Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/62

Այս էջը սրբագրված չէ

Այն ֆինանսավորում է կինեմատոգրա–ֆիան, ամենից առաջ՝ «ՈւՖԱ» կինոկոն–ցեռնը։ Այդ կոնցեռնի հետ կապված կի–նոստուդիաներում աշխատում են պրոֆա–շիստական կինոժապավեններ ստեղծե–լու մեջ մասնագիտացող ռեժիսորներ։ Արևմտագերմանական կինոարտադրանքի զգալի մասը կազմում եև այն կինոնկար–ները, որտեղ ֆաշիստական չարագործու–թյունների մեղքը գցվում է միայն Տիտլե– րի վրա, իսկ պատերազմի հանցագործնե–րը պատկերվում եև որպես «հայրենիքի հավատարիմ զավակներ»։ Ստեղծվում են նաև այնպիսի կինոժապավեններ, որտեղ հերոսներին բնորոշ են ոգեզրկությունը, բարոյազրկությունը, դաժաևությունը, ան– տարբերություևը։ Մեծ տեղ ևն գրավում պոռնոգրաֆիական և «սարսափի» կինո–նկարները։ Կինեմատոգրաֆիան խոր ճգնաժամ է ապրում պետական օգնության բացակայության և հեռուստատեսության մրցակցության պատճառով, շատ կինո–ֆիրմաներ, կինոթատրոններ փակվում եև։ Տասարակական կյանքը գրեթե արտացոլում չի գտնում կինոարտա–դրանքի մեջ։ Սակայն, չնայած ան–նպաստ պայմաններին, որոշ ռեժիսոր–ներ փորձում են զարգացնել կինոարվես–տի առաջադիմական ավանդույթները, ստեղծում են սոցիալական տևսակետից սուր, հումանիստական գործեր՝ ուղղված ռևանշիզմի ու միլիտարիզմի դեմ․ «Օրի–որդ Ռոզմարին» (1958, ռեժ․ Ռ․ Տիլե), «Շքանշաններ վունդերքինդների հա–մար» (1965, ռեժ․ Ռ․ Էռլեր), «Անհաշտնե–րը» (1966, ռեժ․ ժ․ Մ․ Շտրաուբ), «ժամ–կետը յոթ օր է» (1969, ռեժ․ Ա․ Ֆորեր) են։ Կինոյում նկարահանվում են դերասան–ներ Մ․ Ադոլֆը, Մ․ Շելլը, 0․ Վ․ Ֆիշերը, Կ․ Ցուրգենսը, Ն․ Տիլլերը, Մ․ Տելդը, Լ․ Պուլվերը, Վ․ Տինցը և ուրիշներ։ Թո–ղարկվում է (1970) ավելի քան 100 գեղար–վեստական կինոնկար (դրանցից մոտ երեսունը այլ երկրների հետ համատեղ)։ Գործում է (1971) ավելի քան 3600 կինո–թատրոն։ Պատկերազարդումը տես 48–49 էջերի միջև՝ աղյուսակ IV։ Գրկ․ Արևմտյան Գերմանիան այսօր, Ե․, 1961։ Наумов П․А․, Бонн – сила и бессилие, 2 изд․, М․, 1967; Галкин А․, Мельников Д․, СССР, западные дер–жавы и германский вопрос (1945–65), М․, 1966; Ясперс К․, Куда движется ФРГ, пер․ с нем․, М․, 1969; Демин А․ А․, Лавров С․ Б․, ФРГ сегодня, Л․, 1973; Федеративная Республика Германии, М․, 1973; Лавров С․ Б․, География про–мышленности ФРГ, ч․ 1–2, Л․, 1967; Со–кольников Г․ О․, ФРГ։ современные тенденции в экономике, М․, 1971; Фрад–кин И․ М․, Литература новой Германии, 2 изд․, М․, 1961; Նույնի, Реставраторы орла и свастики․ О неофашистской литера–туре в ФРГ, М․, 1971; Michael F․, Geschichte des deutschen Theaters, Stuttgart, 1969; Gregor U․, P atalos E․, Geschichte des modernen Films, Gutersloh, 1965․

ԳԵՐՄԱՆԻԿ», քառամսյա (սկզբում՝ եռամսյա և երկամսյա) հանդես։ Լույս է տեսնում 1930-ից, Նյու Ցորքում։ Մարա– շի Տայրենակցական միության Ամերի–կայի շրջանակի հրատարակություն։ Տիմ– նադիր–խմբագիր՝ Գ․ Գալուստյան, խըմ– բագիր՝ Ա․ Փոլատյան։ Նպատակն է սփյուռ–քի մարաշցիներին ներգրավել Տայրե–նակցական միության կրթական, մշակու–թային գործունեության ոլորտը, ամրա– պնդել նրանց կապը Սովետական Տայաս– տանի հետ։ Պարբերաբար ակնարկներ է տպագրում հայրենադարձ մարաշցի– ների, Նոր Մարաշ ավանի մասին, հրա–տարակում է Սովետական Տայաստան այցելած մարաշցիների տպավորություն–ները, ազգագրական նյութեր։ «Գ․» ներ–կայացնում է մասնաճյուղերի կյանքը, տպագրում Միության շրջաբերականներն ու հայտարարությունները, ինչպես նաև գրական, գեղարվեստական և պատմա–կան գործեր։ Ունի անգլերեն բաժին։

ԳԵՐՄԱՆԻ4Ե, Մարաշ քաղաքի նախկին անունը։

ԳԵՐՄԱՆԻԿՈՍ (Germanicus, մ․ թ․ ա․ 15– մ․ թ․ 19, Անտիոք), հռոմեական զորա–վար։ Տիբերիոս կայսեր ազգականն ու որդեգիրը։ Մ․ թ․ 14–16-ին հաղթական արշավանքներ է կատարել գերմանական ցեղերի դեմ։ Տիբերիոսը 17-ին լայն լիա–զորություններով Գ–ին ուղարկել է Արե– վելք։ Այստեղ նա Տռոմեական կայսրու–թյանն է միացրել Կապադովկիայի, Կոմ– մագենեի և Կիլիկիայի թագավորություն– ները։ 18-ին եկել է Արտաշատ, հայերի համաձայնությամբ Տայաստանի թագա–վոր հռչակել Պոնտոսի Պոլեմոն թագավո–րի որդուն՝ Զենոնին (Զենոն–Արտաշես)։

ԳԵՐՄԱՆԻՈՒՄ (Germanium), Ge, տարրե–րի պարբերական համակարգի V պար–բերության IV խմբի քիմիական տարր, կարգահամարը՝ 32, ատոմական զանգվա–ծը՝ 72,60։ Ունի հինգ կայուն իզոտոպ՝ 70Ge, 72Ge, 73Ge, 74Ge և 7eGe համապա–տասխանաբար՝ 20,55%, 27,35%, 7,78%, 76 5% և 7,86%։ Արհեստականորեն ստաց– վել են Գ–ի բազմաթիվ ռադիոակտիվ իզոտոպները։ Գ․ p տարր է, նրա ատոմի արտաքին Էլեկտրոնային թաղանթի կա–ռուցվածքն Է՝ 4s24p2։ Գ․ հայտնաբերել է գերմ․ քիմիկոս Կ․ Վինկլերը (1886) և անվանել ի պատիվ իր հայրենիքի։ Սա–կայն նրա գոյությունը և հատկություննե–րը կանխատեսել է Դ․ Մենդելեեը ավելի վաղ (1871) և անվանել «Էկասիլիցիում»։ Գ–ի պարունակությունը երկրակեղևում 7 • 10~4 % է (ըստ զանգվածի)։ Ցրված տարր է, մտնում է բազմաթիվ ապարների և մի–ներալների բաղադրության մեջ։ Գ–ի մի–ներալները՝ գերմանիտ, արգիրոդիտ ևն, չափազանց հազվագյուտ են։ Գ․ բաց մոխ–րագույն, փխրուն պինդ նյութ է, հալման ջերմաստիճանը՝ 937,5°C, եռմանը՝ 2700°C, խտությունը՝ 5327 կգ/tl3։ Թափանցիկ է ինֆրակարմիր ճառագայթների համար, կիսահաղորդիչ է (ДЕ= 0,69 էվ, 1,104 10~19 ջ, 25°С)։ Խառնուրդների առ–կայությունը և տաքացումը մեծացնում են նրա էլեկտրահաղորդականությունը։ Ստացված ամենամաքուր Գ–ի տեսակա–րար դիմադրությունը՝ d>0ohit-uit (25°C)։ Միացություններում 2 և 4 արժեքանի է։ Մետաղների ւարման շարքում գտնվում է պղնձի և արծաթի միջև։ Սովորական ջեր–մաստիճաններում կայուն է օդի, ջրի, ալ– կալիների և նոսր թթուների նկատմամբ։ Ազոտական թթվում և խիտ ծծմբական թթվում օքսիդանում է։ Տեշտությամբ լուծ–վում է արքայաջրում և H202 պարունա– կող ալկալիների լուծույթներում։ Տաքաց–նելիս (500–700°C) Գ․ օդում օքսիդանում է՝ առաջացնելով GeO և Ge02։ Վերջինս սպիտակ փոշի է, հալվում է 1116°Շ–ում, ամֆոտեր է՝ արտաևայտված թթվային հատկությամբ։ Ալկալինևրի և մետաղնե–րի օքսիդների հետ միահալելիս առա–ջացնում է գերմաևատներ (օր․ Na2Ge03), որոնք գերմանիումական թթվի աղեր են։ Վատ է լուծվում ջրում (4,3 գհ, 20°C)։ GeO ունի հիմնային հատկություն։ Ջրածնային միացությունները՝ գերմա– նիոււքաջրածինները կամ գերմինները, ան–կայուն են, կարող են ստացվել տարրերի անմիջական միացումից՝ 1000– 1100օՇ–ում։ Գ–ի քառաքլորիդը՝ GeCU, անգույն հե–ղուկ է, ջրում հիդրոլիզվում է՝ առաջաց–նելով հիդրատացված երկօքսիդի՝ Ge02nH20 նստվածքը։ Տայտնի են նաև Գ–ի երկհալոգենիդները՝ GeX2։ Ծծմբին Գ․ միանում է տաքացնելիս (900–1000°C), առաջացնելով երկսուլֆիդը՝ GeS2։ Տայտ–նի է նաև Գ ի սուլֆիդը՝ GeS, սելենիդը՝ GeSe, և թելուրիդը՝ GeTe, որոնք կիսահա–ղորդիչներ են։ Գ․ ազոտին անմիջապես չի միանում, հայտնի է սակայն նրա նիտ– րիդը՝ Ge3N4, որը կայուն է օդի, ջրի, թթուների և հիմքերի նկատմամբ։ Ֆոս–ֆորի հետ առաջացնում է անկայուն ֆոս– ֆիդը՝ GeP։ Ածխածնի հետ Գ․ չի միանում, այդ պատճառով կարելի է այն հալեւ գրաֆիտե հալքանոթներում։ Միանում է բազմաթիվ մետաղների հետ՝ առաջաց–նելով գերմանիդներ (օր․ Mg2Ge)։ Գ․ առաջացնում է բազմաթիվ կոմպլեքս միացություններ։ Գ․ արդյունաբերու–թյան մեջ ստանում են հիմնականում գու–նավոր մետաղների հանքերի (օր․ ցինկի փայլ) վերամշակման կողմնակի արգա–սիքներից, որոնք պարունակում են 0,001 – 0,1% Գ․։ Որպես հումք օգտագործում են նաև քարածխի մոխիրը, գազագեներա–տորների փոշին ն կոքսաքիմիական գոր–ծարանների մնացուկները։ Չափազանց մաքուր Գ․ ստանում են զոնային հալու–մով և օգտագործում դիողներ, տրիոդներ, դետեկտորներ, ուժային ուղղիչներ պատ–րաստելու համար։ Բազմաբյուրեղային Գ․ օգտագործվում է դոզիմետրիկ և մագնիսա–կան դաշտի լարվածությունը չափող սար–քերում։ Գ–ի օգտագործման կարևոր բնա–գավառներից է ինֆրակարմիր ճառագայթ–ների (8–14 մկ) դետեկտորների արտա–դրությունը։ Գ․ մտնում է բազմաթիվ մե–տաղական համաձուլվածքների բաղադրու–թյան մեջ։

ԳԵՐՄԱՎ, գյուղ Արևմտյան Տայասաա– նում, Բիթլիսի վիլայեթի Սասունի Շա– ւոախ գավառակում։ 1909-ին ուներ 395 հայ բնակիչ։ Զբաղվում էին երկրագործու–թյամբ և անասևապահությամբ։ Բնակիչ–ները տեղահանվել են առաջին համաշ–խարհային պատերազմի տարիներին, մի մասը զոհվել է, փրկվածները տարագրվել են օտար երկրներ։

ԳԵՐՆՈՐ ԱՍՏՂԵՐ, հազվագյուտ աստղե–րի դաս, որոնց պայծառությունը մի քանի օրվա ընթացքում մեծանում է տասնյակ աստղային մեծությամբ։ Առավելագույն պայծառության գերնոր աստղի լուսա–