Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/68

Այս էջը սրբագրված չէ

tin) առաջարկությամբ։ Գ․ այլ անունով հայտնի է հղևլ դեռևս միջին դարերում։

ԳԻԼՅԵՆ (Գիլյևն Բատիստա, Guillen Ba–tista) Նիկոլաս (ծն․ 10․7․1902, Կամագու– եյ), կուբացի բանաստեղծ։ Կուբայի կոմ–կուսի անդամ 1937-ից։ Սկսել է տպագըր– վել 1919-ից։ Որպես բանաստեղծ հայտ–նի դարձավ «Սոնի մոտիվները» (1930) և «Սոնգորո Կոսոնգո» (1931) բանաստեղ–ծական շարքերով։ «Վեստ–Ինդյան կոմ–պանիա» (1934) ժողովածուում հիմնա–կանը համանուն պոևմն է։ 1937-ին մաս–նակցել է Իսպանական հանրապետու–թյունում ֆաշիզմի դեմ պայքարին։․ Այս–տեղ էլ գրել է «Իսպանիա․ Պոևմ չորս տըխ– րությամբ և մեկ հույսով» գործը։ 1961-ին ընտրվել է Կուբայի գրողների և նկարիչ–ների միության նախագահ։ 1964-ին լույս տեսած «Բոլորն իլքէւ է» ժողովածուն նոր հայրենիքի գովքն է։ 1969-ին այցելել է Սովետական Տայաստան, մասնակցել Տ․ Թումանյանի ծննդյան 100-ամյակի հան– դիսությունևերին։ 1950-ից Խաղաղության համաշխարհային խորհրդի անդամ է։ 1954-ին արժանացել է «ժողովուրդների միջև խաղաղության ամրապնդման հա–մար» միջազգային լենինյան դափնեկրի կոչման։ ԳԻԾ, տես Կոր։ ԳԻԾ, շտրիխ (գերմ․ strich <strei- chen – գծել), գծանկարի հիՆական ւոար– րերից։ Ծառայում է առարկաների ձևը և ուրվագիծը ստեղծելուն։ Գ–ի կամ Գ–երի համապատասխան խմբավորմամբ կարե–լի է հասնել լուսաստվերային և տոնային էֆեկտների, ձևի մոդելավորման։ ԳԻՀԻ, yuniperus, նոճազգիների ընտա–նիքի մշտականաչ թփերի կամ ծառերի ցեղ։ Տերնները ասեղնաձև են կամ թե– փուկաձն։ Բարեխառն գոտում հայտնի է մոտ 70 տեսակ, 20 տեսակ՝ ՍՍՏՄ–ում, 5 տեսակ՝ ՏՍՍՏ–ում (Արարատ, Ապարան, Զանգեզուր, Մեղրի, Սևան, Տրազդան, Իջևան)։ Գ․ ունի տնտ․ նշանակություն, որոշ տեսակների բնափայտն օգտագործ–վում է մատիտներ պատրաստելու համար և որպես ատաղձագործական հումք։ Պտուղները (հատապտուղները) պարու–նակում են եթերային յուղեր, շաքար, խեժ, օրգ․ թթունևր։

ԳԻՄՆԱՋ․ԻԱ, միջնակարգ հանրակրթա–կան ուսումնական հաստատություն։ «Գ․» տերմինը փոխառվել է Տին Աթենքից (տես Գիմնասիոն)։ Առաջինը Գ․ է կոչվել 1538-ին Ստրասբուրգում բացված միջնակարգ դպրոցը։ XVI–XVIII դդ․ Գ–ներ են բաց–վել Գերմանիայում։ XIX դ․ Գ–ներ էիև կոչվում Ավստրո–Տունգարիայի, Բուլղա– րիայի, Գերմանիայի, Տոլանդիայի, Տու– նաստանի, Դանիայի, Սերբիայի և Շվեյ– ցարիայի (գերմանական շրջաններ) արա–կան միջնակարգ դպրոցները։ Ռուսաստանում առաջին Գ–ները ստեղծ–վել են Պետերբուրգում (Ակադեմիական գիմնազիա, 1726), Մոսկվայում (համալ–սարանին կից, 1755) և Կազանում (1758)։ Տամալսարաևներին ենթակա ուսումնա–կան հաստատությունների 1804-ի կա–նոնադրությամբ Գ․ դառնում է Ռուսաս–տանի կրթական համակարգի կարևոր օղակներից մեկը։ 1828-ի, 1864-ի և 1871-ի կանոնադրությունների համաձայն Գ–ները վերակառուցվում են, մեծ տեղ է տրվում դասական լեզուներին՝ հունարենին և լատիներենին։ Դասական Գ–ի հիմնական նպատակն էր սովորողներին նախապատ–րաստել համալսարան ընդունվելու։ Իգա–կան Գ․ նման իրավունքներ չուներ։ Մոսկվայի Լազարյան ճեմարանը ուներ դասական Գ–ի իրավունքներ և արտոնու–թյուններ։ Անդրկովկասում առաջին Գ․ հիմնադըր– վել է ԹիՖլիսում (1829)։ 1881-ին Երևանի արական, իսկ 1898-ին Երևանի Տռիփսիմ– յան իգական պրոգիմնազիաները վերա–կառուցվել են Գ–ների։ XX դ․ սկզբին ստեղծվևլ են իգական նոր Գ–ներ Երևա–նում (1912), Ալեքսանդրապոլում (1906), Կարսում (1909)։ Երևանում գործել է նաև մասնավոր Գ․։ Իգական Գ․ հիմնականում ուսուցչուևիներ էր պատրաստում գավա–ռական և քաղաքային ուսումնարանների համար։ Անդրկովկասի, այդ թվում Արևել–յան Տայաստանի Գ–ներում դասավանդ–վել են նաև տեղական լեզուներ, որոնք պարտադիր էին միայն հայերի, վրացինե–րի և ադրբեջանցիների համար։ Անդրկով–կասի, մասնավորապես Տայաստանի Գ–նևրը որոշակի դեր են խաղացել հայ մշակույթի, դպրոցի, մանկավարժական մտքի, ևայ և ռուս մանկավարժական ա– ռըևչությունների զարգացման գործում։

ԳԻՄՆԱՍԻՈՆ (հուն․ ՝Y^M՝Vaatov), ուսում– նա–դաստիարակչական հիմնարկ Տին Տու– նսատանում, ապա հելլենիստական Արե– վելքում։ Գ–ի ծագման ժամանակը ճշգրիտ հայտնի չէ։ Աթենքում այն ծաղկման է հասել մ․ թ․ ա․ V–IV դդ․։ Գ–ում նախապես զբաղվում էին ֆիզիկական վարժություն–ներով, սակայն ավելի ուշ այն դարձել է երիտասարդության ժամանցի վայր, որ–տեղ տրվում էր նաև ուսուցում։ Ընդուն–վում էին 16–18 տարեկան պատանինե–րը ւցա չես արան ավարտելուց հետո։ Շա–րունակելով մարմնամարզությունը՝ նրանք իմաստասերների ղեկավարությամբ ուսում–նասիրում էին քաղաքականություն, իմաս–տասիրություն, գրականություն։ Գ–ներից ավելի նշանավոր էին Պւաւոոնյւսն ակա–դեմիան և Արիստոտելի հիմնած լիկեյը։

ԳԻՅՈՄ, Գ ի լ յ n մ (Guillaume), Շառլ էդուար (15․2․1861, Ֆլերյե – 13․6․1938, Փարիզ), շվեյցարացի ֆիզիկոս և չափա–գետ։ 1883-ին ավարտել է Ցյուրիխի հա–մալսարանը։ 1915-ից Սևրի չավւերի և կշիռների միջազգային բյուրոյի դիրեկ–տոր։ 1883–89-ին մասնակցել է գծային ընդարձակման գործակցի որոշման և մետ–րի պլատինա–իրիդիումային էտալոննե– րի փոխհամեմատման աշխատանքներին։ Գ․ որոշել է 1 կգ ջրի ծավալը և ստացել այնպիսի արդյունք, որը հիմք է ծառայել ծավալի միավորի՝ չիտրի սահմանման համար։ Ստացել է ճշգրիտ սարքաշինու–թյան, չափագիտության մեջ և գեոդեզիա–յում մեծ նշանակություն ունեցող ի ն– վ ա ր տիպի համաձուլվածքների շարք։ Արժանացել է նոբելյան մրցանակի (1920)։

ԳԻՅՈՄ ԴԸ ՄԱՇՈ [Guillaume de Machaut, լատինական անվանումը՝ Guillelmus de Mascandio, մոտ 1300, Մաշո (Ար–դեններ) – 1377], ֆրանսիացի բանաս–տեղծ, երգահան, ճարտասանական դըպ– րոցի հիմնադիր։ Գլուխգործոցը «Գիրք իսկապես պատահածի մասին» (1365) պոեմն է։ Նա Վաղ Վերածննդի երաժշտու–թյան «Արս նովա» («Նոր արվեստ») ուղ–ղության ներկայացուցիչն է։ Տոգևոր երա– ժըշտության (մոտետներ, պատմության մեջ առաջին քառաձայն մեսսան) հետ ստեղ–ծել է գործիքային նվագակցությամբ եր–գեր (վիրելե, բալլադ, ռոնդո են)՝ տրու– վերների երաժշտա–բանա ստեղծական ավանդույթներին զուգակցելով նոր բազ–մաձայնության արվեստը։ ԳԻՆ, ապրանքի արժեքի փողային ար–տահայտություն։ Ապրանքային արտա - դրության ժամանակ արդյունքները հիմ–նականում արտադրվում և իրացվում են որպես ապրանք։ Դրանց մեջ մարմնացած հասարակականորեն անհրաժեշտ աշխա–տանքի ծախսումները (արժեք) արտա–հայտվում և չափվում են ոչ թե ուղղակիո–րեն աշխատաժամանակով, այլ անուղղա– կիորեն՝ փոխանակային արժեքի միջո–ցով։ Ապրանքի Գ․ ցույց է տալիս, որ այն–տեղ առարկայացած է այնքան հասարա–կականորեն անհրաժեշտ աշխատանք, որ–քան մետաղադրամի՝ փողի տվյալ քանա–կության մեջ։ Արտադրության միջոցների մասնավոր սեփականության վրա հիմնը– ված արտադրության պայմաններում գնե– րըն առաջանում են տարերայնորեն՝ մըր– ցակցական պայքարի ընթացքում։ Ապ–րանքների առաջարկի և պահանջարկի հարաբերակցության անփոփոխության դեպքում գները բարձրանում կամ իջ–նում են ապրանքի ու փողի արժեքի փո–փոխության հետևանքով։ Գները փոփոխ–վում են նաև պահանջարկի և առաջարկի ազդեցության տակ։ Ցուրաքանչյուր ապ–րանքի Գ․ տատանվում է նրա արժեքի շուրջը, բայց հասարակական մասշտա–բով ապրանքների գների գումարը հավա–սար է նրանց արժեքների գումարին։ Դրա–նում դրսևորվում է արժեքի օրենքի գոր–ծողությունը։ Իմպերիալիզմի փուլում բուրժ․ պե–տությունը փորձում է սահմանել, կար–գավորել գները, սակայն դրանով չի վե–րանում գնագոյացման տարերային բնույ–թը։ Եթե պարզ ապրանքային արտադրու–թյան պայմաններում գները տատանվում էին արժեքի շուրջը, ապա կապիտալիս–տականում՝ արտադրության Գ–ի շուրջը, որն արժեքի փոխակերպված ձևն է։ Իմ–պերիալիզմի ժամանակ իշխում են մենա–շնորհ գները, ուր Գ․ շահագործող դասա–կարգերի և պետության ձեռքին հարստա–հարման լրացուցիչ գործիք է՝ մանր ար–տադրողներին քայքայելու, թույլ զար–գացած երկրներին թալանելու, մրցակցա–