ն, լճանալով, առաջացնում է ճահիճներ, որոնք հայ հին մատենագրության մեջ կոչվել են Շամբ Կարնո։ Այստեղ ջուրը պղտոր է հ այդ պատճառով ստացել է Կարասու (Սն ջուր) անունը։ Ե․ մտնելով Շողանի ձորը, հոսում է արմ․, ապա հվ․, այնուհետև, ևորից փոխևլով ընթացքը դեպի արմ․՝ հասնում է Երզնկայի դաշտ։ Ակն քաղաքի մոտ անցնելով խոր կիրճով՝ սրընթաց ընթանում է դեպի հվ–արմ․։ Արա– ծանին սկիզբ է առնում Ծաղկանց (այժմ՝ Ալադաղ) լեռների հս․ լանջևրից։ Վերին հոսանքում հոսում է խոր կիրճով դևպի հս․, ապա հս–արմ․, դուրս գալիս Ալաշ– կերտի դաշտ ն հոսում հվ–արմ․։ Երկու գետերն tl իրար զուգընթաց հոսում են հվ–արմ․։ Մեծ ն Փոքր Տայքի սահմաննե–րում Արևմտյան Ե․ հոսում է հվ․, ապա Կապան–Մեդևն քաղաքից հս․ խառնվելով Արածանուն՝ կազմում է Եփրատը։ Երկա–րությունը (Արածանիի ակունքից) 3065 կւէ է, միախառնումից ևետո՝ 2700 կմ, ավա–զանը 673 հզ․ կւէ2։ Ե․, հոսելով բարձր լեռների միջով կամ լեռների ստորոտնե–րով, առաջացնում է վիհեր, հորձանուտ–ներ, սահանքներ, ավելի քան 300 ջրվեժ։ Վերին հոսանքում ունի լևռնային բնույթ (անկումը 1 կւէ–ւ վրա 2,4 it է)՞․ Կտրելով Մալաթիա և Էրգանի եզրային լեռնաշըղ– թաները՝ Ե․ հոսում է Սիրիական անա–պատային սարավանդի և Միջագետքի հս․ հովտով։ Տիտ (Իրաք) քաղաքից հվ–արլ․ մտնում է ալյուվիալ նստվածքնե–րով Միջագետքի տափարակ դաշտավայ–րը, որտեղ լայնությունը հասնում 1150է/-ից մինչև 500 it, խորությունը՝ 10 it։ Մտո– րին հոսանքում Ե․ երկու բազուկներով խառնվում է Տիգրիսին, կազմում Շատ Էլ–Արաբ գետը և թավւվում Պարսից ծոց։ Խոշոր վտակևերից եև Թոխմաևը և Գյոկ– սուև (աջից), Բելիխն ու Խաբուրը (ձախից)։ Իրաքի սահմաններում Ե․ ընդունում է ժամանակավոր հոսքով վտակներ։ Վա–րարում է գարնանը, նվազում՝ ամռան վերջին։ Տորդացումների ժամանակ ջրի մակարդակը բարձրանում է 3–4 it։ Մի–ջագետքի դաշտավայրերը հեղեղումներից պաշտպանելու համար ստեղծված են հիդ–րոտեխնիկական կառույցներ, հունը մեծ տարածության վրա պատնեշապատված Է։ Ե–ի միջին ծախսը (Տիտ քաղաքի մոտ) 840 it3/վրկ է, առավելագույնը՝ 3–4 հզ․ ւէ3/վրկ, նվազագույնը՝ 180 it3/վրկ, տա–րեկան հոսքը՝ 26,4 կւէ3։ Գետաբերանի մոտ միջին ծախսը հասնում է 300–400 it3/վրկ։ Ե․ չափազանց տղմոտ է։ Միջին հոսանքում տարեկան փոխադրում է 13– 15 մլն տ տիղմ։ Դարերի ընթացքում Ե–ի ջրերը բարե–բեր են դարձրել նրա ափերը։ Եփրատի ու Տիգրիսի ափերին են ծաղկել ու զորացել Ասորեսաանն ու Բաբելոնը։ Տնում, ինչ–պես պատմում է Տերոդոտը, հայերը ինքնաշեն նավերով իրենց ապրանքները փոխադրում էին Ե–ով և վաճառում Բաբե– լոևում։ Ե–ի ջրերը օգտագործվում են ոռոգման համար։ Միայն Իրաքի տերիտո–րիայում մոտ 1 մլն հա ոռոգվում է ջրանցք–ներով, մոտ 500 հզ․ հա՝ ջրհան կայաննե–րի օգնությամբ։ Թուրքիայում, Կեբան քաղաքի մոտ, կառուցվում է հիդրոէներ–գետիկ հանգույց (ՏԷԿ, ջրամբար), որը նախատեսվում է ավարտել 1979-ին։ Մի– րիայում՝ Տաբկայի շրջանում, ՍՍՏՄ–ի օգնությամբ կառուցվում է Սադդ Էլ–Ֆու– րաա հիդրոհանգույցը (մոտ 800 հզ․ կվա հզորությամբ ՏԷԿ, 730 կւէ2 մակերեսով ջրամբար և նախատեսվում է ոռոգևլ 600 հզ․ հա խամ հող)։ Իրաք ում Ե–ի հոսքի կարգավորման և ոռոգման նպատակով կառուցվում են հիդրոտեխնիկական հան–գույցներ։ Ե․ հարուստ է ձկնևրով։ Նավար–կելի է գետաբերանից մինչև Տիտ քաղաքը։ Ե–ի ափին են Բիրեջիկ (Թուրքիա), Ռաքա, Դեյր Էզ–Զոր (Սիրիա), Ռամադա, Էլ– Ֆալլուջա, Էլ–Քուֆա, Սամավա, Նասի– րիա (Իրաք) քաղաքները։ Մեծ եղեռնի ժամանակ Ե–ի ափերին տեղի ունեցավ հայ ժողովրդի զանգվածային բնաջնջում։ (Տես Դեյր Էզ–Զորի կոաորած 1915–/9/6)։ Ղ․ Մուրադյան
ԵՓՐԱՏ», քաղաքական, գրական և գի–տական թերթ։ Լույս է տեսևլ 1927–49-ին, Տալեպում, Փոփոխական պարբերակա–նությամբ։ Ռամկավար ազատական կու–սակցության օրգանը (1929–34, 1936– 1949-ին)։ «ԵՓրատ» հրատարակչական ընկերության հրատարակություն։ Խմբա–գիրներ՝ Խ․ Քարտաշ, Ա․ Շաքլյան, Խ․ Պո– ղոսյպն, Մ․ Կեպենլյան, Մ․ Երեցյան, Ե․ Պենլյան, Տ․ Տովսեփյան, Էլի Նա– զար, Տ․ Տեր–Ղազարյան, Մ․ Տեր–Սաե– փանյան, Տ․ Պարիկյան։ Լուսաբանել է Սովետական Տայաստանի առաջընթացը, տնտեսության ու մշակույթի նվաճումները։ Տայրենական մեծ պատերազմի տարինե–րին հավատ և վստահություև է հայտնել ՍՍՏՄ վերջնական հաղթանակի հանդեպ։ Ետպատերազմյան շրջանում ակտիվորեն մասնակցել է հայրենադարձության կազ–մակերպմանն ու իրագործմանը, հանդես եկել դաշնակցության դեմ։
ԵՓՐԱՏ», բանասիրական, երգիծաբա–նական և արհեստագործական եռօրյա թերթ։ Տրատարակվել է 1869–72-ին, Կ․ Պոլսում։ Խմբագիրներ՝ Մ․ Ֆելեքյան, Տ․ Պարոնյան, Մ․ Տաճյան։ Լուսաբա–նել է հայ հասարակական կյանքը, Կ, Պոլսի պատրիարքարանի գործունեու–թյունը, տպագրել ինֆորմացիաներ Մուրբ Փրկչյան ազգային ևիվանդանոցի վերա–բերյալ, գյուղատնտ․ և կեևցաղայիև խոր– ևուրդևեր, մտահոգվել կրթական հաստա–տությունների վիճակով։
ԵՓՐԱՏ», գրական, գիտական և քաղա–քական կիսամսյա հանդես (1913-ից՝ ամ–սագիր)։ Եփրաա կոչեշի հրատարակու–թյուն։ Լույս է տեսել 1909–14-ին, Խար– բերդում։ Խմբագիր՝ Կ․ Սողիկյան։ Պատ–կերել է կրթական հաստատության առօր–յան, տպագրել սաների և շրջանավարտ–ների գրական, պատմական և կրոնական բնույթի աշխատանքները, պատմել կոլե–ջի սևյսմիկ կայանի գործունեության մա–սին, հաղորդել բժշկ․, աշխարհագրական և ճաևապարհորդական տեղեկություն–ներ։
ԵՓՐԱՏ 4ՈԼԵ&, միսիոներական բարձրա–գույն ուսումնական հաստատություն։ Տիմնվել է 1878-ին, Խարբերդում (Արն– մըտյան Տայաստան), ամերիկացի մի–սիոներ Ք․ Տույլըրի նախաձեռնությամբ և հաևգաևակած գումարներով։ Մինչև 1888-ը կոչվել է Արմենիա կոլեջ։ Դասա– վանդումը կատարվում էր ամերիկյան կո–լեջների ծրագրով։ Ուսման տևողությունը 4 տարի էր։ Բացվել է 34 աշակերտով, ունեցել է գիշերօթիկ հարկաբաժիններ (տղաների և աղջիկների համար առան–ձին), երկսեռ վարժարաններ, մանկապար– տեզ, հիվանդանոց, դեղատուն, արհեստա–նոցներ, դահլիճ, գրադարան (80000 գիրք), բուսաբանական, երկրաբանական ն կեն–դանաբանական թանգարաններ, բնագի տական լաբորատորիա, սեյսմիկ կայան, ԵՓբաա կոլեշի շենքը տպարան (հիմնադրված 1889-ին)։ Տրա– տարակել է «Եփրատ» հանդեսը։ Ուսու–ցիչները հայեր Էին։ Դասավանդվում էր հայոց լեզու (գրաբար, աշխարհաբար), թուրք․, անգլ․, մաթեմատիկա, ընդհանուր պատմություն, օսմանյան պատմություն, տրամաբանություն, հոգեբանություն, փի–լիսոփայության, գծագրություն, երաժըշ– տություն և մարմնամարզություն։ 1904– 1905-ին ուսանողների թիվը հասել է 934-ի։ 1880–1915-ը տվել է 600 շրջանա–վարտ։ Փակվել է 1915-ին՝ հայերի Խար– բերդից տեղահանվելու պատճառով։ Շ․ Ադամյան
ԵՓՐԵՄ Ա ՁՈՐԱԳԵՂ5Ի [Տեր–Տովհան– նիսյան, 1748, Ձորագյուղ (Երևաևի շրջա–գծի մեջ) – 1835, Էջմիածին], կաթողիկոս Ամենայն Տայոց (1809–1830)։ 1801– 1809-ին ռուսահայ թեմի առաջնորդ։ Դա– նիեւ Ա Սուրւէառեցու մահից հետո ընտըր– վել է կաթողիկոս։ Զգալի դեր է խաղացել 1813-ի Գյուլիստանի հաշտության պայ–մանագիրը կնքելիս, հանդես գալով որ–պես Ռուսաստանի և Պարսկաստանի միջ–նորդ։ Ե․ Ա Զ–ու օրոք խանական կառավա–րության բռնություններն Էջմիածնի նկատ–մամբ ուժեղացել են, վանքը պարտքերի տակ է ընկել, որի պատճառով Ե․ Ա Ձ․ 1822-ին փախել է և առանձնացել Տաղ– պաւոի վանքում։ Արևելյան Տայաստանը Ռուսաստանին միացվելուց հետո, 1828-ին, վերադարձել է Էջմիածին։ 1830-ին հրա–ժարվել է կաթողիկոսությունից։ Ե․ Ա Զ․ վերաբացել է (1813) Սիմեոն կաթողիկո–սի հիմնած Էջմիածնի ժառանգավորաց դպրոցը, կառուցել (1834) Օշականի ճա–կատամարտի հերոսների հուշարձանը Էջ– միածնում։ Ռուսաստանի օգնությամբ Տայաստանի ազատագրման և հայ պետա–կանության վերականգնման կողմնակից էր, սերտ կապերի մեջ է եղել ռուսահայ և հնդկահայ գործիչների հետ։ Վ․ Դիւոյան