Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/656

Այս էջը սրբագրված չէ

սավռբության, առողջապահության և գի–տության մեջ, 11,3%-ը՝ տնտեսության այլ ճյուղերում։ Զ․ վաղ ժամանակներից հայտնի է պղնձի, բրոնզի և այլ մետաղների արտա–դրությամբ։ Դրանց արդյունահանումը երկար ժամանակ ընդհատվել է, ապա վերականգնվել 1840-ական թթ․։ 1845– 1867-ին Զ–ում գործել են 7 պղնձաձուլա–կան փոքր գործարաններ։ Ընդհատում–ներով գործող բոլոր պղնձաձուլական գործարանները մինչև 1917-ը տվել են 33 հզ․ տոննա մաքուր պղինձ։ Զ․ ՏՍՍՏ–ում բնութագրվում է որպես լեռ–նահանքային արդյունաբերության և բազ– մաճյուղ գյուղատնտեսության շրջան։ Մե–տաղային, ոչ մետաղային և ջրային հա–րուստ պաշարների ևիման վրա լեռնաշ–խարհում կառուցվել են միութենական, հանրապետական նշանակության ձեռ–նարկություններ՝ պղնձամոլիբդենային, պղնձաևանքային կոմբինատներ ևն։ 1975-ին գործող 45 արդ․ ձեռնարկու–թյունների համախառն արտադրանքի մեծ մասը տվել են գուն․ մետալ ուր* գիայի, 16,8%-ը՝ սննդի, 13,5%–ը՝ մեքե–նաշինության ձեռնարկությունները։ Զ–ի բազմաճյուղ գյուղատնտեսությունը պայմանավորված է բնական պայմաննե–րի բազմազանությամբ։ Լեռնաշխարհի ուրույն բնական պայմանները՝ ռելիեֆի բարդությունը, մասնատվածությունը, սահմանաւիակել են մշակելի տարածու–թյունները, դժվարացրել մեքենաների օգ–տագործումը և ինտենսիվ գյուղատնտեսու–թյան վարումը։ Զարգացած է լեռնաշխարհի ներքին և արտաքին տրանսպորտը․ Ղավան–Մին– ջևան երկաթուղու ճյուղով (36 կմ) միացած է Բաքու–-Երևան երկաթուղուն, Մեղրու շրջանի հարավով անցնում է Բաքու– Երևան երկաթուղիև։ Զ․ մայրաքաղաքի հետ կապված է երեք ուղղություններով․ 1․ Մեղրի–Զուլֆա–-Երևան, 2․ Դափան– Գորիս–Սիսիան–Ազիզբեկով– Եղեգնա– ձոր–Արարատ–Երևան, 3․ Սիսիան– Նախիջևան–Երևան ավտոճանապարհ–ներով։ Զ–ի բոլոր գյուղերը բարձր լեռնե– րի, անդնդախոր կիրճերի միջով անցնող ճանապարհներով միացած են շրջանային կենտրոնների հետ։ Գործում են ամեն–օրյա ավտոբուսային երթուղիներ։ Սովե–տական իշխանության տարիներին զար–գացել է Զ–ի մշակույթը, Զ․ դարձել է հանրապետության գիտական և բուհական կենտրոն։ Այստեղ գործում են ՏՍՍՏ գի–տությունների ակադեմիայի ֆիզիկա– տեխնիկական, գունավոր մետալուրգիա–յի լաբորատորիաները, Երևանի Խ․ Աբով–յանի անվ․ հայկական մանկավարժական ինստ–ի մասնաճյուղը։ Զ․ հայտնի է երկու՝ Սյունիք (Սյու–նյաց աշխարհ) և Սիսական անուններով։ Սյունիք անունը հայտնի է հնագույն ժա–մանակներից և ունի Էթնիկական ծագում։ Անվիճելի Է, որ Սիսական անունը ավելի ուշ է առաջացել։ Պարսկա–արաբական սկզբնաղբյուրներում Սյունիքը չի հիշա–տակվում։ Պարսիկները Զ․ ամենուրեք կոչում են Սիսական, իսկ արաբները՝ Սիսաջան։ Պատմական Սյունիքը սահմա–նակից էր Մեծ Տայքի Այրարաա, վաս– պուրական, Արցախ, Ուտիք և Գուգարք նահանգներին։ Մյունիքը սկզբից նեթ եղել է հայկական պետության կազմում։ Զ–ում գտնվել են Արտաշես Ա–ի՝ սահմա–նաքարերի վրա Փորագրված արամերեն արձանագրություններ։ IV դ․ սկսած այն հիշատակվում է որպես առանձին հզոր նախարարություն, որտեղ իշխում Էին Սյունյաց իշխանները (տես Ս յանիներ)։ «Աշխարհացոյց»-ում (VII դ․) հիշատակ–ված Սյունիքի 12 գավառներից Զ–ի մեջ մտնամ էին 7-ը՝ Ծղուկը, Աղահեճքը, Տա– բանդը, Բաղքը, Կապանը (Զորք), Արևի– քը (Մեղրի), Կովսականը։ Այսպիսով, Զ․ կազմում էր Սյունյաց աշխարհի մի մասը։ Արշակունիների պետության անկումից հետո (428) Զ․ միացվել է Իրանին և մտել Ատրպատականի մարզպանության մեջ։ VII դ․ վերջերին տիրել են արաբները։ Բագրատունիների պետության կազմա–վորման սկզբից եղել է նրա կազմում, սա–կայն X դ․ 80-ւսԷան թթ․ գահերեց իշխան Սմբատ Սյունեցին անջատեց նրանից ն ստեղծեց անկախ Սյունիքի թագավորու–թյունը։ Այնուհետև Զ–ին հաջորդաբար տիրել են սելջուկները (XI–XII դդ․), մոնղոլները (XIII–XIV դդ․)» Կարա–Կո– յունլու ն Ակ–Կոյունլու թուրքմենական ցեղերը, իսկ XVI դարից՝ պարսիկները։ Վերջիններիս տիրապետության ժամա–նակ Զ․ եղել է Ղարաբաղի խանության կազմում։ XVIII դ․ 20-ական թթ․ Զ–ի բնակ–չությունը Դավիթ Բեկի գլխավորությամբ ազատագրական հերոսական պայքար ծա– վալեց թուրք–պարսկական զավթիչների դեմ։ 1804–13-ի ռուս–պարսկական պա–տերազմի հետևանքով Զ–ի տարածքի մեծ մասը Ռուսաստանին միացվեց Գյու– լիստանի պայմանագրով (1813), իսկ Մեղ– րու գավառակը՝ Թուրքմենչայի պայմա–նագրով (1828)։ Ռուսաստանին միանա– լուց հետո Զ․ մտավ Ղարաբաղի պրովին–ցիայի, ապա՝ Ելիզավետպոլի նահանգի մեջ։ 1918–21-ի ևուլիսը եղել է Տայաս–տանի դաշնակցական հանրապետության կազմում։ Զ–ի տարածքը հարուստ է պատմական նշանավոր հուշարձաններով։ Դրանցից են Բաղաբերդը (V դ․), Վահանավանքը (X դ․), Կապան քաղաքը, Որոտն բեդքը), Տաթնի