրբանիզացիայի հետ։ Բնության պահպանության և բնական հարստությունների օգտագործման խըն– դիրը ստանում է կարևոր ներպետական և միջազգային նշանակություն։ Այդ հարցը քննարկման օբյեկտ է դարձել ՄԱԿ–ի և միջպետական զանազան կոնֆերանսնե–րում ու խորհրդակցություններում։ ՍՍՏՄ–ում բնության պահպանությունը դիտվում է որպես կարևոր ժողովրդա– տնտևսական պրոբլեմ, որը 1972-ի Գերա–գույն սովետի VIII գումարման IV սեսիա–յի ընդունած որոշման հիման վրա մսէցը– վում է ժողովրդատնտեսական ամենամյա և հեռանկարային պլանավորման մեջ։ Տայկական ՍՍՏ բնության պահպանության բարևլավմանն է վերաբերում 1973-ի մայիսին հանրապետության Գերագույն սովետի ընդունած օրենքը, որը կարգա–վորում է այդ կարևոր հարցը։ ժամանակակից մարդկության առջև ծա–ռացած կարևոր պրոբլեմներից է բնակ–չության պրոբլեմը՝ կապված մարդկու–թյան աճի արագ տեմպերի հետ։ Այսպես, օրինակ, մեր դարաշրջանի սկզբում եղել

ԱՇԽԱՐՀԻ ԳԵՈՄՈՐՖՈԼՈԳԻԱԿԱՆ ՔԱՐՏԵԶԻ ԲԱՑԱՏՐՈԻԹ6ՈԻՆՆԵՐ

ՑԱՄԱՔԻ ՄՈՐՖՈՍՏՐՈԻԿՏՈՒՐԱՆԵՐ Տարթավայրա–պլատֆորմային մարզեր

ԾՈՎԵՐԻ ԵՎ ՕՎԿԻԱՆՈՍՆԵՐԻ ՏԱՏԱԿՒ ՄՈՐ ՖՈՍՏ ՐՈՒԿՏՈՒՐԱՆԵՐ Մայր ցամաքների ստորջրյա եզր Սէ – Մայրցամաքային ծանծաղուտ (շելֆ) Սշ – Շելֆի խորասուզված տեղամասեր Ս3 – Մայրցամաքային լանջ Ս4 – Գոգավորությունների հատակի կուտա– կումային հարթավայրեր Կղզային աղեղների զոնա (Անցումային զոնա) Ա4 – Լեռնային կառուցվածքներ (կղզային աղեղներ) Ա2 – Խորջրյա անդունդներ Ա3 – Եզրային ծովերի գոգավորությունների հատակի կուտակումային հարթավայ–րեր Օվկիանոսի տաշտակ Օւ – Մերձհորիզոնական կուտակումային հարթավայրեր Օշ – Թեք կուտակումային հարթավայրեր 03 – Բլրաշատ հարթավայրեր 04 – Բարձրություններ և թմբեր 0Տ – Լեռնային կառուցվածքներ Ներօվկիանոսային լեռնաշղթաներ Մ4 – Բարձրադիր (ոիֆւոային հովտով) Մշ – Ցածրադիր (առանց ռիֆտային հովտի)

ԾՈՎԵՐԻ ԵՎ ՕՎԿԻԱՆՈՍՆԵՐԻ ՏԱՏԱԿԻ

ՄՈՐՖՈ2ԵՎԵՐՒ ՏԱՐԱԾՄԱՆ ՄԱՐԶԵՐ 9 – աբրազիոն–կոււոակումային՝ քամու ալե– կոծման ազդեցության զոնայում 10 – էրռզիոն–կուտակումային՝ մերձհատա– կային հոսանքների ազդեցության զո–նայում 11 –կուտակումային՝ նյութի առատ բերման պայմաններում, որ հանգեցնում է արագ հարթեցման 12 – կուտակումային՝ նյութի նվագ բերման և նախնական անհարթությունների եր–կարատև պահպանման պայմաններում 13 – կուտակումային–սուսպենզիոն 14 – քեմոգեն (երկաթ–մանգանային կոնկ– րեցիաներ) 15 – բիոգեն (կորալյան խութեր) Լրացուցիչ նշաններ 16․ Ստորջրյա կանիոններ 17․ Սուսպենզիոն հոսքերի հուներ 18․ Բեկվածքների զոնաներ 19 „ Դեպրեսիաների առանցքներ 20․ Հրաբխային սարավանդներ և բարձ–րավանդակներ 21․ Գործող հրաբուխներ 22․ Տանգած հրաբուխներ 23․ Վերջրյա գագաթներով հրաբուխներ 24․ Ստորջրյա հրաբուխներ 25․ Սառցադաշտային վահաններ 26․ Ոիֆտային զոնաներ ցամաքում 27․ Ոիֆտային զոնաներ օվկիանոսների հատակում ա) ռիֆտային կիրճով բ) առանց ռիֆտային կիրճի ■<ւ – Ցածրադիր հարթավայրեր Հշ – Բարձրադիր հարթավայրեր (սարա–վանդներ, սարահարթեր, բարձրացած զանգվածներ) Լեռնային (օրոգեն) մարզեր Լէ – Վերածնված լեռներ (էպիպլատֆորմա– յին) Լշ – Երիտասարդ լեռներ (էպիգեոսինկլինա– լային)

ՑԱՄԱՔԻ ՄՈՐՖՈ2ԵՎԵՐԻ ՏԱՐԱԾՄԱՆ

ՄԱՐԶԵՐ 1 – Ժամանակակից կրիոգենային 2 – հին սառցադաշտային՝ ժամանակակից կրիոգենային ձևերով 3 – հին սառցադաշտային՝ վերափոխված էրո– զիայով և պերիգլյացիալ պրոցեսներով 4 – հին սառցադաշտային՝ վերափոխված արիդային պրոցեսներով 5 – լեռնային սառցապատումների՝ ժամա– նակակից և հին կրիոգենային ձևերով 6 – լեռնային սառցապատումների՝ արիդա– յին ձևերով 7 – ժամանակակից և հին ֆլյուվիալ ձևերի 8 – ժամանակակից և հին արիդային ձևերի