Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/638

Այս էջը սրբագրված չէ

ջեբին Ե–ի գավառում, Երնջակ գեաի հո–սանքի ուղղությամբ, հիշատակում է հա–յերով ն ադրբեջանցիներով բնակեցված հետևյալ գյուղերը․ Արավիս, Զուվալա, Ղազանջի, Շահկերտ, Թեյվւսզ, Անգիր (Վերին, Միջին, Ներքին), Շոռոթ (Շու– ռութ), ժարաժուր, Փարադաշտ (Փորա– դաշտ), Խոշկաշեն, Խտն–աղա, Նորաշեն, իյաչափարախ, Սալիթաղ, Ապարներ (Բա– նանեար), Քռնա, Ապրակունիս, Գզըլճա, Արալի, ճամալտին (Վևրին, Ներքին), Քզնուտ, Ջուղա, Միլախ։ 1826–28-ի ռուս– պարսկական պատերազմից հետո, Թուրք– մենչայի պայմանագրով, 208 ընտանիք (1051 բն․) պարսկահայեր Ատրպատա– կանի Սալմաստ գավառից գաղթեցին և բնակություն հաստատեցին Ե–ի Զաղա քաղաքում և Արագին, Ապրակունիս, Ապարներ, Ղազանջի, Գզըլճա, Նորաշեն, Շոռոթ, Սալիթաղ, Փարադաշտ գյուղե–րում։ Գրկ* Ինճիճյան Ղ․, Աշխարհագրու– թիւն չորից մասանց աշխարհի․․․, մասն 1, հ․ 1 (Նոր Տայասաան), Վնա․, 1806։ Սաե– փանոս Օրբելյան, Պաամութիւն նա–հանգին Սիսական, հ․ 1, Փարիզ, 1859։ Ա լ ի– շ ա ն Ղ․, Սիսական, Վնա․, 1893։ Ս և դ– Ր ակ յան Ա․, Տնությունք հայրենյաց ի գավառին Երնշակու, Վաղ–պաա, 1872։ Ս ը մ– բաայանց Մ․, Նկարագիր Սուրբ Կարա–պետի վանից Երնջակա ն շրջակայից նորա, Տփղիս, 1904։ Տակոբյան Թ․ Խ․, Սյու–նիքի թագավորությունը, Ե․, 1966։ Լ և ո, Երկ․ ժող․, հ․ 3, Ե․, 1969։ Տովհանն ի ս– յան Մ․, Տայաաոանի բերդէրը, Վնտ․, 1970։ Шопен И», Исторический памятник состояния Армянской области в эпоху её присоединения к Российской империи, СПБ, 1852․ Մ․ Դարբինյւսն

ԵՐՆՋԱՏԱՓ (մինչև 1946-ը՝ Ղարաբուլաղ), գյուղ Տայկական ՍՍՏ Ապարանի շրջա–նում, Արայի լեռան հյուսիսային լանջին, շրջկենտրոնից 15 կմ հարավ–արևելք։ Կոլ–տնտեսությունն զբաղվում է անասնապա–հությամբ, հացահատիկային և բանջա–րանոցային կուլտուրաների մշակությամբ։ 1973-ին շահագործման է հանձնվել Երըն– ջաւոափի ջրահան կայանը (Ապարանի ջրամբարից), որը ոռոգում է 800 հա հողատարածություն։ Ունի միջնակարգ դպրոց, ակումբ, գրադարան, բուժկայան։ Գյուղը հիմնադրել են Արևմտյան Տայաս– ւոանից գաղթած հայերը 1828–ՅՕ–ին։ Ե–ում է գտնվում Ս․ Նշան եկեղեցին, շըր– ջակայքում՝ 2 կմ արմ․, Աստվածընկալ վանքը (V–XIII դդ․), 2 կմ հվ–արմ․, Քա– սաղի ձորում, կիսաքանդ եկեղեցի (IX-– X դդ․), գերեզմանոցներ, խաչքարեր (X– XIII դդ․), գյուղատեղիներ, դամբարան–ներ։

ԵՐՆՋՆԱԿ, և ր և Ժ ն ա կ (Eryngium), հովանոցավորների ընտանիքի բազմամ–յա խոտաբույսերի ցեղ։ Տերևներն ամբող–ջական են կամ մասնատված, կաշեկերպ, կապտականաչ երանգով և ծակող ատա– միկներով։ Ծաղիկները երկսեռ են, մանր՝ խմբված գլխիկավոր ծաղկաբույլերում։ Պտուղը ծածկված է կիսաթափանցիկ թե–փուկներով։ Տայտնի է 250 տեսակ, որոնք աճում են տաք և բարեխառն գոտիներում (բացառությամբ Արևելյան Ասիայի և Տա–րակային Ամերիկայի)։ 15 տեսակ հան–դիպում է ՍՍՏՄ–ում, 6 տեսակ՝ ՏՍՍՏ–ում (հվ․, կենտրոնական ն բարձր լեռնային գոտիներում)։ Որոշ տեսակներ պարու–նակում են եթերային յուղեր, սապոնին–ներ, մի քանիսը դեկորատիվ են։

ԵՐՇԻԿԵՂԵՆ, սննդամթերք, որն ստաց– վում է մսի մեխանիկական (մսից ան–պետք, պակաս սննդարար մասերի հեռա–ցում և մանրացում) և ֆիզիկա–քիմիական (աղադրում, հասունացում, խարկում, եփում, ապխտում) մշակմամբ՝ որոշ նյու–թերի ավելացումով։ Ե․ լինում է եվւած, կիսաապխտած, ապխտած, ապխտաեփած, թոքային, զելց, սառնախյուս։ Ե–ի մեջ են մտևում նաև ապուխտները։ Ե․ պատրաստելու համար օգտագործում են տավարի, խոզի միս, խոզաճարպ, երբեմն ոչխարի ն թռչունի, իսկ որոշ շրջաններում՝ ձիու միս։ Թոքա–յին երշիկների, զելցի և սառնախյուսերի համար օգտագործում են մսի ենթամթերքը (լյարդ, ուղեղ, սիրտ ևև)։ Լիարժեք սպի–տակուցներով հարստացնելու նպատակով Ե–ի որոշ տեսակների լցոնին ավելացնում են սննդային արյան պլազմա, կաթ, կաթ– նասպիտակուց, ձու, համը լավացնելու համար՝ շաքար, հատուկ նյութեր, համե–մունքներ (պղպեղ, մշկընկույզ, պիստակ, սխտոր ևն)։ Մսի կարմիր գույևը պահպա–նելու համար ներարկում են նատրիումի նիտրիտի թույլ լուծույթ։ Ե–ին որոշակի ձև տալու և արտաքին վնասակար ազդե–ցություններից պաշտպանելու նպատակով օգտագործում են աղիքային ն արհեստա–կան (սպիտակուցային, ցելյուլոզային ևն) պատյաևներ։ Որոշ տեսակներ ձեավո– րում են առանց պատյանների։ Երշիկ պատրաստելիս միսը ոսկրազերծում են, հեռացնում ջլերը, արյունատար անոթ–ները, կռճիկները, ճարպային հյուսվածքը, կտրատում են և աղ ցանում։ Միսը ման–րացնում են (դարձնում լցոն), խառնում ճարպի կտորներ ն այլ բաղադրիչներ, ապա լցնում պատյանների մեջ և կախում (լցոնի նստեցում)։ Եփած և կիսաապխտած (տես Ապխտում) երշիկները նստեցումից հետո խարկում են, եվւում և հովացնում։ Կիսաապխտած երշիկներն այնուհետն ծխահարում են։ Տում ապխտած երշիկ–ները չեն եփում, նստեցումից հետո ծխա–հարում են և չորացնում։ Թոքային երշիկ–ներ և զելց պատրաստելիս եփած ենթա–մթերքից պատրաստում են լցոն, լցնում պատյանների մեջ, կրկին եփում և հովաց–նում։ Ապուխտների պատրաստման ժա–մանակ աղադրած մսի կտորները լվանում են, ծխահարում, չորացնում։ Ե–ի պատ–րաստուկը ապխտումից հետո եփում են և հովացնում։ Ե․ արտադրվում է նաև պահածոների ձևով։ ՏՍՍՏ–ում Ե–ի արդ․ արտադրությունն սկսվել է 1940-ին, Երև– վանի մսի կոմբինատում։ ՍՍՏՄ–ի մսի արդ․ ձեռնարկություններում տարեկան արտադրվում է 2,4 մլն m (1972), ՏՍՍՏ–ում' 14,3 հզ․ ա (1974) Ե․։ Լենինականի մսի կոմբինատում արտադրվող «Սովետական» և «Մոսկովյան» ևում ապխտած երշիկներն ունեն պետ․ որականիշ։ Գրկ> Конников А» Г», Технология колбасного производства, 2 изд․, М․, 1961․

ԵՐՇՈՎ Իվան Վասիլևիչ [8(20). 1․1867, Մալի Նեսվետայ ագարակ (այժմ՝ Ռոստովի մարգում) –- 21․11․1943, Տաշքենդ], ռուս երգիչ (դրամատիկական տենորյ։ ՍՍՏՄ ժող․ արտիստ (1938), արվեստագիտության դ–ր (1941)։ 1893-ին ավարտել է Պետերբուրգի կոնսերվատորիան։ 1895–1929-ին՝ Մարինյան թատրոնի մենակատար։ Ե․ XX դ․ ռուս, վոկալ արվեստի ականավոր ներկայացուցիչ է– Նշանավոր են Ռ․ Վագների, Ն․ Ա․ Ռիմսկի–Կորսակովի և ուրիշների օպերաների գլխավոր դերերգերի նրա կատարումները։

ԵՐՇՏԵՐ, գյուղ Արևմայաև Տայաստանում, Բիթլիսի վիլայեթի Տարոն գավառում։ 1909-ին ուներ մոտ 70 տուն հայ բնակիչ, եկեղեցի և վարժարան։ Զբաղվում էիև երկրագործությամբ և անասնապահությամբ, մի քանի ընտանիք՝ նան բրուտությամբ։ Բնակիչները զոհվել են առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։

ԵՐՈՊԿԻՆ Պյոտր Միխայլովիչ [մոտ 1698–27․6(8․7)․1740, Պետերբուրգ], ռուս ճարտարապետ–քաղաքաշինարար։ 1716–1724-ին սովորել է Իաալիայում։ 1737–1740-ին՝ Պետերբուրգի կառուցապատման հանձնախմբի գլխավոր ճարտարապետ։ Ե․ ղեկավարել է քաղաքի գլխավոր հատակագծի կազմման աշխատանքը, մշակել կենտրոնական թաղամասերի կառուցապատման նախագծերը։ 1740-ին Ա․ Վոլինսկու խմբի հետ ապստամբել է ժամիշխան Է․ Բիռոնի դեմ և մահապատժի ենթարկվել։

«ԵՐՋԱՆԻԿ ՀՈՒՅՍ», կրոնական ամսա–գիր։ Տայ հոգևոր եղբայրների (ավետարանական եղբայրության եկեղեցի) հրատարակություն։ Լույս է տեսել 1961 – 1971-ին, Բուենոս Այրեսում։ Խմբագիր՝ Տ․ Ապաճյան (1965-ից՝ խմբագրական մարմին)։ Տպագրել է կրոնաբարոյական բնույթի արձակ և չափածո գործեր, հոդվածներ Տարավային Ամերիկայում քրիստոնեության տարածման պատմության վերաբերյալ, նյութեր Բուենոս Այրեսի «Տայ ավետարանական ռաղիոժամ»-ի հաղորդումներից։

ԵՐՎԱՆԴ Ա Սակավակյաց (ծն․ ն մահ․ թթ․ անհտ․), Տայոց թագավոր մ․ թ․ ա․ 570–560-ական թվականներին։ Ե–ի մասին ավանդախառն տեղեկություններ են հաղորդում Մովսես Խորենացին ն Քսենոփոնը։ Խորենացին նրան անվանում է «Սակավակյաց»՝ նկատի ունենալով նրա թագավորելու կարճատնությունը։ Ե․ ունեցել է ընդարձակ տիրապետու–թյուն (հվ–արլ–ից հարել է բուն Մարաստանին, հս–արմ–ից՝ Խալդայներին կամ Խաղտիքին), շուրջ 3000 արծաթ տաղանդ հարստություն (մոտ 12 մլն ոսկի ռուբլի), 40 հզ, հետևակային և 8 հզ․ հեծելակային զինվորական ուժ։ Ե․ իր արքունիքը շըրջապատել է հայ ավագանու ներկայացուցիչներով՝ «պատվավոր հայերով»։ Ել–նելով Երվանդունիք գավառի տեղադրու–թյունից (Վանա լճից հվ–արլ․)՝ ուսումնսիրողները ենթադրում են, որ Ե–ի օրոք հայկ․ թագավորության մայրաքաղաքը եղել է Տուշպա–Վանը։ Մարաստանի Աստիագես (Աժդահակ) թագավորի (իշխել է մ․ թ․ ա․ 585–550) դեմ կռվում պարտվե–լով՝ Ե․ ճանաչել է ևրա գերիշխանությունը, վճարել տարեկան 50 տաղանդ հարկ (մոտ 200 հզ․ ոսկի ռուբլի), հայկ․ զորամասերով մասնակցել Մարաց արշավանք–