Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/671

Այս էջը սրբագրված չէ

Կ․ Զար յան Ն․ Զար յան ռակոնիս (Վանի վիլայեթում) – 11-7․ 1969, Երևան], հայ սովետական բանաս–տեղծ, արձակագիր, դրամատուրգ, հրա–պարակախոս, ևասարակական գործիչ։ ՍՄԿԿ անդամ 1930-ից։ Մանուկ հասակում զրկվել է ծնողներից։ 1915-ին գաղթել է Արևելյան Տայաստան, մինչև 1921-ը ապաստանել Գիլիջանի ու Երևաևի որբա–նոցներում։ 1918-ին, որպես աշխարհա–զորային, կռվել է Արնևլյան Տայաստան ներխուժած թուրքերի դեմ։ 1921-ին ավար–տել է Երևանի թեմական դպրոցը, 1927-ին՝ Երնանի պետական համալսարանի պատ–մագրական ֆակուլտետը, 1933-ին՝ Լե– նինգրադի արվեստագիտության պետա–կան ակադեմիայի գրական բաժնի աս–պիրանտուրան։ 1922-ին մտևլ է Տայաս–տանի պրոլետարական գրողների ասոցիա–ցիայի մեջ։ 1927՛–28-ին եղել է «Աշխա–տանք», «Անաստված», «Գրական դիրքե–րում» ամսագրերի պատասխանատու քար–տուղարը, 1934-–36-ին՝ «Գրական սե–րունդ» ամսագրի խմբագիրը։ 1933-ին ընտրվել է Տայաստանի գրողների միու–թյան կազմկոմիտեի նախագաևության պա–տասխանատու քարտուղար, 1934-ին՝ սո–վետական գրողների համամիութենական առաջին համագումարի պատգամավոր։ Եղել է Տայաստանի սովետական գրողնե–րի միության նախագահ (1944–46), խա–ղաղության պաշտպանության սովետա–կան կոմիտեի անդամ, Խաղաղության պաշտպանության հայկական կոմիտեի նախագահ, արժանացել «Խաղաղության մարտիկին» ոսկե մեդալի։ Ընտրվել է ՏՍՍՏ Գերագույն ► սովետի դեպուտատ (1951–58), պարգևատրվել է Լենինի և այլ շքաևշաններով։ Զ–ի առաջիև բաևաստեդծությունները տպագրվել են 1918–ին, Թիֆլիսի «Վան– Տոսպ» թերթում։ 1926-ին լույս է տեսել առաջին ժողովածուն՝ «Զրանցքի կապույտ երկրում»։ Քաղաքացիական պատերազմին ու սոցիալական վերափոխումներին են նվիրված «Տրանուշ» (1925), «Նոյեմբերյան օրերին» (1926), «Կառուցողներ» (1927) պոեմները։ Կոլեկտիվացման տարիներին Զ․ աշխատել է գյուղում՝ որպես Տայաս–տանի կոմկուսի Կենտկոմի լիազոր ն անմիջական տպավորությունների տակ գրել «Ռուշանի քարափը» (1930), «Սա– քո Միկինյան» (1933) պոեմները, «Տացա– վան» (1937) վեպը։ Վերածնված Տայաս–տանի, նոր իրականությունը կերտողնե–րի մասին են «Տարվածներ» (1933), «Ամ–րոց» (1935) ժողովածուևերում ամփաի– ված բանաստեղծությունները։ ժողովըր– դի թեման, որ մարմնավորված է «Ռուշանի քարւաի»–ա․մ, հետագա զարգացում է ստա–նում Զ–ի 30-ական թթ․ քնարերգության մեջ։ Նրա հրապարակախոսական պոե–զիայի համար հատկանշական են դառ–նում հախուռն թափն ու զգացումների շի– կացածությունը («Վերածնունդ», 1937)։ Այդ տարիներին Զ․ ստեղծում է համաշ–խարհային արվեստի «հավերժական գա–գաթներին» նվիրված բանաստեղծություն–ների շարքը («Պանթեոն»)՝ «Ֆիրդուսի» (1934), «Երկու հանճարեղ գլուխ» (1934), «Ա․ Ս․ Պուշկինին» (1936), «Կոմիտաս» (1939)։ Տետագայում դա համալրվեց «Խաչատուր Աբովյան» և «Ազատության զինվոր» բանաստեղծություններով։ 30- ական թթ․ վերջերին ն 40-ական թթ․ սկզբներին Զ․ գրեց քնարաշունչ բանաս–տեղծությունների շարք («Տայրենի տուն», 1940, «Ես չեմ ունևցել անևոգ մանկու–թյուն», 1941), որոնք որակական տեղա–շարժ էին նրա պոեզիայում։ 20-ական թթ․ վերջերին Զ․ դիմեց երգիծանքին, որը զգալի տեղ գրավեց նրա ստեղծագործու–թյան մեջ («Վարդան Վարագյան», 1929, «Տին պատմություն», 1934, «Վեպի հերոս–ները», 1935 ևն)։ Զ․ հաևդես է եկել ևաև առակևերով։ Զ․ բազմաթիվ ուշագրավ էջեր է թողել պատերազմական ժամանակաշրջանի բա–նաստեղծական տարեգրության մեջ։ Նա այդ տարիներին հրատարակել է «Մար–տակոչ» (1941), «Վրեժ» (1942), «Շիկա–ցած հոգով» (1943), «Լսեք, դարեր» (1943) բանաստեղծությունների ու պոեմների ժո–ղովածուները։ Գա բոցերից ծնված, առ–նական, ճշմարտապատում պոեզիա Էր։ Զ․ բացահայտում էր պատերազմի ողբեր–գական բնույթր, հավաստում սովետական ժողովրդի հաղթանակի հավատը։ Տամա– ժողովրդական ճանաչման է արժանացել Զ–ի «Ձայն հայրենական» (1943) պոեմը։ Լենինգրադի հայ պաշտպաններին է ևը– վիրված «Անմահության պարը» (1942) պոեմը։ «Ցասման զավակը» (1942) ակ–նարկների գրքում նկարագրել է Սովետա–կան Միության կրկնակի հերոս Նելսոն Մտեփանյանի սխրագործությունը։ Պատե–րազմի տարիներին հանդես է եկել նան հրապարակախոսական հոդվածներով ու ակնարկներով, որոնցից հատկանշական է «Տավրիդյան պարանոցում» (1942) ռազ–մաճակատային ակնարկաշարը։ 1940-ին լույս է ընծայել «Արշակ և Շապուհ» պոե–մը, որը վերահրատարակվեց պատերազ–մի տարիներին՝ ունենալով արդիական հնչեղություն։ Զ–ի բանաստեղծական ար–վեստի գագաթնակետն է «Արա Գեղեցիկ» (1946) ողբերգությունը։ «Արա Գեղեցիկ ն Շամիրամ» առասպելի հիման վրա Զ* կերտել է ինքնօրինակ մի երկ՝ տալով այն գաղափարը, որ անհատի ճակատա–գիրը կախված է ժողովրդի ու հայրենիքի ճակատագրից։ Տայ պատմագրության և անտիկ դասականության ավանդույթնե–րը մարմնավորող այդ գործը բեմադրվել է Լենինականի Ա․ Մռավյանի անվ․ դրա–մատիկական թատրոնում (1946), Գ․ Սուն– դուկյանի անվ․ ակադեմիական թատրո–նում (1965)։ Ետպատերազմյան տարիներին Զ․ մշա– կել է ստեղծարար աշխատանքի, խաղա–ղության, ժողովուրդների բարեկամու– թյան, սովետական հայրենասիրության թեմաներ։ Այդ շրջանի բանաստեղծական ցայտուն վավերագիրը եղավ «խաղաղու–թյուն» շարքը (1950–59)։ Զ․ եղել է աշ–խարհի շատ երկրներում, հրատարակել բազմաթիվ ուղեգրություններ, որոնցից ուշագրավ է «ճապոնիա» ակնարկաշարը։ Ետպատերազմյան տարիներին Զ․ կրկին անդրադարձել է գյուղի թեմային, ավար–տել «Տացավան» վեպը (1947, վերամշկ․ հրտ․ 1949)։ Զ․ դիմել է նան ինքնակենսագրական վեպի ժանրին, գրել «Պարոն Պետրոսը ն իր նախարարները» (1956, հրտ․ 1958) վեպը, որը պատկերում է Տայաստանի ողբերգական պայմաններում երիտասարդ սերնդի աշխարհայացքի կազմավորման բարդ, ներքին հակասություններով լի պրոցեսը։ Կյանքի վերջին տարիներին Զ․ աշխատում էր հուշագրական բազմա–հատոր գրքի՝ «Երկրորդ կյանք»-ի վրա, որն անավարտ մնաց։ Մեծ են Զ–ի ծառայությունները արդիա–կան թեմայով հայ դրամատուրգիայի զար–գացման գործում։ Նրա գրչին են պատկա–նում «Տնամերձ այգի» (1947), «Աղբյուրի մոտ» (1950), «Փորձադաշտ» (1952) և այլ կատակերգություևևեր, որոնք բեմադրվել ևն հանրապետության թատրոններում։ 1968-ին Զ․ գրեց «Արտավազդ և Կլեոպատ– րա» ողբերգություն–պոեմը։ Զ–ի վերջին շրջանի նշանակալից ստեղ–ծագործություններից են «Սասունցի Դա–վիթ» դյուցազներգության արձակ վերա–պատումը («Սասնա Դավիթ», 1966) և «Սպասում եմ քեզ» (1968) բանաստեղծու–թյունների ժողովածուն, որոնք արժանա–ցան ՏՍՍՏ պետ․ մրցանակի։ Զ–ի գրական ժառանգության անբաժան մասն են նրա թարգմանությունները Ա․ Պուշկինի, Մ․ Լերմոնտովի, Ն․ Նեկ– րասովի, Վ․ Բրյուսովի, Ա․ Եսենինի, Վ․ Մայակովսկու, Ե․ Բագրիցկու, Մ․ Պրո– կոֆնի, ինչպես նաև՝ ուկր․, բելոռուսա– կաև, վրաց․, ադրբ․ բաևաստեղծների ստեղծագործություններից։ Զ․ հրատա– րակել է ճապոնական պոեզիայից կատա–րած թարգմանությունների երկու ժողո–վածու՝ «Տոքուներ ն թաևկաներ» (1965), «ճապոնական ծաղկեփունջ» (1966)։ Զ–ի աոեղծագործություևները թարգմանվել են շատ լեզուներով ինչպես Մովետական Միությունում, այնպես էլ արտասահմա–նում։ Երկ, Երկեր, հ․ 1–5, Ե․, 1945–56։ Երկեր, հ․ 1–7, Ե․, 1962–72։ Գրկ9 Աղաբաբյան Մ․, Նաիրի Զար– յան, Ե․, 1954։ Ավագ յան Մ․, Նաիրի Զարյանի ստեղծագործության լեզուն և ոճը, Ե․, 1961։ Ս․ Դարոնյան &ԱՐՏԱՆ Նվարդ Կոսաանի (ծն․ 6․8․1917, Ֆլորենցիա), հայ քանդակագործուհի։ Իտալիայի կոմկուսի անդամ (1944-ից)։ Կ․ Զւսրյանի, դուստրը։ 1940-ին ավարտել է Տռոմի Արվեստների ակադեմիան։ Երկ–րորդ համաշխարհային պատերազմի տա–րիներին Տռոմի շրջակայքում մասնակ–ցել է Դիմադրության շարժմանը։ 1965-ից դասավանդում է Տռոմի Արվեստի լիցե–յում։ 1952-ին արժանացել է Տռոմի կենտ–րոնական կայարանի խճանկարի հա–մար հայտարարված համաիտալական