Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/654

Այս էջը սրբագրված է

սեփականության, ֆեոդ, ռենահաբկի յուրացման ժառանգական0 իրավունքը։ Ուներ երկու ձն՝ մշտական (երբ գաղութային իշխանությունների օգաին գանձվող հողային հարկը նշանակվում էր առհավետ) և ժամանակավոր (երբ այն վերանայվում էր 20–40 տարին մեկ)։ Տողատեր–զամինդարները դարձան անգլ․ գաղութարարների հենարանը։ Հնդկասաանում և Արևելյան Պակիսաանում (1971-ից՝ Բանգլադեշի ժողովրդական Հանրապեաություն) ագրարային ռեֆորմների հեանանքով հողային ռենտայի գանձման իրավունքն անցավ պետությանը, որով և թուլացվեցին կալվածատիրական վերնախավի սոցիալ–տնտեսական դիրքերը։ ԶԱՄԻՆՅԱՆ Աբրահամ Տարությունի [1861, Նոր Նախիջնան (այժմ՝ Դոնի Ռոստովի Պրոլեաարսկայա շրջան) – 1937, Երնան], հայագետ, մանկավարժ։ Սովորել է ծննդավայրի հայոց թեմական դպրոցում, ապա՝ Էջմիածնի Գնորգյան ճեմարանում։ 1914-ին Նոր Նախիջևանում հրատարակ–վել է Զ–ի «Տայ գրականության պատմություն»^ (մաս 1), որն օգտագործվել է որպես ուսումնական ձեռնարկ։ Ուշա–գրավ է նան Զ–ի «Տայոց եկեղևցու պատ–մություն՜ը (հ․ 1–2, 1908–1909)։ Գրկ․ Ադամյան Ա․ Տ․, Աբրահամ Ջամինյանի արխիվը, «ԼՀԳ», 1971, № 11։ ԶԱՄՇ (լեհ․ Zamsz, <գերմ․ samisch Le- der), եղջերվի, ոչխարի կամ հորթի մոր– թուց յուղային դաբաղմամբ մշակված կաշի։ Փափուկ է․ թավշանման, անջրանցիկ, ներկում եև աարբեր գույներով։ Զ–ին բնորոշ են մեծ ծակոակենությունը։ Զ–ից պատրաստում են հագուստ, կոշիկ, ձեռնոցներ ևև։ Արհեստական Զ․ ստանում են թավշանման խավ ունեցող գործվածքը ռետինե սոսնձով տոգորելով (կոշիկների համար) կամ էլ գործվածքին ռետինե սոսինձ քսելով, որի վրա այնու–հետև շաղ են աալիս բամբակև մանրացված մանրաթեչ (գալանտերեային սաար– կաների համար)։ ԶԱՄՈՍԾ, Զամոսց, Զամոստիե, քաղաք Լեհաստանում, Լյուբլինի վոյեվոդությունում։ 44,7 հզ․ բն․ (1970)։ Զարգացած են սննդարդյունաբերությանը (մսի կոմբինատ, սառնարան), մետաղամշակման, կահույքի ն կարի արտա տադրությունը։ Զ․ կառուցվել է 1580– 1650-ին՝ ճարտարապետ Բ․ Մորանդոյի նախագծով։ 1585-ին Զ–ում հիմնվել է հայկ․ գաղութ։ 1589–1730-ին հայկ․ գաղութը (շուրջ 1700 հայ) ուներ առանձին քաղաքային իշխանություն՝ իր վոյթով, ավագների խորհրդով, դատարանով։ Քաղաքում կար նան հայկ․ եկեղեցական ծուխ։ Տայերի տները կենտրոնացված էին գերազանցապես Տայկական փողոցում (անունը տակավին պահպանվում Է)։ Տայերը գործուն դեր են խաղացել քաղաքի տնտեսության մեջ՝ նպաստել շինարարության, արհեստների, առևտրի զարգացմանը։ Որպես միջևադարյան ճարտարապետության կարնոր հուշարձաններ՝ Զ–ում պահպանվում են հայերի կառուցած XVII–XVIII դդ․ շինություններ։ Զ–ում են ծնվել ուղեգիր Միմեոն Լեհացին, ժամանակագիր Զաքարիա Առաքելովիչը, ակադեմիայի պրոֆեսոր Իվան Իվաշկևիչը։ Գրկ․ Տայ ժողովրդի պատմություն, հ․ 4, Ե․, 1972։ Трыярски Э․, О двух надписях польских армян из города Замостье; «ՊԲՏ», 1971, № 4․ Зги․ Դաշկևիչ ԶԱՍՊԱՔՃՅԱՆ Գրիգոր Տակոբի (6,2․ 1889, Կոնստանցա – 18․9․1962, Բուխարեստ), հայ կոլեկցիոներ, արվեստաբան։ Ռումինիայի ակադեմիայի թղթանդամ (1948)։ Ռումինիայում և արտասահմանում գնել է արվեստի բազմաթիվ գործեր, ստեղծել Զամս/աքճյան թանգարանը։ Տեղինակ է «Արվեստի Էջեր» (1943), «Նիկո– լայե Գրիգորեսկու» (1946), ինքնակենսագրական՝ «Մի արվեստասերի նշումներ» (1957), «Կոռնելիու Բաբա» (1958) և այլ աշխատություննևրի։ Եղել է Բուխարեստի «Տայ մշակույթի տան» առաջին նախագահը, աշխատակցել «Անի» ռումիներևն հայագիտական հանդեսին, հոդվածներ գրել հայկ․ ճարտյան և կիրառական արվեստի մասին։ Մովետական Տայաստանին է նվիրել XVI–XIX դդ․ ֆրանս․ և ֆլամանդական նկարիչների գործեր։ ՁԱՄՊԱՔՃՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ (Muzeu Zambaccian), Գ․ Զաւէպաքճյանի հավաքածուի հիման վրա ստեղծված պետական թանգարան Բուխարեստում։ Գ․ Զամպաքճյանը իր հավաքածուն (մոտ 250 նկար ու 40 քանդակ) ն սեփական շենքը 1947-ին նվիրել է Ռումինիայի Սոցիալիստական Տանրապետությանը։ 1957-ին թանգարանի շենքը որոշ չափով վերափոխվել Է․ մեծացվել է ցուցադրման տարածությունը։ Թանգարանն ունի ռումին (Կ․ Բաբա, Ն․ Գրիգորեսկու, Յոն Անդրեեսկու, Զամպաքճյան թանգարանի ընդհանուր տնսքը Թ․ Աման, Թ․ Պալադի, Կ․ Բըրնկուշ և ուրիշներ), օտար (Ա․ Սիսլեյ, Պ․ Սեզաև, Ա․ Մարքե, Կ․ Պիսսառո, Ա․ Մատիս, Օ․ Ռեևուար, Պ․ Պիկասսո և ուրիշներ) և հայ (Ա․ Բալթազար, Ա․ Ղարիբյան, Տ․ Ավագյան, Մ․ Թորոսյան) արվեստագետների գեղանկարչական և քանդակագործական ստեղծագործություններ։ Ս․ Քուանջյան

ՋԱՅԻՄ, գյուղ Արնմտյան Տայաստանում, Կարսի մարզում, Կարս գետի ձախ ափին։ XX դ․ սկզբին ուներ մոտ 255 (29 տուն) հայ բն․։ Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։ Բնակիչ–ները տեղահանվել են 1920-ի հայ–թուրքական պատերազմի պատճառով։ ՋԱՅՍԱՆ, լիճ Ղազախական ՍՍՀ արևելքում։ Գտնվում է Տարավային Ալթայի, Տարբագաթայի և Սաուրի լեռնաճյուղերի միջև ընկած իջվածքում։

ԶԱՅՐՈՒՅԹ, տես Աֆեկտ։ ԶԱՅՑԵՎ Ալեքսանդր Միխայլովիչ (1871 – 1910), ռուս քիմիկոս–օրգանիկ։ Պետեր– բուրգի ԳԱ թղթանդամ (1885), Ա․ Մ․ Բոաչերովի աշակերտը։ Սինթեզել է մի շարք ևագեցած և չհագեցած ածխաջրածիններ, սպիրտներ։ Տայտնագործել է Լակտոնները (1873), ալկիլհալոգենիդներից հալոգենաջրածնական թթուների պոկման օրինաչափությունները (Զայցևի կանոն), եռատոմ սպիրտների ստացման նոր եղանակ (Զայցնի ռեակցիա)։ Գրկ․ Реформатский С․ Н․, Аль- бицкий A․At, Ученая деятельность проф․ А» М․ Зайцева, «Журнал Русского физико-химического общества» Часть хими–ческая, отдел!», 1911, т․ 43, в․ 6․ ԶԱՆԳ, հարվածային ազդանշանային երաժշտական գործիք։ Ունի ներքևից կարված սնամեջ տանձի ձև․ ներսում կախված է լեզուն։ Ձուլվում է բրոնզից։ Զ–ի որոշակի բարձրությամբ ձայնը արտաբերվում է կամ ճոճելով (հարվածում են լեզվակին) կամ լեզվակի թաւիահարումով (հարվածում են Զ–ին)։ Տևուց ծառայել է բնակչությունը ժողովելու, տագնապ ազդարարելու, զորք ևավաքելու (ահազանգ) ևն համար։ Զանգահարությունը X դարից հայ եկեղեցական ծիսակատարություննե–րի անբաժան մասն Է։ Կառուցվել են հա–տուկ զանգակատներ։ Եվրոպայում Զ–եր ձուլել են IV–VI դդ․։ Ամենամեծ Զ–երից է «ցար-զանգ»-ը Մոսկվայի Կրեմլում։ «ԶԱՆԳ», հասարակական–քաղաքական շաբաթաթերթ։ Տրատարակվել է 1925– 1926-ին, Սոֆիայում։ Խմբագիր՝ Գ․ Գույումճյաև։ Լուսաբանել է Բուլղարիայի և այլ հայ գաղթավայրերի կյանքը, միջազգային իրադարձությունները։ Ունենալով հնչակյան ուղղություն՝ հանդես է եկել դաշնակցության դեմ։ Բալկաններում բնակվող հայությանն իրազեկ է պահել Սովետական Տայաստանի բարգավաճմանը, քաջալերել հայրենադարձությունն ու վերաշինաց միությունների աշխատանքը, դատապարտել դեպի արևմտյան երկրևեր կատարվող արտագաղթը։ Տպագրել է թարգմաևություևներ բուլղար գրականությունից, նպաստել բուլղար և հայ ժողովուրդևերի մերձեցմանը։ Մ․ «ԶԱՆԳ», հասարակական–քաղաքական շաբաթաթերթ։ Լույս է տեսել 1933–34-ին, Մարսելում (1933-ի նոյեմբերից) և Փարիզում (1934-ի հունիսից)։ Օրգան հնչակյան կուսակցության Ֆրանսիայի շրջանի։ Տնօրեն–խմբագիր՝ Վ․ Կյոքճյան։ Լուսաբանել է սփյուռքահայ, հիմնականում՝ ֆրանսահայ կյանքը։ Դրական կողմնորոշում ունենալով Մովետական Հայաստանի նկատմամբ՝ նրա զարգացումն ու բարգավաճումը համարել է սփյուռքահայության գոյության միակ կռվանը։ Պրոպագանդել է ՀՕԿ–ի գործունեությունը, քաջալերել հայրենադարձությունը, պայքարել դաշնակցության ու նրա մամուլի դեմ։ «Զ․»-ի ինֆորմացիոն բաժինը հարուստ է միջագգային–քաղաքական լուրերով, այդ թվում՝ Գերմանիայում