Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/650

Այս էջը սրբագրված չէ

սաի գետի ավազանում՝ ալմաստ։ Տեղա–կան կարիքների համար արդյունահանում ևն քարածուխ, շինանյութեր։ Շարք են մտել «Ինզոլ» ավտոհավաքման և ավտո– դողերի գործարանները, Ինգա ՏԷԿ–ը, Լուբումբաշիի հանքահարստացուցիչ ֆաբ–րիկան։ Կինշասայի մոտ սկսվել է մե– տալուրգիական կոմբինատի կառուցումը։ Էլեկտրակայանների ընդհանուր հզորու–թյունը մոտ 750 հզ․ կվւո Է։ Խոշոր ՏԷԿ–երն են՝ Լե–Մարինել և Դելկոմյուն։ էլեկտրա–էներգիա է արտահանվում Զամբիա և Բուրունդի։ Մշակող արդյունաբերության հիմնական ճյուղևրից է սննդի արդյունա–բերությունը։ Կիևշասա, Լուբումբաշի, Կալիմա քաղաքներում կան տեքստիլ ար–դյունաբերության, կարի, տրիկոտաժի, կոշիկի ձեռնարկություններ։ Քիմ․ ար–դյունաբերության գլխավոր կենտրոններն են Կինշասա, Լուբումբաշի, Լիկասի քա–ղաքները, նավթավերամշակմանը՝ Մվան– դան։ Կան շինանյութերի, նրբատախ–տակի, մետաղամշակման, մեքենաշինա–կան, նավաշինական, հեծանվահավաքման գործարաններ, անտառասղոցման արդյու–նաբերություն։ Երկաթուղիների ընդհա–նուր երկարությունը 5174 կւ£ է, ավտո–ճանապարհները՝ մոտ 150 հզ․ կւէ, ներ–քին նավարկելի ուղիներինը՝ մոտ 16 հզ․ կւէ։ Գետային կարևոր նավահանգիս–տը Կինշասան է» ծովայինը՝ Մատաղին։ Միջազգային օդանավակայաններ կան Կինշասա, Լուբումբաշի, Կիսանգանի քաղաքներում։ Արտահանում է հանքանյութ, արմավի յուղի մթերքներ, սուրճ, կաուչուկ, անտա–ռանյութ, կակաո։ Ներմուծում է մեքենա–ներ և սարքավորումներ, տրանսպորտի միջոցներ, պարենամթերք, վառելիք։ Ար–տաքին առևտրական հիմնական գործ–ընկերներն են Բելգիան, ԱՄՆ–ը, Մեծ Բրիտանիան, ճապոնիան։ Դրամական միավորը զաիրն Է։ 1 զաիրը հավասար է ամերիկյան 2 դոլլարի։ VIII․ Լուսավորությունը 1967-ի տվյալներով, անգրագետ էր մե–ծահասակ բնակչության մոտ 90% –ը։ Տար–րական և միջնակարգ դպրոցները հիմնա–կանում պատկանում են քարոզիչներին և ֆինանսավորվում պետության կողմից։ 1968-ից մտցվել է ձրի տարրական և միջ–նակարգ կրթություն։ Ուսուցումը տար–վում է ֆրանսերենով։ Տարրական 6-ամ– յա դպրոց ընդունվում են 6 տարեկանից։ Միջնակարգ ուս․ հաստատությունն ունի 2 աստիճան (2–4 տարի)։ Առաջինն ընդ–հանուր է և կրում է «կողմնորոշման շարք» անունը։ Երկրորդի՝ բնական գիտություն–ների, մանկավարժության, տեխնիկայի բաժիններում տարվում է դիֆերենցված ուսուցում։ Բարձրագույն կրթության վե–րակազմակերպումից հետո (1971), Կին–շասայի, Լուբումբաշիի և Կիսանգանիի համալսարանները միավորվել են՝ դառնա–լով Ազգային համալսարան Կինշասա– յում։ Գործում են նաև մանկավարժական, ճարտ․, շինարարական, կերպարվեստի, երաժշտական ուս․ հաստատություններ, դրամատիկ արվեստի ազգային ակադե–միա։ IX․ Մամուլը, ռադիոն, հեռուստատե–սությունը 1970-ական թթ․ լույս են տեսնում շուրջ 70 թերթ և ամսագիր։ Կինշա– սայում՝ «Միոտո» («Mioto»), «Սալոնգո» («Salongo»), «Էլոմբե» («Elombe»), «էլիմա» («Elima») օրաթերթերը, «Նկումու» («Nku- my») շաբաթաթերթը, «Զաիր» («Zaire») շաբաթական ևանդեսը, «Տրիբյուն դյու Տրավայեոր» («Tribune du Travailleur») թերթը, Լուբումբաշիում՝ «Տաիֆա» («Taifa»), «Մվանգա» («Mwanga») օրա–թերթերը և «Ուկվելի» («Ykweli») շա–բաթաթերթը։ Զաիրպրես («L’Agence Za’fre-presse», AZP) ինֆորմացիոն գոր–ծակալությունը հիմնադրվել է 1957-ին։ Ռադիոյի և հեռուստատեսության հաղոր–դումների կառավարական ծառայությունը (հիմնված՝ 1949-ին) ունի 7 ռադիոկայան։ Տաղորդումները տրվում են ֆրանս․, լինգալա, կիկոնգո և աֆրիկյան մի քանի այլ լեզուներով։ 1967-ից Կինշասայում և Լուբումբաշիում գործում են հեռուստա–տեսության կայաններ։ X․ ճարտարապետությունը և կերպ–արվեստը ժող․ բնակարանները մեծ մասամբ առանց պատուհանի, գլանաձև կամ հա–տակագծում քառանկյունի, կոնաձև, խո–տածածկ կտուրևերով, հյուսածո կամ կա–վածեփ խրճիթներ են։ XIX դ․ և XX դ․ սկզբին զարգացած քաղաքները (Կինշա–սա ևն) խստորոշ բաժաևված են 2 մասի՝ հարմարավետ բազմահարկ շենքերով կա–ռուցապատված շրջաններ ն բնիկների անբարեկարգ թաղամասեր։ Զ–ում փայտի քանդակագործությունը առանձնանում է ոճական բազմազանու–թյամբ․ բնօրինակին մոտ պատկերների* կողքին հանդիպում են չափազանց սխե–մատիկ, պայմանական նմուշներ։ Նշա–նավոր են բակուբա ժողովրդի թագավորնե–րի ստատիկ և հանդիսավոր արձանիկները (ամենավաղը թվագրված է XYI դ․ վերջ)։ Ներքին արտահայտչականությամբ և դի–նամիզմով են առանձնանում բալուբա, խիստ ոճավորվածությամբ՝ բենա–լու– լուա, ընդհանրացվածությամբ՝ բայակա, գրոտեսկայնությամբ՝ բասոևգո ժողո– վուրդների արձանիկները։ Բազմաբնույթ են և արտահայտչականության հասնելու տարբեր մոտեցումներով են կատարված փայտե դիմակները։ 1940-ական թթ․ վեր–ջերին հանդես են եկել գեղանկարիչ – «պրիմիտիվիստներ» (բնանկարիչ Ա․ Մոն– ժիտա, դիմանկարիչ Ա․ Կիաբելուա), նաև դեկորատիվ կոմպոզիցիաևեր ստեղ–ծող մի խումբ նկարիչներ (Պիլի–Պիլի Մուլոնգոյա, Մվենզե)։ Գեղանկարիչ Կա– բեյայի նկարները Մոնրեալի համաշխար–հային ցուցահանդեսում արժանացել են արծաթե մեդալի (1967)։ XI․ Երաժշտությունը Բակոնգո, մոնգո, բալենգոլա, լոկելե, բանգալա, բատեկե, բալուբա և մյուս ժողովուրդների երաժշտական մշակույթի ձևավորումն ու կազմակերպումը սկսվել է դեռևս Բուշոնգո, Կոնգո, Լունդա և այլ պետությունների ժամանակաշրջանում։ Երգիչ–ասացողները մասնակցում էին ժող․ տոնախմբություններին։ Տարածված են հարվածային (նգոմա, իկոնկո և այլ թըմ– բուկներ), լարավոր (քնար, տավիղ, ցիտ– րա ևն), փողայիև (փոզ, սրինգ, եղջերա–