չեղնհբի խավի առաջացմանը։ Այդ խավի ն համայնք ներթափանցող դրսեցի մե–ծահարուստների ջանքերով ավելի է արա–գանում համայնքի քայքայումը, նրանք զանազան միջոցներով տիրում են հա– մայնապաական հողերը, երբեմն էլ՝ իրենց ենթարկում համայնքն ամբողջությամբ։ Զուգահեռաբար ընթացող գյուղացիների ճորտացման պրոցեսի հետևանքով շինա– կանության մի մասը բոլորովին ունե–զրկվում է հ դառնում օրավարձով ապրող։ Կան փաստեր շինականների նվիրատվու–թյան և առուվաճառքի մասին։ ճորտացու– մըև ըևթանում էր դասակարգային սուր պայքարի պայմաններում, որի արտա–հայտություններից է շինականների վե–րաբերյալ միննույն հոդվածի հակադիր խմբագրությունների առկայությունը Մխի–թար Գոշի Դատաստանագրքում։ Զգալի տեղաշարժ է կատարվում նաև իշխող դասակարգի կազմում։ Նախկին տոհմիկ ազնվականությունը (Մամիկոնյաններ, Արծրունիներ, Սյունիներ, Բագրատունի– ներ նն) կա՛մ զոհվել էր պատերազմնե–րում, կա՛մ գաղթել երկրից։ Նրանց մնա–ցորդներն աննշան տեղ ու դիրք ունեին։ Առաջացել էին ավատական նոր տներ (Դոփյաններ, Պռոշյաններ նն), որոնց հիմնադիրները կա՛մ Զաքարյան տոհ–մի անդամներն Էին, կա՛մ նախկին մանր ազնվականներ, որոնք Զաքարյանների մղած պատերազմներում աչքի էին ըն–կել ն բարձրանալով ստացել որպես «սեփ– հականություն» կամ «ի կառավարումն» հողային ընդարձակ տարածքներ։ Իշ–խող դասակարգի կազմում ավարտուն տեսք է ստանում նս մի խավ՝ «մեծատուն– ների» դասը, որը սկսել էր ձնավորվել նախորդ դարաշրջանում։ Սրանք սանտրի, վաշխառության, հարկային կապալառու–թյան միջոցով մեծ դրամ կուտակած, հո–ղային ընդարձակ տարածությունների տի–րացած, ազնվականի, իշխանի կոչումներ ստացած անտոհմիկ մարդիկ էին (Տոնենք, Ումեկենք նն)։ Տեղաշարժ էր կատարվել նաև հոգևորակաևության վերնախավի մեջ։ Զ․ ի․ զինվորական ու դրամատեր ազ– նըվականության քաղ․ կազմակերպություն Էր, որի հիմնական ֆունկցիաներն Էին երկրի ազատագրումը, պաշտպանությու–նը, սեփական ժողովրդին հնազանդության մեջ պահելը, շահագործվող զանգվածների դասակարգային ընդվզումների ճնշումը ն կուլտուր–լուսավորական շինարարու–թյունն ու հասարակականորեն անհրա–ժեշտ աշխատանքների կազմակերպումը։ Պետ․ իշխանության ու կառավարման բարձրագույն մարմինները միաձուլված Էին ն դրանց ֆունկցիաներն իրականաց–նում էին Զաքարյան եղբայրներ Զաքարեն ու իվանեն (այնուհետն նրանց ժառանգ–ները)։ Պետական–քաղաքագիտական ու զորավարական տաղանդի շնորհիվ գերա–գահը Զաքարեն Էր․ սկզբնաղբյուրները հենց նրան են կոչում թագավոր, արքա, շահնշահ։ Զաքարեի «արքունիքը» գըտ– նըվում էր Անի ում, Իվանեինը՝ Բջնիում, ապա՝ Դվինում։ Դա պայմանավորված Էր երկրի պետ․ կառուցվածքով։ Զ․ ի․ կազմ–ված էր վարչա–տերիտորիալ երեք խոշոր միավորներից, երկրի արմ․ մասը Զաքա–րեի տիրույթներն Էին, արլ․՝ Իվանեի, իսկ հս–արլ․՝ նրանց հորեղբոր որդինե–րի՝ Վահրամյանների (Գագ կենտրոնով)։ Յուրաքանչյուրն իր տիրույթների ներ–քին գործերը վարում էր ինքնուրույնա–բար՝ կառավարման մարմինների իր հա–մակարգով ու վասալ իշխանների ցան–ցով, բայց երկրի ընդհանուր կառավա–րումը իրականացվում էր միասնաբար՝ Զաքարեի գլխավորությամբ։ Զ․ ի․ ուներ կառավարման կենտրոնական ու տեղա–կան մարմինները։ Պետության և ֆևո– դալակաև աստիճանակարգության գլու–խը Զաքարեև Էր, որը նաև զորքևրի գերագույն հրամանատարն Էր՝ ամիր– սպասալարը։ Նա էր լուծում պատերազմի ու խաղաղության հարցերը, նշանակում և ազատում բարձր պաշտոնյաներին։ Պե–տության կառավարման կենտրոնական մարմնի գլուխ կանգնած պաշտոնյան կոչ–վում էր «գլուխ իշխեցող և հրամանատար ամենայն իշխեցողաց և գլխաւորաց տան թագաւորութեան տեառն իւրոյ», որ միջ–նադարյան իրավըմբռնմամբ նշանակում է առաջին վեզիր։ Իվանեի արքունիքում նույնպես կար նման պաշտոնյա՝ «գոր–ծակալ ն հրամանատար ի վերայ ամենայն իշխանութեանց իւրոց, և աւագ հէջպաց»։ Զաքարյաններն ունեին նան սպարա–պետներ և այլ պաշտոնյաներ (գործա–կալ, վերակացու են), իշխանությունը տեղերում իրականացնող ավելի մանր պաշտոնյաները (կողմնակալ, կողմնա–պահ ևն) իրեևց կառավարմանը ենթա–կա երկրամասերում օժտված էին զինվորական–քաղաքացիական–ևարկային– դատական իրավազորությամբ։ Դատա–րանային համակարգը կազմված էր պետ․ (իշխանապետական, իշխանական և տեղական դատավորների ու գեղջավագ– ների), հոգհոր–եկեղեցական (կաթողիկո–սական, եպիսկոպոսական ն քահանայա–կան) ն ֆեոդալական (դասային և տերու–նական) ատյաններից։ Գերագույն դատա–վորն էր Զ․ ի–յան տիրակալը։ XII–XIII դդ․ Զ․ ի–ում հայ մշակույթն ապրում է նոր վերելք։ £ուռն ծաղկում են ապրում մշակույթի կենտրոնները Անիում Տովհաննես Իմաստասերի վար–դապետարանը, Գեղարդավանքի, Սանա– ևինի, Տաղբատի, Տաղարծինի ուսում– նագիւոական կենտրոնները, Գլաձորի հա–մալսարանը, Նոր Գետիկի (Գոշավանք), Խորանաշատի, Կայենաձորի, Խորվիրա– պի վարդապետարանները, որոնք բարձ–րագույն դպրոցներ էին։ Զարգանում է նան պատմագրությունը։ XII-–XIII դդ․ նշանավոր պատմիչներից էին Սամուել Անեցին, Մխիթար Անեցին, Մխիթար Այրի– վանեցին, Կիրակոս Գանձակեցին, Ստե– փանոս Օրբելյանը ն ուրիշներ։ Տայ իրավագիտական միտքը վերելք ապրեց հանձինս Դավիթ Ալավկաորդու կանոննե–րի ն Մխիթար Գոշի Դատաստանագրքի, որը հայ միջնադարյան իրավունքի գլուխ–գործոցն է։ Գրականության մեջ զարգա–ցան առակագրությունը, մեկնություննե–րը ևն։ Տաղասացներ Խաչատուր Կեչա– ռեցին, Ֆրիկը, Տերտեր Երնանցին և ուրիշներ ստեղծեցին քնարական գործեր։ XIII–XIV դդ․ ավարտվեց ճարտ․ մի շարք համակառույցների՝ Տաթևի, Սաևահինի, Տաղբատի, Կեչառիսի, Տաղարծինի, Տառիճի, Օհանավանքի, Մակարավան– քի շինարարությունը, ստեղծվեցին վան– քային նոր համալիրներ՝ Գեղարդավան– քը, Նոր Գետիկը, Ամաղուի Նորավանքը, Սաղմոսավանքը, Դադիվանքը, Տևղերի, Դեղձնուսփ, Խորանաշատի, Գանձասա–րի վանքերը ևև։ Զ․ ի–յաև ժամաևակ քա–ղաքաշինությունը նույնպես մեծ վերելք ապրեց։ Անին հասավ իր զարգացման գագաթնակետին։ Ծաղկում ապրեցին նան Դվինը, Կարսը, Լոռեն նն։ Քարտեզը տես 680-րդ էջից հետո՝ ներ–դիրում։ Գրկ․ ՏովսեՓ յան Գ․, Խադբա– կյանք կամ Պռոշյանք հայոց պատմության մեջ, 2 հրտ․, Անթիլիաս, 1969։ Ե ր և մ յ ա ն Ս․, Ամիրսպասալաբ Զաքարիա Երկայնաբա–զուկ, Ե․, 1944։ Բ ա բ ա յ ա ն Լ․, Տայաս–տանի սոցիալ–տնտեսական և քաղաքական պատմությունը XIII–XIV դարերում, Ե․, 1964։ Մխիթար Գոշ, Գիրք դատաստանի, Ե․․ 1975։ Ս․ Երեմյան, Ի․ Թորոսյան ձԱՔԱՐ–ՔՏՈՅ, հայաբնակ գյուղ Նիկո– մեդիայի գավառում (Թուրքիա), Պար–տիզակից մոտ 8 կւ[ հեռավորության վրա։ Գյուղը կառուցված էր բլրի վյրա, շրջա–պատված էր անտառներով, մարգագետին–ներով։ 1895-ին ուներ 50 տուն բնակիչ, որոնք գաղթել են 1815–-20-ին, Օրդուից և Կերասունից։ Զբաղվում էին երկրագոր–ծությամբ , անասնապահությամբ և ատաղ–ձագործությամբ։ Գյուղի հայերը բռնու–թյամբ տեղահանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ։ Այս անվամբ Փոքր գյուղ կար նաև էրզրումի վիլայեթի Կամախ գավա–ռում։
ՋԱՏԻՈՍ ԵՎ ԳՐԻԳՈՐ, XIII դ․ հայ ճար–տարապետներ։ Կառուցել են Գոշավանքի գրատուն–զանգակատունը (վերին հարկը), պարիսպը, մատուռներ ն այլ շինություն–ներ։
ՃԱՔՏԱՆ Սիմոն Գևորգի [18․10․1899, գ․ Քերքեևչ (այժմ՝ Ադրբ․ ԱՍՏ Շամախիի շրջանում) – 2․4․1942, Կիլտ (Կերչի մոտ)], սովետական բանակի գնդապետ, դիվի–զիայի հրամանատար։ ՍՄԿԿ անդամ 1920-ից։ Կարմիր բանակում ծառայել է 1918-ից։ Մասնակցել է Բաքվի կոմունայի պաշտպանությանը, սովետական կարգերի հաստատմանն ու ամրապնդմանը Աղըր– բեջանում, Տայաստանում և Վրաստանում։ 1923-ին ավարտել է Երևանի կարմիր հրա–մանատարների առաջին դասընթացները։ Դասավանդել է Երևանի Ա․ Մյասևիկյաևի աևվ․ ռազմ, դպրոցում (1923–26)։ Ծառա–յել է հայկական հրաձգային դիվիզիայի տարբեր գնդերում, Մ․ Ֆրունզեի անվ․ ռազմական ակադեմիան ավարտելուց հետո (1934)՝ Ուկրաինական ռազմական օկրուգում։ 1935-ից տեղափոխվել է Անդր– կովկասյան ռազմական օկրուգ, եղել է լեռնահրաձգային գնդի, ապա՝ 76-րդ հայկական դիվիզիայի հրաձգային գնդի հրամանատար։ 1941-ի օգոստոսին Զ–ի գունդը ռազմ, անհրաժեշտությամբ Իրանի տերիտորիան մտած զորքևրի կազմում էր։ Զ․ եղել է 89-րդ հայկ․ դիվիզիայի առա–ջին հբամանաաարը։ 1942-ի մաբոին նշա–նակվել է Ղրիմում կազմակերպված 390-րդ հայկ․ հրաձգային դիվիզիայի հրամանա–տար ն մարտերի մեջ մտել թշնամու դեմ Կերչում։ Մահացել է անհավասար մար–