Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/655

Այս էջը սրբագրված է

գլուխ անցած ֆաշիզմի վտանգի մասին։

ԶԱՆԳԱԿ, զանգակածաղիկ (Campanula), զանգակազգիների ընտանիքի բույսերի ցեղ։ Խոտաբույսեր են, երբեմն՝ կիսաթփեր։ Տերնները հերթադիր են։ Ունեն կանոնավոր, երկսեռ ձուլաթերթ, զանգականման ծաղիկներ, որոնք լինում են կապույտ, երկնագույն, հազվադեպ՝ մանուշակագույն ու սպիտակ՝ հավաքված ողկուզաձհ կամ հուրանանման ծաղկաբույլում։ Պտուղը տուվփկ է* Տայտնի է Զ–ի 300 տեսակ։ Աճում է լեռների ալպյան և մերձալպյաև գոտիներում, ինչպես նաև Տյուսիսային կիսագնդի բարեխառն գոտու անտառներում, մարգագետիններում, տափաստաններում, Եվրոպայի հարավում և Առաջավոր Ասիայում։ ՍՍՀՄ–ում հաևդիպում է 150 տեսակ (130-ը՝ ևաև Կովկասում, 23-ը՝ ՀՍՍՀ–ում)։ Որոշ տեսակևերի (C․ rapunculus) ար–մատները և տերևևերը ուտելի են։ C․ me–dium, С․ persicifolia, С․ latifolia, С․ са~ raptica տեսակները դեկորատիվ են և օգ–տագործվում եև ծաղկաբուծությաև մեջ։

ԶԱՆԳԱԿԱՏՈՒՆ, ճարտարապետական կառույց եկեղեցուն կից կամ առանձին՝ զանգ կախևլու համար։ Տամեմատաբար մեծ, հատուկ կառույց պահանջող զանգերի արտադրությունը Արնմտյան Եվրոպայում սկսվել է IV–-VI դդ․։ VIII դ․ Գաղիայի եկե–ղեցիների կենտրոնական մասի տանիքի վրա այդ նպատակով հարմարեցնում էիև քառանկյուն աշտարակներ։ Տայոց եկեղեցին զանգի գործածությունը սկսել է X դ․ 2-րդ կեսից, այդ ժամանակին էլ պատկանում են առաջին Զ–երը (հավանաբար փայտյա)։ Զ–ան ծավալային լուծումը տարբեր երկրներում ըստ դավանական առանձնահատկությունների յուրովի մեկնաբանում է ստացել (իտալ․ Վերածննդի կամպանիլեն, ռուս, զվոննիցան նն)։ Ի տարբևրություն Արնմտյան Եվրոպայի Զ–երի, որոնք վերձիգ դոմինանտի նշանակություն ունեն, հայկական Զ–երը համակառույցի ընդհանուր կոմպոզիցիայում (հորինվածքով, չափերով, դիրքով են) ենթարկվում և լրացնում են գլխավոր կառույցը (Մայր եկեղեցի)։ X դ․ փայտյա Զ–երը սովորաբար քառասյուն աշտարակներ էին, XIII դ․՝ 2–3 հարկանի, վեղարածածկ գմբեթավոր սյունակազմ ռոտոնդայով ավարտվող քարե կառույցներ (Գոշավանք, Տաղպատ, Սանահին նն)։ XVII դարից տարածվում է եկեղեցու արմ․ Տաղպաաի վանքի զանգակատունը (1245) ճակատին կից (հազվադեպ՝ հվ․, օրինակ՝ Աղթամաբի Ս․ Խաչի Զ․, 1763) քառամույթ, սյունակազմ ռոտոնդայով ավարտվող տիպը (Էջմիածնի Մայր տաճար, 1653-58, Տռիփսիմե, 1880, Տաթն, ՃՈղ․ ևն)։ Բացի այս տիպերից, տարբեր ժամանակներում տարածված է եղել նաև միայն սյուևակազմ ռոտոնդայի կառուցումը զավ–թի կամ եկեղեցու տանիքին։ Գյւկ* Халпахчьян О* X», Нацио–нальные особенности архитектуры армян–ских колоколен, в сб* Архитектурное нас–ледство, М», 1973, т․ 21» Տ․ Իաչվւախչյան

ԶԱՆԳԱԿՆԵՐ (գերմ․ Glockenspiel, իտալ․ campanelli, ֆրանս․ carillon), 1․ որոշակի բարձրության հնչյուններ առաջ բերող հարվածային երաժշտական գործիք։ Խրոմատիկ հնչյունաշարը (2–2,5 օկտավա) ստացվում է 25–32 մետաղյա թիթեղիկներից՝ դասավորված երկշար, դաշնամուրի ստեղնաշարի սկզբունքով։ Տնչյունը նմանակում է զանգակների ձայնին, արտաբերվում է երկու մետաղյա, սակավ՝ փայտյա մուրճիկներով, որոնք գործի են դրվում նաև ստեղևևրի միջոցով։ Կիրառվում է նվագախմբերում։ 2, Փոքր զանգե–րի (բոժոժների) հավաքածու, զանգականի։

ԶԱՆԳԵԶՈՒՐ, բնաշխարհ Տայաստանում։ Իր մեջ ընդգրկում է ՀՍՍՀ Գորիսի, Ղափանի, Մեղրու և Սիսիանի վարչական շրջանները։ Տարածքը 4505 կմ2 Է։ Սահմա–նակից է արմ–ում Նախիջևանի ԻՍՍՀ–ին, հս–ում՝ Ազիզբեկովի շրջանին, արլ–ում՝ Ադրբեջանական ՍՍՏ–ին, հվ–ում՝ Իրա–նին։ Զ․ տեղանունն ավանդաբար ստուգաբանել են՝ կապելով հայկական Ձագիկ նահապետի տիրույթ Զագեձորի կամ Զագկաձորի («Զագևրի ձոր») անվան ձնափոխումնևրի կամ հինավուրց մի վանքի վիթխարի զանգի ուժեղ ձայնի ստեղծած տպավորության հետ։ Զ․ համարվել է նաև մ․ թ․ ա․ VII դ․ այստեղ ներխուժած սկյութացիների (սակերի) անվան փո–փոխված ձն (սակ–ձագ–Զագեձոր–Զանգեզուր)։ Գտնվում է Տայկական ՍՍՀ հվ–արլ․ մասում, Որոտան, Ողջի և Մեղրի գետերի ավազանում։ Խոր գետահովիտներով ու ձորերով մասնատված տիպիկ լեռնային շրջան է։ Արմ․ մասով, մոտ 30 կմ երկարությամբ, ձգվում է Զանգեզուրի լեռնաշղթան, որի ամենաբարձր գագաթը Կապույտ ջուղն է (3906 մ)։ Այս լեռնաշղթայից արլ․ գտնվում է Սյունիքի բարձրավանդակը, որը տարածվում է մինչև Ղարաբաղի լեռևաշղթաև։ Սա ոչ միայն Տայկական ՍՍՏ–ի, այլև Աևդրկովկասի ամեևաբարձր սարահարթև է (միջին բարձրությունը՝ մոտ 2500 Ա), որտեղ կան հանգած հրաբուխներ (Մեծ Իշխանասար՝ 3552 մ, Ծղուկ, Գլուխ Զագեձորի, Բազենք)։ Բարձրավանդակը խիստ մասնատված Է, գետերն ու գետակները կտրատելով լավային ծածկույթը՝ առաջացրել են կիրճեր և ձորեր։ Նշանավոր է Տալիձորի կիրճը։ Տաթև գյուղի մոտակայքում է գտևվում «Սատաևի կամուրջ»-ը։ Զ–ի մակերևույթիև բնորոշ եև նաև բրգաձև բարձրությունները, որոնց հեշտ քայքայվող ապարները քամու և ջրի ազդեցությամբ ողողվել և տարվել են, իսկ կարծր ապարները պաևպանվել՝ առաջացնելով բրգեր։ Զ․ հարուստ է օգտակար հանածոներով, առանձնապես պղնձի և մոլիբդենի հանքերով, որոնք պարունակում են ևատուկ և ցրված տարրեր։ Տռչակված եև Ղափանի պղնձի և Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրերը։ Ղափանում կան նաև բազմամեաաղային հանքեր, Մեղրիում՝ նեֆելինային սիենիտներ։ Կան նաև երկաթի հանքավայրեր։ Առանձնապես կարևոր է Մվարանցի (Գորիսի շրջան) հանքավայրը։ Գրանիտի հանքեր կան Մեղրիի, Ղափանի ն Սիսիանի շրջաններում, հանքային բուժիչ ջրեր Տաթևում, Լիճքում և այլ վայրերում։ Կլիմաև բազմազաև է՝ պարզ արտահայտված ուղղաձիգ գոտիականությամբ։ Այստեղ իրար են հերթափոխում չոր մերձարհադարձայինից մինչև ձյուևամերձ կլիմաները (Կապուտ ջայլի գագաթիև առկա եև մշտական ձյան բծեր)։ Նախալեռնային գոտին աչքի է ընկնում չոր մերձարնադարձային կլիմայով, տարեկան միջին ջերմաստիճանները տատանվում են 11– 14°, հուլիսինը՝ 24–26°, իսկ հունվարինը՝ – 1°-ից 1°–ի սահմաններում։ Նվազագույնը՝ –27, իսկ առավելագույնը՝ 42°։ Տեղումների տարեկան քանակը4 300–600 մմ։ Միջին լեռնային գոտու կլիման բարեխառն է՝ տաք ամառներով (ևուլիսի միջին ջերմաստիճանը՝ 18–20°), մեղմ ձյունառատ ձմեռներով (հունվարինը՝ –2, –4°)։ Տեղումների տարեկան քանակը հասնում է մինչև 700 г/г/–ի։ Բարձր լեռևայիև գոտին ունի չափավոր ցուրտ լեռնային կլիմա՝ տևակաև ձյուևառատ ձմեռներով (ևուն– վարի ջերմաստիճանը –5-ից –10°, բացարձակ մինիմումը՝ –43°)։ Չափավոր տաք ամառներով (հուլիսի ջերմաստիճա–նը 10–15°), տեղումների քանակը՝ 700– 900 մմ։ Ջրագրական ցանցը խիտ է։ Գե–տերը (Որոտան, Ողջի, Մեղրի) արա–գահոս են, առաջացրել են կտրտված ռելիեֆ։ Կան սահանքներ ու ջրվեժներ (նշանավոր է Շաքիի ջրվեժը)։ Գետերն ունեն հիդրոէներգիայի մեծ պաշաբներ (տես Որոաանքւ կասկադ)։ Տողածած կույթը բազմազան է։ Առավել տարածված ևն լեռնային սևահողերը, որոնց վերին սահմանը սովորաբար հասնում է մինչն 2200 մ։ Ցածրադիր մասերում մասնակի տարածում ունեն կիսաանապատային հողերը։ Բարձրադիր գոտու հողերը լեռնամարգագետնային են։ Դրանք ամռանը ծածկվում են ալպյան ն ենթալպյան ճոխ բուսականությամբ, ծառայում որպես արոտավայրեր։ Բուսական ծածկույթում կարևոր տեղ են գրավում անտառները, որոնք կազմում են լեռնաշխարհի տարածքի մոտ 20% –ը։ Զ–ում բնակվում է 139433 մարդ (1976), որի 56,4%–ը ապրում է քաղաքներում ն քաղաքատիպ ավաններում։ Զ․ հանրա–պետության նոսր բնակեցված շրջաննե–րից է^ Միջին խտությունը կազմում է 31,5 մարդ։ Ըստ 1970-ի մարդահամարի տվյալների, 77,2%–ը հայեր են, 19,8%–ը՝ ադրբեջանցիներ, 2%-ը՝ ռուսներ, 1%-ը՝ այլք։ 1975-ին զբաղված բնակչության 46,1% -ը աշխատել է արդյունաբերության, շինարարության, տրանսպորտի և կապի ճյուղերում, 25,1%-ը՝ գյուղատնտեսության և անտառատնտեսության, 16,9%–ը՝