ՀԱՆԴկՕ է ԱԻԱԹԱԿԱն «։Երկբագունա» հանդեսի գլխագիրը ներ։ Ամսագիրը բարձրացրել է կանանց իրավահավասարության և աղջիկների դաստիարակության հարցը։ Մաևկավար– ժական–դաստիարակչական հոդվածներով օգնել է կրթական գործի բարելավմանը, ծանոթացրել ուսուցման եվրոպական մե–թոդներին։ Թղթակցել են Գ․ Զոհրապը, Գ․ Սրվանձայանցը, Ե․ Դուրյանը, Ե․ Տե– միրճիպաշյանը, Լ․ Բաշալյանը և ուրիշ–ներ։ Տպագրել է գրախոսականներ, մա–մուլի տեսություններ, թարգմանաբար ներ–կայացրել Լամարթինի, Տյուգոյի, Լա– ֆոնտենի, Բայրոնի, Շելլիի և այլոց գործերից։ Ընթերցողներին ծանոթացրել է նշանավոր գիտնականների կյանքին ու գործունեությանը, նորագույն հայտնա–գործություններին։ Տպագրել է Ասիական ընկերության ազդերն ու որոշումները։
ԵՐԿՐԱԿԵՂԵՎ, երկրագնդի արտաքին կարծր քարե թաղանթը։ Տաստությունը ցամաքատիպ պլատֆորմների սահման–ներում 35–45 կմ Է, օվկիանոսային պլատ–ֆորմների սահմաններում՝ 5–6 կմ, ցա–մաքային լեռնաշղթաների կտրվածքում՝ 40–70 կմ, օվկիանոսային լեռնաշղթա–ների կտրվածքում՝ 5–10 կմ, ցամաքնե–րից օվկիանոսներին անցման գոտինե– րում՝ 16–17 կմ։ Ե․ ունի եռաշերտ կա–ռուցվածք (տես Երկիր)։ Ստորին շերտը՝ բազալտայինը, ունի բազալտներին հա–մապատասխանող ֆիզիկական հատկու–թյուններ, միջին հաստությունը մայր ցա–մաքների կտրվածքում 16–18 կմ է։ Օվ–կիանոսային մարզերում՝ 4–5 կմ։ Բա–զալտային շերտը և նրա տակ գտնվող երկրի մանթիան սահմանաբաժանվում են Մոխորովիչիչի մակերևույթով։ Այդ շերտի վրա մայրցամաքայիև պլատֆորմների սահմաևևերում տեղադրված է գրանիտա– յիև շերտը՝ 15–35 կմ հաստությամբ։ Դրանց սահմաևաբաժանը կոչվում է Կոն– րադի մակերնույթ։ Ե–ի վերին շերտը՝ նստվածքային ծածկոցը, կազմված է ավա–զաքարերից, կավաքարերից, կրաքարե–րից, հրաբխային և այլ ապարևերից ու օվկիանոսային նստվածքներից։ Այն որոշ տեղերում բացակայում է․ իսկ առանձին դեպքերում ունի 10–15 կմ հաստություն։ Տայկական լեռնաշխարհում Ե–ի հաստու–թյունը տատանվում է 40–55 կմ սահման–ներում (բազալտային շերտը մոտ 17 կմ է, գրանիտայինը՝ 20–30 կմ, նստվածքա–յին ծածկոցը՝ 0–6 կմ)։ Պինդ վիճակում է գտնվում նաև Երկրի մանթիայի վերին հորիզոնը, որը Ե–ի հետ միասին առաջացնում է լիթո–սֆերան՝ Երկրի մոտ 70–80 կմ հաս–տությամբ քարային պատյանը։
ԵՐԿՐԱԿԵՆՏՐՈՆ ՀԱՄԱԿԱՐԳ, հին և միջիև դարերում իշխող ուսմունք, ըստ որի Երկիրն անշարժ է և գտնվում է տիե– զերքի կենտրոնում, իսկ երկևային մյուս մարմինները պտտվում են նրա շուրջը։ Արիստոտելի Ե․ հ–ում անշարժ Երկիրը շրջապատված է Լուսնին, Մերկուրիին, Վեներային, Արեգակին, Ցուպիտերին ն Սատուրնին պատկանող յոթ «երկնքով»։ Ութերորդում գտնվում են աստղերը, իսկ իններորդում՝ «ոգին» կամ «առաջին շար–ժիչ ուժը»։ Մոլորակների տեսանելի բա–վական բարդ շարժումը բացատրելու հա–մար Արիստոտելն օգտագործում է Եվ– դոքսի համակենտրոն պինդ և թավւանցիկ ոլորտների համակարգը։ Մ․ թ․ ա․ II դ․ Տիպարքոսը ոլորտների համակարգը Փո–խարինել է Ապոլոնիուս Պերգացու առա– ջարկած մակաշրշանակների (էպիցիկլեր) համակարգով։ Մակաշրջանակների տե–սությունում (շարադրված է Պտղոմեոսի «Ալմագեստում») պտտվող ոլորտների փոխարեն ընդունվում է մոլորակների հավասարաչափ շարժումը շրջանագծերով՝ մակաշրջանակներով։ Ենթադրվում է, որ մակաշրջանակները նույնպես շարժվում են և այդ ընթացքում դրանց կենտրոնները գծում են շրջանագծեր։ Մոլորակների շարժումը բավարար ճշտությամբ ներկա–յացնելու համար, սովորաբար, մեկ մակա– շրջանակը բավական չէ և մտցվում է երկ–րորդը, երրորդը ևն։ Ըևդ որում, ենթա– դըրվում է» որ մոլորակը շարժվում է վեր– ջիև մակաշրջաևակով, իսկ յուրաքանչյուր մակաշրջանակի կենտրոնը շարժվում է նախորդի շրջանագծով։ Անանիա Շիրակացու Ե․ հ–ում, ի տար–բերություն պտղոմեոսյան համակարգի, ընդունվում է* որ Արեգակի ուղեծիրը գտնվում է մոլորակների ուղեծբերից դուրս։ Տես նաև Արևակենտրոն համակարգ։ Բ․ Թոսէանյան
ԵՐԿՐԱՀԵՌ ԿԵՏ, ապոգեյ (հուն, ссябчеюд – Երկրից հեռու), Երկրի ար–բանյակի ուղեծրի ամեևահեռու կետը Երկրի կենտրոնից։
ԵՐԿՐԱՄԵԽԱՆԻԿԱ, գիտություն երկրա– կեղհի մեխանիկական վիճակների և երկ–րակեղևում բնակաև տարբեր ֆիզիկա– կաև ազդեցությաևների հետհանքով զար–գացող պրոցեսների մասին։ Ուսումնա–սիրելով ապարների մեխանիկական հատ–կանիշների ձևավորման, երկրակեղհում լարումևերի վերաբաշխմաև և ապարա–զանգվածների դեֆորմացիաևերի, տե–ղափոխության, քայքայմաև ու ամրացմաև օրինաչափությունները՝ Ե․ բացատրում է երկրակեղևի որևէ տեղամասում կա–տարվող լարված–դեֆորմացիոն վիճակի փտի ոխությունը և կանխատեսում գալիք պրոցեսները։ ՏՍՍՏ ԳԱ երկրաբանա–կան գիտությունների ինստ–ի երկրամեխա– նիկայի բաժինը հետազոտություններ է կատարում Կովկասի տարածքում։
ԵՐԿՐԱՄԵՐՁ ԿԵՏ, պերիգեյ (հուն․ лерС – մոտ և yfj – երկիր), Երկրի ար– բաևյակի ուղեծրի ամենամոտ կետը Երկ–րի կենտրոնից։
ԵՐԿՐԱՅԻՆ ԷԼԻՊՍՈԻԳ, Երկրի ձևը (գեոի– դը) լավագույևս ևերկայացնող պտտման էլիպսոիդ։ Ե․ է․ որոշվում է այնպես, որ 1․ նրա և գեոիդի ծավալները լինեն հավա– սար։ 2․ Տասարակածի հարթությունը համընկնի Երկրի հասարակածի հարթու–թյանը, իսկ փոքր առանցքը՝ Երկրի պտըտ– ման առանցքին։ 3․ Ե․ է՜ի և գեոիդի չափե–րի տարբերություևների քառակուսինե–րի գումարը լինի ամենափոքրը։ Երկրի մակերնույթի այս կամ այն մարզի սահ–մաններում գեոիդի ձնը լավագույն կեր–պով ներկայացնելու համար կիրառում են ամենից հարմար Ե․ է․ և այև որոշում երկրորդ ու երրորդ պայմաններով։ Գեո–դեզիայի և քարտեզագրությաև մեջ բոլոր չափումները, որ կատարվում են Երկրի մակերևույթի վրա, վերաբերում են Ե․ է–իև, որի վրա հարմար է լուծել բոլոր մաթ․ խնդիրները։ ՍՍՏՄ–ում ընդունված է Կրասովսկա էլիպսոիդը։
ԵՐԿՐԱՅԻՆ ՍՖԵՐՈԻԴ (<հուն․ atpatpcc– գունդ և eI6o£–տեսք), գեոիդի ձևը պատ–կերող երկրաչափական մարմին․ գևդից տարբերվում է բևեռևերի ուղղությամբ նկատվող աննշան սեղմվածությամբ։ Պար–զագույն դեպքում Ե․ ս․ անփոփոխ առանց–քի շուրջը հաստատուն անկյունային արա–գությամբ պտտվող համասեռ հեղուկ զանգ–վածի հավասարակշռության պատկերն է ն համընկնում է պտտման էւիպսոիդին։ Գեոդեզիական խնդիրների լուծման ժա–մանակ Ե․ ս․ սովորաբար փոխարինվում է համապատասխան պտտման էլիպսոի– դով (դրանք իրարից քիչ են տարբերվում)։
ԵՐԿՐԱՇԱՐԺԵՐ, գետնաշարժ, տա–րերային ստորերկրյա հարվածներ և Երկ–րի մակերնույթի ցնցումներ։ Առաջանում են, երբ տեկտոնական լարումների պարպ–ման, հրաբուխների գործունեության ն ստորգետնյա փլուզումների հետհանքով երկրակեղևում և Երկրի մանթիայի վերին հորիզոններում տեղի են ուևենում ապա–րազանգվածների ամբողջականության խախտում ու տեղաշարժ։ Ե․ մեծ մասամբ տեկտոնական պրոցեսների արդյունքն են։ Ուժեղ Ե․ սովորաբար տևում եև մի քանի վայրվյանից մի քանի տասնյակ վայր–կյան։ Տիմնական ցնցումից աոաջ (ոչ միշտ) ն հետո տեղի են ունենում թույլ ցնցումներ՝ ֆորշոկ և աֆտեր– շ ո կ։ Ֆորշոկները հիմնական ցնցման նախանշաններն են, աֆտերշոկները՝ մարման։ Աշխարհում տեղի են ունենում տարեկան հարյուր հազարավոր շատ թույլ, մի քանի հազար զգալի ուժգնու–թյան, մի քանի տասնյակ ուժեղ և մեկ աղետալի երկրաշարժ։ Աղետալի են եղել 1755-ի Լիսաբոնի, 1867-ի Վեռնիի (այժմ՝ Ալմա–Աթա), 1906-ի Սան Ֆրանցիսկոյի, 1948-ի Աշխաբադի, 1949-ի Խսփթի (Տա–ջիկական ՍՍՏ), 1963-ի Սկոպլեի (Տա– րավսլավիա), 1971-ի Լոս Անջելեսի Ե․։ Տայկական լեռնաշխարհը երկրագնդի առավել երկրաշարժային մարզերից է– Ե․ հաճախ են կրկնվել Երզնկայի, Բասենի, Էրզրումի, Մշո, Արարատյան, Շիրակի դաշտերի, Կարսի սարահարթի, Ախալ– քալաքի բարձրավանդակի, Սյունիքի, Արճեշ–Ւղաթի տարածքներում։ 1011 – 1784-ի ընթացքում Ե․ տասն անգամ ավե– րել են Երզնկան։ 1939-ի դեկտ․ 25–27-ի ուժգին ցնցումներից Երզնկայում քանդ–վել է մոտ 30 հզ․ տուն և զոհվել 20–30 հզ․ մարդ։ XVIII–XX դդ․ կործաևիչ Ե․ եև տեղի ունեցել Էրզրումի ն Բասենի դաշ–