ված է խոսակցին ի հարցումն կամ ի պատասխան։ Գրականության մեջ Ե․ կեր–պարի բնութագրման միջոցներից է․ թա– տերգական ժանրերում՝ խոսքի հիմնա–կան ձևը, որը ներկայացման մեջ դառնում է բեմական իրադրությունների հիմք։ Բե–մական Ե–յան մեջ խոսքի իմաստը որոշ–վում է ևաև անխոս բեմավիճակներով։ Ե․ նաև գրական–փիլիսոփայական ժանր է․ փիլ․ որոշ երկևր գրվել են Ե–յան ձևով (տես նաև Մենախոսություն)։
ԵՐԿԿԵՆՑԱՂՆԵՐ, ամֆիբիաներ (Amphibia, հուն․ ацфС|Зьо£ – կրկնակի կյանքով ապրող), ողնաշարավոր կենդա–նիների դաս։ Ե–ին բնորոշ է թրթուրային փուլում ջրային, հասուն շրջանում՝ ցա–մաքային կեևսաձևը։ Առաջին ողնաշարա–վորներն են, որոնք ջրային կյանքից ան–ցել են ջրա–ցամաքայինի։ Զկների նման ձվիկներ են դնում, իսկ զարգացումը կա–տարվում է կևրպարանավւոխությամբ, որի ընթացքում թրթուրները կորցնում են ձըկ– նային հատկանիշները։ Ե–ի կմախքն ու մկաններն ունեն պարզ կազմություն։ Մարմնի ջերմությունն անկայուն է և հա–մապատասխանում է արտաքին միջավայ–րի ջերմաստիճանին։ Տայտնի է ժամա–նակակից Ե–ի 2850 տեսակ՝ ընդգրկված երեք կարգում՝ անոտներ, պոչավորներ և անպոչներ։ Ե–ի փափուկ և խոնավ մաշկը կարևոր դեր ունի շնչառության պրոցե–սում։ Գազափոխանակության համար անհրաժեշտ խոնավությունը պահպանում են լորձնային գեղձերը։ Որոշ անոտների մաշկի վրա կան մանր, ոսկրային թեփուկ–ներ։ Գլխուղեղի առաջնային մասը լավ է զարգացած, կիսագնդերը լրիվ բաժան–ված են։ Տասուն վիճակում սնվում են կենդանական կերով։ Ատամները ծա–ռայում են որսը բռնևլու և պահելու հա– մար։ Որոշ տեսակներ (դոդոշ, գետնա– գորտ) ատամներ չունեն։ Լեզուն խիստ շարժուն Է, գեղձիկներով հարուստ։ Մեծ մասը հասուն վիճակում ունի թոքեր, խոաններ (ներքին քթանցքեր)։ Թոքային շնչառությունը լրացվում է , մաշկայինով, որը երբեմն ունենում է գերակշռող նշա–նակություն (օրինակ, անթոք սալաման– դըր)։ Պոչավոր Ե․ շնչում են խռիկներով, որոնք պահպանվում են ամբողջ կյանքում։ Տասուն անհատներն ունեն զույգ երի–կամ, եռախորշ սիրտ (2 նախասիրտ, 1 վւորոք)։ Մեռահասուն են դառնում կյան–քի 3–4-րդ տարում։ Բազմացման շրջանում անպոչ Ե–ին բնորոշ են «գարնանային համերգները» (արուների երգելը), պո–չավորներին՝ «հարսանեկան խաղերը»։ Շատ տեսակների սեռական երկձևու–թյունը (դիմորֆիզմը) ավելի արտահայ–տիչ է դառնում։ Բոլոր անպոչնևրի, մա–սամբ՝ պոչավորների բեղմնավորությունը արտաքին է, մյուսներինը՝ ներքին։ Կան նաև կենդանածին տեսակներ։ Թրթուրը (շերեփուկը) խիստ տարբերվում է հասուն անհատից։ Ցամաքում ձվիկներ դնող Ե–ի զարգացումը կատարվում է առանց կեր–պարանափոխության, որոշ պոչավորների թրթուրները սևռահասուն ևն դառնում մինչև կերպարանափոխությունը։ Ե–ի մեծ մասը օգտակար է» ոչնչացնում է գյու– ղատնտ․ վնասատուներին։ Որոշ Ե․ սնունդ են ուրիշ կենդանիների համար։ Ֆրանսիայում, Իտալիայում, ԱՄՆ–ում և մի շարք այլ երկրներում գորտերի միսն ուտում են։ Գորտերը միաժամանակ, ֆի–զիոլոգիական Փորձերի անփոխարինելի օբյեկտներ են։ Բրածո Ե․ ավելի բազմաթիվ են և բազմազան, քան ժամա–նակակից տեսակները։ Առաջացել են դևոնի շրջանում, լայնորեն տարածվել Երկկենցաղ–ներ․ 1․ բծավոր սա–լամանդր, 2․ կովկաս–յան սալամանդր, 3․ կանաչ դոդոշ, 4․ մոխ» րագույն դոդոշ, 5, լճագորա քարածխի և պերմի շրջաններում։ Եղել են հսկա տեսակներ (գանգի երկարությունը՝ մոտ 1 մ)։ ՄՍՏՄ–ում բրածո Ե–ի մնա–ցորդները բազմաթիվ են Ռուսական հար–թավայրի արլ․ մասում։ Դրանք կարևոր են որոշելու նստվածքների երկրաբանա–կան տարիքը։ Գրկ* Терентьев П» В», Герпетоло–гия, М*, 1961J Шмальгаузей И» И․» Происхождение наземных позвоночных, М․, 1964; Основы палеонтологии․ Земноводные, пресмыкающиеся и птицы, М», 1964․
ԵՐԿԿՈՂՄԱՆԻ ԼՈՒԾԱՆՔ, տես Լուծանք։ ԵՐԿ ԿՈՄՊԼԵԿՏ ԴՊՐՈՑ, ՍՍՏՄ –ում տարրական դպրոց։ Ունի 4 դասարան, մինչև 80 սովորող և 2 ուսուցիչ, որոնցից մեկը միաժամանակ դասավանդում է 1-ին և 3-րդ, մյուսը՝ 2-րդ և 4-րդ դասարաննե–րում։ Ե․ դ․ ստեղծվել է XIX դ․ 2-րդ կեսին։ ՍՍՏՄ–ում պահպանվել է այն բնակա–վայրերում, որտեղ դպրոցականների թի– վը չի բավարարում 3 դասարան կոմպլեկ–տավորելու համար։
ԵՐԿՁԵՎՈՒԹՅՈՒՆ, դիմորֆիզմ (հուն․ 6ւ– երկու և յւօթփղ –ձև), միև–նույն տեսակի օրգանիզմում երկու ձևևրի առկայություն, որոնք տարբևրվում են մորֆո–ֆիզիոլոգիական հատկանիշնե–րով, սակայն ապրում են նույն վայրում։ Ե․ բազմաձևության (պոլիմորֆիզմ) մասնակի դեպք Է։ Կենդանիների մեջ ավելի հաճախ հանդիպում է ս և ռա– կ ա ն Ե․, որն արտահայտվում է արական և իգական սեռերի տարբերությամբ (ար–տաքին տեսքի, չափսերի, գունավորման ևն)։ Էկոլոգիական Ե․ առաջա–նում է միջավայրի պայմանների տարբե–րության պատճառով։ Սեզոնային Ե․ կախված է օրգանիզմի զարգացման ընթացքում ջերմաստիճանի վւոՓոխու– թյունից։ Ե․ դիտվում է նաև սերունդնե–րի հաջորդականության (մակաբույծ որ–դերի սեռական և անսեռ սերունդ), մե– տագենեզի (հիդրոիդ պոպիլիպներ և հիդ– րոմևդուզաներ) ժամանակ։ Տայտնի է և մուտացիայի հետևանքով առաջացող Ե․։ Բույսերի Ե․ դրսևորվում է նրանց արտաքին տեսքում կամ առանձին օրգան–ների կազմությունում, օրինակ, կանեՓի արական և իգական անհատները (սե–ռական Ե․)։ Սեզոնային Ե․ բույսերում արտահայտվում է գարնանային և աշնա–նային ձևերի առկայությամբ։ Ե․ է նույն օրգանի տարբեր ձևով հանդես գալը միևնույն տեսակի տարբեր անհատների մոտ․ օրինակ, ջրային բույսերի ստոր–ջրյա և վերջրյա տևրեները։ Ե․ դրսևոր–վում է նաև ծաղկի կազմությունում՝ հընդ– կացորենի ծաղիկների առէջքների և վար–սանդի տարբևր երկարությունը (հետե– րոստիլիա), արևածաղկի ծաղկաբույլի լեզվակավոր և խողովակավոր ծաղիկնև– րը։ Տայտնի է նաև բակտերիաների Ե․ (R և Տ գաղութները ևն)։ «Ե․» աևրմինը չի կիրառվում այն օրգանիզմների նկատ–մամբ, որոնք յուրաքանչյուր օնտոգենե–զում փոխում են ընդհանուր տեսքը, օրի–նակ, թրթուր և թիթևռ, պտերների գամե– տոֆիտ և սպորոֆիտ։
ԵՐԿՄԵՏԱՂՆԵՐ, տարասեռ մետաղների կամ համաձուլվածքների երկու շերտից կազմված մետաղաևյութ (պողպատ և ալ–