Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/678

Այս էջը սրբագրված չէ

տեըում ստացած ծանր վերքերից։ Թաղ–ված է Երևաևի Ս․ Կիրովի անվ․ զբոսայ–գում, որտեղ կանգնեցվել է նրա հուշար–ձանը (հեղինակ՝ Ա․ Տարությունյան)։ Եամահու պարգևատրվել է Լենինի շքա–նշանով։ Զ․ եղել է Աբխազական ԻՍՍՏ Գերագույն սովետի դեպուտատ։ Նրա մասին բանաստեղծություններ են գրել Ա․ Իսահակյանը, Ս․ Զորյանը, Տ․ Շի– րազը, Գ․ Բորյանը, Ա․ Գրաշին։ Տայտնի է Դ․ Նալբանդյանի նկարը՝ «Գնդապետ Զաքյանի վերջին հրամանը»։ Երևանում կա փողոց Զ–ի անունով։ (Ս․ Գ․ Զաքյանի դիմանկարը տես 675-րդ էջում); Գրկ․ Մալխաս յան Ա․, Սովետա–կան բանակի հայ գործիչները, 2 լրց․ հրտ․, Ե․, 1965։ Թովմաս յան Ծ,, Մեծ Տայ– րենականի ճամփաներով, Ե․, 1975։ Казар–ян А․ В․, Война, люди, судьбы, кн․ 1, Е․, 1975, СТ․ Ղազարյան

ԶԲՈՍԱՅԳԻ, ծառուղիներով, ջրային մակերեսներով, խաղահրապարակներով, քանդակներով, ճարտարապետական փոքր ձևերով, զվարճանքի կառույցներով, բնա–կանից կամ արևևստականորեն կանա–չապատ ևողատարածություն՝ զբոսանքի, հանգստի, կուլտուրական ժամանցի ևն համար։ Զ–ները հիմնականում լինում են երկու ոճի՝ կանոևավոր (նաև կոչվում Է՝ ֆրանս․ կամ ճարտ․) և բնապատկերային (անգլ․)։ Երբեմն առանձնացնում են «իտա–լական» դարավանդաձև տիպը։ (Տես Պար– տեզա–ւցուրակային արվեառ)։ ՍՍՏՄ–ում տարածված են կուլտուրայի ն հանգստի, սպորտային, մանկական, ցուցահանդեսա–յին, բուսաբանական, մեմորիալ կառույցի շուրջը ստեղծվող են հասարակական Զ–ի ձևերը, նախատեսված դեմոգրաֆիկ տար–բեր խմբերի «ակտիվ» և «լուռ» հանգստի համար։ Երևանի նախասովետական շրջա–նի հասարակական Զ–ներն էին՝ Անգ–լիականը (այժմ՝ 26 կոմիսարների անվ․) և «Բուլվարը», ընդհանուր 10 հա տարա–ծությամբ։ Այժմյան Երեանն ունի բազմա–թիվ Զ–ներ՝ Ծիծեռնակաբերդի, Տաղթա– նակի, Կոմիտասի, Կոմերիտմիության, Ղուկաս Ղուկասյանի անվ․ և ուրիշ, 600-ից ավել հա տարածությամբ։

ԶԲՈՐՈՎՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ 1649, կըևք վել է լեհական թագավոր Ցան Կազիմի– րի և Ուկրաինայի հետման Բո զղան Խմել– նիցկու միջև, օգոստոսի 8(18)-ին, ուկրա–ինական ժողովրդի ազատագրական պայ–քարի ժամանակ։ ժողովրդի դժգոհությու– նը և լեհերի կողմից պայմանագիրը չվա– վերացնելը հանգեցրին պատերազմական գործողությունների վերսկսմանը՝ 1651-ի սկզբին։

ԶԳԱՅԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ, Էսթևզիոլո– գիա (հուն․ օւօՕդօւ^ – զգայություն ն ․․․ ւոգխա), նորմալ անատոմիայի բաժին, որն ուսումնասիրում է զգայարանների կառուցվածքն ու գործուն ևությունը։

ԶԳԱՅԱԽԱԲՈՒԹՅՈՒՆ, հ ա լ ու ց ի ն UI- ց ի ա (լատ․ hallucinatio – պատրանք, տեսիլք), մարդու ճանաչողական գործու–նեության (զգայություն, ընկալում, մտա–պատկերում) խանգարում, ընկալումներ առանց ռեալ օբյեկտի առկայության։ Տար–բերում են՝ ձայնային Զ․ (հիվան–դը լսում է տարբեր ձայնևր), տեսողա–կան (մարդկանց, կենդանիների, հրե– շավոր աշխարհների պատկերացումներ), հոտառական (Փտածության, նավ–թի, օծանելիքի ևն հոտեր), շ ո շ ա ф ե– ւ Ի Ք Ի (մաշկի վրա միջատների շարժման, խոնավության ն այլ զգացողություն), ընդհանուր զգացումների (որովայնի խոռոչում ն կրծքավանդակում շարժվող առարկաներ, կենդանիներ) և էքստրակամպինային (հիվան–դը իր տեսադաշտից դուրս «տեսնում է» մարդկանց, հետապնդողների ևն)։ Այն Զ․, որն ունենում է վառ երանգավորում, համոզչականություն, և հիվանդն ընկա–լում է որպես ռեալ իրականություն, կոչ–վում է իրական։ Այսպիսի դեպքերում հիվանդին վերահամոզելն անհնար Է։ Այն Զ․, որն ըմբռնվում է ներքին ձայնով կամ տեսողությամբ, տեղակայվում իմա–ցության ներքին դաշտում՝ տեսիլքներ առաջացնող ինչ–որ ուժի ներգործությամբ, կոչվում է կեղծ։ Տրամայողա– կ ա ն Զ–յան ազդեցության ներքո հիվան–դը կարող է շրջապատի համար վտանգա–վոր արարքներ կատարել։ Զ․ հոգեկան մի շարք հիվանդությունների, թունավո–րումների, գլխուղեղի ծանր վնասվածքնե–րի, հոգեկան ցնցումների ախտանշան Է։ Բուժումը՝ հիմնական հիվանդության վե–րացում։

ԶԳԱՅԱՐԱՆՆԵՐ (Organa sensuum), զգա–ցող նյարդերի ազատ ծայրամասերում տեղակայված, մասնագիտացած բջիջնե–րից կազմված ընդունիչներ (ռեցեպտոր–ներ), որոնք գրգիռներ են ընկալում ար–տաքին աշխարհից և հաղորդում գլխու–ղեղին։ Զ–ի միջոցով կապ է ստեղծվում օրգանիզմի և արտաքին աշխարհի միջև։ 8ուրաքանչյուր զգայարան կարող է ըն–դունել միայն որոշակի գրգիռներ, օրինակ՝ աչքը միայն լույսի զգայարան է» ականջը՝ լսողության և հավասարակշռության, քի– «Արևիկ» արհեստա–կան լճակը (1959–63, ճարտ․ Տ․ Հակոբյան) Տաղթանակի զբոսայ–գում թը՝ հոտառության, լեզուն և քիմքը՝ ճա–շակելիքի, մաշկը՝ ցավի, շոշափման և ջերմաստիճանի։

ԶԳԱՅԱՐԱՆՆԵՐԻ ՍՊԵՑԻՖԻԿ ԷՆԵՐ–ԳԻԱՅԻ ՕՐԵՆՔ, տերմին, որով ընդուն–ված է նշել զգայության յուրահատկությու–նը, ըստ զգայական օրգանի (կամ դրան համապատասխան նյարդի) գր գոված ու– թյան։ Առաջին անգամ Զ․ ս․ է– о-ի մասին հիշատակել է XIX դ․ 1-ին կեսի անգլ․ ֆիզիոլոգ Չ․ Բելլը, ապա այն մշակել է գերմ․ ֆիզիոլոգ ի․ Մյուչչերը։ Միևնույն արտաքին պատճառը, ներգործելով զգա–յության տարբեր օրգանների վրա, առա–ջացնում է տարբեր զգայություն։ Ձայնա–յին տատանումներն առաջացնում են լսո–ղական , էլեկտրամագնիսական–լուսայի– նը՝ տեսողական, քիմ․ հատկությունները՝ համի ն հոտի, օրգանիզմի ներքին միջա–վայրում կատարվող պրոցեսները, որոնք արտացոլվում են ինտևրո– և պրոպրիո– ցեպտորների միջոցով, առաջացնում եև օրգ․, շարժողակաև զգայություններ։ Կան գրգռիչներ (այսպես կոչված, ունիվերսալ գրգռիչներ՝ էլեկտրական, մեխանիկա–կան), որոնք ներգործելով զգայաբաննե–րի վրա, առաջացնում են յուրահատուկ զգայություն (գրգռիչն էլեկտրական հո–սանք է, թե մեխանիկական ևարված, աչքի վրա ազդելիս առաջացնում է տեսողական, ականջի վրա՝ լսողական)։ Այս երնույթը գերմ․ ֆիզիոլոգ Ի․ Մյուլլերը (1801–58) անվանեց «Զ․ ս․ է․ օ․»։ Նա և Տ․ Տելմ– հոլցը (1821–94) հանգեցին իդեալիստա–կան եզրակացության, զգայությունը հա–մարելով ներքին հատկության («սպեցի–ֆիկ էներգիայի») արդյունք, լոկ նշան, սիմվոլ, որը արտաքին աշխարհի մասին ճիշտ պատկերացում տալ չէր կարող։ Այս տեսությունը քննադատել է Վ․ Ի․ Լենինը «Մատերիալիզմ և էմպիրիոկրիտիցիզմ» աշխատության մեջ (1908, հրտ․ 1909)։ Օրգանիզմի հարմարումը միջավայրին պահանջում է արտաքին աշխարհի նուրբ տարբերակում։ Զգայարաններն ունեն բարձր զգայունակություն, միայն համա–պատասխան (ադեկվատ) գրգռիչների նկատմամբ։ Ոչ ադեկվատ ունիվերսալ գրգռիչներն առաջացնում են կոպիտ, ան–որոշ զգայություններ, որոնք ռեֆլեկ–տոր օրենքի համաձայն առանձնահատուկ են։ Կ․ Սանթրոսյան

ԶԳԱՅՆՈՒԿ, հին ա ծ ա ղ ի կ (lmpati- cus), զգայնուկագգիների ընտանիքի մի–ամյա և բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Ցողունները հյութալի են, հաճախ՝ թա– Փանցիկ։ Տերնները հերթադիր են, պարզ, առանց տերևակիցների։ Ծաղկապատը կրկնակի Է։ Պտուղը հյութալի տոււիիկ է և հասուն վիճակում բացվում է ամենաթեթն հպումից (այստեղից՝ Զ․ անվանումը)։ Տայտնի է 400 (որոշ տվյալներով 700) տեսակ։ Աճում է հիմնականում արնա– դարձային երկրներում (Ասիայի, Աֆրի– կայի), որոշ տեսակներ՝ Եվրոպայում և Ամերիկայում։ ՍՍՏՄ–ում հանդիպում է Զ–ի 8 տեսակ, սակայն ավելի տարածված է սովորական Զ․ (1․ noli tangere), որը վայրի վիճակում աճում է նաև Տայկական լեռնաշխարհում։ Առանձին տեսակներ (օրինակ՝ 1․ balsamina) դեկորատիվ են։